19:36 06.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուր պարտիաները։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և ոչ-ոքի՝ 2,5։1,5 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարել։ Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակ է տարել առաջին համար Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ ու հաղթանակ պարգևելով մեր թիմին։ Հայաստանի հավաքականի կազմում Հրանտ […]
19:28 06.08.2022
Իսրայելի կենտրոնական շրջանում օդային տագնապ է հնչել , հայտնում է հրեական պետության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի կենտրոնական Գուշ Դան շրջանում տագնապի ազդանշաններ են հնչում»,- ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Իսրայելական բանակը ուրբաթ օրը սկսել է «Լուսաբաց»օպերացիան Գազայի ողջ հատվածում «Իսլամական ջիհադի» դեմ: Ռազմական հարվածներ են Գազայի թիրախներին, Իսրայելի թիկունքում արտակարգ դրություն […]
19:10 06.08.2022
ԱՄՆ-ի «Մահվան հովիտ» ազգային պարկի բոլոր ճանապարհները փակ են ջրհեղեղի պատճառով, հարյուրավոր մարդիկ չեն կարող դուրս գալ տարածքից։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտնել է ԱՄՆ Ազգային պարկի ծառայությունը։ Ջրի մակարդակի բարձրանալու հետևանքով ջրածածկ է եղել ավելի քան 60 ավտոմեքենա: Անձրևները քշել են ասֆալտաշերտը, երթևեկելի հատվածում առաջացել են թաց ավազի կույտեր։ Կալիֆորնիայի տրանսպորտի վարչությունում նշել […]
18:59 06.08.2022
Հայտնի է կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի հավաքականի վերջնական կազմը, որը օգոստոսի 10-ից 21-ը Թուրքիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: ArmSport. am-ի հաղորդմամբ՝ եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 15 տղա և 5 աղջիկ: Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում Էրիկ Ապերյանը, 44կգ –ում Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, […]
18:48 06.08.2022
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Հյուսիսային Մակեդոնիան տանկեր և ինքնաթիռներ է տրամադրել Ուկրաինային։ «Այսօր շատ ժողովուրդներ ավելի շատ քաջություն են ցուցաբերում, քան G20-ի կեսը: Ինչպես Հյուսիսային Մակեդոնիան է՝ տանկերի և ինքնաթիռների տեսքով թիկունք կանգնեց»,- գրել է Պոդոլյակը սոցցանցի իր էջում: Ավելի վաղ MKD լրատվական պորտալը հայտնել էր, որ Հյուսիսային Մակեդոնիայի […]
18:39 06.08.2022
Օգոստոսի 6-ին, ժամը 15։19-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտակ-Մխչյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիտակ-Մխչյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
18:31 06.08.2022
Խորվաթիայի Վարաժդին երկրամասում լեհական համարներով ավտոբուս է վթարի ենթարկվել։ Պատահարի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է HRT հեռուստաալիքը։ Երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Դավոր Բոժինովիչը հայտնել է, որ վթարի վայրում մահացել է 11 մարդ։ Հաղորդվում է, որ ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում։ 33 ուղևոր հոսպիտալացվել է։ Նշվում է, որ […]
18:15 06.08.2022
Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ մոտ 20 մլն դրամ էր հատկացվել Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու համար։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր անձամբ է հետևել աշխատանքների ընթացքին, տեղում ուսումնասիրել մինչ այս իրականացված աշխատանքներն ու պատասխանատուների հետ խոսել նաև առաջիկա անելիքների մասին։ Շինարարի և ոլորտային մյուս պատասխանատուների հետ քննարկվել են նաև […]
18:06 06.08.2022
Ուկրաինայից եգիպտացորենով բեռնված երեք նավերից առաջինը ժամանել է Ստամբուլ։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Պանամայի դրոշով « Navistar» բեռնատար նավը՝ 33 հազար տոննա եգիպտացորենով, Ուկրաինայից նավարկելու է Իռլանդիա։ Այն Օդեսայի նավահանգստից հասել է Ստամբուլի հյուսիսում գտնվող նշանակված վայր և խարիսխ գցել: Առաջիկա ժամերին նավը կստուգվի Համատեղ կոորդինացիոն կենտրոնի կողմից»,- այս […]
17:36 06.08.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցում է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի երկօրյա աշխատանքներին, որոնք մեկնարկել են այսօր: Նիստի օրակարգում են ՀՀ տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցերը, ընթացիկ իրավիճակը և կանխատեսվող զարգացումները: Այսօր ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությանը, գնաճային և արժույթային զարգացումների, ինչպես նաև ՀՀ […]
17:29 06.08.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ բնակավայրեր՝ ծանոթանալու 2022 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով մեկնարկած աշխատանքներին: Երվանդաշատում մարզպետին ներկայացվել է 30.5 մլն դրամ պայմանագրային արժեքով Ազատության և Սահմանապահների փողոցներում մեկնարկած ասֆալտապատման ծրագիրը՝ 2510 քմ մակերեսով և 40% պետության համաֆինանսավորմամբ: Միաժամանակ անդրադարձ […]
21:00 05.08.2022
Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզի համայնքներում ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների գործընթացին առնչվող հարցեր։ Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի ոլորտային պատասխանատուները, մարզի համայնքների, կադաստրի կոմիտեի ղեկավարները, պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքներում ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների ընթացքին, կազմակերպչական աշխատանքներում առաջացած հիմնահարցերին, ինչպես նաև […]
20:58 05.08.2022
Կոտայքի մարզում պատվաստումային ընդգրկվածության վերաբերյալ հերթական ընդլայնված քննարկումն է կայացել Կոտայքի մարզպետարանում, որին մասնակցել են համայնքային և մարզպետարանի ենթակա բժշկական հաստատությունների ղեկավարներ, իմունիզացիայի գծով պատասխանատուներ, մարզում մշտապես գործող կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի իրականացման հանձնաժողովի անդամներ, սակայն քննարկման տիրույթում բացի Կովիդ պատվաստումներից, նաև մանկական, զորակոչային պատվաստումների ծածկույթի ուսումնասիրությունն էր, առկա բացերն ու խոչընդոտները: Հանդիպմանը ներկա […]
20:50 05.08.2022
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը դատապարտող հայտարարություն է տարածել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետ կապված: «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլեւ ագրեսիայի նրա վերջին մոդելի անընդունելի շարունակությունն են ։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից եւ դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում […]
20:42 05.08.2022
Գոհունակությամբ արձանագրում ենք, որ բազմաթիվ հասարակական, քաղաքական օղակների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից և Մերձավոր Արևելքից հասցեական և սկզբունքային դիրքորոշում են արտահայտել՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը և կոչ անելով զսպել այդ երկրի ագրեսիվ գործողությունները։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Երախտագիտություն ենք հայտնում Արցախի, հետևաբար, արդարության բոլոր աջակիցներին։ Նման քաղաքական […]
20:36 05.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը նախորդ տուրից հետո միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, մրցել է ԱՄՆ հավաքականի հետ և ոչ-ոքի խաղացել: Հաղոորդում է ArmSport.am-ը։ Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցել […]
20:30 05.08.2022
Օգոստոսի 5-ին, ժամը 13:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաղնուտ գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր և խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել են 100 հակ ծղոտ […]
20:17 05.08.2022
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են քաղաքաշինության ոլորտում հետազոտություններ և նախագծում իրականացնող իտալական խորհրդատվական ընկերության համահիմնադիր, ճարտարապետ Սանդրո Դի Գանգիին: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Նա ներկայացրել է Հայաստանի մի շարք բնակավայրերի տարածքների արդիականացման վերաբերյալ իր պատկերացումները, որոնք ներառում են պատմական ժառանգության պահպանում, հասարակական ակտիվության կենտրոնների ստեղծում, լոգիստիկ ֆունկցիաների զարգացում, փողոցային ցանցի բարելավում, բնակելի նոր […]
20:13 05.08.2022
Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոնի» հուլիս ամսվա լավագույն խաղացող։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է լեհական ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հավաքել է ձայների ավելի քան 45%-ը։ «Մաեստրո»․ այսպես է անվանել ակումբը Բիչախչյանին՝ շնորհավորելով լավագույնի կոչման համար։
20:07 05.08.2022
Թուրքիայի Մերսին նահանգի Թորոսլար և Թարսուս (Տարսոն) շրջաններին հարակից անտառում օգոստոսի 3-ին դեռևս անհայտ պայմաններում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մեկուսացնել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հաղորդվում է, որ արդեն 3 օր շարունակվող հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է 6 հրշեջ ուղղաթիռ, 23 հրշեջ մեքենա և մեծ թվով հրշեջ անձնակազմ: Գիշերն ընդհատված աշխատանքներն օգոստոսի 5-ի վաղ առավոտյան վերսկսվել […]
20:02 05.08.2022
2022 թվականի օգոստոսի 2-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան վարչական շրջանում հայտնաբերել են տրավերտինի ապօրինի արդյունահանման դեպք։ Պարզվել է, որ գործունեություն ծավալող ընկերությունը դեռևս 2018 թվականի հունվարից չունենալով արդյունահանման թույլտվություն, փաստացի իրականացրել է ընդերքօգտագործում։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
19:55 05.08.2022
«Գյումրու Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում ցուցադրության փոփոխություն և կահավորման թարմացում» է կատարվելու։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ֆինանսական աջակցությամբ Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում նախատեսվում է. Նոր էքսպոզիցիա՝ գրական-գեղարվեստական ժառանգությունը ներկայացնող 4 սրահներում Շարժական պատեր Կետային լուսավորության լամպեր Նոր գույք ու գորգածածկ Մեծադիր պաստառներ Հարուստ բովանդակություն Ժամանակակից լուծումներ Մասնագիտական խմբում աշխատելու են նկարիչ-դիզայներներ, համադրողներ, գիտաշխատողներ, […]
19:50 05.08.2022
Միջազգային հանրությունը չի կարողանա վերջ տալ Ուկրաինայի հակամարտությանը՝ անտեսելով Ռուսաստանին, ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրության հետ կապերի վարչության տնօրեն Ֆահրեթին Ալթունը։ Նա նշել է, որ Թուրքիան օգտագործում է իր հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ փոխադարձ ընդունելի լուծման հասնելու համար։ Նրա խոսքերով՝ «ճշմարտությունն այն է, որ մեր ընկերներից ոմանք չեն ցանկանում, որ պատերազմն ավարտվի, նրանք […]
19:44 05.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը: Վարչապետը հնչեցրել է մտահոգություն Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու առնչությամբ և վերահաստատել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ: Պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել լարվածության առնչությամբ և պատրաստակամություն հայտնել […]
20:40 04.08.2022
Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 7415 նոր դեպք, մահացել է 81 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 7 մլն 426 հազար 30-ի, իսկ մահերի թիվը՝ 142 հազար 290-ի: Վերջին մեկ օրում գրանցված 7415 դեպքից 1268-ը հոսպիտալացվել է: 7 մլն 91 հազար 232 քաղաքացի առողջացել կամ դուրս […]
20:33 04.08.2022
Միջուկային առճակատման վտանգն այժմ ավելի մեծ է, քան եղել է վերջին տասնամյակների ընթացքում: Այս մասին օգոստոսի 4-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ կազմակերպության կենտրոնակայանում ունեցած ելույթի ժամանակ։ «Աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվել է։ Միջուկային առճակատման վտանգը ավելի սուր է դարձել, քան վերջին տասնամյակներում»,- ընդգծել է նա։ Օգոստոսի 2-ին ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ միջուկային պատերազմում […]
20:26 04.08.2022
Մայիսի 31-ի ուժեղ քամու հետևանքով «Փանիկի միջնակարգ դպրոցի» մարզադահլիճի վնասված տանիքը վերանորոգվել է։ Հարցի հրատապությունից ելնելով և մթնոլորտային տեղումների անարգել ներթափանցումը դեպի շենք կանխելու, հետագայում լուրջ վնասներից խուսափելու նպատակով՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ դպրոցի շենքում կազմակերպվել էր քննարկում, որին նեկա պատասխանատուներին առաջարկվել էր գտնել խնդրի լուծման ուղիներ։ Շիրակի մարզպետարանի, Արթիկի համայնքապետարանի և շինարարություն իրականացրած կազմակերպության համագործակցության […]
20:15 04.08.2022
Այսօր Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա և Շնող խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրերում տեղի են ունեցել նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների բացման արարողություններ: Մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը, ԵՄ ներկայացուցիչները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետեր, գործընկերներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր: Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել […]