19:42 02.08.2022
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Իջևանում բացվել է ուսուցման և ռեսուրսային կենտրոն: Բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուին, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ Տավուշի մարզի ամբողջահատիկի հիմնադրամի, Իջևանի Ուսուցման և […]
19:20 02.08.2022
Կառավարության որոշմամբ առաջիկայում Վանաձորում կկառուցվի աշխարհահռչակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի անվան մարզահամալիր: Ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է WBA, WBC և IBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնին և կառավարության ներկայացուցիչներին: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Լոռու մարզպետն իր երախատագիտությունն է հայտնել աշխարհահռչակ մարզիկին՝ համայն հայությանը […]
19:15 02.08.2022
«Շիրակ» ՖԱ-ն շարունակում է համալրվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Ուրախ ենք տեղեկացնել, որ մեզ է միացել 19-ամյա իվուարացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալազան Դումբիան: Ֆուտբոլիստի հետ կնքվել է երկամյա պայմանագիր»,- այս մասին հայտնում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:
18:54 02.08.2022
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ: Հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Քննարկվել է շփման գծում նախօրեին ստեղծված իրավիճակը: Զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Նախարարի խոսքերով՝ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել, և Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին՝ […]
18:47 02.08.2022
Սաուդյան Արաբիայում վերաբացվում են թուրքական դպրոցները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Սաուդյան Արաբիայի իշխանությունների որոշմամբ մայրաքաղաք Էր Ռիադում և այլ նահանգներում գործող թուրքական դպրոցները 2020-2021 ուսումնական տարվա ավարտին աստիճանաբար փակվել էին։ Թուրքական կառավարության դիվանագիտական շփումների և կրթության նախարարության նախաձեռնության արդյունքում Սաուդյան Արաբիայում վերաբացվում են նախարարությանը կից թուրքական դպրոցները»,- նշվել […]
18:41 02.08.2022
Մեկ ամիս առաջ ծանրալսություն ունեցող 19 վիրահատվածներն այսօր արդեն լսելու հնարավորություն ստացան. նրանցից 16-ը երեխաներ են։ Վերականգնողական փուլից հետո բուժման ցիկլը կամբողջանա և կոխլեար իմպլանտի վիրահատությունը կհամարվի կայացած։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս հաջողությունը պետություն-«Հայկական միջազգային բժշկական հիմնադրամ»- «Էրեբունի» բժշկական կենտրոն գործակցության արդյունքն է։ «Երբ ականատես ենք լինում նման լուսավոր պահերի, վերագտնում […]
18:35 02.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը և «Սարեր» մշակութային կազմակերպությունն իրականացնում են «Խոսող կտավներ» ներառական նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նախագծի շնորհանդես-ցուցադրության բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ին, Ազգային պատկերասրահում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Թանգարաններում, որպես կանոն, արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցող մարդու համար հենց շոշափելիքի […]
18:28 02.08.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «Վեոլիա Ջուր», «Դարոժնիկ» ընկերությունների և KFW ծրագրի պատասխանատուներին/ներկայացուցիչներին: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են KFW բանկի ֆինանսավորմամբ Գյումրու Կոմիտաս, Շիրակացի, «Անի» թաղամասի և, մասնավորապես, 3-րդ և 11-րդ փողոցներում իրականացվող աշխատանքների, դրանց ընթացքի, ժամկետների և բազմաթիվ այլ հարցերի մասին։ Համայնքի ղեկավարն իր խոսքում ընկերության պատասխանատուներին հորդորել […]
18:22 02.08.2022
Օգոստոսի 2-ին՝ ժամը 13:18-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող հացատան տանիքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 7/1 հասցեում գտնվող «Գագաթ» […]
18:15 02.08.2022
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի 6 մարզիկներ Լեհաստանի Լոձ քաղաքում օրերս մասնակցել են Եվրոպական համալսարանական 6-րդ խաղերին և 2 մեդալ նվաճել՝ 1 ոսկե և 1 բրոնզե: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Եվրոպական համալսարանական խաղերի չեմպիոն է դարձել Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը՝ կարատե մարզաձևի կումիտե մրցակարգի մինչև 75 կգ քաշային կարգում նվաճելով ոսկե մեդալ։ […]
19:56 01.08.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2022-ի առաջին 6 ամսում Վրաստանի տարածքով անցել է 209 հազար բեռնատար, ինչը 51 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա նշանակում է, որ ամեն օր ավելի քան 1 150 բեռնատար անցել է երկրի տարածքով: Հաղորդում է Aliq Media-ն։ Վրաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր բեռնատար մինչև 2022 թվականի հունիսի 20-ը վճարել […]
19:47 01.08.2022
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Կիրանցում նշվել է գյուղի օրը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի աշխատակիցներ, համագյուղացիներ, հյուրեր: Կիրանցի օրվան նվիրված միջոցառումը տեղի է ունեցել գյուղի եկեղեցուն հարակից՝ Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների պուրակում: Միջոցառման ընթացքում ներկայացվել է՝գյուղի պատմությունը, հնչել են հայրենասիրական երգեր և ասմունքներ: Ներկաները ծաղիկներ են խոնարհել զոհված տղաների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
19:41 01.08.2022
Հուլիս ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 146 դիմում։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Դիմումների գերակշիռ մասը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը (101), դիմումներ են ստացվել քաղաքաշինական (15), սոցիալական (8), կրթական-մշակութային (7), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության (6), հողաշինական (4), ՏԻՄ (3), բնագավառների հիմնահարցերի վերաբերյալ, ինչպես նաև ընդունելության կազմակերպմանը (1), աշխատանքի մասին տեղեկանք […]
19:35 01.08.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչի և Կոսովոյի արտաքին գործերի նախարար Դոնիկա Գերվալլա Շվարցի հետ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրք նախարարը, ըստ երկրի գլխավոր արտաքին գերատեսչության տրամադրած տեղեկությունների, Սերբիայի և Կոսովոյի սահմանին լարվածության պատճառով առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր սերբ գործընկեր Սելակովիչի և Կոսովոյի գործընկեր Շվարցի հետ։ Հեռախոսազրույցների […]
19:27 01.08.2022
Օգոստոսի 1-ին՝ ժամը 18։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասում հայտնաբերվել է զինամթերք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի ական […]
19:22 01.08.2022
Ճապոնիայի արևմտյան Ֆուկուի պրեֆեկտուրայում ռադիոակտիվ տարրեր պարունակող շուրջ յոթ տոննա ջուր է արտահոսել Միհամա ատոմակայանի երրորդ ռեակտորից, որի աշխատանքը դադարեցված էր։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Kansai Electric Power կայանի ընկերության կայքում հրապարակված զեկույցում։ Նշվում է, որ ռադիոակտիվ հեղուկը դուրս չի եկել ատոմակայանի տարածքից եւ ազդեցություն չի ունեցել շրջակա միջավայրի վրա։ Ընկերության աշխատակիցները սկսել […]
19:14 01.08.2022
Միջուկային զենքի կիրառման ներկայիս վտանգը գերազանցում է այն մակարդակը, որը կար Սառը պատերազմի ժամանակ։ Այս մասին օգոստոսի 1-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Հայտարարությունն արվել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման համաժողովի ժամանակ, որը բացվել է ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում։ «Համաժողովը տեղի է ունենում մեր հավաքական խաղաղության և անվտանգության համար վճռորոշ ժամանակաշրջանում: Եվ […]
18:58 01.08.2022
Այսօր Սյունիքի մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի նիստը, որը վարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Ներկա են գտնվել մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Սյունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյանը խոսել է 2022թ. սեպտեմբերի 25-ին մարզի Սիսիան և Քաջարան համայնքներում համամասնական ընտրակարգով կայանալիք համայնքի […]
18:51 01.08.2022
N զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 1-ին անցկացվել են «Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը» թեմայով պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և կիրառման, առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները, ինչպես նաև ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման ընդհանուր դրույթներն ու առանձնահատկությունները:
18:45 01.08.2022
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ։ Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների լուծմանը՝ կողմերն ընդգծել են հայ […]
18:43 01.08.2022
Ֆրանսիայում մի խումբ խորհրդականներ դեմ են արտահայտվել Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ֆրանսիայի խորհրդարանի 102 պատգամավորի կողմից հրապարակված «Էրդողանի խելագարությանը պիտի վերջ դրվի» հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան փորձում է օգտվել իր ունեցած դերակատարությունից Ուկրաինայի հարցում և համոզել ՆԱՏՕ-ին Սիրիայում ռազմական գործողություն […]
18:36 01.08.2022
Ֆրանսիայի իշխանություններն արգելափակել են մոտ 1,2 միլիարդ եվրո, որը պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարարության հետախուզական ստորաբաժանման ղեկավար Գիյոմ Վալետ-Վալան, գրում է La Tribune թերթը։ «Սառեցված գումարի չափը կազմում է մոտ 1,2 միլիարդ եվրո՝ չհաշված Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի միջոցները»,- ասել է նա։ Նրա խոսքերով՝ այդ քայլն իրականացվել է Եվրամիության որոշման […]
18:30 01.08.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
18:25 01.08.2022
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեմուր Ջանաշիայի դատավարությունը կրկին հետաձգվել է։ Հաղորդում է Aliq Media-ն։ Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին նիստում ընթերցել է երկու փաստաթուղթ. քրեակատարողական վարչության կազմած արձանագրության համաձայն՝ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկվել է մասնակցել դատական գործընթացին՝ թե՛ ներկայանալով, թե՛ հեռակա կարգով, սակայն նա հրաժարվել է՝ որպես պատճառ նշելով իր […]
18:18 01.08.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն […]
18:06 01.08.2022
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ: Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է պարոն Հարությունյանի աշխատանքային այցը Վրաստան և բարձր գնահատել հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Նշվել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, ինչը լավ հենք է փոխգործակցության […]
19:50 30.07.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում այսօր ներկա է գտնվել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի: Բազիլիկ ոճով նախագծված եկեղեցին կառուցվել է ակնալիճցիների նախաձեռնությամբ և ջանքերով: Եկեղեցու օծման արարողության ավարտին մարզպետը ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ակնալիճցի քաջորդիների շիրիմներին և նրանց հիշատակը […]
19:43 30.07.2022
Լեհաստանը ուկրաինական զորքին կհանձնի «Krab» ինքնագնաց հաուբից, դրանք արդեն պատրաստ են տեղափոխման։ Այս մասին շաբաթ օրը՝ հուլիսի 30-ին, հայտնել է լեհական ռադիոն։ «Վերջին փաստաթղթային ձևակերպումներն ավարտվում են և տեխնիկան կտեղափոխվի Ուկրաինայի տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սպառազինությունը կփոխանցվի Լեհաստանի և Ուկրաինայի միջև հունիսի սկզբին Կիևում ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Պայմանագրի շրջանակներում ևս 60 «Krab» […]