19:53 04.05.2022
Մայիսի 4-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ավելի վաղ, իր վրացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման արդյունքները և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը […]
19:48 04.05.2022
Ավստրիայի ԵՄ հարցերով և սահմանադրական հարցերի նախարար Քերոլայն Էդշտադլերը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր չէ հասնել «առաջիկա հինգից տասը տարում»։ Վերջերս Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգն առաջարկել է Ուկրաինային դիտարկել ԵՄ-ին մերձենալու այլ ուղիներ, բացի անդամակցությունից։ Էդշտադլերը մեկնաբանել է իրավիճակը՝ նշելով, որ Ուկրաինայի անդամակցության ամբողջական գործընթացը կլինի «երկար հարմարվողական գործընթաց, որը, իհարկե, չի կարող […]
19:42 04.05.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Վրաստանի մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի թանկարժեք մետաղից ապրանքներ տեղափոխելու փաստով երեք անձի է ձերբակալել: Փոխանցում է aliq.ge-ն։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալներն ապօրինի նյութական օգուտ ստանալու և մաքսատուրքերից խուսափելու նպատակով նախապես կազմակերպված խմբով Սարփիի մաքսային անցակետով (թուրք-վրացական սահմանային անցակետ) Թուրքիայի Հանրապետությունից Վրաստան MERED-BENZ մակնիշի բեռնատարով վաճառքի նպատակով բերել են […]
19:37 04.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, նախագահը կարևորել է փոխայցելությունները և նշել, որ դրանք նոր լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգին: Հանրապետության նախագահը նշել է, որ մեծապես գնահատում է բարեկամական խմբի գործունեությունը և այն ավանդը, որը նրանք ունեն մեր պետությունների […]
19:30 04.05.2022
Արևմտյան Բալկանների երկրները հնարավորություն ունեն ապագայում դառնալ Եվրամիության անդամ։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ Բեռլինում համատեղ մամուլի ասուլիսում։ «Արևմտյան Բալկանները պատկանում են Եվրոպային»,- ասել է Շոլցը՝ նշելով, որ տարածաշրջանի «բոլոր երկրները» ապագայում կարող են դառնալ ԵՄ-ի մաս։ «Ես ցանկանում եմ ներդրում ունենալ, որպեսզի տարածաշրջանի […]
19:23 04.05.2022
Գների բարձրացման պատճառով Մեծ Բրիտանիայի բնակիչները պետք է «բրենդային» ապրանքների փոխարեն ընտրեն էժանը։ Այսպիսի հայտարարություն է արել երկրի շրջակա միջավայրի նախարար Ջորջ Էուստիսը Sky News-ի եթերում։ Նշվում է, որ տարեկան հաշվարկով գների աճը 2,7 տոկոսով բարձր ցուցանիշ է գրանցել, որն աննախադեպ է 2011 թվականի սեպտեմբերից ի վեր։ Էուստիսն ընդգծել է, որ գների բարձրացումը «անկասկած կազդի […]
19:03 04.05.2022
Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որի մասին հայտարարվել էր չորեքշաբթի, ներառում է նաև անշարժ գույքի գործարքների արգելք։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Եվրահանձնաժողովի առաջարկով կկասեցվի Ռուսաստանի քաղաքացիների, ռեզիդենտների և իրավաբանական անձանց հետ անշարժ գույքի գործարքների կնքումը։ Պատժամիջոցները կարգելեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն «Եվրամիության տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կամ անշարժ գույքի հասանելիություն ապահովող […]
18:56 04.05.2022
Թուրքիայի Անթալիայում հանդիսատեսներով պատշգամբը փլուզվել է թյունինգի փառատոնի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Այս մասին մայիսի 4-ին հայտնել է Haberturk-ը։ Հաղորդվում է, որ Անթալիայի Էլմալի թաղամասում պատշգամբը, որտեղ մարդիկ դիտում էին փառատոնը, չի կարողացել դիմանալ ծանրությանը և փլուզվել է։ Նշվել է, որ վտանգի տակ են եղել և՛ պատշգամբում եղածները, և՛ նրանք, ովքեր դիտել են […]
18:50 04.05.2022
Ռուսաստանը նավթ և նավթամթերք է արտահանում օրական 7 մլն բարել ծավալով։ Աշխարհում այս ծավալները փոխարինող ազատ կարողություններ չկան, չորեքշաբթի օրը՝ մայիսի 4-ին, ասել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն։ «Ակնհայտ է, որ ռուսական նավթի և նավթամթերքի արտահանումը օրական ավելի քան 7 միլիոն բարելի չափով չի կարող այլ տեղից վերցվել, պարզապես ազատ […]
18:38 04.05.2022
Ուրուգվայի Frente Amplio ընդդիմադիր դաշինքի հայ սենատոր Լիլիամ Քեշիշյանի միջնորդությամբ չեղարկվել է Թուրքիայում Ուրուգվայի դեսպան Հուգո Սայրուսի նշանակումը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն էր ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։ Չավուշօղլուի այդ քայլը բողոքի […]
19:49 03.05.2022
Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունեց Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում կողմերը շնորհավորանքներ փոխանակեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարելիցի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել զարգացնելու համար։ Մնացական Սաֆարյանը կարևորեց հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից […]
19:36 03.05.2022
Ապրիլի 30-ի երեկոյան Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում երկու անձ էր դանակահարվել: Գյուղում վեճ ու կռիվ էր եղել, և վեճի մասնակից մի երիտասարդ երկու համագյուղացու դանակահարել էր: Ո´չ այդ, ո´չ հաջորդ օրը որևէ բուժհաստատությունից ոստիկանություն ահազանգ չստացվեց: Կատարվածը թաքցնելու նպատակով տուժողները հիվանդանոց չէին դիմել, տնային պայմաններում էին մշակել վերքերը: Եվ, այդուհանդերձ, մայիսի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի […]
19:30 03.05.2022
Մայիսի 3-ին՝ ժամը 13:38-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրատարում դի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն Արագած գյուղի ջրանցքից դուրս են բերել Դաշտ գյուղի բնակիչ Ս․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դին:
19:23 03.05.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ծրագրում է մայիսի 10-11-ը պետական այց կատարել Թուրքիա, հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից թուրք գործընկեր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ռեջեփ Էրդողանն ասել է, որ մայիսի 10-11-ը նախատեսված Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պետական այցը Թուրքիա կարևոր հանգրվան կլինի երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ընդլայնման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ երկու […]
19:17 03.05.2022
Ռուսաստանի ռազմական գործողությունների սկզբից ի վեր առաջին անգամ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Գերագույն ռադայի պատգամավորների առջև, հայտնում է РБК-Украина-ն։ Ելույթի ժամանակ երկրի ղեկավարը դիմել է պատգամավորներին՝ նշելով․ «Դուք հիանալի գիտեք, թե ինչ է կատարվում մեր երկրում, դուք լավ գիտեք, թե ինչ պետք է անել»։ Զելենսկու խոսքերով՝ աշխատավայրում պատգամավորի բացակայությունն արդարացվում է միայն […]
18:58 03.05.2022
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Սեբաստիայի և Սվաճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ԲՄՎ»-ով հանդերձ։ Նա մեքենայի սրահից իրավապահներին է ներկայացրել մոխրացված հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 8 գրամ քաշով: Նշանակվել […]
18:42 03.05.2022
Մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով N զորամիավորումում մայիսի 3-ին մեկնարկել են հրամանատարաշտաբային մարզումներ: Առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ըստ ուղղությունների՝ ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ դրանց լուծման համար: Ներկայացվել է հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, ճշգրտվել գործողությունների հաջորդականությունը:
18:36 03.05.2022
Ապրիլի 24-ին երկրորդ ժամկետով ընտրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 7-ին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է RTL ռադիոկայանը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրները։ Արարողությունը կկազմակերպվի Ելիսեյան պալատում, այն կանցկացնի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը։ Այդ պահից պաշտոնապես կսկսվի Հանրապետության նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։ Ավելի վաղ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արդեն […]
18:18 03.05.2022
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական հմտությունների զարգացման և դաշտային վարժվածության մակարդակի ամրապնդման նպատակով զորամիավորումներից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ: Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել մարտական վիճակի: Զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները։
18:08 03.05.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ BFM հեռուստաալիքի տվյալներով՝ զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարների զրույցը առաջինն էր Մակրոնի նախագահ ընտրվելուց հետո։ Մինչ այս Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել մարտի 29-ին։ Անցած շաբաթ օրը Մակրոնը զրույց է ունեցել […]
19:58 02.05.2022
ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին, եթե, իհարկե, նման հայտ լինի: Ինչպես մայիսի 2-ին հավաստիացրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության գործերով օգնական Սելեստա Վոլանդերը, երկու երկրները կամրացնեն դաշինքը, ինչպես նաև «կբարդացնեն ռուսական ռազմական ծրագրերը»: «Մենք լիարժեք աջակցում ենք Ֆինլանդիայի և Շվեդիայի ընտրությանը: Եթե այդ երկրների ղեկավարությունները և բնակչությունը որոշեն ՆԱՏՕ-ին անդամակցելու […]
19:48 02.05.2022
Մայիսի 3-13-ը Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։ Պատանեկան հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հայկազ Եղիազարյանը, Սարգիս Գասպարյանը, Հայկ Ստեփանյանը, Տիգրան Հարությունյանը և Սամվել Մովսիսյանը։ «Հավելենք, մեր ընտրանին կմասնակցի նաև Մ-14 տարեկանների Զարգացման գավաթի մրցաշարին՝ մայիսի 8-ին և 12-ին մրցելով համապատասխանաբար Լիբանանի և ԱՄԷ-ի Մ-14 տարեկանների ընտրանիների հետ»,- հաղորդում […]
19:40 02.05.2022
Ֆրանսիայից Մոլդովա ուղարկված մարդասիրական օգնության ծավալն առայժմ կազմում է 37 տոննա, Փարիզը հատկացրել է 15 մլն եվրո ֆինանսական օգնություն։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Ելիսեյան պալատը։ Նաև, Մոլդովայի վերաբերյալ ամփոփ տվյալների համաձայն, այս երկիր է ուղարկվել բժշկական հաստատությունների 17 էլեկտրական գեներատոր։ Անվտանգության աջակցության առումով, մինչ այժմ Ֆրանսիան վեց սահմանապահ է ուղարկել Մոլդովա՝ ԵՄ արտաքին […]
19:33 02.05.2022
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուն երկուշաբթի օրը Բելգիայի թագավոր Ֆիլիպին հայտնել է Ուկրաինայից ժամանած փախստականների պատճառով Եվրոպայում լուրջ հումանիտար ճգնաժամի մասին և վստահեցրել, որ Հունաստանն աջակցում է նրանց ընդունող երկրներին։ Այս մասին հունական պետության ղեկավարն ասել է նախագահական պալատում Բելգիայի թագավոր Ֆիլիպի և թագուհի Մաթիլդայի հետ հանդիպման ժամանակ։ «Հունաստանը հանձնառու է աջակցել, անդամ երկրներին, որոնք առաջինն […]
19:25 02.05.2022
Հունգարիան Ուկրաինայում իր դեսպանատունը Լվովից վերադարձրեց Կիև, որտեղ տեղափոխվել էր անվտանգության նկատառումներով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն։ Նախարարը պարզաբանել է, որ վերջերս «Կիևում անվտանգության իրավիճակը բարելավվել է»։ Նրա խոսքերով՝ հունգարացի դիվանագետների վերադարձը Ուկրաինայի մայրաքաղաք արդարացված է, քանի որ այնտեղ «նրանք կարող են կապ պահպանել Ուկրաինայի պետական կառույցների […]
19:17 02.05.2022
Վրաստանի սահմանային ոստիկանությունն առգրավել է ավելի քան 10 կիլոգրամ հերոին, որի համար բերման է ենթարկվել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ ներքին գործերի սահմանային ոստիկանության ծառայողները Կարմիր կամրջի վրա (վրաց-ադրբեջանական սահման)՝ «Վախթանգիսիի» սահմանային հատվածի պահպանության տարածքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ 1998 թվականին ծնված Ու. Տ.-ին և […]
19:11 02.05.2022
ՀՀ կառավարության աջակցությամբ այս տարի կավարտվի Վերին Գետաշենի ներհամայնքային փողոցների սալարկման ծրագիրը: Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ընթացքի մեջ է ներհամայնքային փողոցների սալարկման սուբվենցիոն ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2021 թվականին։ Ծրագրի պայմանագրային արժեքը 86 միլիոն 989 հազար դրամ է, որից 60 միլիոն 892 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 26 միլիոն 96 […]
19:05 02.05.2022
Transfermarkt-ը հրապարակել է ներկայումս ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 10 հայ ֆուտբոլիստների ցուցակը։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Առաջին հորիզոնականում է գտնվում «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։ Ութ միլիոն եվրո տրանսֆերային արժեքով երկրորդ տեղում է «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բրյուգեում» վարձավճարով հանդես եկող Սարգիս Ադամյանը, որի […]
18:50 02.05.2022
Եվրահանձնաժողովը Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կքննարկի մայիսի 3-ին Եվրահանձնակատարների խորհրդի նիստում։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։ «Վաղը այն կլինի ԵՀ կոլեգիայի հաջորդ նիստի թեման, որից հետո, վստահ եմ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի»,- ասել է Սիմսոնը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պետք է սպասել ԵՄ-ի […]