TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Մոտ 2 հազար մարդ COVID-19-ի պատճառով կարող է մեկուսացվել Ավստրալիայի զբոսանավում

18:35 24.10.2022

Արևմտյան Ավստրալիայի Բրում քաղաքում խարսխված Coral Princess զբոսաշրջային նավի վրա մոտ 2000 մարդ կարող է հինգ օրով մեկուսացվել կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 24-ին հայտնել է The Australian-ը։ Նշվում է, որ այժմ նավի վրա COVID-19-ով հիվանդ է մինչև 100 մարդ։ «Հյուրերի շրջանում դեպքերի աճը օպերատիվորեն վերահսկվում է, և միջոցառումներն   ունեն ավելի խիստ չափանիշներ, քան […]

̰
ՌԴ ՊՆ-ն Եվրոպային նախազգուշացրել է Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծման հետևանքով ռադիոակտիվ նյութերի արտանետման սպառնալիքի մասին

18:28 24.10.2022

Ուկրաինացի զինվորականների կողմից Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծման պատճառով ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտանետումը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի վրա։ Այս մասին,այսօր՝ հոկտեմբերի 24-ին, զգուշացրել է ՌԴ Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։ Նա ընդգծել է, որ ի սկզբանե համաշխարհային հանրությունը անհանգստացած չէր ատոմակայանի գնդակոծությունից, քանի որ ԱՄՆ-ի փորձագետները գնահատել են ռադիացիայի […]

̰
Իսրայելը զենք չի մատակարարի Ուկրաինային․ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

18:21 24.10.2022

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հեռախոսազրույց են ունեցել։ Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հաստատել է, որ Իսրայելը զենք չի մատակարարի Ուկրաինային, սակայն կարող է տրամադրել քաղաքացիական պաշտպանության համակարգեր։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Պաշտպանության նախարար Գանցը  անկեղծ ցավակցություններ է հայտնել զոհերի և մարդասիրական ծանր ճգնաժամի կապակցությամբ […]

̰
«Մենք պատրաստ ենք համագործակցություն ծավալել նախարարության ենթակայության բոլոր բնագավառներում»․ Վահրամ Դումանյան

18:15 24.10.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Ուրախ ենք ձեզ ողջունելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Հույս ունեմ, որ այս հանդիպումը կնպաստի Հայաստանի ու Արգենտինայի միջև նախատեսվող մշակութային մի շարք ծրագրերի իրականացմանը՝ արդյունավետ փոխգործակցության լայն հնարավորություն ստեղծելով նաև այլ […]

̰
Հոկտեմբերի 24-ը Միավորված ազգերի կազմակերպության օրն է

18:07 24.10.2022

Հոկտեմբերի 24-ը Միավորված ազգերի կազմակերպության օրն է։ 77 տարի առաջ այս օրն ուժի մեջ է մտել ազմակերպության հիմնադիր փաստաթուղթը՝ կանոնադրությունը։ Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։   Օրվա առիթով ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որում ասվում է․ «Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը հույսի գործնական մարմնացումն էր: Հույսի և վճռականության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գլոբալ […]

̰
SHANTNEWS

19:59 22.10.2022

̰
Անջելինա Ջոլին կմարմնավորի 20-րդ դարի մեծագույն օպերային երգչուհիներից մեկին

19:55 22.10.2022

  Անջելինա Ջոլին չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարեյնի նոր դրամայում կմարմնավորի օպերային երգչուհի Մարիա Կալլասին։ Դրամայում կցուցադրվի մեծագույն օպերային երգչուհու բուռն կյանքն ու ողբերգական ճակատագիրը։ Ռեժիսոր Պաբլո Լարենն արդեն մի քանի կենսագրական դրամա է նկարահանել՝ «Սպենսերը» արքայադուստր Դիանայի մասին և «Ջեքին»՝ Ժակլին Քենեդու մասին։ Ազգությամբ՝ հույն, ամերիկյան օպերայի երգչուհին ծնվելով Նյու Յորքում և դաստիարակվելով հրամայական հատկություններ ունեցող մոր […]

̰
Ոսկեվազի միջնակարգ դպրոցի ջերմատան պտուղներն օգտագործվում են «Տաք սնունդ» ծրագրում

19:47 22.10.2022

Ոսկեվազի դպրոցում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով կառուցված և 2021 թվականին շահագործման հանձնված ջերմատունն արդյունավետորեն ծառայում է նպատակին․ աճեցվող բերքն օգտագործվում է «Տաք սնունդ» ծրագրի շրջանակներում աշակերտներին տրամադրվող սննդում։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ Այս շրջանում դպրոցականները վայելում են ջերմատանն աճող քաղցր ելակների հյութը։ Ինչպես նշել է դպրոցի տնօրեն Նաիրա Հովհաննիսյանը՝ ելակի պտուղները քաղում են տարվա 7-8 […]

̰
Եվրամիությունն ամեն ամիս 1,5 միլիարդ եվրո կփոխանցի Կիևին

19:30 22.10.2022

Եվրամիությունը 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Ուկրաինային, գումարը կսկսի ամսական հոսել 2023 թվականից։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ամեն ամիս Եվրամիությունը 1,5 միլիարդ եվրո կփոխանցի Կիևին։ Նա պարզաբանել է, որ այդ միջոցներն ուղղվելու են երկրի կառավարմանը։ «Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի պատճառով Ուկրաինայի համար շատ կարևոր է […]

̰
Լիբանանն ու Սիրիան բանակցություններ են սկսում ծովային սահմանի սահմանազատման շուրջ

19:22 22.10.2022

Լիբանանի և Սիրիայի նախագահներ Միշել Աունը եւ Բաշար ալ-Ասադը պայմանավորվել են երկու հարևան երկրների միջև բանակցություններ վարել ծովային սահմանի սահմանազատման շուրջ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Al-Akhbar թերթը։ Ըստ աղբյուրի՝ Լիբանանի և Սիրիայի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում «որոշել են ստեղծել պաշտոնական կառավարական պատվիրակություններ՝ քննարկելու սահմանի հարցը»։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, երկու երկրների ղեկավարներն ասել […]

̰
Ֆինլանդիայի պատվիրակությունը Անկարայում կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցերը

19:16 22.10.2022

  Ֆինլանդիայի պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին Անկարայում կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու և ահաբեկչական կազմակերպությունների անդամների արտահանձնման հարցերը։ Այդ մասին հաղորդում է  TRT հեռուստաալիքը։ Թուրքիայի արդարադատության նախարարությունում բանակցություններ կանցկացնեն շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները։ Մասնավորապես, կքննարկվեն Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և 2016 թվականին թուրքական իշխանությունների կողմից պետական ​​հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող FETO կազմակերպության անդամների արտահանձնման հետ կապված […]

̰
Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

19:08 22.10.2022

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը (96 կգ) երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Կարապետյանը գերազանցեց թուրք ծանրորդ Օզթուրք Էմրեին, որը երկամարտում գրանցեց 340 կգ արդյունք: Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էին հռչակվել Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

19:03 22.10.2022

Հոկտեմբերի 22֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։ Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ  ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում, որի  անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին […]

̰
Ուկրաինայի վարչապետը Եվրոպային սպառնացել է «միգրացիոն ցունամիով»

18:55 22.10.2022

Ուկրաինան հումանիտար աղետի շեմին է, եթե Արևմուտքը նրան հակաօդային պաշտպանության համակարգ չտրամադրի, ապա նրան սպառնում է «միգրացիոն ցունամի»։ Այս մասին հոկտեմբերի 22-ին Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում ասել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նա մեղադրել է Ռուսաստանին նրանում, որ ձգտում է Ուկրաինային զրկել ենթակառուցվածքներից՝ էլեկտրաէներգիայից, ջեռուցումից և սանիտարական հանգույցներից՝ իբր Եվրոպայում փախստականների նոր ճգնաժամ ստեղծելու […]

̰
Թուրքիայի նախագահն առաջարկել է հանրաքվեի դնել հիջաբ կրելու հարցը

18:47 22.10.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է համազգային հանրաքվեի դնել երկրի սահմանադրությամբ կանանց հիջաբ կրելու իրավունքի ամրագրման հարցը։ «Եկեք այս հարցը դնենք հանրաքվեի, թող ժողովուրդը որոշի», – ասել է Էրդողանը` շաբաթ օրը մեկնաբանելով գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնությունը՝ համապատասխան օրինագիծ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը։ Այս  մասին Էրդողանը հայտարարել է հարավարևելյան Մալաթիա քաղաքում […]

̰
Կիևի մարզում պարետային ժամը երկարացվել է ևս մեկ շաբաթով

18:38 22.10.2022

Կիևի մարզում պարետային ժամը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 30-ը, որով սահմանվում է ժամը 23:00-ից մինչև 05:00-ն փողոցում գտնվելու արգելքը։ Այս մասին այսօր հայտնել են շրջանային ռազմական վարչությունում։ Պարետային ժամը մարզում սահմանվել է հունիսի 25-ից,և այն բազմիցս երկարացվել է, վերջինը՝ մինչև հոկտեմբերի 23-ը։ «Նման ժամանակավոր սահմանափակումները Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի հրամանով ամբողջ տարածաշրջանում երկարացվել են […]

̰
Վրացի ֆերմերների արտահանման շուկան դիվերսիֆիկացվում է

18:30 22.10.2022

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով, նախարարությունն ակտիվորեն աջակցում է ֆերմերներին իրենց արտադրանքը տարբեր երկրներ արտահանելու համար։ Փոխանցում է aliq.ge-ն։ Շամուգիան նշել է, որ հաջորդ տարվա բյուջեում մոտավորապես 30-40 տոկոսով ավելի շատ ֆինանսավորում կհատկացվի շուկաների դիվերսիֆիկացմանը նպաստելու համար։ «Նախարարությունը շատ ակտիվորեն աջակցում է մեր ֆերմերներին արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու հարցում։ Այս աջակցությունն արտահայտվում […]

̰
Բողոքի ցույցեր Գերմանիայում՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին

18:21 22.10.2022

Շաբաթ օրը Գերմանիայի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին, ակցիաներին մասնակիցել է մոտ 20 հազար մարդ, հայտնում է գերմանական rbb24 լրատվական պորտալը։ Էներգիայի թանկացման ֆոնին ցուցարարները պահանջել են, ի թիվս այլնի, նպատակային արտոնություններ ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար, սառեցնել բնակարանների վարձավճարները, հարկ սահմանել ունեցվածքի վրա և ընդլայնել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը՝ […]

̰
Ցուցարարները պահանջել են Ավստրիային դուրս գալ Եվրամիությունից

18:05 22.10.2022

Վիեննայի կենտրոնում ցուցարարները պահանջել են Ավստրիային դուրս գալ ԵՄ-ից, չնայած անձրևոտ եղանակին, հարյուրավոր մարդիկ են հավաքվել կենտրոնում՝ հանրահավաքի, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ինչպես նշել ենհանդիպման բանախոսները, Բրյուսելի քաղաքականությունը հակասում է անվտանգության և տնտեսության ոլորտում Ավստրիայի առանցքային շահերին։ Հանրահավաքի մասնակիցները եկել են «Ավստրիան մնում է չեզոք» և «Ապահով սահմաններ՝ ապահով ապագա» գրությամբ պաստառներով։    

̰
SHANTNEWS

17:59 22.10.2022

̰
Թեհրանը զիջումների չի գնա Վաշինգտոնի հետ․ Իրանի ԱԳՆ

17:57 22.10.2022

Ամերիկացիները շտապում են Իրանի հետ որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ, շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հաստատելով, որ Թեհրանը Վաշինգտոնից երեք օր առաջ նոր ուղերձ է ստացել։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Մեկնաբանելով ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները, թե պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններն օրակարգից դուրս են, Իրանի նախարարը, Երևանում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո, […]

̰
Ուկրաինայում մոտ 1,5 մլն բաժանորդի էլեկտրամատակարարումն անջատված է

17:48 22.10.2022

Շաբաթ օրը տեղի ունեցած պայթյուններից հետո Ուկրաինայի մի քանի շրջանների մոտ 1,5 մլն բաժանորդ մնում է առանց էլեկտրականության։ Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։ «Այսօրվա դրությամբ Խմելնիցկիի շրջանում հրթիռային հարձակումների հետևանքով անջատվել է 672 հազար բաժանորդի, Նիկոլաևի շրջանում՝ 188,4 հազար, Վոլինի շրջանում՝ 102 հազար, Չերկասիի շրջանում՝ 242 հազար, […]

̰
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում». Սերժ Սարգսյան

17:40 22.10.2022

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին: Տեղեկացնում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, Արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր։ Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է […]

̰
Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցողին

17:21 22.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Կովաչևի գործունեությունը և Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը, որը բխում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգից: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ԵՄ միջնորդական ջանքերը և ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել […]

̰
 Մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժությունները

17:17 22.10.2022

  Թուրքիայում մեկնարկել են «Eternity-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինվորականները։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժությունները կկատարեն ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման խնդիրները։ Երեք երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման և փոխգործակցության ապահովման նպատակով անցկացվող միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 28-ը։

̰
Լարսի զորահավաքային կետը փակվում է

17:09 22.10.2022

Ռուսաստանի կառավարությունը փակում է ռուս-վրացական «Կազբեգի-Վերին Լարս» և «Քվեմո Զարամագի» (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում է գտնվում) անցակետերում տեղակայված շարժական կոմիսարիատները: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Մենյայլոն նշել է, որ Ռուսաստանից մեկնող քաղաքացիների ամենօրյա հոսքը նվազել է, իրավիճակը կայունացել է, և պետական ​​սահմանի անցման կանոնակարգման համար լրացուցիչ միջոցների […]

̰
Տավուշի մարզում իրականացվել է քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում

20:56 21.10.2022

  Համաձայն ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշմամբ հաստատված պլան-ժամանակացույցի՝ Տավուշի մարզում իրականացվեց մարզի քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Միջոցառման շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց ուսումնավարժություն «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը «ուժեղացված» աշխատանքային ռեժիմի փոխադրելու մասին» թեմայով։ Մարզի քաղպաշտպանության ղեկավար կազմի հետ անցկացված ուսումնավարժության ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները և դրանց […]

̰
Գյումրիի քաղաքային մարզադաշտում գործարկվել է նոր լուսավորության համակարգը և ազդարարվել է «Շիրակ-Փյունիկ» խաղով

20:51 21.10.2022

Գյումրու քաղաքային մարզադաշտում այսօր գործարկվել է նոր լուսավորության համակարգը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Տիգրան Վիրաբյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր, մարզասերներ։ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ կողմից տեղադրված Siteco ընկերության լուսավորության համակարգը համարվում է առաջատար համակարգերից մեկն աշխարհում և […]

̰
Գործընկերություն՝ Սյունիքի մարզի և ֆրանսիական Օվերնյ Ռոն Ալպի միջև

20:45 21.10.2022

Հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի շրջանային խորհրդում ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ՝ ս․թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների, Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռեգիոնի […]

̰
Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը հայտարարում է Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին

20:38 21.10.2022

Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը  առաջին քաղաքական գործիչն է, որ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Հաղորդում է Sky News-ը։ «Ես հավակնում եմ դառնալ Պահպանողական կուսակցության առաջնորդը և ձեր վարչապետը, որպեսզի միավորենք մեր երկիրը, կատարենք մեր խոստումները և հաղթեմ հաջորդ համընդհանուր ընտրություններում», – քաղաքական գործչի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը ։ Աղբյուրը […]

̰
BACK_TO_TOP