TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Վիեննայում

19:28 28.04.2022

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Վիեննայում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

̰
Ստեփանակերտի գազամատակարարումը դեռ չի վերականգնվել

19:25 28.04.2022

«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումն ու գազալցակայանների աշխատանքը դեռ չի վերականգնվել։ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետներն անում են հնարավորը գազամատակարարումը ժամ առաջ վերականգնելու ուղղությամբ։ «Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

̰
Երևանում մեկնարկել է «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողով

19:18 28.04.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Օ դը Սենի փաստաբանական պալատների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ փաստաբանների պալատի կողմից: Տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Փոխնախարարը կարևորել է փաստաբանության՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ինստիտուտի […]

̰
Ուկրաինայում կփակվի ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը

19:12 28.04.2022

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահն ու գլխավոր քարտուղարը հայտարարել են առաջիկայում Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության փակման մասին։ Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ։ ԵԱՀԿ դիտորդական առաքելության մանդատը լրացել է մարտի 31-ին, թեև այն նախորդ ութ տարիների ընթացքում երկարաձգվել էր կոնսենսուսով, այս անգամ Ռուսաստանը դեմ է դրան։ Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ […]

̰
Մարտին Վրաստան է մուտք գործել ՌԴ 45 068 քաղաքացի

19:00 28.04.2022

Վրաստանի պետական ​​սահմանը հատելու պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի մարտին՝ մեկ ամսում, Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 45 հազար 068 քաղաքացի։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հայտնի չէ, թե նրանցից քանիսն են մնացել Վրաստանում, իսկ քանիսը լքել երկիրը։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանից այցելուների թիվն աճել է […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարը իրանցի պաշտոնակցի հետ քննարկել է հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորությունները

18:53 28.04.2022

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների նախարար  Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ փոխդեսպանը: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար եւ անդրադարձ կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերին Հանդիպման […]

̰
Վերացվել են քրեակատարողական հիմնարկներում տեսակցություններին և հանձնուքներին վերաբերող սահմանափակումները. մայիսի 1-ից կգործի ընդհանուր կարգը

18:46 28.04.2022

Այսօր՝ ապրիլի 28-ին, կառավարության նիստում որոշում կայացվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցություններին, ինչպես նաև հանձնուքներ ստանալուն վերաբերող սահմանափակումները: Որոշումը կայացվել է արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ազատազրկված անձանց և նրանց հարազատների առաջարկները: Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից, ինչը նշանակում է, որ մայիսի 1-ից ազատազրկված անձինք կարող են օգտվել տեսակցություններից՝ առանց պատվաստման, ՊՇՌ կամ […]

̰
Մեծամոր միավորված համայնքի բնակավայրերում ավարտվում են 2020-2021-ի սուբվենցիոն ծրագրերի աշխատանքները

19:40 27.04.2022

Մեծամոր միավորված համայնքում ավարտական փուլում են գտնվում Տանձուտ համայնքի ջրամատակարարման ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները։ Ծրագրի արժեքը՝ 38.6 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 50%` 19.3 մլն դրամ, համայնքի մասնակցությունը 50%` 19.3 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 35.7 մլն դրամ։ Կապալառու կազմակերպությունը՝ «Խլղաթյան Շին» ՍՊԸ, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «ՆՈ […]

̰
ՄԱԿ-ի զբոսաշրջային կազմակերպության Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը

19:33 27.04.2022

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեան որոշել է ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը՝ կապված  Ուկրաինայում հատուկ գործողության հետ։ Որոշումն ընդունվել է Մադրիդում՝  կայացած արտահերթ ժողովում։ Այս մասին հայտնի է դարձել չորեքշաբթի՝ ապրիլի 27-ին, Իսպանիայի արդյունաբերության, առևտրի եւ զբոսաշրջության նախարարության մամուլի հաղորդագրությունից։ Չորեքշաբթի ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել էր ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու […]

̰
Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից

19:27 27.04.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Խաչատրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինա

19:20 27.04.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ ժամանել է Ուկրաինա, որտեղ հինգշաբթի օրը պետք է բանակցություններ վարի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ «Ես Ուկրաինա եմ ժամանել Մոսկվա այցելելուց հետո, մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ ընդլայնելու հումանիտար օգնությունը և ապահովելու խաղաղ բնակչության տարհանումը հակամարտության գոտիներից»,- գրել է գլխավոր քարտուղարը Twitter-ում։ Նախօրեին նա Մոսկվայում […]

̰
Բլինքենը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Կիևին ռազմական օգնությունն ավելացնելու հարցը

19:13 27.04.2022

Ապրիլի 27-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է Ուկրաինային ռազմական օգնության թեմային։ Բանակցությունների մասին տեղեկությունը հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Զրուցակիցները քննարկել են ուկրաինական զինված ուժերին անվտանգության լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցը։ Ապրիլի 22-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ժողովրդին ուղղված հերթական ուղերձի ժամանակ հայտարարեց, որ երկիրը սկսել […]

̰
Վրաստանը պատվիրել է պատվաստանյութի նոր չափաբաժին՝ 5-11 տարեկանների համար

19:07 27.04.2022

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ պատվիրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր չափաբաժին՝ 5-11 տարեկան երեխաների համար։ Հաղորդում է Aliq Media-ն։ Գլխավոր վարակաբանը նշել է, որ այս քայլը ևս ուղղված է Վրաստանում համավարակի հաղթահարմանը և մինչև հունիս բնակչության 70 տոկոսի պատվաստումն ապահովելուն։ «Բնակչության մեծ մասի պատվաստման դեպքում մեր երկիրը պաշտպանված […]

̰
Շվեյցարիան էմբարգո է սահմանել Ռուսաստանից ածխի ներկրման վրա

19:00 27.04.2022

Շվեյցարիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ արգելք ածխի ներկրման համար։ Այս մասին  ասվում է կառավարության ապրիլի 27-ի հայտարարության մեջ։ Շվեյցարիայի կառավարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիության (ԵՄ) սահմանած գրեթե բոլոր պատժամիջոցները  երկրում  կիրառվել են: «Շվեյցարիան իրականացնում է նոր միջոցառումներ, որոնք ԵՄ-ն ընդունել է ապրիլի 8-ին։ Արդեն ապրիլի 13-ին Տնտեսության, կրթության […]

̰
Աբովյանի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը սպասարկելու է 35000 շահառուի

18:53 27.04.2022

Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով շարունակվում են Աբովյանի Միասնական սոցիալական ծառայության  տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները: Միասնական ընդունարանի և մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական պաշտպանության բոլոր չորս ծառայություններ են մատուցվելու համայնքի շուրջ 35 000 շահառուներին։ Այս ծրագրով արդեն իսկ գործում է նմանատիպ 17 կենտրոններ: Տեղեկացնում է ՀԲ հայաստանյան գրասենյակը։

̰
Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ռազմավարական գործընկերության բոլոր հիմնական ուղղությունները

18:48 27.04.2022

Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ): Փախանցում է aliq.ge-ն։ Նշվում է, որ նախարարները ողջունել են Վրաստանի արտգործնախարարի այցը Բաքու և հույս հայտնել, որ բարձր մակարդակի սերտ կապերը կնպաստեն Վրաստանի և Ադրբեջանի միջև ավանդական բարեկամության հետագա […]

̰
Հարավկովկասյան երկաթուղին այսօր իրազեկման ակցիա է իրականացրել  երկաթուղային գծանցումներում

18:42 27.04.2022

Լոռու մարզպետարանի և Պարեկային ծառայության հետ համատեղ «Հարավկովկասյան երկաթուղին» այսօր իրազեկման ակցիա է իրականացրել մարզի երկաթուղային գծանցումներում։ Երկաթուղում ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների մասնակցությամբ վթարային պատահարները կանխելու նպատակով իրականացված ակցիայի շրջանակներում տրանսպորտային միջոցների վարորդներին բաժանվել են անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական նյութեր՝ բացատրելով առավել հաճախ պատահող վթարային իրավիճակներից խուսափելու համար վարորդների պարտականությունները։ Ակցիային մասնակցել են Լոռու […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

18:35 27.04.2022

Գյումրի աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն։ Նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման պատմությանը, այնտեղ գործող ընկերությունների աշխատանքին, իրականցվող նախագծերին։ Նախագահն այնուհետև մասնակցել է ծառատունկին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այնուհետև եղել են նաև «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքի տարածքում, որի […]

̰
Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը

19:52 26.04.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։ Պետական նախարարն ընդգծել է դպրոցի ունկնդիրների ավանդական դարձած այցերի կարևորությունը՝ նշելով, որ Արցախ այցելությունը հնարավորություն է ընձեռելու ապագա դիվանագետներին տեղում պատկերացում կազմել Արցախի, նրա ներկայի և ապագայի վերաբերյալ, որը կօգնի […]

̰
ՀՀ նախագահն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

19:36 26.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին: Նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը Հայաստան ինչ-որ առումով իր նպաստը կբերի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում, քանի որ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ներկայացնում է մի կազմակերպություն, որը հայտնի է իր խաղաղապահական գործունեությամբ: […]

̰
Կրթության զարգացումը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն. վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

19:31 26.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որը նախորդ քննարկման արդյունքում լրամշակվել է, ինչպես նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերը նշված պետական ծրագրում լրամշակման արդյունքում իրականացված փոփոխություններին, ծրագրի տեսլականին և նպատակներին: Պատասխանատուներն […]

̰
Սիսիանի ԲԿ-ում քննարկվել են տուբերկուլոզի բուժօգնությանն առնչվող հարցերը

19:18 26.04.2022

Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում այսօր Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում հանդիպում և աշխատանքային քննարկում են ունեցել Սիսիանի ԲԿ-ի տնօրեն Անիկ Գրիգորյանի, տուբերկուլոզային կաբինետի բժիշկ-ֆթիզիատր Անժելա Ալեքսանյանի հետ։ Քննարկվել են Սիսիանի ԲԿ֊ի կողմից իրականացվող տուբերկուլոզի բուժօգնության և սպասարկման առկա խնդիրները, ձեռքբերումները։ […]

̰
Վանաձորում ավտոտնակ է այրվել

18:59 26.04.2022

Ապրիլի 26-ին՝ ժամը 16:34-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 12 շենքի բակում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։51-ին, մարվել՝ 17։09-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 22 քմ) և […]

̰
Ազատազրկված անձանց համար փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը կիրականացվի առցանց եղանակով

18:53 26.04.2022

Այսօր՝ ապրիլի 26-ին, ազդարարվել է քրեակատարողական հիմնարկներում փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպելու ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է արդարադատության նախարարության, Փաստաբանների պալատի ու ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի միջև բարձր համագործակցության շրջանակներում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել էլեկտրոնային նոր հարթակ, որով կերաշխավորվի կոնֆիդենցիալ հաղորդակցությունը: Տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը։ Նախարարի տեղակալ Արփինե […]

̰
Վանում ոստիկանները ձերբակալել են քրդերեն երգող քաղաքացուն

18:46 26.04.2022

Թուրքիայում քրդերեն լեզվի հրապարակային կիրառմանը խոչընդոտող հերթական դեպքն է գրանցվել ռասիստական բնույթի: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Վանում ոստիկանները մոտեցել են փողոցում քրդերեն երգող քաղաքացուն, ստիպել են դադարեցնել երգն ու պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: Վրդովված քաղաքացին հրաժարվել է փաստաթուղթ ներկայացնել, ինչից հետո ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել ու ձերբակալել: Նշվում է, որ դրանից հետո ոստիկանները բերման […]

̰
Գյումրիում մեկնարկում է «Ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի» ծրագիրը

18:40 26.04.2022

Գյումրիում մեկնարկում է «Ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի» ծրագիրը, որն իրականացվում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ԱՄՆ – Հայաստան) և «Լումիեր ֆրանսեզ» (Ֆրանսիական լույս) հայ-ֆրանսիական մարդասիրական ասոցիացիայի (Ֆրանսիա) համագործակցությամբ։ Ծրագրի բացմանն այսօր ներկա է գտնվել Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ։ Ծրագրի շրջանակներում հայ երիտասարդ ակնաբույժները եզակի հնարավորություն կստանան գիտելիքներն ու հմտությունները […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը Միացյալ Թագավորության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

18:34 26.04.2022

Ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն […]

̰
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

18:29 26.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Վարչապետը, ողջունելով պարոն Կոլոմինայի այցը, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ։ Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն բավական լարված է, և Հայաստանը քայլեր […]

̰
Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ

18:25 26.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:   Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է ներքին, արտաքին, սոցիալ-տնտեսական ոլորտներում Արցախի առջև ծառացած հիմնախնդիրները ու տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային […]

̰
Քննություն է տարվում 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

18:19 26.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական գործով քննություն է տարվում` 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նախնական տվյալներով՝ 2022թ. ապրիլի 24-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի […]

̰
BACK_TO_TOP