20:02 04.08.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «Ավան» կլինիկայի տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ 1980-ականներին կառուցված շենքը մինչև 2020 թվականի մարտը ծառայել է որպես հոսպիտալ, այնուհետև վերապրոֆիլավորվել է COVID-19 կլինիկայի, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից փոխանցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Առաջիկայում կլինիկան կշարունակի սպասարկել COVID-ով պացիենտներին, իսկ շինարարական […]
19:55 04.08.2022
Իտալացի փորձագետները Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ մշակել են «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում կառուցապատման կանոնակարգման ուղեցույց և գոտևորման աշխատանքների մեթոդաբանություն՝ միտված Գյումրիի պատմական միջավայրի քաղաքաշինական ամբողջականության պահպանմանը: Մինչ վերջնական տարբերակի հաստատումը՝ մշակված փաստաթղթերը ներկայացվում են շահագրգիռ կողմերին՝ պատվիրատու գերատեսչությանը, համայնքի բնակիչներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնագիտական հանրությանը: Հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Մասնավորապես՝ […]
19:50 04.08.2022
Արագածոտնի մարզում առողջապահական ոլորտում ևս պետական միջոցներով ծավալուն ներդրումներ են կատարվում։ Մարզի տարբեր համայնքների բժշկական կենտրոններում այս օրերին ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանի և Ռազմիկ Թադևոսյանի հետ երեկ եղել է Թալինում և հետևել տեղի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքներին։ Մարզպետը […]
19:43 04.08.2022
2022 թվականի օգոստոսի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Հայտնում են Սահմանադրական դատարանից։ Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների «Գործողությունների ծրագիրը»՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Սահմանադրական դատարանի առանցքային միջազգային գործընկերներից է, և վերջին մեկ տարվա ընթացքում կողմերի միջև ձևավորվել է որակապես նոր, օրինակելի […]
19:36 04.08.2022
Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը՝ այս մասին ասել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Հանդիպմանը գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը պարզաբանել է խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, […]
19:32 04.08.2022
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։46-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Արևածագ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։04-ին։ Այրվել է մոտ 18 հա խոտածածկույթ։
19:25 04.08.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել է Բարձրագույն զինվորական խորհրդի նիստը (YAŞ), որը տևել է 1 ժամ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նիստի արդյունքներով՝ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերի պաշտոնավարումը երկարացվել է մեկ տարով: Մեկ այլ որոշմամբ՝ ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Ադնան Օզբալը և օդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուքաքգյուզն անցել են թոշակի: […]
19:18 04.08.2022
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է: Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:
19:12 04.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 3-ին մասնակցել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերող քննարկմանը, որին ներկա էին նաև Կոտայքի ու Գեղարքունիքի մարզպետները, երկու մարզերի բոլոր համայնքների ղեկավարները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում մշակված երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, ծրագրի շրջանակներում ստեղծված […]
19:06 04.08.2022
Դժվար է համակերպվել, որ վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Նշեմ, որ հոսպիտալացվածները հիմնականում չպատվաստված քաղաքացիներ են: Այցելել եմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավան մասնաճյուղ: Եվս մեկ անգամ հորդորում ենք. սիրելի՛ քաղաքացիներ, պատվաստվե՛ք»,- գրել է նախարարը:
18:55 04.08.2022
Օգոստոսի 3-ին՝ ժամը 19։07-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գյուղ գյուղի գերեզմանատան ճանապարհին այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]
18:50 04.08.2022
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «Ավան» կլինիկայում COVID-19-ով հոսպիտալացվածները տարիքային տարբեր խմբերից են, հիմնականում` չպատվաստված: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 97 պացիենտներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են: Կլինիկայում նրանց մատուցվում են վերակենդանացման, ախտորոշիչ և վիրահատական ծառայություններ:
18:44 04.08.2022
Այսօր Վիեննա է ժամանել Իրանի պատվիրակությունը՝ երկրի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանիի գլխավորությամբ՝ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Այսօրվանից մեկնարկում են Իրանի և այլ կողմերի պատվիրակությունների բանակցությունները։ Վիեննայում իրանական պատվիրակության գլխավոր բանակցող Ալի Բաղերին այսօր Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի հետ հանդիպումից հետո հանդիպում է ունեցել Էնրիկե Մորայի հետ։ […]
18:38 04.08.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է ներգրավվել երկկողմ ձևաչափով՝ համախոհ գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման:
20:00 03.08.2022
Ս․թ․ օգոստոսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Չնայած հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային […]
19:57 03.08.2022
Transparency International-Georgia-ի (TI) հետազոտության համաձայն՝ 2022 թվականին զգալիորեն աճել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող այցելուների թիվը Վրաստանում՝ հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում երկիր է մուտք գործել 247 հազար ՌԴ քաղաքացի։ Հաղորդում է aliq.ge-ն։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը նաև նշում է, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի Ռուսաստանից այցելուների թիվն առնվազն 3 անգամ պակաս է։ Transparency International-Georgia-ի փոխանցմամբ՝ 2022 […]
19:54 03.08.2022
Գալիք ուսումնական տարում Արագածոտնի մարզի 8 տասնյակից ավելի կրթօջախների աշակերտներ կունենան նոր ու ժամանակակից մարզադահլիճներ, հանդերձարաններ, դասարաններ, հանդիսությունների դահլիճներ, բուֆետ ու սանհանգույցներ, լաբորատորիաներ ու տանիքներ։ Այս օրերին մարզի մի շարք դպրոցներում շինարարական եռուզեռ է, նախատեսվում է մինչև սեպտեմբեր ավարտել գործը։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ Վերակառուցման աշխատանքներն իրականացվում են մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշումներով՝ ՀՀ պետական բյուջեից […]
19:37 03.08.2022
2022թ. օգոստոսի 1-ին, 2-ին և այսօր Արցախի տարբեր ուղղություններով ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի արգելքի միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ադրբեջանական պետության […]
19:31 03.08.2022
Բրիտանական իշխանությունները կարևոր քայլ են կատարել ևս 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ հատկացնելու ուղղությամբ՝ Ուկրաինային զենք մատակարարելու և երկրի հետպատերազմյան վերականգնման համար։ Բրիտանական Sky News-ը հաղորդել է, որ թագավորության գլխավոր գանձապետ Նադիմ Զահավին աջակցել է UKEF պետական գործակալության միջոցով ֆինանսների տրամադրմանը: «Չափազանց կարևոր եմ համարում շարունակել աջակցել Ուկրաինայի իշխանություններին առկա բոլոր միջոցներով։ Մենք պետք է հավատ […]
19:20 03.08.2022
Transparency International Georgia-ի հրապարակած հետազոտության համաձայն՝ նախորդ տարիների համեմատ մեծացել է Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին Transparency International Georgia-ն ներկայացրել է նոր ուսումնասիրություն՝ «Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից. Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ազդեցությունը»: «Ուսումնասիրության համաձայն՝ 2022 թվականի հունվար-հունիսին Վրաստանի եկամուտը Ռուսաստանից կազմել է 1,2 միլիարդ դոլար, հիմնականում՝ տրանսֆերտների, զբոսաշրջության և ապրանքների արտահանման միջոցով, […]
19:15 03.08.2022
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Լեհաստանի նախագահությունը «ծայրաստիճան մտահոգված է Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին» հաղորդագրությունների կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը այդ մասին հայտարարել է Թվիթերի իր պաշտոնական էջում: «Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապաէսկալացում հաստատելու և երկխոսությունը վերսկսելու համար: Մենք առաջվա պես հանձնառու ենք աջակցելու բոլոր […]
19:10 03.08.2022
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայում և վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում մրցել է Հնդկաստանի երկրորդ հավաքականի դեմ, որի հետ 5-րդ տուրից հետո կիսում էր առաջին հորիզոնականը, և հաղթել է 2,5:1,5 հաշվով: Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակներ են տարել […]
18:57 03.08.2022
Համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան գնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման աշխատանքների կազմակերպումն իրականացնելու նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում […]
18:43 03.08.2022
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Այս մասին պետնախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ես այցելել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին: Զինվորական ու քաղաքացիական բժշկական անձնակազմերի կողմից արվում է ամեն ինչ վիրավորներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար»,- գրել է նա:
18:37 03.08.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերին նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ։Այս մասին ասվում է ԱՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։ ԱՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի […]
19:51 02.08.2022
Օգոստոսի 2-ին՝ ժամը 18։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, «Մետրոպոլիտենի» բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։ Զվարթնոց միջազգային օդանավակայան է մեկնել […]
19:47 02.08.2022
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «վերջին 11 տարում երկրից արտաքսվել է 9.000 օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ահաբեկիչ»: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Հաշվարկը կատարված է 2011-ից, երբ սկիզբ առավ սիրիական ճգնաժամը: Ըստ հայտարարության՝ արտաքսվածների շարքում եղել են ընդհանուր 102 երկրի քաղաքացիներ: Հետաքրքրական է, որ նրանցից 1168-ը եղել է Եվրամիության երկրների քաղաքացի: ԵՄ-ից հետո թվով ամենաշատ արտաքսված «ահաբեկիչները» […]