TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+16.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Թուրքիայում հայտնաբերվել է Սուրբ Նիկոլայի գերեզմանը

19:17 20.10.2022

Թուրքիայի Դեմրե քաղաքում հնագետները հայտնաբերել են Սուրբ Նիկոլայի գերեզմանը, գրում է The Sun-ը։ Սրբի աճյունը հայտնաբերվել է 6-րդ դարի հնագույն եկեղեցու տակ գտնվող դամբարանում։ Ենթադրվում է, որ նա մահացել է ավելի քան 1600 տարի առաջ (343 թ.): Եկեղեցու մարմարե հատակի տակ, 1,5 մետր խորության վրա, հնագետները գերեզման են հայտնաբերել։ Նրանք վստահ են, որ դամբարանը երկրաշարժիհետևանքով […]

̰
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու համար

19:11 20.10.2022

ԵՄ խորհուրդը ռեկորդային ժամանակում համաձայնեցրել և հաստատել է Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթը Ռուսաստանին իրանական արտադրության Shahed-36  անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար, որոնք ռուսական բանակն օգտագործում է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հարձակվելու նպատակով: Այս մասին հայտնում է BBC-ն։ Այս փուլում պատժամիջոցների տակ են հայտնվել Shahed Aviation Industries արտադրող ընկերությունը և երեք անձինք՝ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, […]

̰
Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ- զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

19:04 20.10.2022

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:  Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։      Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանի կենսագրությունը Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում: 2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված […]

̰
Գյումրի այցելած արցախցի ուսանողներին ընդունել է քաղաքապետը

18:57 20.10.2022

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Արցախից Գյումրի ժամանած ուսանողներին։ Տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից։ Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի, Եզնիկ-Մոզյան արհեստագործական ուսումնարանի, Մարտունու արհեստագործական ուսումնարանի, «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի դասախոսների և ուսանողների խումբը Գյումրի է այցելել «Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական» կրթական ծրագրի շրջանակում։ Վարդգես Սամսոնյանն ողջունել է ուսանողների այցը Գյումրի, ապա […]

̰
Հետաձգվել է Ուկրաինայի և Իսրայելի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը

18:50 20.10.2022

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի և ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հեռախոսազրույցը, որը պետք է կայանար հինգշաբթի, հետաձգվել է Կիևի խնդրանքով։ Այս մասին հայտնում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը։ Նրա խոսքով, ուկրաինական կողմը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ չորեքշաբթի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը ՆԱՏՕ-ի երկրների հետ միասին աջակցում է Ուկրաինային, սակայն դեռևս […]

̰
ՀՀ ԱԳՆ-ի հակիրճ տեղեկանքը՝ հայ-իրանական հարաբերությունների մասին

18:44 20.10.2022

Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ տեղի կունենա Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են1992թ. փետրվարի 9-ին: 1992թ. ապրիլին Երևանում […]

̰
Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը Հայաստան

18:39 20.10.2022

Մեկնարկել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի պաշտոնական այցը Երևան: Տեղի է ունենում ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

̰
ԵՄ առաքելությունը սկսել է տեղակայվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Ժոզեպ Բորել

18:38 20.10.2022

  Եվրամիությունը հինգշաբթի սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մշտադիտարկման առաքելության տեղակայումը, ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Այս առաքելության տեղակայումը սկսվել է այսօր»,- Բորելը լրագրողներին ասել է Բրյուսելում եվրոպական գագաթնաժողովի մեկնարկից առաջ։ Նա նաև ասել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այս առաքելության վերաբերյալ հոկտեմբերի […]

̰
Ուկրաինան պաշտոնապես դիմել է Իսրայելին զենքի ձեռքբերման համար  

20:00 19.10.2022

Ուկրաինայի ղեկավարությունը Իսրայելին պաշտոնական հարցում է ուղարկել հակաօդային և հակահրթիռային պաշտպանական համակարգերի, այդ թվում՝ նորագույն Iron Beam լազերային համակարգերի գնման վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, հայտնել է է Axios պորտալը՝ վկայակոչելով Ուկրաինայի դեսպանատնից Իսրայելի ԱԳՆ-ին ուղարկված նամակը։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև Barak-8, Patriot զենիթահրթիռային համակարգերին, Iron Dome հակահրթիռային պաշտպանական համակարգերին, ինչպես նաև David Sling […]

̰
SHANTNEWS

19:59 19.10.2022

̰
Էրդողանը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի վերջին զարգացումները

19:48 19.10.2022

Էրդողանը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել,  քննարկել են Ուկրաինայի վերջին զարգացումները։ Էրդողանը Զելենսկիին հայտնել է, որ ցանկացած պարագայում պետք է դիտարկել Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու տարբերակը։ Էրդողանը Զելենսկու հետ զրույցում շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է  անհրաժեշտ ներդրում ունենալ ուկրաինական հակամարտության կարգավորմանը՝ բանակցությունների միջոցով։  

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը

19:41 19.10.2022

Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը՝ Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորությամբ։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխհարաբերությունները շարունակական և բարեկամական բնույթ են կրում` […]

̰
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Գյումրիի տիկնիկային թատրոնը

19:35 19.10.2022

  Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում։ Աշխատանքների ընթացքին հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Համայնքի ղեկավարը շրջել, տեղում ուսումնասիրել է կատարված աշխատանքները, պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքների ընթացքում առաջ եկող հարցերն ու խնդիրները։   Մի շարք հարցեր տեղում ստացել են լուծումներ, որոշ հարցերի մասով տվել են […]

̰
Ստեփանավանում հատիկընդեղենի արտադրության, հավաքման և փաթեթավորման նոր կենտրոն է բացվել

19:27 19.10.2022

Այսօր Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և գործընկերները պաշտոնապես բացել են «Լոռվա հատիկ» հատիկընդեղենի արտադրության, հավաքման և փաթեթավորման նոր կենտրոնը: Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) […]

̰
Ինդոնեզիայում հրդեհվել է Մեծ մզկիթի գմբեթը

19:19 19.10.2022

  Ջակարտայում հրդեհի հետևանքով փլուզվել է իսլամական կենտրոնի Մեծ մզկիթի գմբեթը,  ինչը մեծ խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում, հաղորդում է ANTARA-ն:   Հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ մզկիթի տանիքը վերանորոգող բանվորներն աշխատել են էլեկտրական գործիքներով։ «Ուժեղ քամու պատճառով կայծերն ընկել են դյուրավառ նյութերի վրա, և կրակն արագ տարածվել է», –  ասել է մզկիթի ներկայացուցիչը։ […]

̰
Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա զորավարժություններ՝ Թբիլիսիի Վազիանի ռազմաբազայում

19:12 19.10.2022

«Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունների շրջանակներում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները ցուցադրական վարժանքներ են անցկացրել Թբիլիսիի Վազիանի ռազմաբազայում, Aliq Media.am-ի փոխանցմամբ՝  հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։ ՊՆ-ի փոխանցմամբ, զորավարժություններին հետևել է պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին։ Նշվում է, որ ցուցադրական զորավարժություններում հատուկ նշանակության ջոկատները իրականացրել են ռազմական ազատ անկման, օդի մատակարարման, զրահատեխնիկայով օբյեկտի […]

̰
«Ռոսատոմ»-ը բանակցություններ է սկսել Թուրքիայում նոր ատոմակայանի կառուցման շուրջ

19:05 19.10.2022

Ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը բանակցություններ է սկսել թուրքական կողմի հետ Թուրքիայի սևծովյան տարածաշրջանում նոր ատոմակայանի կառուցման շուրջ։ Այս մասին հայտարարել է պետական ​​կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։ «Մենք բանակցություններ ենք սկսել մեր թուրք գործարար գործընկերների հետ տեխնոլոգիական դաշինքների, ներդրումային քաղաքականության և թուրքական էներգետիկ շուկայի վերաբերյալ մոտեցումների ձևավորման շուրջ՝ հաշվի առնելով մեծ ատոմակայանի ապագա […]

̰
Մեկնարկել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի Փորձագետների խորհրդատվական տարածաշրջանային հանդիպումը

18:59 19.10.2022

2022 թվականի նոյեմբերի 7-18 -ը Եգիպտոսում կայանալիք COP27 կլիմայական համաժողովին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, 2022 թվականի հոկտեմբերի 19-ից 21-ը հյուրընկալում է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի Փորձագետների խորհրդատվական խմբի շուրջ 40 երկրի ներկայացուցիչների (CGE regional workshop – Asia-Pacific and EE region)։   Աշխատաժողովի մեկնարկային հանդիպումը կայացել է […]

̰
Եվրագոտու երկրներում տարեկան գնաճը հասել է ռեկորդային՝ 9,9%-ի

18:51 19.10.2022

Եվրագոտու 19 երկրներում տարեկան գնաճը սեպտեմբերին արագացել է՝ հասնելով ռեկորդային՝ 9,9%-ի։ Այս մասին են վկայում Եվրոստատի տվյալները, հաղորդում է «Իզվեստիա»-ն։ Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը 9,1% էր։ Գնաճը կրկին թարմացրել է առավելագույն ցուցանիշը։ Ամենաբարձր ցուցանիշը Էստոնիայում է՝ 24,1%, Լատվիայում՝ 22% և Լիտվայում՝ 22,5%, ամենացածրը՝ Ֆրանսիայում՝ 6,2%, Մալթայում՝ 7,4% և Ֆինլանդիայում՝ 8,4%։

̰
Շիրակի մարզպետարանում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

18:45 19.10.2022

Շիրակի մարզպետարանում այսօր անցկացվել է «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում Արմավիր քաղաքից Գյումրի քաղաք տարահանված բնակչության ընդունման և տեղաբաշխման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են մարզպետարանի, Շիրակի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների ու մարզային մի շարք ծառայությունների ղեկավարներ և պատասխանատու աշխատակիցներ։ Ուսումնավարժության մասնակիցներին ողջունել ու դրա կարևորության մասին է անդրադարձել Շիրակի մարզպետ Նազելի […]

̰
ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումը Թուրքիայի նկատմամբ՝ պայմանավորված ՌԴ-ի հետ տնտեսական կապերի ամրապնդմամբ

18:38 19.10.2022

Արևմուտքը զայրացած է է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սրտանց» հարաբերությունների պատճառով։ Այժմ Անկարան կարևոր գործընկեր է դառնում Մոսկվայի համար, որը շատ ոլորտներում սահմանափակված է պատժամիջոցներով, գրում է Bloomberg-ը։։ Ուստի Վաշինգտոնի պաշտոնյաները բանակցություններ են վարել թուրք պաշտոնյաների հետ Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակումների պահպանման վերաբերյալ։ «Սա կարելի է անվանել Արևմուտքի վերջին […]

̰
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

20:00 18.10.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել են  նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի եւ մարզպետարանի ներկայացուցիչներ։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ «Ողջունելով առաքելության այցը և ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին՝ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետևանքները Գեղարքունիքի մարզի […]

̰
SHANTNEWS

19:59 18.10.2022

̰
Իրան ցորենի ներկրումը նվազել է 40%-ով

19:57 18.10.2022

Այս տարի Իրանում տեղական ցորենի մթերման ծավալներն աճել են 60%-ով, փախարենը նվազել է ցորենի ներմուծումը40%-ով։ Այս մասին հայտարարել է Իրանի պետական ​​առևտրային ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Ռադը։ Նա նշել է, որ ներքին արտադրության շնորհիվ այս տարի մթերվել է 7 մլն 200 հազար տոննա ցորեն։ «Երկրի կարիքները հոգալու նպատակով հանրապետություն է ներկրվել նաև 3 մլն 800 […]

̰
Նորվեգիայի ԱԳ նախարարն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն

19:47 18.10.2022

Այսօր Սպիտակի բժշկական կենտրոնում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտին: Նրան ուղեկցել են Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը, ՀՀ Արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: Ներկա են եղել նաև Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար […]

̰
22 երկիր դիմել է իրանական արտադրության ԱԹՍ-ներ գնելու խնդրանքով, ասել է  Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը

19:42 18.10.2022

Իրանն այսօր այնպիսի աստիճանում է, որ մեր անօդաչու սարքերը գնելու խնդրանքով դիմել են 22 երկրներ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իսլամական հեղափոխության գերագույն հոգևոր առաջնորդի օգնական և գերագույն խորհրդական գեներալ Յահյա Սաֆավին։ Խոսելով Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տարբեր ոլորտներում Իրանի ձեռքբերումների և զինված ուժերում գիտության ու տեխնիկայի կիրառման մասին, առաջնորդի խորհրդականը հայտարարել է ուժերի […]

̰
Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Նորվեգիայի արտգործնախարարին

19:36 18.10.2022

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրույցը ծավալվել է հիմնականում հայաստանյան ժողովրդավարության եւ դրա զարգացմանը նպաստող անհրաժեշտ պայմանների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսեւորման […]

̰
Հարավային Օսիան համաձայնել է միանալ ԵԱՏՄ-ին

19:30 18.10.2022

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի համաձայնագրին միանալու մասին» (ԵԱՏՄ) օրինագծին։ «Նշված օրենքի ընդունումը Հարավային Օսիայի մաքսային մարմիններին թույլ կտա ներդնել ժամանակակից մաքսային գործառնություններ և տեխնոլոգիաներ»,-Aliq Media.am-ի փոխանցմամբ՝ ասել է դե ֆակտո խորհրդարանի պատգամավոր, օրինագծի նախաձեռնող Արսեն Կվեզերովը։ Նշենք, որ Ռուսաստանի և Հարավային Օսիայի դե […]

̰
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչների հետ

19:26 18.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը` բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը: «Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. այս գործընթացը լինելու է փուլային, կառուցողական: […]

̰
Նիկոլ Փաշինյանը Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշման կարևորությունը

19:20 18.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է տիկին Հյութֆիլդտի այցը Հայաստան, ինչը նոր ազդակ կհաղորդի հայ-նորվեգական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նորվեգական կողմի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, […]

̰
BACK_TO_TOP