TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+16.4 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի համար նոր շենք է կառուցվում

18:20 25.07.2022

Համաշխարհային բանկի «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում»  ծրագրով Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումն ակտիվ փուլում է։  Տեղեկացնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ արդի չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ծառայություններ կմատուցի Մարտունի քաղաքի և Գեղարքունիքի մարզի բնակչությանը։

̰
Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

18:15 25.07.2022

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022 թ․ առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, այլ պաշտոնատար անձինք: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման […]

̰
SHANTNEWS

19:59 23.07.2022

̰
«Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի նախագծում ներառվել են նաև բնակելի հատվածների մասնակի վերանորոգումներ

19:53 23.07.2022

«Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի Հաղթանակի պողոտայի, Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների, Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցների վերականգման նախագծերում ներառվել են նաև վերականգնվող մայթերին առկա բնակելի մասնավոր, բազմաբնակարան շենքերի և խանութների շեմերի, շքամուտքերի աստիճանների, որոշ դեպքերում նաև պատերի վերականգման աշխատանքներ: Այս մասին հայտնում է […]

̰
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:47 23.07.2022

Հուլիսի 23-ին, ժամը 17։25-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են երկու քաղաքացու, ովքեր մոտ 1 կմ հեռացել են ափից և ուժեղ քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ ափ: Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացիներ Վ․ Ն․-ին (ծնված 1986 թ․), Լ․ Գ․-ին (ծնված 1983 թ․) և […]

̰
Փարաքար համայնքում Հայաստանում առաջին արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների դպրոց կհիմնադրվի

19:42 23.07.2022

GITC – Information Technologies Center-ն համագործակցության հուշագիր է ատորագրել Փարաքար համայնքի, «Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի անվան» բարեգործական հիմնադրամի և բարերար Նշան Կարայանի հետ: Հայտնում է Արմավիրի մարզպետարանը։ Համագործակցության արդյունքում Փարաքար համայնքի Իսահակ Գասպարյան 2 հասցեում բարերար Նշան Կարայանի ֆինանսական աջակցությամբ և GITC-ի ղեկավարությամբ հիմնադրվելու է ՀՀ-ում առաջին արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների դպրոցը, որտեղ թվային հմտությունները կիրառվելու […]

̰
Արտաբույնք գյուղի տներից մեկի անասնագոմում և հացատանը հրդեհ է բռնկվել

19:33 23.07.2022

Հուլիսի 23-ին, ժամը 15:42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաբույնք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում և հացատանը: Հրդեհը մեկուսացվել […]

̰
Ռուս-ուկրաինական պատերազմի մեղավորը Արևմուտքն է․ Օրբան

19:26 23.07.2022

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Ռուսաստանի ներխուժումից Ուկրաինա կարելի էր խուսափել, և որ ինքը դա համարում է արևմտյան դաշնակիցների մեղքը, որոնք չեն համակերպվել Վլադիմիր Պուտինի պահանջների հետ, որոնք հակասում են Ուկրաինայի շահերին, գրում է Telax-ը։ Իր ելույթում Օրբանը նշել է, որ Կրեմլը 2021-ի վերջին և 2022-ի սկզբին առաջադրել է անվտանգության հատուկ պահանջներ, որոնք […]

̰
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6900 նոր դեպք

19:08 23.07.2022

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 6921 դեպք, մահացել է 26 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանում վիրուսից մահերի թիվը հասել է 141 հազար 650-ի: Գրանցված 6921 նոր դեպքից 726-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ երկրում արձանագրված ընդհանուր 7 մլն 319 հազար 322 դեպքից 7 մլն 72 հազար 359-ը առողջացել […]

̰
Նիզամի բնակավայրում մոդուլային դպրոց կկառուցվի

18:59 23.07.2022

ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Նիզամիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի փոխարեն կկառուցվի մոդուլային դպրոց։ Հայտնում է Արարատի մարզպետարանը։ Այս դպրոցն ընտրվել է՝ հաշվի առնելով տվյալ դպրոցի բնակավայրում միակը լինելու, մինչև 100 աշակերտ ունենալու սկզբունքը: Առաջնային պայման է եղել սեյսմակայունության խնդիրը. նախապատվությունը տրվել է նաև այս դպրոցին, քանի որ շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չի համարվել: Մյուս կարևոր […]

̰
 Եվրոպան հայտնվել է բարձր ռիսկի տակ կապիկի ծաղիկի բռնկման հետևանքով․ ԱՀԿ

18:41 23.07.2022

Կապիկի ծաղիկի բռնկման պատճառով հանրային առողջության ոլորտում  հայտարարվել էարտակարգ իրավիճակ,այս մասին ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս  Գեբրեյեսուսը, շաբաթ օրը՝ հուլիսի 23-ին , տեղի ունեցած ճեպազրույցում: Նշել է, որ բռնկումը չափավոր վտանգ է ներկայացնում ամբողջ մոլորակի համար՝ բացառությամբ Եվրոպայի, որտեղ վարակի տարածումը բարձր մակարդակի վրա է։ Ինչպես նշել է Գեբրեյեսուսը, հուլիսի 21-ին ԱՀԿ արտակարգ իրավիճակների կոմիտեի […]

̰
Նեյմարը փոշմանել է և չի ցանկանում հեռանալ թիմից

18:33 23.07.2022

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի ցանկանում հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է UOL-ը։Փոխանցում է ArmSport.am-ը։ Ըստ աղբյուրի՝ 30-ամյա ֆուտբոլիստը փոշմանել է և ցանկանում է մնալ թիմում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին դիտարկում էր ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։ Հիմա, երբ թիմը գլխավորել է Քրիստոֆ Գալտիեն, Նեյմարը 55-ամյա մասնագետի հետ զրույցից հետո որոշել է մնալ փարիզյան ակումբում։ […]

̰
Չինաստանի ածխահանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով ինը մարդ է մահացել

18:25 23.07.2022

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու նահանգում ածխահանքի փլուզման հետևանքով շաբաթ օրը ինը մարդ է մահացել, ևս 7-ը վիրավորվել է, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Փլուզումը տեղի է ունեցել շաբաթ օրը առավոտյան Gansu Hongsheng Coal Industry ածխահանքում այն պահին, երբ աշխատակիցները ուղևորվելիս են եղել աշխատանքի: Փլատակների տակ է հայտնվել առնվազն 17 մարդ։ Փրկարարներին հաջողվել է գտնել 16 […]

̰
Ուկրաինան Գերմանիայում նոր դեսպան կունենա

18:05 23.07.2022

Անդրեյ Մելնիկի փոխարեն Գերմանիայում նոր դեսպան է նշանակվել ուկրաինացի դիվանագետ Ալեքսեյ Մակեևը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝  հղում անելով գերմանական RTL հեռուստաալիքին։ Երկու շաբաթից պաշտոնական հաղորդագրությամբ ծանուցում կուղարկվի Գերմանիայի ԱԳ նախարարություն Ալեքսեյ Մակեևը դիվանագիտական ​​ոլորտում աշխատում է 1996 թվականից։ Տիրապետում է գերմաներենին և անգլերենին։ Բացի այդ, ինչպես հայտնի է, դիվանագետը նախկինում աշխատել է Բեռլինում […]

̰
SHANTNEWS

17:59 23.07.2022

̰
Լիտվան վերսկսել է արգելված բեռների երկաթուղային տարանցումը Կալինինգրադի մարզով

17:57 23.07.2022

Լիտվան վերսկսել է Ռուսաստանի Կալինինգրադի մարզ բեռների երկաթուղային տարանցումը։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիտվայի երկաթուղիների ներկայացուցիչ Մանտաս Դուբաուսկասը։ Չնայած երկաթուղու բացմանը, ավտոմոբիլային փոխադրումները դեռ սահմանափակ է լինելու։ Հուլիսի 13-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց լրացուցիչ ուղեցույց ԵՄ անդամ երկրների համար Ռուսաստանից ապրանքների տարանցման վերաբերյալ, որտեղ թույլ տվեց որոշակի պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ երկաթուղով տեղափոխել Կալինինգրադի մարզ: […]

̰
Բարսելոնան հրաժարվել է ձեռք բերել Ռոնալդուին․ Mirror

17:31 23.07.2022

Կատալոնական «Բարսելոնան» հրաժարվել է պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Mirror-ը։ Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն առաջարկել է ֆուտբոլիստի ծառայությունները կատալոնական ակումբին։ Սակայն «Բարսելոնան» հետաքրքրություն չի ցուցաբերել 37-ամյա հարձակվողի տրանսֆերի նկատմամբ։ Նշվում է, որ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի հավակնորդների թվում են եղել նաև «Բավարիան», ՊՍԺ-ն […]

̰
Իտալիայում բողոքող ֆերմերները կաթով հեղեղել են Կամպանիայի վարչական շենքը

20:58 22.07.2022

Իտալացի ֆերմերները հարյուրից ավելի տրակտորներով շրջել են Նեապոլի կենտրոնով, ընդդիմանալով տարածաշրջանի իշխանությունների՝ բրուցելոզի և խոշոր եղջերավոր անասունների տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրին, որը ենթադրում է վարակված կենդանիների վերացում, հայտնում են իտալական լրատվամիջոցները։ Գոմեշաբույծները պնդում են, որ 10 տարվա ընթացքում ոչնչացվել է մոտ 100 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնք փորձարկումներից հետո պարզվել է, որ առողջ կենդանիներ […]

̰
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ջոնսոնի հետ

20:53 22.07.2022

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել են  հրաժարական տալու իր մտադրության մասին, Կիևին Լոնդոնի շարունակական աջակցության երաշխիքները, ինչպես նաև Բրիտանիայում ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ակտիվացումը։ «Մենք խոսեցինք Մեծ Բրիտանիայում ուկրաինացի զինվորների վերապատրաստման  և այլ տարբեր ռազմական համագործակցության մասին: Ես հավաստիացումներ ստացա, որ բրիտանական աջակցությունն Ուկրաինային մնում է ամուր և անվերապահ», […]

̰
Սևան քաղաքում և Գագարին գյուղում սուբվենցիոն ծրագրով հիմանորոգվում են շենքերի բակային տարածքները

20:48 22.07.2022

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները։ Հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 539 միլիոն 298 հազար դրամ, որի 50 տոկոսը կամ 269 միլիոն 649 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, մնացած 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում […]

̰
Սև ծովում նավթով բեռնված նավը պատժամիջոցների տակ չէ. Վրաստանի ֆիննախարարություն

20:36 22.07.2022

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը «հերթական ապատեղեկատվություն» է անվանել ռուսական նավով Վրաստանի ծովային տարածք արգելված նավթի ներկրման մասին լուրերը։ Փոխանցում է aliq.ge-ն։   Գործակալության տվյալներով՝ հուլիսի 19-ին Ռուսաստանի դրոշով նավարկող Harmony մոտորանավը Ռուսաստանի Դաշնությունից ժամանել է Փոթիի նավահանգիստ։ Նավը բեռնված է եղել դիզելային վառելիքով (4,1 հազար տոննա), որը, ինչպես ենթադրվում է, ռուսական ընկերությունն ուղարկել է […]

̰
Մեծամոր համայնքի Ակնալիճ գյուղում բողոքում են ոռոգման ջրի մատակարարումից

20:28 22.07.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայր, հանդիպել հոսանքի հաճախակի անջատումներով պայմանավորված մասնավորապես ոռոգման համակարգում առաջացած խնդիրների պատճառով բողոքի ակցիա իրականացնող ակնալիճցիների հետ:  Բնակավայրի վարչական շենքում բնակիչների հետ Էդվարդ Հովհաննիսյանի ունեցած հանդիպմանը ներկա են գտնվել նաև Մեծամոր համայնքի ղեկավարը, տարածքը սպասարկող ՋՕԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնյաները:  Անընդունելի […]

̰
Ապօրինի ընդերքօգտագործման հերթական դեպքն է հայտնաբերվել Արմավիրի մարզում

20:21 22.07.2022

Հուլիսի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառոմների ընթացքում Արմավիրի մարզի Եղեգնուտ-Արևիկ տանող ճանապարհի հարակից տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Ավազի արդյունահանման աշխատանքները դադարեցվել են։ Կազմվել է արձանագրություն․ գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

̰
Շոյգուն և Էրդողանը կարճ զրույց են ունեցել Ստամբուլում

20:16 22.07.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճ զրույց են ունեցել հուլիսի 22-ին Ստամբուլում երկու փաստաթղթերի ստորագրումից հետո, որոնք  ուղղված են համաշխարհային շուկաներ պարենամթերքի և պարարտանյութի մատակարարման խնդիրների լուծմանը։ Թուրքիայի նախագահը նշել է ստորագրված համաձայնագրերի կարևորությունը նաև այլ խնդիրների լուծման համար։ «Բոլոր կողմերը շատ լավ աշխատանք են կատարել և արագ պատրաստել […]

̰
Քննարկվել են 2023-ի Համահայկական 8-րդ խաղերի մի քանի մարզաձևերն Արագածոտնի մարզում անցկացնելու հարցերը

20:11 22.07.2022

 Արագածոտնի մարզպետարան են այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և խաղերի կազմակերպման պատասխանատուները։ Այցի նպատակը 2023թ․ օգոստոսին կայանալիք խաղերի կազմակերպմանը, մասնավորապես, Արագածոտնի մարզում մի քանի մարզաձևերի անցկացմանը վերաբերող հարցերի քննարկումն էր։ Ողջույնի խոսքում մարզպետը նշել է, որ ուրախ է հյուրընկալել Համահայկական խաղերի պատասխանատուներին և պատրաստակամ, մոբիլիզացնելով առկա ուժերը, հնարավորինս աջակցելու համահայկական մեծ իրադարձությունը […]

̰
SHANTNEWS

19:59 22.07.2022

̰
Ճապոնիայում COVID-19-ի դեպքերի օրական նոր ռեկորդ է գրանցվում

19:57 22.07.2022

Ճապոնիան երեք օր անընդմեջ գրանցել է COVID-19-ի նոր դեպքերի ռեկորդային աճ, հայտնում է NHK-ն։ Հուլիսի 22-ին հաստատվել է 195․000 նոր վարակ։ Նախորդ օրը գրանցվել է 186 հազար դրական դեպք։ Իսկ հուլիսի 20-ին գրանցվել է ավելի քան 150 հազար նոր դեպք։ Կտրուկ աճը կապված է omicron BA.5-ի նոր շտամի արագ տարածման հետ: Ընդհանուր առմամբ՝ համաճարակի սկզբից […]

̰
Բորելը հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն անվանել է ճիշտ քայլ 

19:51 22.07.2022

Ստամբուլի հացահատիկի արտահանման համաձայնագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ։ Այս մասին ուրբաթ օրը՝ հուլիսի 22-ին, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Այսօրվա Ստամբուլի համաձայնագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում այն ​​արագ իրականացնել»,- գրել է նա Twitter-ի իր էջում։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հուշագիր […]

̰
Վրաստան է այցելել Կովկասի մահմեդականների վարչության նախագահը

19:40 22.07.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է վարչապետի աշխատակազմը: Նշվում է, որ Կովկասի մահմեդականների վարչության նախագահն Իրակլի Ղարիբաշվիլիին ջերմ ողջույն է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Հանդիպմանը Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլ […]

̰
Արթիկի համայնքապետարանում քննարկվել են «Բազմաչափ աղքատությունը Հայաստանում՝ համայնքային մակարդակում» հետազոտության արդյունքները

20:52 21.07.2022

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը հանդիպել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչներ Լիլիթ Եզեկյանի և Աշոտ Խաչատրյանի հետ։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարին են ներկայացվել «Բազմաչափ աղքատությունը Հայաստանում՝ համայնքային մակարդակում» հետազոտության արդյունքները, դրանց հիման վրա մշակված առաջարկները և համայնքներին վերաբերող հիմնական բացահայտումները։ Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում աշխատակազմին է ներկայացվել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ 2021 թվականի […]

̰
BACK_TO_TOP