TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+25.42 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Ճապոնիայում մարդկանց վրա դելֆինների հարձակման դեպքերն ավելացել են 

19:32 30.07.2022

Ճապոնիայի Ֆուկուի քաղաքի լողափերում մարդկանց վրա դելֆինների հարձակման դեպքերն ավելի հաճախակի են դարձել։ Այս պատճառով հանգստացողներին կոչ են  արել  հեռու մնալ ջրում գտնվող ծովային կաթնասուններից, հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Այսպիսով, ուրբաթ օրը երկու մարդ բողոքել է դելֆինների հարձակումներից, կանթնասունները կծել են նրանց ձեռքերն ու մատները։ Ընդ որում, լողափի այցելուները դելֆինների միակ զոհը չեն։ Արձանագրվել է […]

̰
Ծաղկաձորում նշվել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանի գործունեության 40-ամյակը

19:25 30.07.2022

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ծաղկաձոր միավորված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Կարեն Հունանյանի և օգնականի Ստեփան Բաղդասարյանի հետ Ծաղկաձորում ներկա  է գտնվել Օրբելի եղբայրների տուն-թանգարանի բացման 40-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը և «Էրմիտաժի սխրանքը»​ գրքի շնորհանդեսին: Տնօրեն Նարե Ստեփանյանը ներկայացրել է թանգարանի գործունեությունն ու ծրագրերը, ինչպես նաև մանրամասներ Օրբելի եղբայրների […]

̰
Հայաստանի համար ձեռքբերում է տարածաշրջանում նման ֆորմատի միակ համաժողովը մեր երկրում անցկացնելը․ Հակոբ Արշակյանի խոսքը FemInno կանանց նորարարարության համաժողովի բացմանը

19:17 30.07.2022

Կանայք մեր բնակչության կազմում մեծամասնություն են՝ տարբեր գնահատականներով շուրջ 60 տոկոսը, սակայն նրանց զբաղվածության տոկոսը ցածր է: Այս համաժողովի նպատակն է ոգեւորել կանանց, որպեսզի նրանք ներգրավված լինեն տարբեր ոլորտներում, երեխաներ մեծացնելուն զուգահեռ աշխատեն եւ իրենց ներդրումն ունենան մեր երկրի տնտեսության զարգացման գործում. ասել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 30-ին Հայաստանում եւ տարածաշրջանում FemInno […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

19:09 30.07.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Գուդաուրիի շրջանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մարդկային զոհեր։ «Այս օրը, երբ ողջ եղբայրական Վրաստանը սգում է, ընդունեք իմ և ողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները։ Խնդրում ենք մեր անկեղծ ցավակցությունն ու վիշտը փոխանցել զոհված բժիշկների, փրկարարների և օդաչուների ընտանիքներին, հարազատներին […]

̰
Ջրափրկարարները քաղաքացիներին և շրջված սկուտերները տեղափոխել են ափ․ տուժածներ չկան

19:06 30.07.2022

Հուլիսի 30-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 400 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել: Ջրափրկարարները քաղաքացի Ա․ Գ․ին (ծնված 1972 թ․) և շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան։   Հուլիսի 30-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային […]

̰
ԱՄՆ-ն պետական ​​ծառայողներին հրահանգել է հեռանալ Մալիից՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով

19:00 30.07.2022

Պետդեպարտամենտը հայտնել է, որ ԱՄՆ-ն հրահանգել է իր պետական ​​բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, բացառությամբ շտապ օգնության անձնակազմի, լքել Մալին՝ ահաբեկչական հարձակումների բարձր ռիսկի պատճառով։ «Ահաբեկչական և զինված խմբավորումները շարունակում են ծրագրել առևանգումներ և հարձակումներ Մալիում: Գիշերային ակումբները, հյուրանոցները, ռեստորանները, պաշտամունքի վայրերը և միջազգային դիվանագիտական ​​առաքելությունները կարող են դառնալ հարձակումների թիրախ», -ասված է Պետդեպի […]

̰
Հրազդանը 2022 թ. Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաքն է

18:52 30.07.2022

Այսօր Հրազդանում օրը տոնական է. տեղի կունենա «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Հանդիսավոր պայմաններում Հրազդանին կհանձնվեն խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով շնորհվում է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը Հրազդան քաղաքին։ Միջոցառումների մեկնարկը տրվել է քայլերթով՝ դեպի Մաքրավան թաղամասում գտնվող անմահ հերոսների […]

̰
Հայաստանի երեք մարզերում մեկնարկել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի տեղեկատվական արշավը

18:32 30.07.2022

  Սույն թվականի հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կիրականացվի տեղեկատվական արշավ ՀՀ Սյունիքի, ՀՀ Շիրակի և ՀՀ Գեղարքունիքի մարզերում։ Արշավի նպատակն է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի բոլոր բաղադրիչների ներկայացում, ծրագրի […]

̰
Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»-ում եռյակ է ծնվել

18:15 30.07.2022

ՀՕՄ- ի Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամում 2022 թվականի ընթացքում՝ հուլիս 29-ին, ծնվել են երկրորդ եռյակ երեխաները՝ մեկ տղա և երկու աղջիկ ( առաջինը՝ աղջիկ 1800գր., երկրորդը՝ տղա 1700գր. և երրորդ աղջիկը` 1700գր. քաշով)։ Այս մասին հայտնում են Հայ Օգնության Միության Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»-ից։  

̰
SHANTNEWS

17:59 30.07.2022

̰
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ

17:56 30.07.2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին նա լրագրողներին ասել է ինքնաթիռում ՝ Կանադայից Հռոմ վերադառնալիս, հայտնում է  «Ռադիո Վատիկան»-ը։ Ինչպես պարզաբանել է նա, հնարավոր չէ նույն ռիթմով ճանապարհորդել, ինչ նախկինում։ «Կարծում եմ, որ իմ տարիքում և այս սահմանափակումներով պետք է անցնեմ մի փոքր ավելի թեթև ռեժիմի, […]

̰
Սաակաշվիլին խզում է կապերը իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժման» հետ

17:40 30.07.2022

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին հայտնել է, որ Սաակաշվիլին հրաժարվում է վրացական քաղաքականությունից: Հաղորդում է Aliq Media-ն։ Գելբախիանին նշել է, որ երրորդ նախագահը խզում է կապերը իր իսկ հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» հետ։ Փաստաբանի խոսքով՝ որոշման պատճառը Սաակաշվիլիի կյանքը փրկելն է։ «Հիմա կյանքի ու մահվան հարց է, ոչ թե քաղաքականության»,-ասել է […]

̰
Գեղարքունիքի մարզպետը և «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են սահմանամերձ բնակավայրերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը

20:54 29.07.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Պիտր Աբաջյանին և հիմնադրամի անդամներին։ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո հիմնադրամը Արցախում և Հայաստանի հատկապես սահմանամերձ բնակավայրերում նորոգում է տիրազուրկ բնակարաններ և հանձնում նոր տերերին։ 2021 թվականից «Փարոս» հիմնադրամը ամերիկացի բարեգործների ֆինանսական աջակցության շնորհիվ «Արցախցիների վերաբնակեցում» ծրագրի շրջանակներում աշխատանքներ է իրականացնում նաև Գեղարքունիքի մարզի Մեծ […]

̰
ՇՄՆ-ում քննարկում է անցկացվել «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» և «Զենքի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի շուրջ

20:48 29.07.2022

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, որսորդական հասարակական կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմիների աշխատանքների համակարգող […]

̰
Սյունիքի մարզպետը և «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենը քննարկել են մարզի խմելու ջրի մատակարարման խնդիրը

20:42 29.07.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին, գործառնական տնօրեն Վահե Բաթոյանին եւ «Հարավ» շահագործման տարածաշրջանային տնօրինության ղեկավար Սպարտակ Մկրտչյանին։ Մարզպետը կարեւորել է այս հանդիպումն այն համատեքստում, որ կուտակվել էին հարցեր, որոնք մարզային իշխանությունը ցանկանում էր քննարկել ընկերության ղեկավար կազմի հետ։ Արծարծվել են Սյունիքի մարզում՝ «Վեոլիա»-ի սպասարկման տարածքում, խմելու ջրի […]

̰
«‎Թուրքիան ջրի հարցը քաղաքական զենք է դարձրել»‎. իրանցի փորձագետներ

20:36 29.07.2022

Իրանի Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանում Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ «Թուրքիայի ամբարտակաշինության հետևանքներն Իրանի շրջակա միջավայրի անվտանգության վրա» խորագրով քննարկում են անցկացրել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Քննարկման ընթացքում Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանի դասախոս, միջազգային հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը ներկայացրել է, թե Անկարան ինչ ծրագրեր է իրականացնում ամբարտակաշինության ոլորտում: Նա ընդգծել է, որ Տիգրիս, Եփրատ և Արաքս գետերի […]

̰
Առաջին անգամ Վրաստանում  ոչ վրացալեզու դպրոցների «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչները կմասնակցեն քննությունների

20:30 29.07.2022

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության ժամանակ կիրառված թեստերը: Հաղորդում է aliq.ge-ն։ Նշենք, որ այս տարի առաջին անգամ ոչ վրացալեզու դպրոցների «Հայոց լեզու և գրականություն» և «Ադրբեջաներեն լեզու և գրականություն» դասավանդող ուսուցիչները հնարավորություն ստացան մասնակցել քննություններին և բարձրացնել կարգավիճակը:     NAEC-ը հրապարակել է նաև տարրական […]

̰
Թուրքական Մարմարիսում բռնկված անտառային հրդեհը տարածվել է հյուրանոցում

20:23 29.07.2022

Թուրքիայի Մարմարիս առողջարանային քաղաքում հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է հյուրանոցներից մեկում։ Հուլիսի 29-ին, հաղորդել է A Haber-ը։ «Կարճ ժամանակում կրակը տարածվել է քամու օգնությամբ։ Հրդեհի մարմանը ներգրավվել են նաևմարզի անտառտնտեսությանը պատկանող ուղղաթիռները»,- հայտնել է հեռուստաալիքը։ Ինչպես նշվում է, բրիգադները մեծ ջանքեր են գործադրում արագորեն տարածվող հրդեհի դեմ պայքարելու համար։ Աշխատանքներին մասնակցում են նաև շինարարական […]

̰
Գլխավոր հարկադիր կատարողը ՀԿԱԾ Երևան քաղաքի բաժինների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ

20:17 29.07.2022

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը հուլիսի 18-29-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփման շրջանակում աշխատանքային մի շարք հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել Ծառայության Երևան քաղաքի բաժինների և տարածքային ստորաբաժանումների պետերի, պետերի տեղակալների հետ։ Ներկա են եղել նաև բաժինների աշխատանքը համակարգող Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները։ Տեղեկացնում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։ Քննարկվել են […]

̰
Գյումրի և Արթիկ քաղաքներում 2022-ի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվի էներգաարդյունավետության արդիականացում

20:11 29.07.2022

Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառման աշխատանքներ։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 922․3 մլն դրամ է, գումարի 45 % կհամաֆինանսավորի կառավարությունը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ծրագրից օգտվելու է 1400 բնակիչ, կառուցվող մակերեսը՝ 19175 քմ։ Իրականացվելու է Գյումրի քաղաքի թվով 3 […]

̰
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան բացել է Երևանում կայանալիք համագումարի առցանց գրանցումը

20:03 29.07.2022

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) բացել է առցանց գրանցումը իր հաջորդ արտահերթ համագումարի մասնակիցների համար, որը տեղի կունենա 2022 թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է IBA-ի պաշտոնական կայքը: Ըստ հաղորդագրության՝ Երևանում կայանալիք արտահերթ համագումարի հիմնական օրակարգն այն է, որ ազգային ֆեդերացիաները որոշեն ասոցիացիայի նոր նախագահի ընտրությունների անհրաժեշտությունը: «Ես խրախուսում եմ բոլոր ազգային […]

̰
SHANTNEWS

20:00 29.07.2022

̰
Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովը քննարկել է 2022 թվականի ամառային զորակոչի արդյունքները

19:57 29.07.2022

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ անց է կացվել հանձնաժողովի նիստ։ Մարզպետին զեկուցվել է 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքի մասին. արդյունքները գոհացուցիչ են, զորակոչն ընթացել է առանց լուրջ խնդիրների ու խոչընդոտների: Ուսումնասիրվել են նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 2022 թվականի ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների ազատման և տարկետման […]

̰
«Toyota»-ն ժամանակավորապես կփակի իր գործարանը Թուրքիայում

19:51 29.07.2022

Ավտոարտադրության ոլորտում գործող ընկերությունները, որոնք ցնցվել են այնպիսի ճգնաժամերից, ինչպիսիք են Covid-19-ի համաճարակը, չիպերի ճգնաժամը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, ամռան ամիսներին ժամանակավորապես դադարեցնում են արտադրական գործընթացը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ճապոնական ավտոարտադրող «Toyota» ընկերությունը նույնպես որոշել է որոշ ժամանակով փակել Թուրքիայում գտնվող խոշոր գործարանը: Ընկերության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ օգոստոսի 1-ից սկսած ժամանակավորապես դադարեցվելու […]

̰
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում» բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք

19:45 29.07.2022

Հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում» «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։48-ին, մարվել՝ 18։32-ին։ Այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք։ […]

̰
Սեպտեմբերին Բրայան Մեյը գալիս է Հայաստան՝ StarmusVI փառատոնի շրջանակներում․ Արայիկ Հարությունյան

19:41 29.07.2022

Մեր հյուրերին ասենք՝ բարի գալուստ մշակութային Երևան: Հայտարարում ենք արդեն պաշտոնապես` սեպտեմբերի առաջին տասնօրյակը շատ թեժ է լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Այս սեպտեմբերին Բրայան Մեյը գալիս է Հայաստան՝ StarmusVI փառատոնի շրջանակներում։ Սեպտեմբերի 7-ին նա հանդես կգա «Another world» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ […]

̰
Վրաստանում ուղղաթիռ է կործանվել

19:35 29.07.2022

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որի օգնությամբ իրականացվում էր Գուդաուրիում ընկած պարապլաներների փրկարարական աշխատանքները, կորցրել է կառավարումն ու կործանվել։ Հաղորդում է Aliq Media-ն։ ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ ուղղաթիռում, բացի անձնակազմի անդամներից, գտնվել են նաև գերատեսչության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարներն ու բժիշկները։ «Տուժածների վերաբերյալ բոլոր մանրամասները ճշտվում են, և ՆԳՆ-ն հավելյալ տեղեկատվություն […]

̰
Իրանի դեմ ամենափոքր ագրեսիան կարժանանա կտրուկ պատասխանի․ Ռայիսի

21:00 28.07.2022

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը հայտարարել է, որ բոլորը պետք է իմանան, որ Իրանի դեմ ամենափոքր ագրեսիան կստանա ջախջախիչ պատասխան։ Նախագահ Ռաիսին Համադան նահանգ կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով իրանական բանակի մեծ թվով սպաների առջև, ասել է, որ թշնամիները ուշադիր հետևում են Իրանի զինված ուժերի ձեռքբերումներին։ Նախագահն ասել է, որ Իրանի ներկայիս հզորությամբ ոչ […]

̰
Փրկարարները հայտնաբերել են Միջազգային Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ

20:54 28.07.2022

Հուլիսի 28-ին, ժամը  16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։ Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է։ Ձեռնարկվում են միջոցառումներ ԱԻ ուժերով թռչնին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու համար։ Թռչունը գրանցված է Միջազգային Կարմիր գրքում։

̰
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 9400 դեպք, մահացել է 42 քաղաքացի

20:44 28.07.2022

Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 9456 դեպք, մահացել է 42 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն: Երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 141 հազար 837-ի: Մեկ օրում գրանցված 9456 նոր դեպքից 1344-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 368 հազար 945 դեպքից առողջացել կամ […]

̰
BACK_TO_TOP