20:30 21.10.2022
«Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդը՝ Ջորջ Մելոնին, ով հաղթել էր խորհրդարանական ընտրություններում՝ որպես աջ կենտրոնամետ կոալիցիայի մաս, ստացավ Իտալիայի կառավարությունը ձևավորելու մանդատ՝ դառնալով այս երկրի առաջին կին վարչապետը։ Այս մասին հայտարարել է նախագահական գրասենյակի գլխավոր քարտուղար Ուգո Զամպետտին։ «Նախագահ Սերջիո Մատարելլան ընդունեց Ջորջ Մելոնիին և նրան հրավիրեց կառավարություն ձևավորելու: Նա ընդունեց մանդատը և նախագահին ներկայացրեց նախարարների […]
20:25 21.10.2022
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հնչեցրած խոսքերի կապակցությամբ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ նշված է․ «Հոկտեմբերի 20-ին Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների երրորդ հանդիպմանը Բաքվում, որը շարունակվեց գրավված Շուշիում, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ […]
20:17 21.10.2022
Եվրամիության երկրների ղեկավարները հանձնարարել են Եվրահանձնաժողովին առաջարկներ պատրաստել Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման համար Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ, ասվում է ԵՄ գագաթնաժողովից հետո հրապարակված փաստաթղթում։ «Եվրախորհուրդը կոչ է արել Եվրահանձնաժողովին առաջարկներ ներկայացնել սառեցված միջոցների օգտագործման վերաբերյալ՝ աջակցելու Ուկրաինայի վերականգնմանը՝ ԵՄ-ի և միջազգային իրավունքի համաձայն»,- ասվում է փաստաթղթում։ Անցյալ շաբաթ Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը հայտարարել է, […]
20:11 21.10.2022
Մեկ միասնական այբուբենի ստեղծման համար հանձնաժողով ստեղծելու որոշումը ներկայացվել է Թյուրքական պետությունների կազմակերպությանը «Թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի սեմինարի» քննարկմանը։ Սեմինարն անցկացվել է թուրքական Բուրսայում և նվիրված է եղել Լեզվի օրվա 90-ամյակին, հայտնում է Anadolu գործակալությունը։ Սեմինարի ընթացքում թյուրքական պետությունների գիտնականները տեղեկատվություն են տրամադրել իրենց երկրներում պատմական լեզվական գործընթացների մասին և նշել մեկ այբուբենի անցման գործընթացի […]
19:57 21.10.2022
«Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» պայմանները բարելավվում են։ Նոր խոհանոցային հատվածն արդեն շահագործման է հանձնվել` անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հիվանդասենյակները, կահույքը ևս փոխվել են: Կենտրոնի պացիենտների համար ստեղծվում են նաև համապատասխան պայմաններ, մասնավորապես` աշխատանքային թերապիայի համար:
19:50 21.10.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի ընթացքում Վրաստանից արտահանվել է 590 մլն դոլարի՝ 58 հազար ավտոմեքենա. նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների արտահանման ծավալն աճել է 75 տոկոսով։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վիճակագրության համաձայն, մեկ արտահանվող ավտոմեքենայի միջին գինը կազմել է 10 հազար դոլար։ Geostat-ի փոխանցմամբ, ամենաշատը 22 հազար ավտոմեքենա է արտահանվել Ադրբեջան: Հունվար-սեպտեմբեր ամիսներին ամենաշատ […]
19:44 21.10.2022
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության համատեքստում հաղորդակցության բաց ուղիների պահպանման կարևորության մասին։ Այս մասին հոկտեմբերի 21-ին գրավոր հայտարարություն է տարածել ԱՄՆ ռազմաօդային ուժերի Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը։ «Պաշտպանության նախարար Օսթինն ընդգծել է Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի համատեքստում հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը», […]
19:38 21.10.2022
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հաջորդ շաբաթ կմեկնի Թուրքիա։ Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները և ընդգծում, որ նման այց կկայանա 10 տարվա մեջ առաջին անգամ։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին մի քանի տարի առաջ՝ պաղեստինյան հարցում Անկարայի դիրքորոշման պատճառով։ Վերջերս, սակայն, երկու կողմերն էլ կարգավորել են լարվածությունը և վերականգնել հարաբերությունները։ Հաղորդվում է, […]
14:06 21.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Խումբը Հայաստան է ժամանել տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ: Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՀԲ թիմի անդամները՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Թավաձվա Իրվին Դուբեինը, աղետների ռիսկի մասնագետ Կեիկո Սակոդայինն և քաղաքաշինության վերլուծաբան Նոռա Միրզոյանը: Ողջունելով հյուրերին՝ […]
13:54 21.10.2022
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։ Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Անդրեյ Կովաչեւը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել […]
13:47 21.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւին: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ից։ ԱԺ նախագահը՝ ի դեմս հյուրի, երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ հօգուտ Հայաստանի համապատասխան բանաձեւեր եւ զեկույցներ ընդունելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետեւողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացմանը, […]
13:42 21.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ, այսօր հյուրընկալվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրում: ՀՀ նախագահը հաջող ընթացք է մաղթել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ այս ձևաչափով քննարկումները կնպաստեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու տնտեսական անվտանգության մեխանիզմների ամրապնդմանը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ջերմ խոսքերի համար […]
13:30 21.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։ Խորապես համոզված եմ, որ Խորհրդի ընթացիկ […]
13:26 21.10.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Ֆրանսիայի Օվերն Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդն այսօր լիագումար նիստի ընթացքում կայացած քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին 300 000 եվրո հատկացնելու նախագիծը: Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Տարածաշրջանային մոբիլիզացիոն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելուց հետո, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը Սյունիքի ռազմավարական մարզի […]
13:13 21.10.2022
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացում է կատարվել ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ.-ի պետական աջակցության ծրագրում։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Որոշմամբ համայնքների և Էկոնոմիկայի նախարարության միջև աջակցության և մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարների տրամադրման պայմանագրերի կնքման ժամկետը երկարացվել է մինչև 2022 թ․-ի հոկտեմբերի 22-ը։ Ծրագրին մասնակցելու համար շահառուները կարող են դիմել համայնքի կամ […]
13:08 21.10.2022
Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 21-ին ընդունել են «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի նախագահ Միխայիլ Օսեևսկիի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ռազմավարական նոր նախագծերն ու ներդրումային նախաձեռնությունները, որոնք վերաբերում էին, մասնավորապես, տվյալների մշակման կենտրոնի շինարարությանը, Հայաստանում մատուցվող ինտերնետային ծառայությունների բարելավմանը վերաբերող մի շարք […]
21:00 20.10.2022
ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կմասնակցի «Թուրքմենստանի նավթ և գազ–2022» միջազգային 17-րդ համաժողովին։ «Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի հոկտեմբերի 25-29-ը ներառյալ գործուղել Թուրքմենստան (Աշգաբադ)՝ «Թուրքմենստանի նավթ և գազ–2022» միջազգային 17-րդ համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
20:53 20.10.2022
Արագածոտնում բերքահավաքի ակտիվ շրջան է։ Արդեն ավարտին է մոտենում խաղողաքաղը, և խաղողարտադրողները առանց դժվարությունների կարողանում են իրենց բերքն իրացնել մարզի խոշոր գինու և կոնյակի գործարաններում։ Ինչպես հայտնում են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից՝ գործարաններն առ այսօր մարզի ֆերմերներից մթերել են շուրջ 4300 տոննա խաղող։ Վարչությունից ընդգծում են՝ տարին բերքառատ է, առաջիկայում կունենան նաև խոշոր ծավալով […]
20:41 20.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Այն անցկացվում է նեղ և ընդլայնված կազմերով, այսօր տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպումը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի […]
20:26 20.10.2022
2022թ. հոկտեմբերի 17-ից 18-ը Ախալցխայում անցկացվել է Եվրոպայի խորհրդի անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի դասընթացի երկրորդ փուլը։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Վրաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանին, հայ-վրացական սահմանամերձ համայնքների ղեկավարներ և տեղակալներ, կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ […]
20:20 20.10.2022
Հոկտեմբերի 20-ին Սյունիք է այցելել Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը։ Նրա անդամներին մարզկենտրոնում դիմավորել են Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ։ Մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավար Ժան Փլեսինջերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտեց, որ այս առաքելության խնդիրն […]
20:05 20.10.2022
Հաջորդ շաբաթ Ուկրաինան աջակցություն կստանա եվրոպական երկրներից՝ ավելի քան 600 միավոր էներգատեխնիկայի, այդ թվում՝ գեներատորների տեսքով, ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Ուկրաինացի դիվանագետները նաև դիմել են մի քանի տասնյակ միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների՝ գեներատորների, դրանց բաղադրիչների և պահեստամասերի, ինչպես նաև գազի փոխանցման համակարգի սարքավորումների մատակարարման խնդրանքով։ Հաջողվել է համաձայնեցնել առաջին […]
19:57 20.10.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում դիտարկել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները՝ Սոթք բնակավայրի ֆերմերային տնտեսություններից մեկում Տնտեսության ղեկավարի ներկայացմամբ՝ բերքահավաքի համար կան բավարար տեխնիկական միջոցներ եւ բանվորական ուժ, եւ խաղաղ պայմանների ապահովման, ինչպես նաեւ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դրանք ավարտի կհասցվեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում։ Տնտեսության ղեկավարը միաժամանակ ներկայացրել է կարտոֆիլի […]
19:50 20.10.2022
Իրանը դեմ է Ուկրաինայում պատերազմին և լարվածության աճին. Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Իրանի ԱԳ նախարարը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում անհիմն է անվանել Ռուսաստանին իրանական արտադրության հրթիռ մատակարարելու մեղադրանքները՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար։ «Մենք պաշտպանական համագործակցություն ունենք […]
19:37 20.10.2022
Ոչ պարենային արտադրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և տեխնիկական կանոնակարգի պահանջներին տնտեսվարողներին իրազեկելու նպատակով այսօր հանդիպում-քննարկում է անցկացվել Շիրակի մարզպետարանում շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և ոչ պարենային արտադրանքների (նավթամթերք, հեղուկացված գազ, ԱԳԼՃԿ-ներ, խաղալիքներ, օծանելիքակոսմետիկական արտադրանք, չափագիտական վերահսկողության ենթակա բուժհաստատություններ և պոլիկլինիկաներ, խանութներ և այլն) ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։ Տեղեկացնում […]
19:30 20.10.2022
2022 թվականի մարտի 1-ից հոկտեմբերի 1-ը՝ 7 ամսում, Վրաստանում գրանցվել է 9 879 ռուսական բիզնես, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է BusinessPressNews-ը: Տեղեկության համաձայն, 9 879 ընկերություններից 685-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, որոնցից 3-ը՝ օտարերկրյա ձեռնարկությունների մասնաճյուղեր, 9 180-ը՝ անհատ ձեռնարկատիրական են, 14-ը՝ ձեռնարկատիրական չեն: Հարկ է նշել, որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Վրաստանում գրանցված 685 […]
19:24 20.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Ողջունելով Բելառուսի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ռոման Ալեքսանդրի, Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Հայաստանը և Բելառուսը […]