19:54 25.10.2022
Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների փոխնախարար Տիմուր Իգորևիչ Մաքսիմովն ու Միջազգային ֆինանսների վարչության պետ Պավել Վալերևիչ Սնիսորենկոն, ինչպես նաև միջազգային զարգացման աջակցության բաժնի ղեկավար Դարյա Կիրիլլովան և բաժնի ղեկավարի տեղակալ Ալինա Կրասիլնիկովան Հայաստան են այցելել՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից բոլոր մարզերում ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրին, որն աստիճանաբար փոխանցվում է Հայաստանի կառավարությանը: Այցին […]
19:48 25.10.2022
Ռուսաստանը պաշտպանում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի նախաձեռնությունը՝ Զապորոժիեի ատոմակայանի համար պաշտպանական գոտի ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ «Գրոսսին առաջարկել է ԶԱԷԿ-ում միջուկային և անվտանգության պաշտպանության գոտի ստեղծելու այլընտրանքային հայեցակարգ: Դրա էությունն այն է, որ չեք կարող կրակել կայանի տարածքից և չեք կարող […]
19:41 25.10.2022
2021թ. ԳՄՀԸ (GIZ) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Լոռու մարզում իրականացվել է «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագիրը, որի նպատակն է եղել առաջարկել արոտների և վարելահողերի բարելավման այնպիսի պիլոտային մոդել, որի ներդրումը հնարավորություն կտա վերականգնել նշված հողատեսքերի նպատակային նշանակությունը, բարձրացնել դրանց շահագործումից ստացվող եկամուտը, ապահովել լրացուցիչ կերարտադրություն: Լոռու մարզում՝ որպես […]
19:35 25.10.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ուղղությամբ Գյումրիում իրականացվող ծրագրի պատասխանատուներին, ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ծրագրի ընդհանուր ղեկավար Վիկտոր Կլավիխոյի, «Դարոժնիկ» ընկերության պատասխանատու Սուրեն Մամաջանյանին, աշխատանքների վերահսկողության խմբի ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ։ Տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են ծրագրի շրջանակներում Գյումրիում […]
19:27 25.10.2022
Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Էդմոն Մարուքյանը Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը առանձնահատուկ […]
19:21 25.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները: Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչատնտեսական վարչության պետը, 2015-2017թթ. ընթացքում […]
19:15 25.10.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառման վերաբերյալ քննարկում իրականացնելու նպատակով։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության ձևը, փոխհատուցման չափերն ու ժամկետները, լրացուցիչ այլ պայմաններ։ Ներկաների կողմից բարձրացվել են […]
19:07 25.10.2022
Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանել ու կիրառում են մի շարք պատժամիջոցներ, որոնց չի միացել Թուրքիան: Պատժամիջոցների շարքում է նաև ՌԴ քաղաքացիների ու հատկապաես օլիգարխների նկատմամբ կիրառվող ճամփորդության սահմանափակումն իրենց տարածքներում: Այս պատժամիջոցների շրջանակներում արգելք դրվեց նաև ռուս օլիգարխներին պատկանող գերթանկարժեք զբոսանավերի տեղաշարժման վրա, որոնք խարիսխ էին գցել արևմտյան […]
19:02 25.10.2022
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի 2022 թվականի հերթական նիստը, որի ժամանակ Շիրակի մարզպետը հյուրընկալել է նաև «Civil Society – Youth Work: the added value» խորագիրը կրող միջազգային ուսումնական այցով 16 երկրից Հայաստան ժամանած «Էրազմուս+» ծրագրի 37 մասնակցի։ Ողջունելով երիտասարդական խորհրդի անդամներին ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ կարևոր […]
18:55 25.10.2022
Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ: Ըստ այդմ՝ վերահսկողական վարչության կողմից 07.09.2022թ.-ին իրականացվել է ծառայողական քննություն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Ծառայողական քննության ընթացքում ձեռք […]
18:47 25.10.2022
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով, Վրաստանի կառավարության գործողությունները հետընթաց են առաջացրել։ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել քաղաքական գործիչների և հասարակության մի հատվածի որոշ մտահոգիչ հայտարարությունների կապակցությամբ։ «Մենք մտահոգություն ենք հայտնել կառավարության որոշ գործողությունների վերաբերյալ։ Կառավարության գործողությունները, ներառյալ կարևոր ժողովրդավարական բարեփոխումների կասեցումը կամ հետաձգումը, հետընթաց են առաջացրել: Նրանք հետընթաց են ստեղծել վրաց […]
18:40 25.10.2022
2022 թ. հոկտեմբերի 26-ից մեկնարկում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը։ ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի համար հայտ է ներկայացրել երկու քաղաք՝ Ծաղկաձորն ու Մեծամորը։ Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ հայտերի գնահատումն իրականացվում է հետևյալ եղանակով՝ հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից՝ […]
18:35 25.10.2022
Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին խոստացել է առաջնորդել երկիրը դժվար ժամանակներում և աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում, հայտնում է Reuters-ը։ Խորհրդարանում իր առաջին ելույթում Մելոնին ասել է, որ իր աջակողմյան կոալիցիայի ձայնը լսելի կլինի Եվրոպայում և շեշտեց, որ ինքը դեմ է ռասիզմին և խտրականությանը: Իտալիան կշարունակի աջակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ չնայած Մոսկվայից […]
18:28 25.10.2022
ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին։ Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը երեք-չորս օր առաջ ծանուցում է ուղարկել Թեհրան։ Հոկտեմբերի 21-ին Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ […]
18:20 25.10.2022
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են կատարել ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ, Մյուրիշեն, Նոր Շեն և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն, Շոշ համայնքներ: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։ Այցերի նպատակն է արձանագրել 2020 թվականի պատերազմի հետևանքով շփման գծին մոտ տեղակայված քաղաքացիական բնակավայրերում առկա անվտանգային խնդիրներն ու բնականոն կյանքի կազմակերպման խոչընդոտները։ ՄԻՊ հաստատության կողմից […]
18:14 25.10.2022
Հոկտեմբերի 25–ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը։ Շիրակի մարզից մրջոցառմանը մասնակցել է 100 ներկայացուցիչ։ Մրցաշարը անցկացվել է 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված են եղել 15-17 տարեկան դպրոցականները: Երկրորդ տարիքային խմբում՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ: Երրորդ տարիքային խմբում էլ […]
18:08 25.10.2022
Հնդկաստանի խոշոր նավթավերամշակման գործարանները դադարեցրել են Ռուսաստանից նավթի գնումները ԵՄ նոր պատժամիջոցներից հետո: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Refineries Indian Oil Corporation-ը և Bharat Petroleum Corporation Limited-ը հրաժարվում են ռուսական նավթի խմբաքանակներ գնել դեկտեմբերի 5-ից հետո: Այս օրն ուժի մեջ է մտնում նավթի եվրոպական էմբարգոն։ Աղբյուրները նշում են, որ հնդկական նավթավերամշակման գործարանները […]
19:57 24.10.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանում 2022 թվականի սեպտեմբերին բարձր գնաճ է նկատվել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերին երկրում տարեկան գնաճը կազմել է 11,5 տոկոս, մինչդեռ օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 10,9 տոկոս։ Հարևան Թուրքիայում 2022 թվականի սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 83,5 տոկոս: Ադրբեջանում սեպտեմբերին գնաճի ընդհանուր մակարդակը բնութագրվում է […]
19:50 24.10.2022
ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները մնում են բաց, և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը պատրաստ է ռուսական կողմի հետ խոսակցություններ ունենալ, որքան անհրաժեշտ է: «Հաղորդակցության ուղիները բաց են: Եվ, իհարկե, նախարարը պատրաստ է այնքան զրույցներ վարել, որքան անհրաժեշտ է, ոչ միայն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների, այլ նաև մեր գործընկերների հետ: […]
19:45 24.10.2022
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 157 երեխա՝ 78 տղա և 79 աղջիկ: Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։ Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների Չարենցավանի ծննդատուն – 26 երեխա Նաիրիի ծննդատուն – 7 երեխա Աբովյանի ծննդատուն – 58 երեխա Հրազդանի ծննդատուն – 66 երեխա:
19:39 24.10.2022
Անկախ վերջին իրադարձություններից՝ ընթացքի մեջ են 2022 թվականին Ջերմուկում նախատեսված բոլոր ծրագրերը թե՛ ՀՀ կառավարության, թե՛ մասնավոր ներդրողների կողմից իրականացվող։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
19:31 24.10.2022
ԱՄՆ-ը վիզաներ չի տրամադրել ռուսական պատվիրակությանը ՄԱԳԱՏԷ-ի «Միջուկային էներգիան 21-րդ դարում» միջազգային նախարարական համաժողովի ներկա գտնվելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հոկտեմբերի 26-28-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՄԱԳԱՏԷ-ի «Միջուկային էներգիան 21-րդ դարում» միջազգային նախարարական համաժողովը, որին նախատեսված էր ռուսական պատվիրակության մասնակցությունը՝ բաղկացած «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և «Ռոստեխնադզոր»-ի ներկայացուցիչներից։ «ԱՄՆ-ը վիզաներ չի տրամադրել ռուս […]
19:24 24.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Վրաստանի ու Ադրբեջանի միջև բեռնաշրջանառությունն աճել է 75 տոկոսով։ Ալիևը նշել է, որ երկաթուղային տրանսպորտը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս, կարելի է օգտագործել հինգ միլիոն տոննա բեռնելու համար: Գրում է aliq․ ge-ն։ «Հաջորդ տարի մենք ավելի շատ կապիտալ ներդրումներ կանենք այս ուղղությամբ։ Այդ միջանցքում ավելի շատ ֆինանսական միջոցներ կհատկացվեն։ Մենք պատրաստվում ենք օգտագործել այս […]
19:18 24.10.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քրդաբնակ Դիարբեքիրում մասնակցել է «Առաջին քվես Էրդողանին, առաջին քվես ԱԶԿ-ին» միջոցառմանը, որի ընթացքում հանդիպել է տեղի երիտասարդների հետ: Դահլիճում հավաքվածների հետ հարցուպատասխանի ժամանակ երիտասարդներից մեկը Թուրքիայի նախագահին դիմել է՝ ասելով «Բարով եկաք, Սերոք (առաջնորդ, նախագահ) Էրդողան»: Դրանից հետո էլ ներկաները բղավել են քրդերեն «Բիժի Սերոք Էրդողան»՝ (Կեցցե՛ առաջնորդ Էրդողանը): Ermenihaber. am-ի […]
19:12 24.10.2022
Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն հրաժարական է տվել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ տարաձայնությունների պատճառով։ Այդ մասին նա հոկտեմբերի 24-ին գրել է Facebook-ի իր էջում՝ հրապարակելով համապատասխան նամակ՝ ուղղված Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեին։ Խորհրդարանական «Միություն հանուն Ռումինիայի փրկության» կուսակցությունը ավելի վաղ խնդրել էր վարչապետ Նիկոլաե Չուկեին հեռացնել Դինկուին զբաղեցրած պաշտոնից՝ նրա հայտարարություններից հետո, թե ուկրաինական […]
18:56 24.10.2022
Ուկրաինան կարող է զանգվածային մոբիլիզացիա սկսել՝ ի պատասխան Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի։ IZ.ru -ի փոխանցմամբ՝ այս մասին Strana.ua-ին հայտնել է ռազմական շրջանակների աղբյուրը։ Ըստ աղբյուրի, Ուկրաինայում արդեն հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա, սակայն դրա իրականացումը փաստացի դեռ չի սկսվել։ Ուկրաինայի Զինված ուժերը ձևավորվել են հիմնականում պահեստազորի, կամավորների և տարածքային պաշտպանության հաշվին։ Զինվորական կոմիսարները չունեն նաև տղամարդկանց […]
18:48 24.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով: Հաղորդում է Aliq Media-ն։ Ալիևը հույս է հայտնել, որ Վրաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ կհամագործակցեն այս և այլ ուղղություններով. համագործակցությունը և էներգետիկ միջանցքների ներուժն ընդհանուր առմամբ կավելանան: «Առաջիկա հինգ տարում Ադրբեջանը պատրաստվում է իր բնական […]
18:42 24.10.2022
Բուլղարիայի հարավում գտնվող ֆերմայում թռչնագրիպի բռնկման պատճառով մոտ 20 000 ածան հավ է ոչնչացվելու, հաղորդում է տեղական Haskovo պորտալը` հղում կատարելով Սննդի անվտանգության տարածաշրջանային տնօրինությանը: Հիվանդության բռնկումը հայտնաբերվել է Կրիվո-Պոլե գյուղի մոտակայքում գտնվող ձեռնարկությունում: Ընկերության ղեկավար Գեորգի Կուրդովը հայտնել է, որ բացի հավերի հարկադիր մորթից, վերջին երեք շաբաթվա ընթացքում վարակված թռչունների ձվերը կհանվեն մանրածախ վաճառքի […]