TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Ինչպես խուսափել ականների և պայթուցիկ զինամթերքի վտանգներից․ իրազեկում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը

18:08 30.05.2022

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Օրերս Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հայտնաբերվել էր կոռոզիայի ենթարկված 60 մմ տրամաչափի ականանետի ական, որը ԱԻՆ-ի ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել էր հետագա ոչնչացման։ Ականները և պայթուցիկ զինամթերքը կարող են դառնալ խեղվածության և մահվան պատճառ։ Վտանգից խուսափելու համար պետք է լինել իրազեկված։ Խուսափենք վտանգից. Կարմիր վահանակներով և դեղին […]

̰
SHANTNEWS

20:00 28.05.2022

̰
Մալթայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքը

19:59 28.05.2022

Կապիկի ծաղիկի վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Մալթայում, հայտնում է Malta Today թերթը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։ «Առողջապահության նախարարությունը հայտարարել է Մալթայում կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքի մասին», – գրում է թերթը։ Նշվում է, որ վարակված անձը 38-ամյա տղամարդ է, ով վերջերս այցելել է այն երկրներից մեկը, որտեղ գրանցվել են ծաղիկի բռնկումներ։ Առողջապահության նախարարությունից հավելել […]

̰
Ուկրաինան լքել է գրեթե 7 միլիոն մարդ․ ՄԱԿ

19:43 28.05.2022

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հաղորդել է, որ ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր 6,737,208 միլիոն փախստական ​​լքել է Ուկրաինան։ ՄԱԿ-ի գրասենյակը հրապարակել է 2022 թվականի մայիսի 27-ի տվյալները։ Հարևան երկրներ փախստականների թիվը օրական ավելացել է 36797 մարդով։ Ամենաշատը Լեհաստան է տեղափոխվել՝ 3,581,612 Ուկրաինայի քաղաքացի, որին հաջորդում են Ռումինիան (982,357), Ռուսաստանը (971,417) և Հունգարիան (671,463): […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը

19:35 28.05.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Երևանի և Փարիզի միջև օրեցօր ամրապնդվող համագործակցությունը և այդ գործում Փարիզի քաղաքապետի անձնական ներգրավվածությունը: «Վստահ եղեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ձեր անկեղծ բարեկամությունն ու նվիրվածությունը»,-նշել է նախագահ Խաչատուրյանը: Նա մեծապես արժևորել […]

̰
Հանրապետության տոնի առիթով Շիրակի մարզպետը պատվոգրեր ու հուշանվերներ է հանձնել «Հայաստան ասելիս․․․․» շարադրության մրցույթի հաղթողներին

19:21 28.05.2022

Հանրապետության տոնի առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը պատվոգրեր ու հուշանվերներ է հանձնել «Հայաստան ասելիս․․․․» շարադրության մարզային մրցույթում 98 մասնակիցներից հաղթող ճանաչված 4 աշակերտներին` ինքնատիպ տեղծագործական մտքի համար։ «Հայաստանի Հանրապետության տոնին ընդառաջ, երբ շարադրությունների միցույթը կազմակերպեցինք` ինձ համար կարևոր էր ծանոթանալ մեր երեխաների` հայրենիքի հանդեպ ընկալմանն ու վերաբերմունքին։ Կարդացել եմ բոլոր շարադրությունները, այնքան սեր ու գորովանք […]

̰
Մակրոնն ու Շոլցը Պուտինին կոչ են արել ազատ արձակել «Ազովստալ»-ի տարածքը լքած ռազմագերիներին

19:12 28.05.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ են արել ազատ արձակել ուկրաինացի ռազմագերիներին, ովքեր լքել են «Ազովստալ» գործարանը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ելիսեյան պալատը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի դաշնային կանցլերը կոչ են արել ազատ արձակել մոտ 2,5 հազար ուկրաինացի զինծառայողներին»,-ասել […]

̰
Թուրքական զորքերը գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող բնակավայրերը

19:03 28.05.2022

Թուրքական բանակի հրետանին շաբաթ օրը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Սիրիայի Հասաքա նահանգի հյուսիսում գտնվող Աբու Ռասեյն շրջանի սահմանային Զարկան գյուղը։ Այս մասին ասվում է «Դեմոկրատական ​​Սիրիայի ուժեր» քրդական դաշինքի հրամանատարության հաղորդագրության մեջ, որը փոխանցել է Firat գործակալությունը։ Կրակն արձակվել է 2019 թվականին թուրքական ուժերի կողմից ստեղծված անվտանգության գոտուց։ «Առնվազն 320 արկ է պայթել Զարկանում և […]

̰
Պատիվ է եղել լինել այս ակումբի մի մասը․ Աբրամովիչը հրաժեշտ տվեց Չելսիին

18:55 28.05.2022

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը հայտարարություն է արել Լոնդոնի «Չելսին» ամերիկացի գործարար Թոդ Բոուլիի կոնսորցիումին վաճառելուց հետո։ Աբրամովիչը հրաժեշտ տվեց ֆուտբոլային ակումբին, որի սեփականատերն էր 19 տարի։ «Արդեն մոտ երեք ամիս է, ինչ ես հայտարարել եմ «Չելսին» վաճառելու իմ մտադրության մասին։ Այս ընթացքում թիմը քրտնաջան աշխատեց ակումբի համար ճիշտ սեփականատեր գտնելու համար, ով կկարողանար ակումբը բարձրացնել […]

̰
Իռլանդիայում արձանագրվել է կապիկի ծաղիկ վիրուսի առաջին դեպքը

18:30 28.05.2022

Իռլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի վիրուսով վարակվելու առաջին դեպքը, հայտնում է RTE-ն՝ հղում անելով Իռլանդիայի առողջապահության ծառայությանը։ «Առողջապահության պաշտպանության վերահսկողության կենտրոնը երեկ երեկոյան ծանուցվել է երկրի արևելքում հիվանդության հաստատված դեպքի մասին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Առողջապահության ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ տղամարդը հոսպիտալացված չի եղել։ Ներկայում բժիշկները հսկում են այն մարդկանց, որոնք սերտ կապի […]

̰
Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Ավետարանոցի Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը

18:15 28.05.2022

Արցախի Հանրապետության գրավյալ տարածքում ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլեւ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»,- գրել է Բեգլարյանը՝ գրառմանը կցելով նաև տեսանյութ: Տեսանյութը՝ Ararat տելեգրամյան ալիքի

̰
Մեր նպատակներից մեկն է՝ խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան

18:09 28.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Սևանա լճի թերակղզում մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է այսօր Գեղարքունիքի մարզի Շողակաթ-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում 1 փուլով և երկու տարիքային խմբով (առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 […]

̰
Մակրոնը և Շոլցը Պուտինին կոչ են արել ուղիղ բանակցություններ վարել Զելենսկու հետ

18:04 28.05.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է ընթացող հատուկ ռազմական գործողության համատեքստում վերջին զարգացումների մասին՝ նշելով, որ ՌԴ Զինված ուժերը խստորեն պահպանում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը […]

̰
SHANTNEWS

17:59 28.05.2022

̰
Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի

17:55 28.05.2022

Մայիսի 28-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 97 շենքի մոտակա ձորից քաղաքացու դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի։

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

17:32 28.05.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են Հանրապետության տոնի, Բաշ-Ապարանի ճակատամարտի և քաղաքի օրվա առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին: Միջոցառումները մեկնարկել են Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց, որտեղ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը: Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ […]

̰
Ֆրանսիական երկու թոփ ակումբներ կպայքարեն Սպերցյանի տրանսֆերի համար

17:24 28.05.2022

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Լիգա 1։ ArmSport. am-ի փոխանցմամբ՝ twitter-յան Armenie Football էջը տեղեկացնում է, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մարսելը» և «Մոնակոն»։ Ըստ աղբյուրի՝ «Մոնակոն» արդեն պաշտոնական առաջարկով դիմել է «Կրասնոդարին»։ Ավարտված մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ և կատարելով 4 արդյունավետ փոխանցում։ […]

̰
Հանրապետության տոնի առթիվ՝ անվանական ծառատունկ Շիրակի մարզի դպրոցներում

17:07 28.05.2022

Հանուն հայրենիքի ու հայրենի հողի ամենաթանկը` կյանքը, զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնելու, նրանց սխրանքն ու անձնազոհությունը սերունդներին պատմելու նպատակ ուներ` Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մայիսի 28-ին անցկացված ծառատունկը։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված շրջանավարտների և աշխատակիցների յուրաքանչյուրի անվամբ տնկվել է մեկ անվանական ծառ՝ ցուցատախտակով։

̰
Թուրքիան գրեթե ավարտին է հասցրել Սիրիա ներխուժելու նախապատրաստական աշխատանքները

20:40 27.05.2022

Թուրքական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը, որի մասին օրերս հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թեմայի շուրջ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել թուրքական հեղինակավոր Haberturk լրատվամիջոցի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերը համակարգող Չեթիներ Չեթինը: Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Վերջինս նշում է, որ այս օրերին թուրքական ռազմական մեքենաները նախ […]

̰
Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 106-ի

20:32 27.05.2022

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 100-ը, ասվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Անգլիայում հայտնաբերվել է կապիկների 16 նոր դեպք։ « Այժմ կա 3 հաստատված նոր դեպք Շոտլանդիայում, մեկը՝ Ուելսում և մեկը Հյուսիսային Իռլանդիայում։ Մեծ Բրիտանիայում ընդհանուր թիվը հասել է 106-ի», – նշվում է հաղորդագրության մեջ։   […]

̰
Բլինկենը և Կուլեբան քննարկել են համաշխարհային պարենային անվտանգության խնդիրը

20:29 27.05.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Քննարկել են համաշխարհային պարենային անվտանգության և Կիևին ռազմական օգնության տրամադրման հարցերը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքներով տարածված գրավոր հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ երկու արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են «Ուկրաինային անվտանգությանն ուղղված ամերիկյան […]

̰
Ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում լճացում է․ Չավուշօղլու

20:19 27.05.2022

Այժմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացում «լճացում է նկատվում»։ Խոսվում է միայն գերիների փոխանակման մասին, իսկ հրադադարի մասին խոսակցությունները հետին պլան են մղվել։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Sabah-ին տված հարցազրույցում։ «Ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում լճացում է, Ուկրաինան նույնիսկ հայտարարեց, որ դադարեցրել է բանակցությունները։ Տեղում պայքարը շարունակվում է։ Բանակցություններ են ընթանում Ռուսաստանի […]

̰
Քննարկվել են Սյունիքի մարզի հեռագնա արոտավայրեր անասնագլխաքանակի արոտահանման հարցերը

20:13 27.05.2022

Մայիսի 26-ին Սյունիքի մարզպետարանում «Ռազմավարական զարգացման գործակալության» փորձագետները ներկայացրին «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս 2» ծրագիրը եւ կազմակերպության կողմից մշակված «Նախրաքարշի նախագիծը»։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Վերջինիս նպատակն է Սյունիքի մարզի Տեղ, Գորիս ու Տաթեւ համայնքներից դեպի Գորայք համայնքի հեռագնա արոտավայրեր անասնագլխաքանակի սեզոնային արոտահանման ճանապարհի՝ նախաքարշի, կազմակերպման երթուղու տեղորոշումը՝ քարտեզագրումով եւ այն սպասարկող ենթակառուցվածքների նախագծանախահաշվային աշխատանքների […]

̰
Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ․ Բռնցքամարտի ԵԱ

20:07 27.05.2022

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը  հաղթանակի հասավ Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆիի նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ողջ մարտի ընթացքում Համալիրի տրիբունաներն ուղղակի թնդում էին՝ ֆանտաստիկ աջակցություն ապահովելով մեր մարզիկի համար։ Հիշեցնենք՝ այսօր պարտություն էին կրել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և աշխարհի […]

̰
Վարդենիկ գյուղի թիվ 1 հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

20:03 27.05.2022

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության եւ Հովհաննիսյանների ընտանիքի կողմից հատկացված միջոցներով բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, միաժամանակ նորոգվել ու կահավորվել են դպրոցի գրադան-ընթերցասրահը եւ նորացվել 14 դասասենյակների դռները։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը մասնակցել են ԱՄՆ հայ կրթական հիմնադրամի […]

̰
SHANTNEWS

19:59 27.05.2022

̰
Գյումրիի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինաշխատանքներն ավարտական փուլում են

19:56 27.05.2022

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, նախորդ տարի մեկնարկել և 2022 թվականին կավարտվեն Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքները: Աշխատանքների ընթացքին այսօր ծանոթացել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ծրագրի արժեքը շուրջ 346 մլն դրամ է: Այժմ ընթանում են ներքին հարդարման, հատակների կառուցման աշխատանքները։ […]

̰
Չավուշօղլուն սպառնացել է Հունաստանին Էգեյան ծովի կղզիների ռազմականացման համար

19:50 27.05.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն սպառնացել է Հունաստանին՝ ասելով, որ Անկարան վճռական գործողությունների կդիմի, եթե Աթենքը չապառազմականացնի Էգեյան ծովի՝ Թուրքիային սահմանակից 1 տասնյակից ավելի կղզիները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «1923-ի Լոզանի և 1947-ի Փարիզ խաղաղության պայմանագրերով պայմանով Հունաստանին տրված այդ կղզիների կարգավիճակի խախտումը հակասում է միջազգային իրավունքին: Հունաստանն այդ կղզիները սկսեց ռազմականացնել 1960-ականներին, մենք էլ ասացինք, որ […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը

19:45 27.05.2022

Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։ Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ: Բացի դրանից՝ վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ: Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ:  

̰
Արտակ Բեգլարյանը բանախոսել է Արցախի պետական համալսարանի ուսանողական համագումարում

20:56 26.05.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը մայիսի 26-ին ներկա է գտնվել մայր բուհի ուսանողական համագումարին, հանդես եկել ելույթով և պատասխանել ուսանողական ակտիվի հարցերին: Տեղեկացնում է ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ բաժինը։ Արտակ Բեգլարյանը մի քանի ուղղություններով ներկայացրել է պետության առջև ծառացած մարտահրավերներն ու առաջընթացի հնարավորությունները՝ համընդգրկուն վերլուծելով անվտանգային, […]

̰
BACK_TO_TOP