20:46 24.06.2022
Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության նախկին ղեկավար Էլիան Շահվանին, ում պաշտոնավարման ժամկետն արդեն լրացել է, ենթապատվիրակության նորանշանակ ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Նինո Սաբաշվիլիին, Հայկական Կարմիր խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Գեղարքունիքի մարզում տուժած սահմանամերձ բնակավայրերի անվտանգային և հումանիտար իրավիճակը՝ հանգամանորեն անդրադառնալով նաև տեղի բնակիչների սոցիալական վիճակին, բնակավայրում առկա խնդիրներին և պետական աջակցությամբ նախատեսվող ծրագրերին։ Հույս է հայտնել, որ միջազգային կազմակերպությունները ևս իրենց նպաստը կունենան սահմանամերձ բնակավայրերում առկա խնդիրների բարելավմանը և բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը։
Կարմիր խաչի ներկայացուցիչները խոսել են Գեղարքունիքի մարզում և հատկապես սահմանամերձ բնակավայրերում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից սոցիալ-տնտեսական, կրթության հասանելիության ապահովման, առողջապահական ոլորտում իրականացվող ներդրումների, սանիտարահիգենիկ պայմանների բարելավման, բնակարանային պայմաններ բարեկարգման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ոլորտներին ուղղված ծրագրերի մասին, որոնց մի մասն արդեն իրականություն են դարձել։ Մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակչության սոցիալական կարիքների բարելավման նպատակով Կարմիր խաչը նախատեսել է իրականացնել մեղվաբուծության զարգացման և միկրոձեռնարկության աջակցության ծրագրեր՝ շահառուներին տրամադրելով համապատասխան գիտելիքներ և անհրաժեշտ սարքավորումներ՝ ծրագրի արդյունավետության բարձրացման համար։
Կազմակերպության կողմից ներկայացվող ծրագրերը մեծ կարևորություն և նշանակություն ունեն Գեղարքունիքի մարզի սահմանամերձ և հակամարտությունից տուժած բնակավայերի համար, և ես հույս ունեմ, որ մենք Կարմիր խաչի նոր ղեկավարի հետ ևս կշարունակենք նույն փոխգործակցությամբ աշխատել, որպեսզի հնարավորինս մեղմենք նշված բնակավայրերի տնտեսությունների սոցիալական ծանր վիճակը։ Կցանկանամ նաև, որ նման հանդիպումները հաճախակի լինեն, որպեսզի մենք կարողանանք համատեղել ՀՀ կառավարության աջակցությամբ և Կարմիր խաչի կողմից իրականացվող ծրագրերին ուղղված գաղափարները, տալով ավելի նպատակային և արդյունավետ լուծումներ,-նշել է Գեղարքունիքի մարզպետը։։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել ՝ ծրագրերի ընդունման և իրականացման հարցերում առավել հստակ ուղղորդելու համար։
Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության նախկին ղեկավար Էլիան Շահվանին՝ արդյունավետ և համագործակցված աշխատանքի համար, միաժամանակ վստահ լինելով, որ փոխհամագործակցությունը բարձր մակարդակով կընթանա նաև նոր ղեկավարի հետ։
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...