18:25 27.06.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Նախարարն ընդգծել է առողջապահության նախարարության և ՄԱԶԾ–ի միջև դինամիկ համագործակցությունը, որը կարող է ուղղվել նոր բարեփոխումների կենսագործմանը: Հանդիպմանը քննարկվել են COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, հաղորդակցման նորարարական (վարքաբանական) գործիքներով պատվաստումային գործընթացի խթանումը: Անդրադարձ է եղել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ներդրման, առողջության առաջնային […]
18:08 27.06.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներով մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ․ «Հարգելի՛ պարոն նախարար Իմ բարեկամ և եղբայր Նիկոս Տիկնա՛յք և պարոնա՛յք Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին, ջերմ հյուրընկալության համար։ Ինձ համար մեծագույն պատիվ է գտնվել Աթենքում, հատկապես, երբ մենք նշում ենք […]
19:55 25.06.2022
Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի արդյունաբերական գոտին անցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի զինվորականների լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին հունիսի 25-ին հայտարարել է ԼԺՀ ժողովրդական միլիցիայի փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն։ «Մենք արդեն կարող ենք լիովին վստահորեն ասել, որ մենք վերահսկում ենք այս ձեռնարկությունը», – հայտարարել է Մարոչկոն: Հունիսի 25-ին «Ազոտ» քիմիական գործարանի տարածքից 800 խաղաղ բնակիչ է […]
19:45 25.06.2022
Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման 2023-2027 թվականների ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները: Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված հանձնաժողով հրավիրել էր քննարկում՝ հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետ Մհեր […]
19:37 25.06.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում, գրում է ՏԱՍՍ-ը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններում առաջարկել է քննարկել գյուղատնտեսության համար պարարտանյութերի մատակարարմանն առնչվող իրավիճակը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մոսկվան և Մինսկը «համաշխարհային շուկայի պարարտանյութերի ամենախոշոր մատակարարներն են»։ […]
19:25 25.06.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության՝ Էրդողանը զրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել, որ Շվեդիան չի փորձում փոխզիջման գնալ թուրքական իշխանությունների հետ։ Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության՝ Թուրքիան «Շվեդիայից որևէ շոշափելի նախաձեռնություն չի տեսնում»։ Հաղորդվում է, որ Էրդողանը […]
19:16 25.06.2022
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը: Նիստին մասնակցել են Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվել են 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքի հետ կապված մի շարք հարցեր, որոնք իրականացվում են ոստիկանություն-համայնքներ-բուժհաստատություններ-ՊՆ Զ և […]
19:07 25.06.2022
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ճապոնիան ստեղծել են ոչ ֆորմալ « Partners in the Blue Pacific»խումբ՝ օգնելու խաղաղօվկիանոսյան կղզիներին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։ Ըստ այդմ՝ նշանավորում են չինական նախաձեռնություններին հակազդելու ջանքերը, երբ նրանք ձգտում են մեծացնել իրենց ներկայությունը մի տարածաշրջանում, որտեղ Չինաստանը ձգտում է ամրապնդել տնտեսական […]
18:59 25.06.2022
Վրաստանի Սահմանադրական դատարանն այսօր հայտարարել է, որ ընդունել է կառավարության հայցն ընդդեմ երկրի նախագահի։ Սահմանադրական դատարանի նախագահն առաջարկել է «հստակեցնել Վրաստանի նախագահի և Վրաստանի կառավարության լիազորությունների շրջանակը՝ սահմանված Վրաստանի Սահմանադրությամբ»,- jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Դատական հայցը ներկայացվել է հունիսի 7-ին։ Վրաստանի կառավարությունը պահանջում է պարզաբանել նախագահի իրավունքներն ու լիազորությունները: […]
18:42 25.06.2022
Վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որտեղ ասվում է. «Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, […]
18:35 25.06.2022
Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Նովոռոսիյսկում Հունաստանի հյուպատոսությունները դադարեցրել են վիզայի դիմումների ընդունումը Ռուսաստանի քաղաքացիների համար։ Սրա պատճառը տեխնիկական խնդիրներն են, սակայն վիզայի գործընթացի վերսկսման ժամկետները չեն նշում։ Ինչպես փոխանցում է 1tv.ge-ն, հյուպատոսությունները պարզաբանում են, որ վիզաների կենտրոնները բաց են խորհրդակցությունների համար, իսկ ստացված դիմումների հիման վրա անձնագրերի տրամադրումը կշարունակվի մինչև հունիսի 24-ը։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի […]
18:19 25.06.2022
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հայտարարել է հունական հետախույզին ձերբակալելու մասին, այս մասին գրում է Star թերթը։ Հունաստանի քաղաքացի Մուհամեդ Ամար Ամպարան Թուրքիայում լրտեսություն է իրականացրել Հունաստանի Ազգային հետախուզական գործակալության անունից։ Պարզվել է, որ Ամպարան Թուրքիա կատարած իր այցերի ժամանակ հանդես է եկել որպես ձեռնարկատեր և առևտրի պատրվակով զբաղվել է լրտեսական գործունեությամբ։ MIT-ի գործողության […]
18:11 25.06.2022
Ուկրաինական ճգնաժամի ֆոնին պետք է պատրաստվել էներգակիրների գների բարձրացմանը։ Հունիսի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Շատ ապրանքներ, որ մենք գնում ենք, թանկացել են։ Պարենային, բայց հատկապես էներգիայի գները»,- ասել է նա։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «մազութն ու գազը հիմա շատ ավելի […]
17:54 25.06.2022
«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի՝ խնդիրներ, առաջարկվող լուծումներ» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արմավիրի մարզպետարանի, Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ), ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության, ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքների ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակում զեկույցներ են ներկայացվել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, […]
17:37 25.06.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննա պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին գործերի կոմիտեի եւ Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի անդամներին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր առաջ է քաշում տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատման օրակարգ: Նա շնորհակալություն է հայտնել Ավստրիայի խորհրդարանի գործընկերներին՝ 2020 թ. աշնանն Ադրբեջանի […]
17:20 25.06.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպաններին հինգ երկրներում՝ Վրաստանում, Սլովակիայում, Պորտուգալիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Լիբանանում։ Այս մասին են վկայում նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված համապատասխան հրամանագրերը։ Զելենսկիի ազատման հրամանները վերաբերում են՝ Վրաստանում դեսպան Իգոր Դոլգովին Սլովակիայում դեսպան Յուրի Մուշկոյին Պորտուգալիայում դեսպան Իննա Օգնիվեցին Իրանի Իսլամական Հանրապետությունում դեսպան Սերգեյ Բուրդիլյակին […]
20:58 24.06.2022
Հունիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ: Զրուցակիցները քննարկել են 2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների բարձրաձայնման և նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ […]
20:55 24.06.2022
Կոտայքի մարզը պատրաստվում է մարզի մանկապատանեկան ճամբարներում ամբողջ հանրապետությունից հյուրընկալել շուրջ 3200 երեխաների: Զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը պետական հոգածությամբ կիրականացվի 2 հերթափոխով, 20 օր տևողությամբ՝ յուրաքանչյուր հերթափոխում 1600 երեխա: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ մինչ ծրագրի մեկնարկը Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մասնագետների […]
20:46 24.06.2022
Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության նախկին ղեկավար Էլիան Շահվանին, ում պաշտոնավարման ժամկետն արդեն լրացել է, ենթապատվիրակության նորանշանակ ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Նինո Սաբաշվիլիին, Հայկական Կարմիր խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է Ղարաբաղյան […]
20:40 24.06.2022
Եվրամիության երկրները 9 միլիարդ եվրո օգնություն կհատկացնեն Ուկրաինայի։ Այս մասին հունիսի 24-ին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած ճեպազրույցում։ «Մենք հաստատել ենք 9 միլիարդ եվրոյի օգնությունն Ուկրաինային»,- ասել է նա։ Մորավեցկիի խոսքով՝ Ուկրաինան այս օգնության կարիքն ունի։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը ևս 450 մլն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Կիևին։ Սպիտակ […]
20:33 24.06.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի և մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետերի: Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովը, […]
20:28 24.06.2022
Արևմուտքը ցինիկ է վերաբերվում զարգացող երկրների պարենային խնդիրներին. Այս մասին հունիսի 24-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԲՐԻՔՍ + ձևաչափով հանդիպմանը։ «Այժմ նման ցինիզմով որոշ արևմտյան երկրներ, ապակայունացնելով գյուղմթերքների համաշխարհային արտադրությունը, մոտենում են այս կարգի խնդիրներին՝ սահմանափակումներ դնելով, օրինակ, ռուսական և բելառուսական պարարտանյութերի մատակարարման վրա՝ դժվարացնելով ռուսական հացահատիկի արտահանումըհամաշխարհային շուկաներ»,- ասել է ՌԴ պետության […]
20:11 24.06.2022
Հունիսի 24-ին Աթենքում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսը և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը: Հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հաձնակատարի գրասենյակից։ Ստորագրման արարողությանը նախորդել է […]
20:05 24.06.2022
Հունիսի 24-ին, Մոսկվայում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ միջազգային ռազմաքաղաքական զարգացումները և աճող վտանգներն ու մարտահրավերները ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգային միջավայրի համար։ Նիստի մասնակիցները քննարկել են նաև մարդասիրական ականազերծման ինժեներական համատեղ ստորաբաժանում ձևավորելու, ռազմակրթական ոլորտում համագործակցության […]
19:57 24.06.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով, որը հանդիսանում է դատախազական այս կառույցի բարձրագույն պարգևը: Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ Պարգևը ՀՀ գլխավոր դատախազին հանձնվել է Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստի ընթացքում: […]
19:50 24.06.2022
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում ծնվել է 148 երեխա (որից 1-ը զույգ)՝ 85 տղա և 63 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների․ Չարենցավանի ծննդատուն՝ 8 երեխա Նաիրիի ծննդատուն՝ 8 երեխա Աբովյանի ծննդատուն՝ 62 երեխա Հրազդանի ծննդատուն՝ 69 երեխա (որից 1-ը զույգ):