18:42 27.04.2022
Լոռու մարզպետարանի և Պարեկային ծառայության հետ համատեղ «Հարավկովկասյան երկաթուղին» այսօր իրազեկման ակցիա է իրականացրել մարզի երկաթուղային գծանցումներում։
Երկաթուղում ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների մասնակցությամբ վթարային պատահարները կանխելու նպատակով իրականացված ակցիայի շրջանակներում տրանսպորտային միջոցների վարորդներին բաժանվել են անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական նյութեր՝ բացատրելով առավել հաճախ պատահող վթարային իրավիճակներից խուսափելու համար վարորդների պարտականությունները։
Ակցիային մասնակցել են Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը, Հարավկովկասյան երկաթուղու «Վանաձոր» գծային-կայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանը, երկաթուղու անվտանգության ծառայության մասնագետներ և Պարեկային ծառայության աշխատակիցներ։
Երկաթուղու աշխատակիցները հիշեցնում են․
Երկաթուղային գծանցը ճանապարհի բարդ և վտանգավոր հատվածներից մեկն է, որը պահանջում է կենտրոնացված ուշադրություն և ճանապարհային երթևեկության կանոնների խիստ պահպանում։
Տրանսպորտային միջոցների վարորդները երկաթուղային գծերը կարող են հատել միայն երկաթուղային գծանցներով` ճանապարհը զիջելով գնացքին։
Երկաթուղային գծանցին մոտենալիս վարորդը պետք է ղեկավարվի գծանցի հերթապահի ցուցումներով, երկաթուղային գծանցներով երթևեկությունը կարգավորելու համար նախատեսված լուսացույցների, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով, համոզվի, որ գծանցին գնացք չի մոտենում, և դրանից հետո միայն անցնի գծանցը:
Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծի, 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ ավելի, քան 5 մ, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ մոտակա ռելսից 10 մետրից ոչ մոտ։
Կանգնեցրեք տրանսպորտային միջոցը և բաց թողեք գնացքը։
Արգելվում է ինքնակամ բացել ուղեփակոցը։
Ուղեփակոցներով գծանցումներում լուսացույցի վրա կարմիր ազդանշան հայտնվելիս, մուտք մի՛ գործեք գծանց։
Երբ տրանսպորտային միջոցը մոտենում է գծանցին և անցնում է նրանով, մի՛ շեղվեք զրույցով ուղևորների հետ։
Արգելվում է շրջանցել գծանցին կանգնած տրանսպորտային միջոցները՝ մուտք գործելով հանդիպակաց երթևեկության գոտի։
Մի՛ շլացրեք հանդիպակաց երթևեկության գոտիով շարժվող տրանսպորտային միջոցների վարորդներին։
Գծանցի վրա հարկադիր կանգնելու դեպքում վարորդը պետք է անմիջապես իջեցնի մարդկանց և միջոցներ ձեռնարկի գծանցի ազատման համար։
Կանգառի ազդանշան է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը՝ պայծառ գույնի կտորով կամ լավ տեսանելի առարկայով, գիշերը՝ ջահով կամ լապտերով)։
Ընդհանուր տագնապի ազդանշան է մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանը։
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...
21:44 27.05.2025
Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ ՔուլսինԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...