20:30 26.09.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթի ամփոփիչ քննարկմանը հանդես է եկել բացման խոսքով և նշել, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է այն տրամաբանությամբ, որ ներքին գործերի նախարարությունն իր տանիքի ներքո միավորելու է արտակարգ իրավիճակների նախարարությանը, ոստիկանությանն ու Միգրացիայի ծառայությանը: Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նա շեշտել է, որ օրենսդրական լուծումները, այդ թվում՝ […]
20:24 26.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին։ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ փոխանցել անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր բոլոր նրանց, […]
20:20 26.09.2022
Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացվեց ականավոր հայ ճարտարապետ Սամվել Սաֆարյանի 120-ամյակին նվիրված երեկո: Միջոցառումը թանգարանը կազմակերպել էր ճարտարապետի թոռնուհի Աննա Միքայելյանի հետ համատեղ: Երեկոյի ընթացքում մեծ վարպետի թոռնուհին ընթերցեց հատվածներ Սամվել Սաֆարյանի ինքնակենսագրությունից, որում հեղինակի մոտեցումներն են ճարտարապետությանը և հատկապես ազգային ճարտարապետությանը: Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը հետաքրքիր դրվագներ պատմեց իր ճարտարապետ պապիկի՝ […]
20:12 26.09.2022
Սեպտեմբերի 26-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 18.46-ի։ Սա նոր բացարձակ հակառեկորդ է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատմության մեջ։ Նախորդ շաբաթվա վերջին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են մինչև 1 դոլար/18․41 լիրա ռեկորդային փոխարժեքով։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ընդհանուր առմամբ՝ լիրան դոլարի նկատմամբ վերջին 1 տարում արժեզրկվել է 108%-ով: Հիշեցնենք, որ 1 […]
20:04 26.09.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպում են ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում նախարարությունների կողմից տարվող աշխատանքներին, այդ թվում՝ տեղահանված քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրմանը, «Առաջնային կարիքի հաշվառման» […]
19:55 26.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին»,- ասված է հայտարարության մեջ:
19:40 26.09.2022
Ի լրումն ՀՀ արդարադատության նախարարության կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի վերաբերյալ հաղորդագրության՝ Արդարադատության նախարարությունը հայտնում է հետևյալը։ «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հունվարի 20-ի դատավճռով նշված անձանց վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ Աթիլա Չիչեքին դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով […]
19:33 26.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ներկա է գտնվել Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերաբացման արարողությանը: Մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի ընկերոջ՝ Վազգեն Գևորգյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվել են հիմնարար վերանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մարզադպրոցը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներով վերանորոգված, այսօր իր դռներն է […]
19:25 26.09.2022
Վրաց-ռուսական Վերին Լարսի մաքսակետը մեկ շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով (Վրաստան-Ռուսաստան) հատել են ավելի քան 37 հազար ավտոմեքենա և ավելի քան 115 հազար մարդ։ Ռուսական TASS պարբերականի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։ Գրում է Aliq Media-ն։ Տոմաևը նշել է, որ այս ցուցանիշը 23,3 տոկոսով բարձր է նախորդ […]
19:15 26.09.2022
Այսօր ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանի 70-ամյակն է: Հայ կերպարվեստի զարգացման, երիտասարդների մասնագիտական կրթության, գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով: Արամ Իսաբեկյանի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում […]
19:08 26.09.2022
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է մրցույթ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կոճոռ թաղամասի կառուցապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության ձեռքբերման նպատակով՝ 22 մլն 470 հազար դրամ գումարի սահմաններում։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Թաղամասը կառուցվել է 1988-1991 թվականներին։ Տարիների ընթացքում իրար միացվելուց կամ ապամոնտաժվելուց հետո փայտե շենքերի բնակարանների քանակը 164 է, գտնվում են վատթար վիճակում։
18:52 26.09.2022
Հայաստանի Հանրապետության համար 2022 թվականը կարևոր տարելից է, քանի որ երեսուն տարի առաջ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Իտալիայի միջև: Վերջին երեսուն տարիների ընթացքում հայ-իտալական հարաբերությունները դրսևորվել են ոչ միայն դիվանագիտական և պաշտոնական հարթակներում, այն նաև մշակույթում, գրականության և, իհարկե, ձեռներեցության ոլորտներում: Մասնավորապես մեծ հաջողություններ են գրանցվել տեքստիլի և […]
18:46 26.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի հանգամանքները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ տեղեկացրել […]
18:40 26.09.2022
Թուրքիայի զինված ուժերը պետք է դուրս գան Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունից: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԱՄՆ-ում հայտարարել է Ամերիկայի ուղղափառ հունական եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսը: «Մենք երբեք չենք դադարեցնի պայքարը, քանի դեռ չենք հասել մեր Կիպրոսի ազատագրման և միասնական Կիպրոսի մեր նպատակին»- ասել է նա՝ Կիպրոսում թուրք զինվորների ներկայությունը «օկուպացիա» որակելով։ Էլպիդոֆորոսը պահանջել է […]
18:27 26.09.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 2022թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն: Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 17-ին […]
18:15 26.09.2022
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) դադարեցնել Իրանի միջուկային գործունեության դեմ անհիմն պնդումները և Իրանում իրականացնել անաչառ մշտադիտարկում։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսի 66-րդ նստաշրջանում։ Համաժողովն անցկացվում է 2022 թվականի սեպտեմբերի 26-30-ը Վիեննայի միջազգային կենտրոնում: Նա ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն […]
18:08 26.09.2022
Վրաստանում գտնվող բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, հայտնում են Վրաստանի եկամուտների ծառայությունից։ Տեղեկության համաձայն՝ հատուկ ռեժիմի անցնելու պատճառը երթևեկության ավելացումն է։ Փոխանցում է Aliq Media-ն։ Ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի ողջ տարածքում անցակետերում ավելացվել է նաև մաքսավորների թիվը՝ մաքսային հսկողության ընթացակարգերը 24 ժամ անխափան իրականացնելու համար։ Ըստ Վրաստանի եկամուտների ծառայության տարածած հաղորդագրության՝ վրաց-ռուսական Վերին Լարսի […]
20:00 24.09.2022
ԵՄ-ին չի հաջողվել համոզել աշխարհին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ճիշտ են: Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Ես իսկապես մեծ ջանքեր եմ գործադրել Եվրոպայից դուրս գործընկերների հետ շփվելու համար: Նրանք թքած ունեն եվրոպական դիրքորոշման վր: Նրանց չի հետաքրքրում, թե արդյոք ուկրաինական հակամարտությունն է իրենց խնդիրների պատճառը, թե պատժամիջոցները։ Համաշխարհային […]
19:56 24.09.2022
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով։ ArmSport.am-ի հաղորդմամբ՝ առաջին կեսը երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել, բայց խաղասկզբում ռեալ գոլային պահեր ստեղծեց մեր ընտրանին: Առաջին կեսը երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել, բայց խաղասկզբում ռեալ գոլային պահեր ստեղծեց մեր ընտրանին: Հանդիպման […]
19:45 24.09.2022
Ֆրանսիայի հարավում,Մոնպելյե քաղաքում,բեռնատար ինքնաթիռը վայրէջքի պահին ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել է մոտակա ջրատարում։ Քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետազոտությունների և վերլուծության ֆրանսիական բյուրոյի (BEA) թվիթերյան գրառման համաձայն՝ West Atlantic Airlines ավիաընկերության Boeing 737 բեռնատար ինքնաթիռը Մոնպելյեի օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և ընկել է ջրատարը։ Ինքնաթիռում եղած 3 անձինք դուրս են […]
19:37 24.09.2022
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի սեպտեմբերի 16-23-ն ընկած ժամանակահատվածում Սեպտեմբերի 16-23-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 59 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 74 պացիենտ, որից 10-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 368 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 133 թեստավորում: […]
19:30 24.09.2022
Վերջին 24 ժամում Հնդկաստանում հորդառատ անձրևի կամ կայծակի հետևանքով զոհվել է 36 մարդ: Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում 24 մարդ է զոհվել, անդադար անձրևների պատճառով տների փլուզման հետևանքով։ Նույն նահանգում մեկ օրում կայծակի հարվածից 12 մարդ է մահացել։ Վերջին հինգ օրվա ընթացքում նահանգում կայծակի հարվածներից 39 մարդ է զոհվել։ Հունիսից սեպտեմբեր անձրևների սեզոնի ընթացքում ամբողջ երկրում […]
19:20 24.09.2022
Իրանը համարժեք պատասխան կտա դեսպանին հավատարմագրումից զրկելու և Կիևում դեսպանատան աշխատակազմը կրճատելու Ուկրաինայի որոշմանը։ Այս մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Թեհրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի այս դեմարշին ի պատասխան։ Մենք Կիևին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ երրորդ կողմերի ազդեցությունից, որոնք ձգտում են քանդել Ուկրաինայի և Իրանի միջև հարաբերությունները»,- ասել […]
19:11 24.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների հետ: Հայաստանի ղեկավարի հանդիպումների օրակարգի առանցքում Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիան է եղել: Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ […]
19:03 24.09.2022
Ուգանդայի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, Էբոլա տենդի պատճառով մահացածների թիվն աճել է։ Հայտարարության մեջ նշվում է, որ Էբոլայից մահացածների թիվը հասել է 11-ի, իսկ դեպքերի թիվը՝ 25-ի։ Էբոլա վիրուսը, որը հազվագյուտ՝ սուդանական տարբերակն է, երկրի 24-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է սեպտեմբերի 19-ին։ 2000-ականների սկզբին Ուգանդայում հարյուրավոր մարդկանց կյանք խլած վիրուսը վերջին անգամ 17 մահվան պատճառ […]
18:55 24.09.2022
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայում գտնվող «Պլաստիկ» […]
18:42 24.09.2022
Իրանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով թշնամական ուժերի ինտրիգները չեն կարող կասեցնել Իսլամական Հանրապետության առաջընթացն ու ռազմավարական ձեռքբերումները։ Նման հայտարարությամբ, ինչպես հաղորդում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը, շաբաթ օրը հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։ Նա քննադատել է «անպատասխանատու կեցվածք ընդունողներին եւ բռնություն հրահրողներին»։ «Մենք շարունակելու ենք պայքարել անկարգությունների դեմ և պաշտպանել քաղաքացիների իրավունքները՝ պահպանելով իսլամական […]
18:33 24.09.2022
ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունների զարգացման նախաձեռնության (Defence Capacity Building Initiative-DCB) շրջանակներում Ռումինիան ընդհանուր առմամբ 1,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Հորդանանին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է «Европейская правда»-ն՝ հղում կատարելով juridice.ro-ին: Տեղեկության համաձայն, Ռումինիան 600 հազար դոլար կհատկացնի հավատարմագրային հիմնադրամին՝ Մոլդովայի պաշտպանունակության ամրապնդման համար, 400 հազար դոլար՝ Ուկրաինային ՆԱՏՕ-Ուկրաինա համալիր փաթեթի շրջանակներում, 300 հազար դոլար՝ […]