TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+16.4 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Գիտնականները կորոնավիրուսից պաշտպանվելու մաստակ են ստեղծել 

18:56 27.07.2022

Միացյալ Նահանգների գիտնականները մաստակ են ստեղծել, որն արգելափակում է Covid-19-ի մասնիկները և չեզոքացնում դրանք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Փորձարարական մաստակը պարունակում է ACE2 սպիտակուցի պատճենը, որը վիրուսի «թակարդն» է։ Փորձի ընթացքում վիրուսային մասնիկներն ամրացել են մաստակի ACE2 «ընկալիչներին», որից հետո վիրուսային ծանրաբեռնվածությունն իջել է աննկատելի մակարդակի։ «Covid-19 վիրուսի փոխանցումը քթի միջոցով աննշան է՝ համեմատ […]

̰
Արմավիր քաղաքում սուբվենցիոն ծրագրով ընթանում են Չարենց-Բաղրամյան ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները

18:50 27.07.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, ծանոթացել 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Չարենց-Բաղրամյան ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին: Մարզպետին զեկուցվել է, որ ծրագրի պայմանագրային արժեքը 88 մլն 400 հազ. դրամ է, որի 35%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից: Միաժամանակ տեղեկացվել է, […]

̰
Իրաքում հրթիռակոծել են Թուրքիայի հյուպատոսարանը

18:43 27.07.2022

Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանը հրթիռակոծվել է: Ըստ տեղեկությունների՝ 4 հրթիռ է արձակվել Թուրքիայի հյուպատոսարանի վրա: Սպանվածներ և վիրավորներ չկան: Հասցվել է միայն նյութական վնաս: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Տեղի ունեցածին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Վերջինս դատապարտել է հարձակումը՝ կոչ անելով Իրաքի իշխանություններին ուժեղացնել դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը: Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել էին թուրք-իրաքյան […]

̰
SHANTNEWS

19:59 26.07.2022

̰
ՀՀ-ում Սիրիայի դեսպան, դոկտոր Նորա Արիսյանն այցելել է Մատենադարան

19:40 26.07.2022

Հուլիսի 26-ին Մաշտոցյան Մատենադարան են այցելել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիսյանը և հյուպատոս Ահմադ Ալատհբան: Հյուրերը հանդիպում են ունեցել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և Միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ։ Քննարկվել են Սիրիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի հիմնադրման 10-ամյակի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները: […]

̰
Ստեփանակերտում բազմաբնակարան շենքի վերանորոգումն ավարտական փուլում է

19:32 26.07.2022

Պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում շարունակվում են բազմաբնակարան շենքի վերանորոգման աշխատանքները։ Տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։ Ներկայումս կատարվում են արտաքին հարդարման, պատուհանների տեղադրման աշխատանքներ։ Շինարարությունն իրականացնում է «Ռաֆ Էլիտ» ՍՊ ընկերությունը։

̰
«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան» հիմնադրամը ուսումնասիրել է Լոռու մարզում բազմաչափ աղքատության ինդեքսը

19:25 26.07.2022

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին, մարզպետարանի պատասխանատու մի խումբ պաշտոնյաների ներկայացրել են «Բազմաչափ աղքատությունը Հայաստանում՝ համայնքային մակարդակում» հետազոտության արդյունքները, դրանց հիման վրա մշակված առաջարկները: Նրանք հայտնել են, որ հետազոտությունը կատարվել է 2021թ. օգոստոսին Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի շրջանակներում՝ Լոռու, […]

̰
Իսպանիան և Պորտուգալիան Եվրահանձնաժողովի հետ պայմանավորվել են գազի սպառումը նվազեցնել 7%-ով

19:17 26.07.2022

Հուլիսի 26-ին եվրոպական երկրների էներգետիկայի նախարարները պայմանավորվել են գազի սպառման կրճատման մեխանիզմի շուրջ։ Այսպիսով, Իսպանիային ու Պորտուգալիային թույլատրվել է կրճատել «կապույտ վառելիքի» պահանջարկը 7 տոկոսով՝ Եվրահանձնաժողովի ծրագրում առաջարկված 15 տոկոսի փոխարեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով La Sexta հեռուստաալիքին։ Նշվում է, որ բացառության մեջ են նաև Մալթան և Իռլանդիան։ ԵՄ մյուս բոլոր […]

̰
Իրանի ԱԳՆ-ն կոչ է անում ԱՄՆ-ին ապացուցել իր բարի կամքը՝ վերադառնալու Իրանի միջուկային ծրագրին

19:10 26.07.2022

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հորդորել է ԱՄՆ-ին ապացուցել իր «բարի կամքը» և «լրջությունը»՝ վերադառնալու Իրանի միջուկային գործարքին։ «Իրանը եղել և մնում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անդամ։ Կողմը, որը պետք է ապացուցի իր «բարի կամքը» և «լրջությունը»՝ «վերստին մտնելու» գործարքի մեջ՝ հանդիսանում է ԱՄՆ-ն»,- գրել է Քանանին Twitter-ի […]

̰
«Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագիր է իրականացվելու Արարատի մարզում

19:04 26.07.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարություն հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիր, որն անցկացվելու է նաև Արարատի մարզում։ «Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն և հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների հասանելիությանը՝ վերապատրաստելով առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին։ […]

̰
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով

18:57 26.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Ղազարավան համայնքում տեղի ունեցած սպանության փորձի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նախնական տվյալներով՝ 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Ղազարավան համայնքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համայնքի 27 և […]

̰
Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու միջնորդագիր է հայտնվել Զելենսկու կայքում

18:50 26.07.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի կայքում երեքշաբթի օրը՝ հուլիսի 26-ին, ստորագրահավաք է սկսվել՝ կոչ անելով վերսկսել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները և հասնել համաձայնության։ «Կոչ եմ անում վերսկսել բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ և խաղաղ համաձայնության գալ, որպեսզի Ուկրաինայում չավելանա խաղաղ բնակչության շրջանում մահերի թիվը։ Վաղ թե ուշ համաձայնության կգաք, դա բոլորը հասկանում են։ Ավելի լավ է […]

̰
Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է հեղուկ գազ մատակարարել «Լենդ լիզ»-ի շրջանակներում

18:42 26.07.2022

Ուկրաինայի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԱՄՆ-ին ջեռուցման սեզոնի համար «գազային Լենդ լիզ» տրամադրելու դիմումին, երեքշաբթի ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք ընդունել ենք Ուկրաինայի կառավարության դիմումը Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը  ջեռուցման սեզոնի համար մեր պետության  «գազային Լենդ լիզ»-ի  տրամադրման վերաբերյալ։ Մեր պատմության ամենադժվար ձմռանը նախապատրաստությունը շարունակվում է։ Այս  մենք […]

̰
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

18:36 26.07.2022

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ Զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը: Այդ մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված ինֆորմացիան ապատեղեկատվություն է: Հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ Զինված […]

̰
Անցկացվել է «Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի հանրային քննարկում

18:30 26.07.2022

Հուլիսի 26-ին Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում տեղի է ունեցել  «Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 3-րդ հանրային քննարկումը: Ներկա են գտնվել  Ախուրյանի համայնքապետարանի, շինաշխատանքներն իրականցնող «ԷՄ Ջի դիզայն» ընկերության, ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցները, համայնքի ավագանու անդամներ, բնակիչներ:   Վանական համալիրի տարածքում, նախագծային […]

̰
Հունգարիան դեմ է արտահայտվել գազի սպառումը նվազեցնելու ԵՄ որոշմանը

18:22 26.07.2022

Հունգարիան միակ երկիրն էր, որը դեմ է արտահայտվել գազի սպառումը նվազեցնելու Եվրամիության որոշմանը։ Այս մասին երեքշաբթի՝ հուլիսի 26-ին, հայտարարել է երկրի արտգործնախարար Պիտեր Սիյարտոն։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ այս որոշումը հակասում է երկրի շահերին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ-ի գործողություններն անվանել է «տագնապալի» և «հերթական քայլ դեպի ռազմական տնտեսություն»։ Երեքշաբթի ավելի վաղ Եվրամիության […]

̰
Քանի՞ տոկոսով է թանկացել բենզինը Վրաստանում

18:15 26.07.2022

Picodi.com-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են աշխարհում բենզինի ինքնարժեքի դինամիկան 2022 թվականի առաջին կիսամյակում և հաշվարկել, թե քանի լիտր վառելիք կարելի է գնել տարբեր երկրներում միջին աշխատավարձով։ Փոխանցում է jnews.ge-ն։ Այս վարկանիշում վերլուծաբանները համեմատել են 2022 թվականի հունվարին վառելիքի գինը 2022 թվականի հունիսի հետ։ Եվ այսպես, այս հետազոտության համաձայն՝ Վրաստանում բենզինի միջին արժեքն աճել է 22,7%-ով (3,18 […]

̰
Էրդողանը կմեկնի Սոչի․ օգոստոսի 5-ին կհանդիպի Վլադիմիր Պուտինին

18:08 26.07.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա պաշտոնական այցով օգոստոսի 5-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Թուրքիայի նախագահը Սոչիում հանդիպում կունենա ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական կայքի՝  սպասվում է, որ Էրդողանն այցի ընթացքում Պուտինի հետ կքննարկի  իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ զարգացումներ:  Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև հացահատիկի […]

̰
Աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղիկի ավելի քան 17000 դեպք

19:50 25.07.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի անդամների տեսակետները, ինչպես նաև Միջազգային առողջապահական կանոններից բխող այլ գործոններ, հայտարարել է, որ տարբեր երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է։ Նշենք, որ հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել […]

̰
Շիրակի մարզի 4 համայնքներում համայնքային ծառայողների 268 թափուր պաշտոններ կան

19:38 25.07.2022

93 թափուր պաշտոն Արթիկի համայնքապետարանում, 75-ը՝ Ախուրյանում, 55-ը՝ Աշոցքում և 45-ը՝ Ամասիայում։ Հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 31-ը մարզի 4 համայնքներում տեղի են ունենալու համայնքային ծառայության 268 թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված մրցույթները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Այժմ ընթացքի մեջ են անձնական գործերի ընդունման աշխատանքները։ Նոր ձևավորված համայնքապետարաններում թափուր են համայնքային ծառայության բոլոր պաշտոնները՝ աշխատակազմի քարտուղարից […]

̰
Զորամասերում անցկացվել են ռազմամարզական միջոցառումներ

19:32 25.07.2022

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության և կամային հատկանիշների ամրապնդման նպատակով հուլիսի 24-ին զորամասերում անցկացվել են ռազմամարզական միջոցառումներ։ Տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված ստորաբաժանումները, ինչպես նաև առանձին զինծառայողներ արժանացել են խրախուսական պարգևների։

̰
ՆԱՏՕ-ն Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի

19:21 25.07.2022

ՆԱՏՕ-ն Ուկրաինային կտրամադրի օգնության նոր փաթեթ, որը կնպաստի ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական ոլորտների աջակցմանը։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ «Դաշնակիցները կշարունակեն զգալի ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերել: ՆԱՏՕ-ն կտրամադրի օգնության համապարփակ փաթեթ՝ ներառյալ անվտանգ հաղորդակցությունները, վառելիքը, բժշկական պարագաներն ու պաշտպանիչ բաճկոնները, ականներից, քիմիական և կենսաբանական սպառնալիքներից պաշտպանվելու […]

̰
Հայաստանում գերակշռում է «Օմիկրոնի» BA.5 տարբերակը․ ՀՎԿԱԿ

19:15 25.07.2022

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացրել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հետևյալ տարբերակները՝ B 1.1.529 («Օմիկրոնի» սկզբնական տարբերակը), BA.2 («Ստելս» տարբերակը), BA.4 և BA.5, որը գերակշռում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ […]

̰
Կապի ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են հավաք-պարապմունքի

19:08 25.07.2022

Կապի ստորաբաժանումների զինծառայողների տեսական գիտելիքները կատարելագործելու, կապի և ավտոմատացված կառավարման համակարգի միջոցների շահագործման կանոնների իմացության մակարդակն ամրապնդելու նպատակով N զորամիավորումում հուլիսի 25-ին անցկացվել է հավաք-պարապմունք։ Ստուգվել են կապի դասակների հրամանատարների և կապի հանգույցների պետերի մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը։

̰
Ստեփանավանի բնակիչներն այսուհետև սոցիալական ծառայություններից կօգտվեն նոր հասցեում

19:03 25.07.2022

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Ստեփանավանի տարածքային կենտրոնն այսուհետև մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի տարածաշրջանի 20 բնակավայրի շուրջ 18,500 բնակչի․ այսօր կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը, ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը և այլ պաշտոնյաներ։ Ներկաները շրջել են […]

̰
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը հյուրընկալվել է Հայաստանի դիվանագիտական դպրոցում

18:51 25.07.2022

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հյուրընկալվել է Հայաստանի դիվանագիտական դպրոցում: Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Լսարանի հետ ինտերակտիվ հանդիպման ընթացքում ունկնդիրներին համառոտ ներկայացվել են ՄԱԿ-ի պատմությունը, կազմակերպության մարմինները, համակարգը և մեխանիզմները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի առաքելությունն ու գործառույթները, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի ներգրավվածությունը ՄԱԿ-ում և այլ հարցեր:

̰
Թուրքական ԶԼՄ-ներին զայրացրել է քուրդ զինյալի սպանության կապակցությամբ ԱՄՆ-ի ցավակցությունը

18:45 25.07.2022

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ցավակցություն է հայտնել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF)  կին փոխհրամանատար Ջիյան Էֆրինի (Սալվա Յուսուֆ) մահվան կապակցությամբ: Վերջինս սպանվել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության կողմից իրականացված հատուկ գործողության հետևանքով: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ցավակցությունը հրապարակվել է CENTCOM Twitter-ի պաշտոնական էջում: Ջիյան Էֆրինի հետ միասին սպանվել են ևս երկու քուրդ կին զինյալներ: «SDF-ի փոխհրամանատար Ջիյան Էֆրինը, […]

̰
Ամուսնության պետական գրանցման, արարողության հանդիսավոր կազմակերպման համար անհրաժեշտ պետական վճարների սակագները նվազել են

18:38 25.07.2022

Արդարադատության նախարարությունը Հայաստանում ամուսնությունը գրանցել ցանկացող բոլոր անձանց համար նախատեսում է հանդիսավոր պայմաններ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում: Տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Որպեսզի բոլոր ամուսնացող զույգերը հնարավորություն ունենան օգտվել հանդիսավոր արարողությունից՝ այսուհետ համալիրում հանդիսավոր արարողություն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 20.000 դրամ՝ գրանցման համար և 20.000 դրամ՝ որպես մուտքավճար: Նախկինում այս ծառայությունների […]

̰
N զորամասում անցկացվել է զինվորական երդման արարողություն

18:33 25.07.2022

N զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 23-ին անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորներ։

̰
Քննարկվել են Լոռու մարզում անտառվերականգնմանն ուղղված միջոցառումները և ապօրինի անտառահատումների խնդիրները

18:27 25.07.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անտառվերականգնման նոր ծրագրերի, անտառպահպանության, […]

̰
BACK_TO_TOP