18:13 26.04.2022
Գերմանիայի դաշնային կառավարության անդամները քննադատել են թուրքական դատարանի վճիռը գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային ցմահ ազատազրկման դատապարտելու մասին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ «դատարանի կայացրած վճիռն արմատապես հակասում է իրավական պետության չափանիշներին և միջազգային պարտավորություններին, որոնք Թուրքիան ընդունում է որպես Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրամիության անդամ դառնալու թեկնածու […]
19:59 25.04.2022
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը, խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը և Միքայել Թումասյանն ապրիլի 25-ին հանդիպել են Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազի գլխավորած պատվիրակության հետ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը: «Հայ և հրեա ժողովուրդները, որոնք վերապրել են […]
19:36 25.04.2022
Սևան խոշորացված համայնքից ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու ցանկություն է հայտնել 27 շահառու։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Սևան խոշորացված համայնքից պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերից օգտվել ցանկացող շահառուների թիվը 27 է, որից 17-ը դիմել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, 1-ական շահառու՝ ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և […]
19:18 25.04.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր ջերմ բարեկամությունը: Հակոբ Արշակյանի խոսքերով՝ հայ ժողովրդի […]
19:12 25.04.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր Ժնևում մասնակցել է «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. Անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով քննարկմանը, որը կազմակերպվել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) կողմից։ Պաշտպանը ելույթ է ունեցել Մարդու իրավունքները զինված ուժերում և պաշտպանական հաստատությունների դերը խորագրով պանելի շրջանակներում։ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի […]
19:00 25.04.2022
Ապրիլի 25-ին՝ ժամը 17:36-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Տեղում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցում է 30 փրկարար։
18:53 25.04.2022
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղի գազաֆիկացման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականին, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, այժմ ընթացքի մեջ են։ Ծրագրի պայմանագրային արժեքը 92 միլիոն 973 հազար դրամ է, որից 58 միլիոն 851 հազար 946 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 34 միլիոն 121 հազար 113 դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանի ներդրումը։ Այս պահի […]
18:43 25.04.2022
Տարիներ շարունակ «Հեպատիտ C» ախտորոշմամբ ազատազրկված անձինք հնարավորություն են ունեցել ստանալ լիարժեք բուժում միայն սեփական միջոցների հաշվին, ինչը բավականին թանկարժեք է: Հաշվի առնելով բանտային առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականությունը՝ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում բանտային առողջապահությունն ազգային առողջապահական համակարգ ինտեգրելու և ազատությունից զրկված անձանց համար որակյալ բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու ուղղությամբ: Արդարադատության նախարարության և առողջապահության նախարարության […]
18:36 25.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ: Դանիել Քյուրքջյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Ֆրանսահայերի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ համագործակցության մասին: Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանը նշել է, որ այս տարի աշնանը նախատեսվում է Ֆրանսիայում կազմակերպել բիզնես […]
18:20 25.04.2022
Raisina Dialogue համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Դելիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Զրուցակիցները քննարկել են 2021թ․ […]
18:14 25.04.2022
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու և միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը: Մասնավորապես՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից ձեռնարկված տարաբնույթ և տակտիկապես համակարգված ծավալուն օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում […]
18:10 25.04.2022
Գյումրին և Կրագերոն կնքեցին քույր քաղաքների պայմանագիր։ Պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Գյումրու համայնքապետարանում: Մինչ պայմանագրի ստորագրումը՝ կողմերը խոսել են երկու քաղաքների միջև եղած կապերի, պայմանագրի ստորագրումից հետո համագործակցային ծրագրերի, դրանց շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների մասին: Ողջունելով ներկաներին՝ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանն իր խոսքում նաև նշել է. «Այս պայմանագրով ամրագրում ենք հետագա […]
00:08 25.04.2022
Ապրիլի 24-ին, ժամը 20։12-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցներում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ջրանցքը․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ […]
23:59 24.04.2022
Ապրիլի 24-ին, ժամը 19:35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի «Իդեալ Համակարգ» խանութի մոտակայքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 27 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
23:55 24.04.2022
Ապրիլի 22-ից 24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 3800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 1000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1800 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 300 քմ, Լոռու մարզի Ստեփանավան […]
23:51 24.04.2022
Հյուսիսային Իրաքում հրթիռակոծության է ենթարկվել թուրքական ռազմաբազան։ Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը։ Աղբյուր համաձայն՝ հարձակումն իրականացվել է Մոսուլի մոտ գտնվող Բաշիկ շրջանում գտնվող Զլիկան ճամբարի վրա։ Առնվազն վեց հրթիռ է արձակվել ռազմական օբյեկտի ուղղությամբ։ Հարվածների հետևանքների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։ Ապրիլի 22-ին հրթիռներ էին արձակվել Թուրքիայի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա գտնվող […]
23:42 24.04.2022
23:30 24.04.2022
Ապրիլի 24-ին, ժամը 19։16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ․ Պ․, ծնված […]
23:15 24.04.2022
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում […]
23:05 24.04.2022
«Ազգային միություն» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենն ընդունել է իր պարտությունը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Միաժամանակ նա հորդորել է ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջակցել իր կուսակցությանը։ Լը Պենը հաջողված է անվանել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, որոնք հրապարակվել են Ֆրանսիայում ընտրատեղամասերի փակվելուց հետո։ «Այս արդյունքը մեզ համար փայլուն հաղթանակ էր», – ասել է […]
22:25 24.04.2022
Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց մենք ուղեկցում ենք ողջ հայ համայնքին «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության» այս օրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է կատարված Արգենտինայի նախագահի գրասենյակի «Թվիթեր»-ի էջում: «Ավելի արդար աշխարհում, որը մենք պետք է կառուցենք, մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը հիմքային նշանակություն պետք է ունենա»,- նշված է գրառման մեջ:
22:11 24.04.2022
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կիրակի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Իրանի հարցը և նրան հրավիրել է այցելել հրեական պետություն։ Այս մասին հայտնում են վարչապետի գրասենյակից։ «Այսօր երեկոյան վարչապետ Նաֆթալի Բենեթը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Նախագահը և վարչապետը քննարկել են իրանական հարցը, մասնավորապես՝ Իրանի պահանջը՝ հանել Իսլամական հեղափոխության պահապանների […]
21:40 24.04.2022
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էմանուել Մակրոնն առաջատարն է 55-58 տոկոսով, հաղորդում է բելգիական RTBF հեռուստաալիքը՝ հղում անելով exit poll-ի հասարակական կարծիքի ուսումնասիրման երկու ինստիտուտների տվյալների։ Էմանուել Մակրոնը պայքարում է «Ազգային միություն» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենի դեմ: Ըստ էքզիթ փոլերի՝ ընտրողների 55-58%-ը քվեարկել է Մակրոնի, իսկ Լը Պենի օգտին՝ 42-45%-ը: Նախնական տվյալներով Ֆրանսիայի նախագահի ընտրությանմասնակցությունը […]
21:25 24.04.2022
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ […]
21:10 24.04.2022
Ստամբուլում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ խափանված արգելակներով ավտոբուսի մասնակցությամբ։ Իրար են բախվել 16 ավտոմեքենա, կան վիրավորներ, հայտնում է A Haber հեռուստաալիքը։ « Ճանապարհն իջնելու ժամանակ վթար է տեղի ունեցել ավտոբուսի հետ, որի արգելակները խափանվել են, 16 ավտոմեքենաներ են բախվել, վթարի հետևանքով բազմաթիվ մարդիկ են տուժել»,- հայտնում է հեռուստաալիքը։
20:43 24.04.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի երեկոյան Փարիզ է վերադարձել ծովափնյա Լե Տուկե քաղաքից՝ Ելիսեյան պալատից հետևելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներին։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆրանսիայի ղեկավարի հետ ընտրությունների արդյունքներին կհետևեն նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը և խորհրդականների մերձավոր շրջապատը։ Երկրորդ փուլի նախնական արդյունքները հայտնի կդառնան տեղական ժամանակով ժամը 20:00-ին՝ ընտրատեղամասերի փակումից հետո: Քվեարկության արդյունքների հրապարակումից […]
20:30 24.04.2022
Կիևն ու Վաշինգտոնը քննարկում են ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինայի ֆինանսական օգնության նպատակին օգտագործելու հարցը։ Այս մասին կիրակի՝ ապրիլի 24-ին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Մենք նման բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների և մեր բոլոր գործընկերների հետ։ Սա շատ կարևոր միջազգային խնդիր և նպատակ է, միջազգային նպատակ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար՝ […]
20:12 24.04.2022
Սաուդյան Արաբիայի իշխող դինաստիայի որոշ արքայազներ ֆինանսական խնդիրների պատճառով վաճառում են անշարժ գույք և զբոսանավեր ԱՄՆ-ում և Եվրոպայում, գրում է Wall Street Journal-ը։ Արքայազներն իրենց ակտիվներից ազատվում են Սաուդյան Արաբիայի սահմաններից դուրս, քանի որ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը արգելափակել է նրանց ֆինանսական աղբյուրներից շատերը, որոնք նրանք օգտագործում էին իրենց արտասովոր սովորություններն իրականացնելու համար»: Ըստ […]