20:44 26.05.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հինգշաբթի օրը՝ մայիսի 26-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ազովի և Սև ծովերի նավահանգիստներից քաղաքացիական նավերի ելքի հարցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։ «Պուտինը մանրամասնորեն խոսեց նավարկության անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, այդ թվում՝ ամեն օր մարդասիրական միջանցքների բացումը Ազովի և Սև ծովերի նավահանգիստներից քաղաքացիական […]
20:38 26.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին մայրաքաղաք Երևանում՝ վարչապետը նշել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Չեռնոգորիայի հետ հարաբերություններին և համոզված եմ, որ Ձեր այցը նոր խթան կդառնա մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Հաճույքով արձանագրեցի, որ իրականում մեր մայրաքաղաքների միջև բավականին վաղուց հաստատված […]
20:31 26.05.2022
Թուրքական լրատվամիջոցներին անհանգստացրել է շվեդական SVT հեռուստաընկերության կազմակերպած ռեպորտաժը Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) նախկին ղեկավար Սալիհ Մուսլիմի հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկիչ: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Թուրքական աղբյուրը նկատում է, որ ռեպորտաժը հեռարձակվել է Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա լարավածության համատեքստում: Ռեպորտաժում Մուսլիմը նշում է, որ սկանդինավյան երկու երկրները երբեք Սիրիայի քրդական ուժերին` «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատին» […]
20:25 26.05.2022
Այս տարի լրացավ հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անկախացումից ի վեր հայ-բուլղարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 26-ին, որին մասնակցել է նաեւ մեր երկրում Բուլղարիայի […]
20:10 26.05.2022
ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո էլ ավելի է դժվարացել Եվրոպայից ապրանքների ներկրումը Ռուսաստան։ Ի թիվս այլ սահմանափակումների , հինգերորդ փաթեթն արգելում է ռուսական և բելառուսական համարներով բեռնատարների մուտքը ԵՄ։ Արդյունքում՝ Թուրքիան դարձել է Ռուսաստան ապրանքների առաքման հիմնական ուղիներից մեկը։ Սակայն թուրքական բեռնափոխադրողները պնդում են, որ չեն կարող օգտվել Ադրբեջանով անցնող ավելի հարմար […]
19:57 26.05.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի զինված ուժերում կստեղծվի հարավային օպերատիվ հրամանատարություն։ Պետության ղեկավարն այս հայտարարությունն արել է մայիսի 26-ին՝ Մինսկում, Բելառուսի պաշտպանության նախարարության նիստում։ «Ցավոք սրտի, նոր ուղղություն է բացվել, ինչպես սովորաբար ասում ենք՝ նոր ճակատ։ Սրան չենք կարող ուշադրություն չդարձնել։ Դեռ անցյալ տարի պաշտպանության նախարարն առաջարկել էր մեր երկրի հարավային ուղղությամբ […]
19:37 26.05.2022
Մեկնարկում է «Երիտասարդներն հանուն փոփոխության» (Youth For Change) ծրագրի այս տարվա առաջին փուլը: Ծրագիրն իրականացվելու է Սյունիքի մարզում՝ «Արևիք» ազգային պարկում (ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ), հունիսի 19-ից հուլիսի 17-ը: Կրթական ճամբարի յուրաքանչյուր հերթափոխ տևելու է 7 օր (ընդհանուր 4 հերթափոխ), որի ընթացքում մասնակիցները աշխատելու են Տրանսկովկասյան արահետի մաս կազմող Խուստուփից դեպի Մեղրի ձգվող արահետի […]
19:30 26.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 26-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից երեք, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչությունը, […]
19:22 26.05.2022
45 տոկոսը կառավարության համաֆինանսավորմամբ, մնացածը համայնքի ներդրմամբ՝ ընթացքի մեջ են Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Սուբվենցիոն այս ծրագրով 2021 թվականին իրականացվել է 65 մլն 518 հազար դրամի, 2022 թվականին նախատեսվում է 102 մլն 310 հազար դրամի շինարարական աշխատանքների իրականացում։
19:16 26.05.2022
Յուրաքանչյուր ազգի մշակույթ նրա հոգևոր զարգացման առանցքն է: Ազգային ժողովը` որպես պետության կարևորագույն ինստիտուտ, իր գործառույթներից բացի ունի առաքելություն` նպաստելու հասարակական կյանքի զարգացմանը, մշակութային միջավայրի ձևավորմանը, հանրայնացնելու ժամանակակից արվեստը և նպաստելու արվեստի ու մշակութային արժեքների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը: Այս մասին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 26-ին Ազգային ժողովում կայացած Հայաստանի նկարիչների […]
19:10 26.05.2022
Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։ Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բուլղարական երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման ընթացքը: Քննարկելով հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծել են երկկողմ հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Բուլղարիայի արտաքին […]
19:02 26.05.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը և Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Էրդողանը պնդել է, որ ցանկանում […]
18:56 26.05.2022
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Արմավիրի մարզում սկսվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերից երկուսի իրականացման մրցութային գործընթացը: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության են արժանացել (պայմանով) հետևյալ ծրագրերը՝ «Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Տիգրան Մեծի և Սբ. Գրիգոր Լուսավորիչ փողոցների մայթերի հիմնանորոգում» ծրագիրը՝ 181.0 […]
18:50 26.05.2022
Հինգշաբթի օրը՝ մայիսի 26-ին, Քիշնևի դատարանը Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնին 30 օր տնային կալանքի է ենթարկել։ Նա մեղադրվում է կոռուպցիայի, պետական և հայրենիքի դավաճանության մեջ։ Դոդոնին սպառնում է 20 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ երկրի դատախազ Պետրո Յարմալյուկը լրագրողներին հայտնել էր, որ հետաքննությունը ապացույցներ է գտել, որոնք հաստատում են երկրից հեռանալու նախկին նախագահի ծրագիրը։ Իրավապահ […]
18:43 26.05.2022
Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը` խնդրելով Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Նամակին չեն միացել միայն «Եվրոպացի սոցիալիստներ» կուսակցության անդամները։ «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդներից Լևան Իոսելիանին խորհրդարանում եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցով բանավեճի ժամանակ ընթերցել է նամակի տեքստը և նշել՝ վերջակետ պետք է դնել այն աժիոտաժին, թե իբր ընդդիմադիր դաշտում ոչ […]
19:56 25.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Քննարկվել են հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում փոխշահավետ գործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորվել են տարբեր մակարդակներում շփումների և փոխայցելությունների ակտիվացումը, ինչը երկու երկրների համագործակցությանը նոր որակ […]
19:50 25.05.2022
Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաուտերբախը որոշել է մեղմացնել ամռանը երկիր մուտք գործելու կանոնները՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազմամբ։ Այս մասին նա մայիսի 24-ին հայտնել է Funke մեդիայի խմբին։ «Մենք կկասեցնենք 3G մուտքի կանոնը մինչև օգոստոսի վերջ»,- հայտնում է աղբյուրը։ Հունիսի 1-ից երկիր մուտք գործող անձինք այլևս կարիք չունեն պատվաստումների, տեղեկանք հիվանդությունից ապաքինման և ՊՇՌ թեստեր […]
19:45 25.05.2022
Չորեքշաբթի Անկարայում ավարտվել են Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունները։ «Բանակցություններն անցկացվել են նախագահական նստավայրում, դրանք տևել են մոտ հինգ ժամ և արդեն ավարտվել են»,- հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
19:40 25.05.2022
Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։ Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ […]
19:27 25.05.2022
Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին ասել է, որ կարող է լինել «սահմանափակ պատժամիջոցների վերացում» Թեհրանի նկատմամբ՝ խրախուսելով իր միջուկային ծրագրից հրաժարվելու քայլերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք, ինչպես և մեր եվրոպացի գործընկերները, համոզված ենք, որ կարող ենք պատժամիջոցների սահմանափակ մեղմացում տրամադրել՝ Իրանի միջուկային ծրագիրը զսպելու և սահմանափակելու համար որոշակի քայլերի դիմաց»,- […]
19:15 25.05.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Շվեյցարիայում՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ասել է, որ Եվրոպան վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է, և Վրաստանի ԵՄ անդամակցությունն այլընտրանք չունի։ Հաղորդում է aliq. ge-ն։ Պանելային քննարկումը վարող, The New York Times-ի Բրյուսելի բյուրոյի ղեկավար Մատինա Սթեվիս-Գրիդնեֆը Ղարիբաշվիլիին հարցրել է, թե որքան գրավիչ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ եվրոպական քաղաքական միություն ստեղծելու […]
19:03 25.05.2022
Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը նախազգուշացնում է՝ ներկայիս եղանակային պայմանները բարենպաստ միջավայր են ստեղծում կորիզավոր պտղատու ծառատեսակների՝ ծակոտկեն բծավորությամբ վարակվելու համար և ծառատեսակների վարակվածությունից խուսափելու համար առաջարկում ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Նախ և առաջ հարկավոր է իմանալ՝ կորիզավոր ծառատեսակների ծակոտկեն բծավորության հիվանդությամբ (հարուցիչը՝ Stigmina carpophila (Lév.) M.B. Ellis) վարակվում են կորիզավոր պտղատու բոլոր ծառատեսակները՝ ծիրանենին, դեղձենին, սալորենին, […]
18:56 25.05.2022
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է խաղողի մթերման հարցում իրականացվող քաղաքականությամբ: Վահան Քերոբյանի ներկայացմամբ` կառավարությունն առաջարկում է նախօրոք կնքել բոլոր մթերման պայմանագրերը և ֆինանսավորել ու օժանդակել միայն այն պայմանագրերը, որոնք խաղողի մթերման պարագայում կնքվելու են մինչև հունիսի 30-ը: Մանրամասները` տեսանյութում:
18:50 25.05.2022
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում վերջին երկու տարիների ընթացքում կառուցվել և արդեն շահագործման է հանձնվել 15,9 մեգավատտ ընդհանուր հզորության արևային ֆոտովոլտային 3 կայան։ Մայիսի 25-ին կայաններ են այցելել և իրականացված աշխատանքներին են ծանոթացել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։ Ինչպես ներկայացրել է արևային ֆոտովոլտային կայանների համահիմնադիր Արմեն Ղարիբյանը, «Ա-Ս […]
18:45 25.05.2022
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցը վերաբերել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2022 թ. հունվար-ապրիլ ամիսների 9.4 % տնտեսական ակտիվության ցուցանիշին: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպիսի գործողություններ է նախատեսում իրականացնել կառավարությունն այդ տեմպը պահելու համար: ՀՀ վարչապետը պատասխանել է, որ ապրիլին գրանցվել է երրորդ հանրապետության պատմության գոյության ամբողջ ընթացքում գրանցված և աշխատավարձ ստացող […]
18:38 25.05.2022
Վրաստանը շուտով կունենա հատուկ PCR թեստ 2-3 ժամվա ընթացքում կապիկի ծաղիկ վիրուսի ախտորոշման համար, այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Հաղորդում է aliq․ ge-ն։ Նրա խոսքերով՝ կասկածելի ախտանիշների ի հայտ գալու դեպքում քաղաքացին պետք է 21 օր գտնվի մեկուսացման մեջ։ Միաժամանակ, Ամիրան Գամկրելիձեն հավելել է, որ վիրուսի տարածման առումով Վրաստանը […]
19:55 24.05.2022
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և 5-0 հաշվով հաղթանակ է տարել: Հաղորդում է ArmSport.am-ը։ Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն առանձնացրել է Հակոբյանի կամային բարձր որակները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս […]
19:48 24.05.2022
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում են աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելու Հայաստանի ազգային սառցային շղթան: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ) է տրամադրվել երեք նոր սառցե սենյակ՝ ավելացնելով հանրապետության սառցե սենյակների թիվը: Սառցե սենյակները կապահովեն պատվաստանյութերի պատշաճ պահպանումը, պահեստավորումը, ինչպես նաև՝ պատվաստումների շարունակականությունը։ Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Սառցե սենյակները […]