18:35 29.06.2022
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության 5-ամյա համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին որպես աջակցություն տրամադրվելու է 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Համաձայնագիրն ուղղված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տնտեսության կայունության ապահովմանը: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են […]
19:49 28.06.2022
Անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական դրվագն արձանագրել են Մեղրիի ոստիկանները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ Լեհվազ գյուղի բնակիչ, 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր կան: Կատարված զննությամբ հայտնաբերվեց 12 թուփ: Տղամարդը բերման է ենթարկվել, նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
19:45 28.06.2022
Հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք, մահացել է 2 մարդ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։ Վերջին մեկ շաբաթում ապաքինվել է 646 մարդ։ Ընդհանուր հաշվով՝ Վրաստանում իրականացվել է 63 404 կորոնավիրուսի թեստավորում, այդ թվում՝ 57 457-ը հակագենի, իսկ 5 847-ը՝ PCR:
19:39 28.06.2022
Հունիսի 28-ին N զորամիավորման զորամասերից մեկի կապի ստորաբաժանման զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, կապի համակարգերի շահագործման, սպասարկման և կիրառման հմտությունները։
19:33 28.06.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի Մտավոր սեփականության/Տեղեկատվական տեխնոլոգիաների իրավունքի կոմիտեի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի ներկայիս իրավական և գործնական խնդիրները։ Անդրադարձ է եղել նաև մտավոր սեփականության իրավունքների կիրարկման և մտավոր սեփականության իրազեկման բարձրացման, ինչպես նաև Մտավոր սեփականության գրասենյակի կարողությունների հզորացման վերաբերյալ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մտավոր […]
19:27 28.06.2022
Իրաքում խոլերայից մահվան առաջին դեպքն է գրանցվել, երկրում հաստատվել է ընդհանուր 76 դեպք, երեքշաբթի օրն այս մասին է հայտնել Իրաքի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյֆ ալ Բադրը։ «Այսօր Քիրքուկ նահանգում գրանցվել է խոլերայից հիվանդի առաջին մահը… Անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակի 17 նոր դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 76-ի»,- ասել է […]
19:23 28.06.2022
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ: Հայտնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը։ Զրուցակիները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակն ընդլայնելու և զարգացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում երկուստեք պատրաստակամություն […]
19:16 28.06.2022
N զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 28-ին անցկացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, զինվորական ունեցվածքի շարային ստուգատես։ Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի հաստիքային միջոցները, հանդերձանքը, տեխնիկայի շահագործման և պահպանման կարգը, ցուցումներ տվել հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ։
19:10 28.06.2022
Վրաստանում ուսումնասիրվել է կապիկի ծաղիկի 7 հնարավոր դեպք, որոնցից ոչ մեկը չի հաստատվել։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ մինչ այժմ երկրում լաբորատոր հաստատված է միայն մեկ դեպք։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նրա խոսքերով՝ հիվանդն իրեն լավ է զգում, և արդեն մեկ շաբաթից ավելի է դուրս է եկել պարտադիր ինքնամեկուսացումից։ Հիշեցնենք, […]
19:03 28.06.2022
2022թ.-ի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելու է «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբը: Պատշգամբի հիմնանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթը կայացել է: Ըստ ընթացակարգի իրականացվում են հաջորդ գործընթացները: Առաջիկա օրերին կտրվի շինաշխատանքների մեկնարկը: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։
18:51 28.06.2022
Հունաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ և «Ձախերի արմատական կոալիցիա» կուսակցության նախագահ Ալեքսիս Ցիպրասը EURACTIV-ին տված հարցազրույցում նշել է, որ մտահոգություններ ունի Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ցիպրասը շեշտել է, որ մտահոգված է Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով Թուրքիայի միջազգային դերի բարձրացմամբ և նաև Էգեյան ծովում ճգնաժամի պատճառով Աթենք-Անկարա հաղորդակցության ուղիների ընդհատմամբ։ Նա նշել […]
18:45 28.06.2022
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 20 անդամներ համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։ Հաղորդում է Aliq Media-ն։ ԵԽԽՎ անդամները մտահոգություն են հայտնել Վրաստանի և Ուկրաինայի հանրային պաշտպանի հանձնարարականները չկատարվելու առիթով: Ըստ նրանց՝ մի քանի անկախ բժիշկներ Սաակաշվիլիի բանտարկվելուց հետո հաստատել են մի շարք հիվանդություններ և […]
18:36 28.06.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, Վահե Հակոբյանին էլ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Պատճառը բացականե՞րն են, թե՞ այլ հիմքեր կան. հարցին Կոնջորյանը չի պատասխանել՝ նշելով, որ […]
18:30 28.06.2022
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մայիսի 26-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որն ընդունվել է վարույթ։ Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, […]
18:26 28.06.2022
Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։ Նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին, զինծառայողների իրավունքներին և պարտականություններին։ Հունիսի 28-ին N զորամասի հրամանատարը խմբային և անհատական զրույցներ է անցկացրել նորակոչիկների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի […]
18:15 28.06.2022
Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: Կողմերը գոհունակությամբ են արձանագրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը և ընդգծել փոխադարձ հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու հայ-կանադական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: Երկուստեք կարևորվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում կանադական կողմի հետ փորձի փոխանակման և համատեղ […]
20:00 27.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Օհանյանի և Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահի՝ իրավաբանական հարցերով խորհրդատու Արթուր Մելիքյանի հետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել է Երևանում հոկտեմբերի 13-17-ն անցկացվող սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանն […]
19:55 27.06.2022
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են այս օրերին Սիրիայում ռուսական ու սիրիական ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող համատեղ զորավարժությանը: Վարժանքներն ուշագրավ են համարվել, քանի որ դրանք տեղի են ունենում թուրքական կողմի՝ Սիրիա հնարավոր ներխուժման լուրերի ֆոնին: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է, որ ռուսական պարաշյուտային ստորաբաժանումների կազմակերպած վարժանքներին մասնակցում են Սիրիայի կառավարական բանակի հարյուրավոր զինծառայողներ: Հրապարակումներում նշվում է, որ […]
19:36 27.06.2022
Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված Թուրքիայի ստեղծած խոչընդոտների թեմային։ Կոլոննան նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջ պատասխանատվություն ունի և միևնույն ժամանակ ընդգծել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար կարևոր դաշնակից է։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ֆրանսիայի արտգործնախարարն, այնուհետև անդրադառնալով Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Անկարայի հետ ունեցած բանակցություններին, ասել է․ «Ֆինլանդիան և Շվեդիան […]
19:30 27.06.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Դեռևս մեկ ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրենց կատարած հետազոտությունը ջրային ոլորտում ենթակառուցվածքների զարգացման՝ մասնավորապես ոռոգման և ջրամբարաշինության, խմելու ջրի համակարգերի զարգացման հեռանկարների, ՋՕԸ-ների արդյունավետ կառավարման, ինչպես նաև կենտրոնացված […]
19:15 27.06.2022
Մցխեթա-Մթիանեթի շրջանի Դուշեթիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևների, ճանապարհի երթևեկության սահմանափակման պատճառով Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը սկսել է քաղաքացիների տարհանումը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Տեղեկության համաձայն՝ տարհանումն իրականացվում է սահմանային ոստիկանության ուղղաթիռներով։ Ըստ տեղեկության՝ տարհանում են իրականացվում Կորշա, Ռոշկա, Բարիսախո և Չարգլի գյուղերից։ Այս շրջաններում գտնվող քաղաքացիներին անվտանգ տարածք տարհանելու նպատակով գործընթացին […]
19:10 27.06.2022
Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հունաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխաջակցության և ընդհանուր արժեքների վրա: Արարատ Միրզոյանը և Կիրիակոս Միցոտակիսը գոհունակություն են հայտնել փոխգործակցության հարուստ օրակարգի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ […]
18:56 27.06.2022
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցությամբ Կենտրոն վարչական շրջանի «Օղակաձև զբոսայգու» 2-րդ հատվածում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի անմիջական հարևանությամբ, ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։ Ընդ որում, տնտեսվարողը մի քանի անգամ զգուշացվել է կառույցը սեփական նախաձեռնությամբ քանդելու անհրաժեշտության մասին, ավելին՝ տրվել էին խելամիտ ժամկետներ, որոնք քաղաքացու […]
18:50 27.06.2022
Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև Եվրամիությանը վերաբերող հարցերի շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը: Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
18:45 27.06.2022
Հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունեց Թունիսի Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմին (նստավայրը՝ ք․ Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան Սալեմին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Թունիսի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ […]
18:41 27.06.2022
Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 8-րդ անգամ կայացել է հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը։ Փառատոնի ավելի քան 50 մասնակիցներ ներկայացրել են թեյեր, բույսերից պատրաստված տիկնիկներ, բուսական կոսմետիկա: Միջոցառմանը ներկա են եղել նաև Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան Վերներ Թութը: Նրանք զրուցել են նմանատիպ միջոցառումների կարևորության և հետագա համագործակցության մասին: Մասնակիցները ծանոթացել […]
18:30 27.06.2022
Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կոմիտեի պատասխանատուների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին շրջայց է կատարել մայրաքաղաքի և Արմավիրի մարզի շինհրապարակներում: Մասնավորապես՝ Երևանում կոմիտեի ղեկավարը հետևել է Հեծանվային սպորտի ու Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքներին, […]