19:57 14.10.2022
Human Rights Watch կազմակերպությունն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությանը՝ հոդվածում նշելով, որ դա պատերազմական հանցագործություն է, որի համար պետք է մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից բացված հետաքննությունն արդյունավետ լինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպությունը վերլուծության է ենթարկել այդ տեսանյութը։ «Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է», – […]
19:50 14.10.2022
«Հյուսիսային հոսք» գազատարներում տեղի ունեցած վթարները փաստացի զրոյացրել են Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը՝հանգեցնելով էներգետիկ աղքատության: Այս մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ « Այն ինչ տեղի ունեցավ, փաստացի զրոյացրեց Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։ Եվ այն դարձրեց էներգետիկ աղքատ»,- ասել է նա ռուսական էներգետիկ շաբաթվա ֆորումի ժամանակ: Նովակի կարծիքով՝ նման «ահաբեկչական գործողության» կազմակերպիչը կլինի Եվրոպայի […]
19:44 14.10.2022
«Կարծում եմ, որ մոտ երկու շաբաթվա ընթացքում բոլոր զորահավաքային աշխատանքները կավարտվեն։Այս պահին Ռուսաստանում մոբիլիզացված է 300 հազար մարդուց 220 հազարը, »,-Աստանայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահն ասել է նաև, թե ինչու էր անհրաժեշտ մոբիլիզացիան։ «Շփման գիծը 1100 կիլոմետր է, ուստի այն պահելը բացառապես պայմանագրային զինծառայողներից կազմված զորքերով գործնականում անհնար է, […]
19:37 14.10.2022
Գյումրի քաղաքի կառուցապատման, պատմամշակութային ժառանգության պահպանման, վերականգնման, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման մեջ ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, ծնունդով գյումրեցի (1977-1992թթ, Լենինականի գլխավոր ճարտարապետ) Սաշուր Քալաշյանին։ Սաշուր Քալաշյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու հարցին Գյումրի համայնքի ավագանին […]
21:00 13.10.2022
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի մրցակիցը չէ և վտանգ չի ներկայացնում Մոսկվայի համար. Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «ՆԱՏՕ-ն վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, չի ձգտում առճակատման Ռուսաստանի հետ»,- ասել է նա ՆԱՏՕ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ դաշինքը չի ներգրավվի ուկրաինական հակամարտության մեջ, այլ կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել […]
20:55 13.10.2022
Իրաքի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել 78-ամյա Աբդել Լատիֆ Ռաշիդին։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է Rudaw հեռուստաալիքը։ Երկրորդ փուլում նա հաղթել է ավելի շատ ձայներով, քան իր մրցակիցը՝ Իրաքի գործող նախագահ Բարհամ Սալեհը։ Ռաշիդը ստացել է 162 ձայն, Սալեհին աջակցել է 88 մարդ։ Ութ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Իրաքի նոր նախագահն արդեն երդում […]
20:50 13.10.2022
Իրանի նավթային եկամուտները հինգ ամսում մինչև օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում ութ անգամ աճել են՝համեմատ անցած տարվա նույն ժամանակահատվածի։ Այս մասին ասվում է հինգշաբթի Իրանի կառավարության հրապարակած պաշտոնական զեկույցում։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Նավթից եկամուտների զգալի աճ է տեղի ունենում՝ չնայած երկրի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներին, որոնք ուղղված են Իրանի նավթային ոլորտին, ի թիվս տնտեսության այլ […]
20:42 13.10.2022
Այսօր Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։ «Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։ Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ»։
20:35 13.10.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:15-15:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
20:23 13.10.2022
ՆԱՏՕ-ն շուտով Ուկրաինային սարքավորումներ կմատակարարի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Որպես փաթեթի մաս ՆԱՏՕ-ն Ուկրաինային կմատակարարի սարքավորումներ մարտական անօդաչու սարքերի համար: Հարյուրավոր «խլացուցիչները» ռուսական և իրանական անօդաչու թռչող սարքերը կդարձնեն անարդյունավետ, կպաշտպանեն Մոսկվան ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ […]
20:16 13.10.2022
Պորտուգալիան Ուկրաինային կհանձնի ռուսական արտադրության ուղղաթիռներ Պորտուգալիայի կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինա ուղարկել 6 հակահրդեհային ուղղաթիռներ, որոնք նախագծվել են «Kamov» բյուրոյում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Էլենա Կարեյրասը։ «Ուկրաինայի խնդրանքով և ՊորտուգալիայիՆԳՆ-ի հետ միասին մենք Ուկրաինային տրամադրենք «Kamov» ուղղաթիռների մեր պարկը, որը ներկայում՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով պայմանավորված, մենք չենք կարող […]
20:09 13.10.2022
Սեպտեմբերի 13-ին Գերմանիայի ՆԳՆ-ն նոր տվյալներ է հրապարակել Գերմանիայում ուկրաինացի փախստականների շրջանում տղամարդկանց թվի աճի վերաբերյալ, ինչը առաջացրել է գերմանական Die Welt հրատարակության ընթերցողների դժգոհությունը։ Այսպիսով, օտարերկրացիների կենտրոնական ռեգիստրի տվյալների համաձայն, եթե մինչև փետրվարի 24-ը Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ գործողության մեկնարկը, Գերմանիայում ուկրաինացի տղամարդկանց թիվը կազմում էր մոտ 39000, ապա օգոստոսի վերջին արդեն այնտեղ կային […]
20:02 13.10.2022
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, վրացական կողմը իրավական հիմք ունի Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնելուց հրաժարվելու համար։ Հաղորդում է Aliq Media-ն։ Բրեգաձեն նշել է, որ այս փուլում Վրաստանը նման պաշտոնական հարցում չի ստացել։ «Նման պաշտոնական պահանջ չի եղել, ուստի մեր պատճառաբանությունը կարող է ինչ-որ տեղ անտեղի լինել։ Սաակաշվիլին […]
19:55 13.10.2022
«ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ Իրան այցելության ընթացքում հանդիպեցինք Իրանի մեջլիսի փոխնախագահ Ալիռեզա Մեսրիին, արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանին, մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և խմբի անդամներին, տնտեսական հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ռեզա Փուրէբրահիմիին, գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ջավադ Ասքարիին, արդյունաբերության, առևտրի և հանքերի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինին և մեջլիսի ազգային անվտանգության և […]
19:40 13.10.2022
ՆԱՏՕ-ի անդամ 15 երկրներ պայմանավորվել են արդիականացնել եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգը։ Նշված երկրների պաշտպանության նախարարներն, այսպես կոչված, հռչակագիրը ստորագրել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի հանդիպման շրջանակներում, Եվրոպական «Sky Shield» նախաձեռնության մասին։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ծրագիրը ներառում է՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Նորվեգիան, Լատվիան, Հունգարիան, Բուլղարիան, Բելգիան, Չեխիան, Ֆինլանդիան, Լիտվան, Նիդեռլանդները, Ռումինիան և Սլովենիան։ Ինչպես նշվեց, նախագիծը կնպաստի […]
19:34 13.10.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանի։ Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա կողմերը խոսել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ձեռներեցության, նորարարության, բիզնես և մի շարք այլ ոլորտներում Գյումրու ունեցած հնարավորությունների մասին։ Հայկ Մարգարյանն այնուհետ ներկայացրել է մանրամասներ՝ «Նորամուծության և […]
19:28 13.10.2022
Մոսկվան պաշտոնական ուղիներով Ուկրաինայի հարցով հնգակողմ բանակցություններ վարելու առաջարկ չի ստացել Անկարայից, հոկտեմբերի 13-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Չգիտեմ՝ նա է (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը.-Խմբ.) առաջարկել է դա, թե ով։ Որովհետև մենք դա տեսանք միայն թղթերում։ Մենք երբեք նման տարբերակ չենք լսել Էրդողանի շուրթերից»,- ասել է Ուշակովը։ Նա ընդգծել է, […]
19:22 13.10.2022
Վերջին 2 օրվա ընթացքում՝ վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետի ռուսական կողմում տեղակայված մոբիլիզացիոն ստորաբաժանումներ է հանձնվել Ռուսաստանի 13 քաղաքացի, հայտնել է Հյուսիսային Օսիայի ռազմական կոմիսարի տեղակալ Աբրիլ Աբդուլաևը։ Փոխանցում է Aliq Media-ն։ Նրա փոխանցմամբ, «Կազբեգի-Վերին Լարս» անցակետում հանձնվել է Ռուսաստանից հեռանալ ցանկացող 8, «Քվեմո Զարամագի» (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում է գտնվում) անցակետում՝ 5 հոգի։ Ռուսական լրատվամիջոցների […]
19:13 13.10.2022
2022 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում «Շախմատ հանուն ազատության» ծրագրի շրջանակներում առցանց եղանակով մեկնարկել է դատապարտյալների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որին մասնակցում են յոթ երկրների՝ Հայաստանի, Զիմբաբվեի, Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի, Իրանի և ԱՄԷ-ի դատապարտյալների շախմատի հավաքականի թիմերը։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։ Հայաստանի թիմում ընգրկվել են ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում նախապես […]
19:07 13.10.2022
Հացահատիկի գործարքի երկրորդ մասը, որը վերաբերում է ռուսական պարարտանյութերի արտահանմանը, չի իրականացվում։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Գործարքի երկրորդ մասը լիովին անկատար է։ Մեզ անընդհատ հիշեցնում են մեր առաջարկը, այն է, որ 300 հազար տոննա պարարտանյութ կա եվրոպական տարբեր նավահանգիստներում, և դեռ ոչ ոք չի կարող վերցնել, թեև առաջարկում […]
19:00 13.10.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում քննարկվել են ինքնավար պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց նկատմամբ, քրեադատավարական նորմերի և ներքին կարգապահական կանոնները խախտելու հիմքով, «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ` Քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունները: Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Հիշյալ հանձնաժողովի որոշումների հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող երեք անձ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով ազատվել […]
18:55 13.10.2022
Եվրամիությունը երկարաձգել է քիմիական զենքի տարածման և օգտագործման համար պատասխանատու անձանց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցները: Այս մասին ասված է հոկտեմբերի 13-ին ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։ «Խորհուրդը ևս մեկ տարով երկարաձգել է սահմանափակող միջոցները քիմիական զենքի տարածման և կիրառման համար պատասխանատու անձանց նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում։ Սահմանափակումները կգործեն մինչև 2023 թվականի հոկտեմբերի 16-ը։ «Ներկայում սահմանափակող […]
18:47 13.10.2022
Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինային մատակարարել AMRAAM միջին հեռահարության հրթիռներ, որոնք կարող են օգտագործել ամերիկյան NASAMS հակաօդային համակարգերի հետ, որպեսզի ուկրաինական ուժերը կարողանան «պաշտպանել իրենց երկինքը», հայտնել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից։ «Ես լիազորել եմ AMRAAM զենիթային հրթիռների մատակարարումն Ուկրաինային։ Այս զենքերը կօգնեն պաշտպանել երկինքը հարձակումներից և կամրապնդի երկրի ընդհանուր հակահրթիռային պաշտպանությունը ԱՄՆ NASAMS-ի հետ […]
18:41 13.10.2022
Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021-ին։ Երեք տասնյակից ավելի տարիներ չնորոգված շուրջ 5,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման նպատակին կառավարությունը պետական բյուջեից սկզբում 522 մլն դրամ էր նախատեսել, հետո աշխատանքների ավել ծավալով պայմանավորված՝ շուրջ 550 մլն դրամ։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հետևել է շինաշխատանքների ընթացքին, զրուցել շինարարի […]
19:52 12.10.2022
Նիդերլանդները Ուկրաինային կմատակարարի հրթիռներ հակաօդային պաշտպանության համար։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է պաշտպանության նախարար Կայսա Օլլոնգրենը ։ Նրա խոսքով, 15 միլիոն եվրո արժողության հրթիռներ մատակարարելու մասին որոշումը կայացվել է Ռուսաստանի ԶՈւ-ի կողմից ուկրաինական ռազմավարական նշանակետներին զանգվածային հրթիռային հարվածներից հետո։ Օլլոնգրենն ընդգծել է, որ Նիդերլանդները կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Մեկ օր առաջ Ուկրաինան […]
19:37 12.10.2022
Հոկտեմբերի 12-ին Աստանայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի, […]
19:30 12.10.2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադիր է այս շաբաթ կրկին հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելու Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ «Անցյալ շաբաթ գործադիր տնօրենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, և նրանք կրկին կհանդիպեն այնտեղ այս շաբաթվա վերջին»,- ասվում է […]