18:53 01.06.2022
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Շողակաթ խոշորացված համայնքների և մի շարք բնակավայրերի հրապարակներում, այգիներում, կրթամշակութային հաստատություններում և մանկապարտեզներում վաղ առավոտից տիրում էր տոնական բարձր տրամադրություն։ Ամենուրեք կազմակերպվեցին կավճանկարչություն, նկարչություն բնության գրկում, տեղի ունեցան ձեռքի աշխատանքների, գեղանկարների և լուսանկարների ցուցահանդես-վաճառքներ, մարզական ցուցադրական տարբեր ելույթներ, կրկեսային շոու ծրագրեր, մրցույթներ, […]
18:46 01.06.2022
Ստամբուլի առևտրային պալատը հրապարակել է երկրում սպառվող ապրանքների գների մայիս ամսվա ինդեքսները, որոնք առաջատար ցուցիչ են համարվում Թուրքիայում գնաճի մակարդակը ցույց տալու համար։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ըստ այդմ՝ մայիսին Ստամբուլի աշխատավարձ ստացողների կենսաապահովման ինդեքսը, որը մանրածախ գների շարժի ցուցիչն է, նախորդ ամսվա համեմատ աճել է 5․84 %-ով, իսկ մեծածախ գների շարժն արտացոլող մեծածախ ապրանքների […]
19:59 31.05.2022
Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Զարթոնք բնակավայր, հետևել պետական աջակցության և համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Մարզպետը նախ ծանոթացել է պետբյուջեի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի 2.1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, քննարկել դրանց իրականացման […]
19:41 31.05.2022
Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Դավութօղլուն կուսակցության նահանգային 23-րդ համագումարի ընթացքում մի շարք հայտարարություններ է արել՝ անդրադառնալով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մասնավորապես Դավութօղլուն նշել է, որ Էրդողանն իր ամբարտավանությամբ ինքն իր վերջը կտա: Նա կոչ է արել Թուրքիայի նախագահին ավելի խղճով լինել: Թուրքիայի իրավիճակը Դավութօղլուն բնութագրել […]
19:30 31.05.2022
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) հայտնել է, որ մտահոգությամբ է հետևում վերջին տարիներին Վրաստանում ժողովրդավարության շրջադարձին: ԵԺԿ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ երկրի ոչ պաշտոնական, օլիգարխիկ կառավարումը խաթարել է երկրի արդյունավետ կառավարման գործընթացը: Փոխանցում է Aliq Media-ն։ «Արդյունքում, խաթարվել են ժողովրդավարական ինստիտուտները՝ ներառյալ անկախ դատական համակարգը, լրատվամիջոցների ազատությունը և ազատ ու արդար ընտրությունները»,- ասված է […]
19:25 31.05.2022
Մայիսի 30-ին ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն և ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական պարոն Մաքսիմ Սելեզնևն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանի և Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ այցելել են Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոց, որտեղ ՊՀԾ-ն հիմնել է հիդրոպոնիկ ջերմատուն և ներդրումներ կատարել […]
19:05 31.05.2022
Եվրամիությունը մինչև 2022 թվականի վերջը 92%-ով կկրճատի ռուսական նավթի ներմուծումը և դրան կնպաստի նավթի էմբարգոն։ Այս մասին հայտնում է TF1-ը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերով՝ ԵՄ-ին հաջողվել է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում էր ավելի քան 80 ֆիզիկական անձ, երեք հեռուստաալիք և «Сбербанк»-ը։ Նա նաև ողջունել է նավթի էմբարգոյի սահմանումը, […]
18:51 31.05.2022
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Թումանյան-«Սանահին» կայարան հատվածում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Հիշեցնենք, որ Մ6 միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74կմ) հատվածը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։
18:46 31.05.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է երկրի արտաքին քաղաքականության օրակարգային մի շարք հարցերի, ինչպիսիք են՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմում թուրքական միջնորդությունը, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը, Հունաստանի հետ առկա լարվածությունը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ հունիսի 8-ին նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա: […]
18:40 31.05.2022
Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ եղել է Ախուրյան խոշորացված համայնքի Ջաջուռավան, Լեռնուտ, Հացիկ բնակավայրերում։ 2021 թվականի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով այս բնակավայրերում վերակառուցվել են մանկապարտեզների շենքերը։ Պատասխանատուները շրջել են կառույցներում։ Արձանագրվել են մի շարք թերություններ, շինարարներին հանձնարարվել է ամենասեղմ ժամկետներում վերացնել բոլոր թերությունները։ […]
18:27 31.05.2022
Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով բեռնանավերի ելքը խոչընդոտում են Կիևի կողմից դրված ականները։ Այս մասին մայիսի 31-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Հացահատիկով նավերի անվտանգ դուրսբերման խնդիրներից մեկը ծովում գտնվող ականներն են, որոնք տեղադրվել են Ուկրաինայի կողմից Օդեսայի մարզում»,- ասել է Չավուշոօղլուն Anadolu գործակալության լրագրողների հետ հարցազրույցում։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է ականներից […]
18:20 31.05.2022
Մայիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 575 նոր դեպք, մահացել է 1 մարդ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։ Փոխանցում է Aliq Media-ն։ Վերջին մեկ շաբաթում ապաքինվել է 614 մարդ։ Ընդհանուր հաշվով՝ Վրաստանում իրականցվել է 104,996 կորոնավիրուսի թեստավորում, այդ թվում՝ 95,506-ը հակագենի, իսկ 9,490-ը PCR:
18:14 31.05.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Էրդողանը շեշտել է, որ մինչև այժմ թուրքական կողմն ամեն տեսակի ջանք գործադրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվելու ուղղությամբ: Նա նշել է, որ […]
19:59 30.05.2022
Մայիսի 23-30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1280 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 102 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 102, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 148 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 6-ը՝ ստանդարտին […]
19:55 30.05.2022
Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելի խոսքերով՝ ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ կհրապարակվի Եվրահանձնաժողովի գնահատականը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ։ Այս մասին Հարցելն ասել է «Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը և դրա ազդեցությունը Վրաստանի վրա» թեմայով համաժողովում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հարցելը նշել է, որ ԵՄ անդամ երկրների միջև քննարկումը կշարունակվի սրանից հետո մեկ ամիս՝ մինչև Խորհրդի […]
19:50 30.05.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ ներդրումներ է կատարել Լոռու մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցում խոհանոցի և ճաշարանի վերանորոգման, սարքավորումների ձեռքբերման համար՝ բարձրացնելով դպրոցի կարողությունները, ապահովելով անվտանգ, բազմազան և սննդարար կերակուր ավելի քան 90 դպրոցականների համար, որոնց մի մասը սոցիալապես անապահով ընտանիքներից է: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Դպրոցում ՊՀԾ-ն հիմել է նաև ինտենսիվ պտղատու այգի […]
19:41 30.05.2022
Մայիսի 31-ին քաղաքական ղեկավարների մակարդակով Անկարայում կկայանա Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև «Քաղաքական երկխոսության» նիստը։ Այդ մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ նիստին Թուրքիայի պատվիրակությունը գլխավորելու է արտաքին գործերի փոխնախարարներ Ֆարուք Քայմաքջըն և Սեդաթ Օնալը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի […]
19:30 30.05.2022
Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների և Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Ազատան բնակավայր, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի շինարարական աշխատանքները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող Ասիական զարգացման բանկի՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է։ 384 աշակերտական տեղով դպրոցի շինաշխատանքները մեկնարկել […]
19:23 30.05.2022
Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը նվիրված համաժողով՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության, ինչպես նաև Դատախազության, Փաստաբանների պալատի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների միջև: Քննարկումը հատկապես կարևորվել է այն առումով, որ 2022 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է համատեղ կիրառել Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը: Համաժողովի շրջանակներում Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել […]
19:10 30.05.2022
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ շվեդական Expressen թերթը գրում է, որ Շվեդիայի կառավարությունը ցանկանում է չեղարկել Թուրքիային զենք վաճառելու արգելքը (էմբարգո), որը սահմանել էր Թուրքիայի նկատմամբ դեռևս 2019 թվականից։ «Expressen»-ի հետ զրույցում Շվեդիայի ռազմավարական ապրանքների տեսչության (ISP) զենքի արտահանման վերահսկման գրասենյակի ղեկավար Կարլ Էվերթսոնը հայտնել է, որ Շվեդիայի պաշտպանական արդյունաբերությունը վերանայում է պահանջները անվտանգության քաղաքականության շրջանակներում։ Նաև նշել […]
19:04 30.05.2022
Կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքն է գրանցվել Նիգերիայում։ Ընդհանուր առմամբ երկրում հիվանդացել է 21 մարդ, հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման տեղական կենտրոնը: Նիգերիայի բնակչությունը գերազանցում է 210 միլիոնը։ Այս ցուցանիշով Աֆրիկայի ամենամեծ երկիրն է, իսկ աշխարհում՝ վեցերորդը։ «2022 թվականի մայիսի 29-ի տվյալներով՝ երկրի ինը նահանգներում հաստատվել է ընդհանուր 21 դեպք, որոնցից մեկը՝ մահացու… նա […]
18:55 30.05.2022
Մայիսի 30-ին՝ ժամը 15։42-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի հողատարածքներում քաղաքացին ընկել է տրակտորից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Chinvan 804» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1965 թ.) դաշտում կողաշրջվել է փոսի մեջ․ վարորդը տեղում մահացել […]
18:50 30.05.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 23-30-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3792 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 35 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 45, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 16-ը՝ […]
18:43 30.05.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Անկարան պատրաստ է Ստամբուլում կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հանդիպումը։ «Նախագահ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Ստամբուլում կազմակերպել հանդիպում Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև և մասնակցելու հնարավոր մոնիթորինգի մեխանիզմին, եթե երկու կողմերն էլ սկզբունքային համաձայնության հասնեն»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի […]
18:36 30.05.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանն ու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին պետ Վարդան Սաֆարյանը։ Տեղեկացնում է Արարատի մարզպետարանը։ Ողջունելով և […]
18:30 30.05.2022
Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Շնորհավորելով բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբանանում, Մալիում և Ղազախստանում գործընկեր երկրների զինծառայողների հետ համատեղ իրականացված խաղաղապահ մարդասիրական առաքելությունների համար։ Բարձր գնահատելով բրիգադի զինծառայողների արհեստավարժությունը՝ […]
18:27 30.05.2022
Վրաստանից վերաարտահանումը տարեցտարի աճում է։ Փոխանցում է BusinessPressNews-ը։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից վերաարտահանվել է 379,9 մլն դոլարի արտադրանք, ինչը մոտ 20,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Աճում են նաև դեպի հարևան երկրներ վերաարտահանման տեմպերը, որոնցից ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում, որտեղ վերավաճառված […]
18:14 30.05.2022
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մայիսի 30-ին հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ նավթի էմբարգոյի վերաբերյալ «համաձայնություն չկա»։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Եվրոպական խորհուրդը որոշել է «Դրուժբա» խողովակաշարով ռուսական հում նավթի և նավթամթերքի ներմուծման արգելքը չներառել պատժամիջոցների վեցերորդ փաթեթում։ Այդուհանդերձ, փաստաթուղթը ներառում էր ծովային ճանապարհով հում նավթի մատակարարման էմբարգո։ Նշվել է, որ ԵՄ երկրների ղեկավարները […]