19:41 24.05.2022
Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում: Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների հայտարարությունում Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը […]
19:34 24.05.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ: Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Անջեյ Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում: Միևնույն ժամանակ, երկու երկրների ղեկավարները կարևորել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող […]
19:30 24.05.2022
Առինջի միջնակարգ դպրոցում ևս բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա են գտնվել Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը և մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը: Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։ «Արմաթ» լաբորատորիաների հիմնումը նպատակ ունի ինժեներական կրթությունը հասանելի դարձնել դպրոցական վաղ տարիքից: «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում մարզի արդեն 25 դպրոցներ միացել են «Արմաթ» […]
19:09 24.05.2022
Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Կողմերը վերահաստատել են իրենց […]
19:02 24.05.2022
Մեկնարկել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) 89-րդ ամենամյա գլխավոր նստաշրջանը, որն այս տարի անցկացվում է հիբրիդային՝ առկա և առցանց, տարբերակով, և որի հայաստանյան պատվիրակն է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Ցամաքային և ջրային կենդանիների առողջության համատեքստում՝ նստաշրջանի պատվիրակները քննարկում են հիվանդությունների կանխարգելման և պայքարի միասնական մոտեցումների, հակաբիոտիկների դիմադրողականության, գյուղատնտեսական կենդանիների […]
18:56 24.05.2022
2021-ին «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում իրականացվել է ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների մաքրում՝ կոշտ կենցաղային թափոններից: Տեղեկացնում է Ջրային կոմիտեն։ Ընդհանուր առմամբ հավաքվել է 375043 կգ թափոն և 1107 կգ վերամշակման ենթակա թափոն, որից 869 […]
18:40 24.05.2022
Դպրոցականների շրջանում զինվորական ծառայության հանդեպ գրավչության բարձրացման նպատակով մայիսի 23-ին կազմակերպվել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների մի խումբ աշակերտների այցելություն N զորամասի հրաձգարան։ Դպրոցականները ծանոթացել են հրաձգային զենքերի կառուցվածքին, մարտավարատեխնիկական բնութագրերին և զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին, կատարել կրակային վարժություններ։
18:27 24.05.2022
Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը կալանավորվել է 72 ժամով։ Նա կասկածվում է պետական դավաճանության և կոռուպցիայի մեջ։ Այս մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 24-ին, հայտարարել է Հակակոռուպցիոն դատախազության ղեկավարի պաշտոնակատար Ելենա Կազակովան։ Նա կասկածվում է կոռուպցիայի, ապօրինի հարստացման, հանցավոր կազմակերպության հաշվին կուսակցությունը ֆինանսավորելու և հայրենիքի դավաճանության մեջ։ «Հակակոռուպցիոն կենտրոնը և Անվտանգության խորհուրդը տասը խուզարկություն են կատարել, […]
18:21 24.05.2022
Մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 586 նոր դեպք, մահացել է 5 հիվանդ, 605 մարդ առողջացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։ Փոխանցում է Aliq Media-ն։ Վերջին մեկ շաբաթում ամբողջ երկրում կատարվել է 113 058 թեստավորում, այդ թվում՝ 103 058 հակագենային թեստ և 10 568 ՊՇՌ […]
18:17 24.05.2022
ՌԴ կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորի հետ։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Տնտեսության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարական ուղղությունների թվում կողմերը նշել են նավթագազային մեքենաշինությունը և սպասարկումը, նավթաքիմիան, փայտամշակումը, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը։ Հանդիպման մասնակիցները կարևոր են համարել գործակցության ընդլայնումը նաև հումանիտար ոլորտում։
18:11 24.05.2022
Մայիսի 24-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Դեսպանը նախ շնորհավորեց մարզպետին նշանակման կապակցությամբ։ Ապա Լին Թրեյսին ասաց, որ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար և հավելեց, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։ Ռոբերտ Ղուկասյանը […]
18:08 24.05.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը ոլորտային պատասխանատուների հետ ընդունել են Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի: Հյուրերի թվում եղել են նաև ծրագրերի ավագ մասնագետ Վարդան Կարապետյանը, գործառույթների օգնական Լիանա Առաքելյանը: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Ասիական զարգացման […]
19:55 23.05.2022
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի (EIP) լրացուցիչ ֆինանսավորման համար 25 միլիոն դոլարի վարկը։ Այս մասին հայտնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Այս ծրագրով հավելյալ աջակցություն կտրամադրվի երկրում տարրական դասարանների երեխաների պատրաստվածության, հանրակրթության ոլորտում կրթական ռեսուրսների ֆիզիկական վիճակի և առկայության բարելավման, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի և համապատասխանության բարձրացման համար։ […]
19:49 23.05.2022
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆ Ֆլեյքն այցելել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կենտրոնական գրասենյակ։ Հաղորդում է Ermenihaber․am-ը։ Twitter-ում ԺԴԿ-ի պաշտոնական էջում արված գրառման համաձայն՝ դեսպան Ֆլեյքը հանդիպել է կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանին և Միդհատ Սանջարին։ Ըստ ԺԴԿ-ի գրառման՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել քաղաքական և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Twitter-ում ԱՄՆ դեսպանության պաշտոնական էջում արված […]
19:43 23.05.2022
Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «EU4Sevan» ծրագրի «Գեղարքունիքի մարզում նոր մշակաբույսերի ուսուցման, մշակման և տարածման փորձի ընդլայնում» ենթածրագրի շրջանակներում արմատավորվում է բրոկոլիի մշակությունը։ Գեղարքունիքի մարզում, ի թիվս այլ ծրագրերի, այդ ծրագրի իրականացմամբ և զարգացմամբ զբաղվում է «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության նախագահ Արտուշ Խաչատրյանը, որը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին ներկայացրեց […]
19:30 23.05.2022
Մայիսի 23-ին կայացավ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Նորավանք» սպորտային ակումբը դիմել էր ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինսական կառավարման մարմնին (Club financial control body – CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն, և այդ հիմքով ս․թ․ մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշում էր կայացրել հետաձգելու «Նորավանք ՍԱ»-ի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի […]
19:23 23.05.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: 2. Հաստատել հանձնաժողովի անհատական […]
19:13 23.05.2022
Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ ամենամյա վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Վրաստանի գործընկերոջ` Զուրաբ Ազարաշվիլիի հետ: Այս մասին նախարարը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք մեր երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին, խոսել խնդիրներից, ներկայացրել նոր, համակարգային բարեփոխումների ծրագրերը: Առաջարկել եմ գործընկերոջս փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում: Զուրաբ Ազարաշվիլիին […]
19:07 23.05.2022
Մայիսի 23-ին՝ ժամը 12։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ թափվել է մոտ 2 խմ քար․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ […]
19:01 23.05.2022
Նիդեռլանդներում վեց մարդ վարակվել է կապիկի ծաղիկով, որոնք բոլորն ոչ ավանդական սեռական կողմնորոշման տղամարդիկ են, երկուշաբթի օրը հայտնել է երկրի Առողջապահության ազգային ինստիտուտը: «Նիդեռլանդներում վեց մարդու մոտ կապիկի ծաղիկ է ախտորոշվել»,- ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է նաև, որ վարակվածներից մի քանիսն այցելել են Բելգիայում Darkland փառատոն։ Նիդեռլանդներում կապիկի ծաղիկի առաջին դեպքը հաստատվել […]
18:52 23.05.2022
Արարատի մարզի Վեդու պոլիկլինիկայում անցկացվել է «Պատվաստումը հոգատարություն է» խորագրով միջոցառումը։ Բժշկական այս արշավն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության և գործընկերների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Արարատի մարզպետարանի, Արաբկիր ԲԿ-ի և ԵԴԱԻ-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի, Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ՝ «Եվրոպական միության և ԱՀԿ միասնական գործողությունների շրջանակներում՝ աջակցելու COVID-19-ի պատվաստանյութերի […]
18:45 23.05.2022
Սաուդյան Արաբիան Covid-19-ի վերաբռնկման պատճառով ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու 16 երկրի, այդ թվում նաև Թուրքիայի հետ նկատմամբ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Սաուդյան Արաբիայի անձնագրային գլխավոր վարչության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել 16 երկիր՝ տվյալ երկրներում Covid-19-ի դեպքերի աճի պատճառով: Սաուդական մամուլի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այդ երկրի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել […]
18:40 23.05.2022
Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 20-ին ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը, որի կարգախոսն է “Armenia, The Hidden Track” (Հայաստան․ թաքնված ուղի)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Զբոսաշրջության բրենդն ավելին է, քան պարզապես տարբերանշան․ այն երկրի յուրահատուկ դիմագիծը, կերպը, եթե կուզեք՝ ԴՆԹ-ն արտացոլող միջոց է, որը մարդկանց տպավորում է […]
18:33 23.05.2022
Ուկրաինական դատարանը թույլ է տվել ձերբակալել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ 2010 թվականին Ղրիմում Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի տեղակայման մասին «Խարկովյան համաձայնագրերը» ստորագրելու համար։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 23-ին, Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ «Մայիսի 23-ին Կիևի Պեչերսկի շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ պետական դավաճանության […]
18:26 23.05.2022
ԱՀ ԱԺ հանձնաժողովային համատեղ նիստում քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2021թ․ բյուջեի կատարողականները։ Մայիսի 23-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ: Տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները: 2021 թվականին վարած […]
18:22 23.05.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ողջ Վրաստանին, մասնավորապես աբխազ եղբայրներին և քույրերին Աբխազիայի օրվա կապակցությամբ։ Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վեհափառ Հայրապետ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ այս հերթական հրաշալի ավանդույթը խորհրդանշում է վրացիների և աբխազների միասնությունը։ Վարչապետի խոսքերով՝ վրացիներին և աբխազներին այսօր բաժանում է օկուպացիոն գիծը, բայց այն, ինչը միավորում է՝ ընդհանուր պատմությունն ու մշակույթը, […]
18:16 23.05.2022
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները, համագործակցելով Երուսաղեմի Հայոց պատրիարքության և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ, մշակել են բարեգործական ծրագիր, որի շրջանակում 2020 թ. տեղի ունեցած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած 6 զինծառայող մայիսի 26-ին կմեկնի Երուսաղեմ՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գլխավորությամբ: Նրանց կուղեկցի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի […]
18:10 23.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանն այսօր հանդիպել են Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH – International alliance for the protection of heritage in conflict areas) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդի և դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրիզվերեայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման […]
18:02 23.05.2022
Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն […]