18:46 18.07.2022
Իրանի և Եվրամիության միջև ապրանքաշրջանառության ծավալը 2022 թվականի առաջին հինգ ամսում գերազանցել է 2 միլիարդ եվրոն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12%-ով։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Եվրամիության «Եվրոստատ» վիճակագրական գործակալության տվյալներով՝ Իրանի և Եվրամիության միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին հինգ ամսում կազմել է 1,845 միլիարդ եվրո, իսկ 2022 թվականի առաջին հինգ ամիսներին՝ 2,075 միլիարդ […]
18:40 18.07.2022
Հուլիսի 11-17-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 27 տղա, 24 աղջիկ։ Նախորդ շաբաթ ծնվել է 51 երեխա, որից մեկը զույգ է եղել։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
18:33 18.07.2022
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի գործով կներգրավվեն ամերիկացի դատաբժշկական փորձագետներ։ Փոխանցում է Netgazet-ին՝ հղում անելով Սաակաշվիլիի փաստաբաններից Շալվա Խաճապուրիձեին։ Հաղորդում է Aliq Media. am-ը։ Խաճապուրիձեն նշել է, որ խոսքը դատաբժշկական և հոգեբուժական փորձաքննության մասին է, որը վարելու են ԱՄՆ-ից հրավիրված փորձագետները։ Խաճապուրիձեի խոսքերով, առաջիկա մի քանի օրերին Վրաստան կժամանեն փորձագետներ ԱՄՆ-ից […]
18:28 18.07.2022
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով պաշտոնապես բացվել է նաև Տավուշի Բերդ համայնքի Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոնը։ Այն միասնական ընդունարանի սկզբունքով սոցիալական ծառայություններ է մատուցելու շուրջ 32,000 շահառուի։ Տեղեկացնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Այս ծրագրով Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 18 հիմնովին վերակառուցված կենտրոններ, ևս 12-ի շինվերանորոգման աշխատանքներն ընթացքում են:
18:20 18.07.2022
Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Քննարկվել են, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում երկկողմ համագործակցության և գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու անցկացմանը։
23:58 17.07.2022
Հուլիսի 17-ին, ժամը 20:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու տներից մեկում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը Տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, […]
23:54 17.07.2022
Հունաստանում կործանված ուկրաինական Ան-12 ինքնաթիռի անձնակազմի բոլոր ութ օդաչուների մարմինները դուրս են բերվել օդանավի բեկորներից, հաղորդում է ERT1 հեռուստաալիքը : Ան-12 կործանման վայրում որոնողական աշխատանքներն ավարտվել են։ Մահացածների մարմինները տեղափոխվում են Կոմոտինիի հիվանդանոց, որտեղ կանցկացվի դատաբժշկական փորձաքննություն, որից հետո դրանք կհանձնվեն Հունաստանում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությանը։ Ուկրաինական ինքնաթիռը կործանվել է շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին։ Սկզբում հաղորդվում […]
23:35 17.07.2022
Վլադիմիր Զելենսկին հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային և Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովին պաշտոններից ազատելու մասին։ Ուկրաինայի գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վենեդիկտովայի տեղակալ Օլեքսի Սիմոնենկոն։ Անցած տարեվերջին, ըստ լրատվամիջոցների, նա դատարանին խնդրել էր ձերբակալել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին պետական դավաճանության գործով։
23:15 17.07.2022
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը հայց է ներկայացրել Եվրոպական խորհրդի դեմ՝ պահանջելով ավելի քան մեկ միլիոն դոլարի փոխհատուցում իր դեմ սահմանված պատժամիջոցներից, հայտնում է ամերիկյան Wall Street Journal-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարանը քննարկում է եվրոպական պատժամիջոցների տակ հայտնված ռուս գործարարների մի շարք հայցեր։ Այսպիսով, մայիսի 25-ին գրանցվել է Ռոման Աբրամովիչի հայցը, մայիսի […]
23:03 17.07.2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված: Այս պահին Նախագահի տուն են ժամանում ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը․ նախագահի տուն են ժամանել Արտակարգ իրավիճակների […]
22:47 17.07.2022
Հուլիսի 17-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը: Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Անդրադարձ է […]
22:41 17.07.2022
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 64:70 հաշվով պարտվել է Կոսովոյի հավաքականին: 18 թիմերի պայքարում Հայաստանը գրավեց 16-րդ տեղը: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ վաստակած 17 միավորով։ Հաղորդում է ArmSport.am-ը։
22:30 17.07.2022
Ճապոնիայի Կագոսիմա նահանգում ժայթքել է Սակուրաջիմա հրաբուխը։ Այս մասին կիրակի՝ հուլիսի 17-ին, հայտնել է Crisis24 պորտալը։ Ականատեսները համացանցում տարածել են կադրեր բնության տարերքից։ Նշվում է, որ հրաբխի ժայթքումն ուղեկցվել է մեծ քանակությամբ ծխի ու մոխրի արտանետումով։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ տեղի օդերևութաբանական գործակալությունը Սակուրաջիմա շրջանի բնակիչներին նախազգուշացրել էր մոխրի արտանետումների և […]
22:18 17.07.2022
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Հայտնում է կինոփառատոնի մամուլի գրասենյակը։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Լի Ժույծյունի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը։ Արծաթե ծիրան ստացավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Սիրիլ […]
21:53 17.07.2022
Հուլիսի 17-ին, ժամը 16:45-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում` խաղողի այգիներում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ […]
21:42 17.07.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային, ակադեմիական թատրոնում մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությանը: Տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահ Րիոչի Մացուդան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարներ, դեսպաններ, աշխարհի շուրջ 70 երկրներից ժամանած օլիմպիադայի մասնակիցներ, հյուրեր: Մինչ […]
21:30 17.07.2022
Լեհաստանի առաջնության առաջին տուրում «Պոգոնը» ընդունել էր «Վիձևին» ու հաղթանակ տարավ 2-1 հաշվով։ ArmSport.am -ի տեղեկացմամբ՝ Վահան Բիչախչյանը 55-րդ րոպեին դուրս է եկել խաղադաշտ, երբ հաշիվը 1-1 էր ու 16 րոպե անց գրավել է մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Պոգոնին»։ Այս խաղից հետո «Պոգոնն» առայժմ 4-րդ տեղում է։
21:16 17.07.2022
Հունաստանում ուկրաինական Ան-12-ի կործանման վայրում հայտնաբերվել մահացածներից երկուս մարմինները, անձնակազմի ևս վեց անդամների որոնողական աշխատանքները շարունակվում են,այս մասին հայտնել են Գործողությունների և ճգնաժամային կառավարման ազգային համակարգող կենտրոնից։ Ինքնաթիռը կործանվել է շաբաթ երեկոյան Կավալա քաղաքի մոտ։ Դեպքի վայրում անվտանգության գոտի է սահմանվել, և վթարի տարածքը փակվել է՝ հաշվի առնելով այն տեղեկությունը, որ ինքնաթիռը տեղափոխում է 11,5 […]
21:00 17.07.2022
Եվրոպական երկրները պետք է սպասեն, մինչև հակառուսական պատժամիջոցների ազդեցությունն ավելի նկատելի դառնա։ Այս մասին հուլիսի 16-ին իր բլոգում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանափակումները դեռ այնքան էլ նկատելի չեն, բայց դրանք կարող են արդյունավետ լինել երկարաժամկետ հեռանկարում։ «Պատժամիջոցները պահանջում են ռազմավարական համբերություն, քանի որ ցանկալի արդյունքի […]
20:34 17.07.2022
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առաջին գոլն է խփել նոր թիմի՝ «Քյոլնի» կազմում։ «Քյոլնը» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է գերմանական «Կիկերսին» և 65-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ադամյանը 88-րդ րոպեին խփել է թիմի երկրորդ գոլը։ Սարգիս Ադամյանը գերմանական ակումբ է տեղափոխվել հուլիսի 5-ին՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Հաղորդում է ArmSport.am-ը։
20:20 17.07.2022
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին խոստովանել է, որ երկիրը շուտով կբախվի ածխի պակասի խնդրին։ Նախկինում Լեհաստանն ամբողջությամբ արգելել էր Ռուսաստանից ածխի ներկրումը։ Արգելքը վերաբերում է ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր ընկերություններին։ Սա կտրուկ ազդել է շուկայում ածխի պաշարների և դրա գնի վրա: Մասնավոր մատակարարներից մեկ տոննա ածուխի արժեքը հասնում է երեք հազար զլոտիի՝ մոտ 640 […]
20:07 17.07.2022
Հուլիսի 17-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VAZ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Ա,. ծնված 1956 թ․) դուրս […]
19:52 17.07.2022
ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները կոչ են անում ԱՄՆ-ին և արևմտյան այլ կառավարություններին պարզաբանել, թե դեռ ինչքան զենք են պատրաստվում մատակարարել Ուկրաինային: Կիրակի օրը Financial Times-ի հրապարակած հարցազրույցում Northrop Grumman-ի գործադիր տնօրեն Քեթի Ուորդենն ասել է, որ արդյունաբերությունը պետք է հասկանա ծավալը, քանի որ արևմտյան զենքի պաշարները նախատեսված չեն երկարատև հակամարտությունը պահպանելու համար: «Ամենակարևորն այժմ հստակ […]
19:25 17.07.2022
Հազարավոր մարդիկ տարհանվել են Եվրոպայում շարունակվող անտառային հրդեհների պատճառով: Այս մասին հուլիսի 17-ին հայտնել է Sky News-ը՝ նշելով, որ ուժեղ քամիները և շոգը խոչընդոտում են Ֆրանսիայում սոճու անտառներում, ինչպես նաև Պորտուգալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Հունգարիայում և Խորվաթիայում հրդեհները մարելու աշխատանքներին։ «Քանի դեռ ջերմոցային գազերի արտանետումները չեն հասցվել զրոյական մակարդակի, ջերմային ալիքները ավելի ուժեղ կլինեն, իսկ հրդեհներ […]
19:16 17.07.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին շարունակել է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Տեսչական մարմինը շաբաթ օրը` հուլիսի 16-ին և կիրակի` հուլիսի 17-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Վայոց Ձորի մարզում։ Միջպետական Մ-2 ավտոմոբիլային ճանապարհի […]
19:00 17.07.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը նախատեսված Իրան այցի ընթացքում ակնկալում է երկկողմ բանակցություններ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կմասնակցի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովին։ «Նախագահը նախատեսում է երկկողմ հանդիպում անցկացնել […]
18:30 17.07.2022
Հուլիսի 17-ին, ժամը 13:36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարեկամավան գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
18:17 17.07.2022
ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների մեծ մասը գտնվում է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Ավստրիայում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում, հայտնում է Bloomberg-ը՝ հղում տալով արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսին։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ընդհանուր առմամբ միության երկրներում բռնագանձված են 13,8 միլիարդ եվրոյի ակտիվներ, որից 12,6 միլիարդը պատկանում է վեց երկրներին։ Պաշտոնյայի խոսքով՝ «ԵՄ ոչ բոլոր երկրներն են […]
18:03 17.07.2022
Հուլիսի 17-ին, ժամը 12:35-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հոտած աղբյուր» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, […]
17:50 17.07.2022
Սերբ կիսապաշտպան Իգոր Ստնաևիչը երկկողմանի համաձայնության արդյունքում հեռանում է «Արարատից»։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել «Արարատ» ֆուտբոլային ակումբը։ Իգոր Ստանոևիչը «Արարատի» կազմում անցկացրել է առաջնության 20 հանդիպում և դարձել է երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Իգորին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում։