18:45 07.09.2022
Սեպտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» վարչական շենքի հիմնօրհնեքի արարողությունը։ Վարչական շենքը կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյանների սրտաբուխ հանձնառությամբ և ազնիվ նվիրատվությամբ։ Հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, պաշտոնեությունը, տիար Վաչե Մանուկյանի հատուկ ներկայացուցիչ Արա Ալեքսանյանը և հավատավոր հայորդիներ։
Հիմնօրհնեքից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը հղեց բարեպաշտ Մանուկյան ընտանիքին, որն իր արդար վաստակը ծառայեցնում է հայոց ազգի բարօրության և Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության համար: Հայոց Հովվապետը հայցեց, որ Բարձրյալն Աստված ազգանվեր և էջմիածնասեր բարերարներ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյաններին ու նրանց սիրեցյալ զավակներին պարգևի աստվածօրհնյալ և երջանիկ կյանքի բազում տարիներ ու նորանոր բարի իրագործումներ ազգային-եկեղեցական անդաստանում։
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց նաև ճարտարապետ Արտակ Ղուլյանին և շինարարությունն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ–ին՝ Երկնավորից հայցելով, որ բարի ավարտին հասցնեն նոր կառույցի շինարարական աշխատանքները:
Ապա Նորին Սրբությունն ընթերցեց հիմնօրհնեքի առիթով կազմված հիշատակարանը, որն այնուհետև զետեղվեց կառույցի հիմքերում։ «․․․Հայրապետական մեր օրհնությունն ու բարձր գնահատանքն ենք բերում ազգային բարերարներին, որոնց ազգասիրության և հայրենանվիրումի արգասիքն են հայրենիքում և սփյուռքի հայահոծ տարբեր համայնքներում գործող հայ մանուկների ինքնության դարբնոց դպրոցներն ու վարժարանները, երիտասարդների բարձրագույն կրթությանն ի նպաստ սահմանված կրթաթոշակները, բարեսիրական և մշակութային ծրագրերը։ Մանուկյան եկեղեցասեր ամոլը առանձնահատուկ ուշադրություն է ընծայում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ իր արդար վաստակից պարբերական ընծայաբերումներով զորավիգ լինելով Եկեղեցու հոգևոր և հայապահպան սրբազան առաքելությանը։ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյանների առատաձեռն հոգածությամբ 2012 թվականին Սուրբ Էջմիածնում վեր խոյացավ «Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանը»՝ իր հարուստ գրադարանով և վայելուչ պայմաններով՝ հայրենական-եկեղեցական կյանքում դառնալով աստվածաբանական և հայագիտական ուսումնասիրությունների և գիտաժողովների ուրույն կենտրոն։
․․․Նոր կառուցվող վարչական շենքը պիտի ծառայի Մայր Աթոռի վարչական կառույցների մեկտեղման և գործունեության արդյունավետ կազմակերպման գործին՝ իր յուրօրինակ ճարտարապետությամբ նաև գեղեցկացնելով մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոնը։
Հայրապետիս աղոթքն է, որ Բարձրյալ մեր Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, բարօր ու շեն՝ աշխարհասփյուռ հայոց կյանքը, պայծառ ու բարեզարդ՝ Հայաստանյայց մեր Սուրբ Եկեղեցին․․․»,- նշված է հիշատակարանում։
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...
23:43 23.05.2025
Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...
23:26 23.05.2025
Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել էՀամբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...
23:18 23.05.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմինՄայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...