20:47 21.07.2022
2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի Չարենց-Բաղրամյան հատվածի նորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը 88 մլն 400 հազ. դրամ է, որի 35%-ը կհամաֆինանսավոր պետությունը: Ծրագրի շրջանակում նախատեսված է 850 մ երկարությամբ փողոցի ասֆալտապատում, եզրաքարերի հատվածական փոխում, ուղղում, առուների նորոգում և դպրոցամերձ հատվածի մայթերի կառուցում։ Հավելենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով […]
20:41 21.07.2022
Հուլիսի 21-ին, ժամը 18։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում քաղաքացիները հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են հրետանու արկ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
20:36 21.07.2022
Հուլիսի 20-ին և 21-ին ՀՀ դեսպան Վ.Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ու Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ համատեղ այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր: Տեղեկացնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։ Խարկովի Սուրբ Հարություն եկեղեցում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը դեսպանԿարապետյանը ներկայացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր դեսպանության […]
20:30 21.07.2022
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի բազմաբնակարան շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը կկազմեն բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։ Հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21/2, Գարեգին Նժդեհի-103, Բաղրամյան-13, Տիգրան Մեծի-7,9,11,13, 14,15 եւ 30 բազմաբնակարան շենքերի բակային […]
20:22 21.07.2022
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունիս ամսվա ընթացքում ծնվել է 137 երեխա՝ 69 տղա և 68 աղջիկ։ Հայտնում է Կոտայքի մարզպետարանը։ Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների՝ Չարենցավանի ծննդատուն՝ 10 երեխա Նաիրիի ծննդատուն՝ 15 երեխա Աբովյանի ծննդատուն՝ 59 երեխա Հրազդանի ծննդատուն՝ 53 երեխա:
20:15 21.07.2022
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հրամանագիր է ստորագրել խորհրդարանը ցրելու մասին։ Այս մասին հուլիսի 21-ին հայտնել է նախագահի գրասենյակը։ «Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան, լսելով խորհրդարանի երկու ճյուղերի նախագահներին, Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն, հրամանագիր է ստորագրել Հանրապետության Սենատը և Պատգամավորների պալատը արձակելու մասին, որը ստորագրվել է»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։ Լուծարման մասին հրամանագիրը Սենատի և […]
20:09 21.07.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 21-ին հանդիպել է մշակույթի ոլորտում գործող հիմնարկների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրներն ու դրանց համատեղ լուծման հնարավորությունները: Տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել մշակութային գործիչներին երկարամյա վաստակի ու ծառայության համար և ներկայացրել մշակույթի ոլորտի կարգավորմանը […]
19:45 21.07.2022
Օլեգ Արտեմևը դարձել է 13 տարվա մեջ առաջին ռուս տիեզերագնացը, որն օտարերկրյա գործընկերոջ ուղեկցությամբ դուրս է եկել տիեզերք: Այս մասին հուլիսի 21-ին հայտնել է «Роскосмос»-ը։ Արտեմևի գործընկերն է իտալացի Սամանտա Քրիստոֆորետտին։ Միջազգային տիեզերակայանի 67-րդ երկարաժամկետ արշավախմբի շրջանակներում նրանք ռուսական ծրագրով բաց տիեզերք են դուրս եկել Poisk փոքր հետազոտական մոդուլի միջոցով։ Ելքի պլանավորված տևողությունը 6,5 ժամ […]
19:37 21.07.2022
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում կառուցվելու է «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը։ Մոդուլային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվել է 5 մլն դրամ գումար։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում մարզում իրականացվում են 3 […]
19:30 21.07.2022
Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայումս ընդդիմադիր Ալի Բաբաջանը, որը 2002-2007 թվականներին զբաղեցրել է նաև Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, քննադատել է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: Սևծովյան շրջաններ կատարած շրջագայության ընթացքում Բաբաջանն իր ղեկավարած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) նոր գրասենյակներ է բացել Բայբուրթում, Գյումուշհանեում և Քելքիթում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ելույթ ունենալով կուսակիցների և համակիրների առջև՝ Բաբաջանը […]
19:25 21.07.2022
Հուլիսի 24-ին՝ Վարդավառի տոնին, Գյումրիում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Դրանց մեկնարկը կտրվի Թատերական հրապարակում՝ ժամը 09:00-ից՝ արձանների լվացմամբ: Միջոցառումներն այնուհետ կշարունակվեն Գյումրու Վարդանանց հրապարակում: Տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։ Մինչև 7 տարեկան երեխաների համար Վարդանանց հրապարակում առանձնացված հատված կլինի: Վարդավառի օրը ջրով լցված կլինեն նաև «Մուշ» թաղամասի, Թատերական հրապարակի և Բագրատունյաց օղակի լողավազանները: Տոնի ռիթմն ապահովելու […]
19:18 21.07.2022
Տավուշի մարզում ընթացքի մեջ են հացահատիկային մշակաբույսերի արտհնձի աշխատանքները։ Օպերատիվ տվյալներով շուրջ 2435 հեկտարից այսօրվա դրությամբ հնձվել է 1500 հեկտարը։ Ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմում է 26, գարունը՝ 20 ցենտներ։ Նոյեմբերյանի տարածաշրջանում արտհունձն ավարտվել է։ Կատարվել է 740 հա արտհունձ։
19:12 21.07.2022
Արևմտյան երկրներն ինչ-որ փուլում կհասկանան Ուկրաինային զենքով ապահովելու անարդյունավետությունն ու վտանգը։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 21-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր արևմտյան հարևանները ինչ-որ փուլում կհասկանան Ուկրաինան ժամանակակից զինատեսակներով զինելու բացարձակ անարդյունավետությունն ու վտանգը»,- ասել է նա Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Բացի […]
19:06 21.07.2022
Վրաստան-Ուկրաինա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Խոսելով Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած պատերազմների ժամանակ փոխաջակցության մասին՝ նա նշել է, որ Ուկրաինան և՛ 90-ականների սկզբին, և՛ 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմում «եղբայրաբար կանգնած է եղել Վրաստանի […]
19:01 21.07.2022
Լոռու մարզի տնտեսական զարգացման խթանմանն էր ուղղված Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված համաժողովը, որին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, ՄԱԿ ՊԳԿ ավագ տնտեսագետ Վարդան Բարսեղյանը, գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության ոլորտներում գործող տեղական և միջազգային դոնոր կառույցների ներկայացուցիչները։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Համաժողովը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) […]
18:54 21.07.2022
Շիրակի մարզի 3 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հուլիսի 19-21-ը վերապատրաստումներ են անցել՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան։ Դասընթացների կազմակերպման և պատշաճ անցկացման ամբողջ գործընթացը վերահսկվել է մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության կողմից։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Վերապատրաստումների ծրագրում ընդգրկված են […]
18:47 21.07.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 21-ին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նախագահի վարչակազմից հայտնել, որ Բայդենը մեկուսացված կլինի և կշարունակի կատարել իր բոլոր պարտականությունները։ Այսօր առավոտյան նա Սպիտակ տան անդամների հետ կապ է հաստատել բացառապես հեռախոսով։ «Սպիտակ տան արձանագրության համաձայն՝ COVID դրական դեպքի պարագայում նա […]
18:41 21.07.2022
Գերմանիայի կառավարությունը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողություններ չսկսել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ երկրի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարության մեջ թեմայի վերաբերյալ մասնավորապես ասված է. «Մեր կարծիքով, նման գործողությունը ոչ միայն կվատթարացնի տարածաշրջանի առանց այն էլ դժվար պայմանները այնտեղի բնակիչների համար, այլ նաև ԻՊ-ին (Իսլամական պետություն-ահաբեկչական կազմակերպություն) հնարավորություն կտա կրկին ուժեղանալ»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, […]
19:58 20.07.2022
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունն ավարտական փուլում է։ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ այս վճռորոշ փուլում Արևմուտքի կողմից Կիևի հավաքական աջակցությունը «կենսական նշանակություն» ունի։ Այս մասին Օսթինը հայտարարել է հուլիսի 20-ին արևմտյան երկրների կողմից ստեղծված խմբի նիստում, որը համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը։ «Մենք խոսում ենք հակամարտության վճռական փուլի […]
19:47 20.07.2022
Ամբողջ աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 14 հազարի։ Այս մասին հուլիսի 20-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «ԱՀԿ-ն տեղեկատվություն է ստացել 14000 դեպքի մասին 70 երկրներում։ Մենք տեղյակ ենք Աֆրիկայում հինգ մահվան դեպքերի մասին: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում, հիմնականում այն տղամարդկանց շրջանում, որոնք սեռական […]
19:35 20.07.2022
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով: Այս մասին ԱՀ պետնախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր ստորագրածս հրամանով մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանին նշանակել եմ ԱՀ պետական […]
19:30 20.07.2022
N զորամիավորումում հուլիսի 20-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներ են ներկայացվել մարտական պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ։ Ամփոփելով կատարված աշխատանքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Ցականյանը նշել է առկա բացթողումները, տվել դրանց շտկման ցուցումներ, խրախուսել լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներին և զինծառայողներին։
19:24 20.07.2022
Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիայի «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) նախագահ Ումիթ Օզդաղի՝ երկրում հնարավոր ներքաղաքական խռովությունների առաջացման վերաբերյալ պնդումներին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Օզդաղը վերջերս հայտարարել էր, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու, ինչի պատճառով վերջինիս դեմ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրանք էր առաջադրել։ Մինչ Թուրքիայի ՆԳՆ-ն […]
19:17 20.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են և՛ գործադիր, և՛ խորհրդարանական, և՛ տարածքային կառավարման մակարդակում: Վարչապետի խոսքերով՝ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա. «Հայաստանը՝ որպես 2018թ. խորհրդարանական կառավարման անցած […]
19:13 20.07.2022
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի նոր գազատար՝ 12,5 կիլոմետր երկարությամբ։ Հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Վարդենիկի նորաստեղծ թաղամասի գազատարի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 200 հազարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 10 միլիոն 800 […]
19:08 20.07.2022
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի։
19:03 20.07.2022
Եվրամիության (ԵՄ) հակառուսական պատժամիջոցների յոթերորդ փաթեթն ուժի մեջ կմտնի հուլիսի 21-ին՝ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։ Այս մասին հուլիսի 20-ին հայտնել է կազմակերպության Չեխիայի նախագահությունը Twitter-ի իր միկրոբլոգում: «Այս փաթեթը գրավոր ընթացակարգով կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից, որը կավարտվի վաղը՝ ժամը 10։00-ին։ Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն վաղը ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո»,- ասել է պատվիրակությունը։ Նույն […]
18:56 20.07.2022
Հաշվի առնելով հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին այն փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել […]