18:51 20.07.2022
Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկին և Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը ժամանել են Կիևի մարզ, որտեղ այցելել են «Անտոնով» ռազմական օդանավակայան և Իրպին քաղաք, հայտնել է Կիևի տարածաշրջանային ռազմական վարչությունը։ «Պաշտոնական այցով Կիևի մարզ են ժամանել Չեխիայի և Ավստրիայի արտգործնախարարներ Յան Լիպավսկին և Ալեքսանդր Շալենբերգը, որոնք Գոստոմելի Անտոնովի ռազմական օդանավակայանում զննել են մեր «Մրիայի» […]
18:45 20.07.2022
«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» /EU-GAIA/ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից, Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի գյուղատնտեսության զարգացման աշխատանքային խմբի հերթական քննարկումը, որը վարել է մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Քննարկմանը մասնակցել են Գյուղատնտեսական դաշինքի ծրագրերի համակարգող Վադիմ Ուզունյանը և մարզի գյուղատնտեսության և զարգացման ոլորտի […]
18:38 20.07.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարությանը, նշում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները և վերջին զարգացումները Հարավային Կովկասում: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ուշագրավ է, որ արտգործնախարարների հեռախոսազրույցը կայացել է երեկ Թեհրանում ՌԴ-ի, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպումից մեկ օր անց:
19:59 19.07.2022
Հուլիսի 24-31-ը Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում կայանալիք Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցելու են նաև հայ մարմնամարզիկները՝ մարզիչներ Սերոբ Սողոմոնյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ: Հայտնում է ArmSport.am-ը։ Մրցավայր կմեկնեն մարզիկներ Էրիկ Բաղդասարյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Մարիետա Բուչախչյանը: Մրցաշարը սպասարկելու են միջազգային կարգի մրցավարներ Արթուր Գյուրջինյանը և Աստղիկ Բաբայանը:
19:56 19.07.2022
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում, մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Գեղարքունիք» մասնաճյուղի մասնագետների, մարզի hամայնքապետարանների ներկայացուցիչների և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, ազգաբնակչության շրջանում թունաքիմիկատներով թունավորման դեպքերի, դրանց կանխարգելման միջոցառումների վերաբերյալ: Քննարկմանը ներկա է գտնվել նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ ՀՎԿԱԿ […]
19:47 19.07.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձանին, ծաղկեպսակ զետեղել և հարգանքի տուրք մատուցել Լեհաստանի համար զոհված զինվորների հիշատակին: Նա նաև ստորագրություն է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում։
19:41 19.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագիծը: Զեկուցվել է, որ ռազմավարության մշակման աշխատանքները մեկնարկել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, իսկ նախագծով նախատեսվող միջոցառումները ներկայացված են կոնկրետ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով: Նախագիծն արդեն իսկ քննարկվել է հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ: Նշվել […]
19:36 19.07.2022
Գազի մատակարարման ամբողջական դադարեցման դեպքում Գերմանիայում թղթի արտադրությունը դադարեցնելու վտանգը մեծանում է։ Երեքշաբթի օրը՝ հուլիսի 19-ին, գերմանական DPA գործակալությանը տված հարցազրույցում այս մասին նախազգուշացրել է գերմանական ցելյուլոզայի և թղթի արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Ուինֆրիդ Շաուրը։ «Ոչ ոք չգիտի՝ դեռ աշնանը, թե ձմռանը կկարողանա՞ն ապրանք արտադրել»,- ասել ձեռնարկատերը՝ մատնանշելով, որ արտադրության դադարեցման վտանգի տակ են նաև […]
19:30 19.07.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը և Հանրային կառավարման բարեփոխումների խմբի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը մասնակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության քննարկմանը: Երանուհի Թումանյանցը բացման խոսքում ընդգծել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների կարևորությունը։ Մասնավորապես նշել է, որ արդարադատության նախարարությունն իր ոլորտային գործառույթներից զատ՝ ստանձնել է հերթական համապետական […]
19:23 19.07.2022
Հուլիսի 19-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագային (նստավայրը՝ Աթենք) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ փոխարտգործնախարար Հովհաննիսյանը կարևորեց հայ-ալբանական հարաբերությունները և դրանք առավել զարգացնելու անհրաժեշտությունը։ Նա հաջողություն մաղթեց դեսպան Հայդարագային իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ վերջինս իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Շնորհակալություն հայտնելով […]
19:16 19.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ: Շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Անդրադարձ է եղել ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված՝ պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Արծարծվել են, մասնավորապես, պարեկային ծառայության կառուցվածքին, մեքենաների ձեռքբերման գործընթացին, ծառայությունում կանանց ներգրավվածության ավելացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր: Հաջորդիվ քննարկվել է ստեղծվելիք […]
19:10 19.07.2022
Հունահռոմեական ոճի պատանի ըմբիշ Յուրի Մխիթարյանը Զագրեբում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության 41 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակիչում 2-8 հաշվով զիջելով Ադրբեջանի ներկայացուցիչ Թուրան Դաշդամիրովին: Հայտնում է ArmSport.am-ը։ Մխիթարյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է նիդեռլանդացի ըմբիշին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը նույն հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ, […]
19:02 19.07.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,7 տոկոս։ Հաղորդում է Aliq Media-ն։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են. Թուրքիան՝ 1294,0 մլն դոլար, Ռուսաստանը՝ 962,2 մլն դոլար, Չինաստանը՝ 922,5 մլն դոլար։ 2022 թվականի առաջին 6 ամսում Վրաստանից Ռուսաստան են արտահանվել […]
18:54 19.07.2022
Ապրիլի 1-ից ավտոմեքենայի, հուլիսի 4-ից՝ նաև անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվում փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ տվյալներն ամբողջությամբ ՀՀ ոստիկանությանը, Կադաստրի կոմիտե, ինչպես նաև նոտարական գրասենյակներ փոխանցվում են փոխադրամիջոցի և անշարժ գույքի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Ի դեպ, այս մոտեցումն արդեն կիրառվում է […]
18:46 19.07.2022
ԱՄՆ-ում գնաճը հասել է առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներին։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ երկրում հացի գներն կտրուկ թանկացել են։ Ըստ Bloomberg-ի՝ հունիսին մեկ ֆունտ սպիտակ հացի գինը ԱՄՆ-ում հասել է ռեկորդային 1,69 դոլարի՝ 12%-ով ավելի, քան նախորդ տարի: Ցորենի հացը նույնպես հասել է պատմության ամենաբարձր գնին՝ 2,22 դոլար՝ մոտ 500 […]
18:21 19.07.2022
Հուլիսի 19-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը հասել է 17․56-ի։ Սա 2022 թվականին լիրայի գրանցած ամենացածր ցուցանիշն է։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ այս տարվա սկզբից կազմում է 25%, իսկ ապրիլի սկզբից՝ 15%։ Լիրան արժեզրկվում է նաև եվրոյի նկատմամբ։ 1 եվրոյի փոխարժեքն այսօր հասել է 18 լիրայի։ Հիշեցնենք, որ 2021 թվականի […]
18:14 19.07.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է բուհերի այս տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը: Մինչև հուլիսի 26-ը դրական միավորներ ստացած, սակայն առաջին հայտով մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իրենց հանձնած քննություններին համապատասխան: Թափուր տեղերի հայտագրումն իրականացվում է dimord.am կայքում, թափուր տեղերի ցանկը հրապարակված է ԳԹԿ […]
18:08 19.07.2022
Շիրակի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացի ղեկավարությամբ։ Մարզի համայնքների ղեկավարների, համայնքապետարանների համապատասխան բաժինների պատասխանատուների ու մասնագետների հետ քննարկվել է կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը, Շիրակի մարզի համայնքների ուղղված (ճշգրտված) կադաստրային քարտեզների վերաբերյալ տեղեկատվությունն ու անդրադարձ է կատարվել արդեն փոփոխված քարտեզներին […]
19:58 18.07.2022
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները սկսել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերջնական նախագծի աշխատանքները։ Այս մասին հուլիսի 18-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ պատժամիջոցներն այն գինն են, որոնք Ռուսաստանն ու Իրանը վճարում են իրենց ինքնիշխանության համար։ Մինչ այդ՝ հուլիսի 15-ին, […]
19:51 18.07.2022
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 1,14 միլիարդ դոլարի եկամուտ։ Տվյալների համաձայն՝ ամենաբարձր եկամուտը գրանցվել է հունիսին, երբ երկրում 387 հազար այցելու ծախսել է 302 մլն դոլար։ Հաղորդում է Aliq.ge-ն։ Ազգային բանկի հաշվետվությունը ներառում է զբոսաշրջության եկամուտներն ըստ երկրների։ Այս առումով առաջին տեղում Ռուսաստանի Դաշնությունն է: Ընդհանուր առմամբ, […]
19:45 18.07.2022
Ամառային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն հուլիսի 18-ին այցելել են ՊՆ Կենտրոնական հավաքակայան: Պաշտպանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել հավաքակայանում: Պաշտպանը հետևել է զորակոչի ընթացքին, ծանոթացել հավաքակայանում զորակոչի կազմակերպման առկա պայմաններին, զորակոչիկների դիմավորման, ընդունման, […]
19:38 18.07.2022
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում երկաթբետոնե սալարկմամբ հիմնանորոգվում է 7-րդ փողոցը։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 450 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Հիմնանորոգվող փողոցի երկարությունը շուրջ 300 գծամետր է, […]
19:32 18.07.2022
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը կայցելի Վրաստան: Aliq.ge-ի հաղորդմամբ՝ այս շաբաթ նախատեսված այցի շրջանակներում եվրոպացի խորհրդարանականների պատվիրակությունը կգլխավորի հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը։ Հանձնաժողովի անդամները Բաքվից կժամանեն Թբիլիսի, այցի շրջանակներում կհանդիպեն Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների հիմնական թեմաները կլինեն բարեփոխումների օրակարգը, Եվրահանձնաժողովի առաջարկությունները և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելը։
19:26 18.07.2022
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակին՝ գերիներին տեսակցելու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։ «Տեղեկացնեմ, որ վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու […]
19:18 18.07.2022
Եթե Ֆինլանդիան և Շվեդիան չկատարեն ՆԱՏՕ-ին անդամակցելու Թուրքիայի պահանջները, ապա այս գործընթացը կարող է խոչընդոտել Անկարան։ Այս մասին հուլիսի 18-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Էրդողանը նշել է նաև, որ այսօր Ստոկհոլմը պատշաճ արձագանք չի ցուցաբերում։ «Եթե մեր պահանջները չկատարվեն, գործընթացը կդանդաղի։ Մենք տեսնում ենք, որ հատկապես Շվեդիան պատշաճ արձագանք չի ցուցաբերում»,- կառավարության նիստից հետո […]
19:11 18.07.2022
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հուլիսի 14-15-ը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների Խորհրդատվական խորհրդի 18-րդ նիստին։ Նիստին մասնակցել են Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի արխիվային ծառայությունների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ղեկավարներն ու ներկայացուցիչները։ Ըստ աշխատակարգի` քննարկվել են փաստաթղթերի պահպանման և հաշվառման, արխիվների […]
19:00 18.07.2022
Այսօր՝ հուլիսի 18-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի տեղակալներ Արտյուշ Գրիգորյանը, Դավիթ Համբարյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն այցելել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարան (ԳԵԴ): ԱԻՆ պաշտոնյաները մասնակցել են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ստեղծման 31-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը: Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է աշխատակիցներին՝ մաղթելով արդյունավետ և ձեռքբերումներով լի աշխատանք: Միջոցառման ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս […]
18:53 18.07.2022
Թուրքական քարոզչամեքենան շարունակում է ԱՄՆ-ին մեղադրել Սիրիայի քրդական ուժերին զինամթերք ուղարկելու մեջ: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Սիրիայում քուրդ զինյալների դեմ հնարավոր ռազմական գործողություն իրականացնելու համատեքստում Թուրքիայի պետական TRT լրատվական կայքը տեղեկություն է հայտնել, ըստ որի՝ ԱՄՆ-ն մեծ թվով զինամթերք է ուղարկել Սիրիայի Մանբիչ քաղաք, որտեղ ներխուժել է պատրաստվում թուրքական կողմը: Ըստ թուրքական կողմի՝ Մանբիչն այժմ գտնվում է Սիրիայի […]