TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից. ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

11:55 24.04.2022

ԱՄՆ-ը հանձնառու է  աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ,  Հայաստանի Հանրապետության բարեկամ և գործընկեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի ապաէսկալացման: «Մենք մարտի […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:42 24.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այնուհետև վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության […]

̰
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:31 24.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել հավերժացնող հուշակոթողին:

̰
Ձորաղբյուրի ամառանոցների տներից մեկում այրվել են ձեղնահարկը՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերը

11:27 24.04.2022

պրիլի 24-ին, ժամը 07:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեգործների փողոցում գտնվող տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:12-ին, մարվել՝ 08։44-ին: […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

11:16 24.04.2022

Ապրիլի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 3 նոր դեպք ✓2925 թեստավորում ✓ 10 առողջացած ✓ մահվան դեպք չկա։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422825 դեպք, որոնցից 410558-ը առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1962 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 035 104 թեստավորում:

̰
Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

11:01 24.04.2022

Ֆրանսիայում կիրակի օրը բացվել են ընտրատեղամասերը, որտեղ ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ և վճռորոշ փուլը։ Նախագահ Էմանուել Մակրոնը և ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը երկրորդ փուլում պայքարում են երկրորդ անգամ անընդմեջ։ 2017 թվականին Լը Պենը պարտվել է Մակրոնին։ Ֆրանսիական համայնքների մեծ մասում ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 20:00-ն, իսկ խոշոր քաղաքներում, […]

̰
Մեծ եղեռնը չսպիացող վերք է մեզ համար, այն նաև քաղաքական, իրավական և բարոյական խարան է միջազգային հանրության վրա․ Արցախի ԱԳՆ

10:40 24.04.2022

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ․ «Այսօր ողջ հայ ժողովուրդը և առհասարակ մարդասիրական գաղափարներ կրող բոլոր մարդիկ աշխարհի տարբեր մասերում ոգեկոչում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 107 տարի առաջ՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում ծրագրվեց և իրագործվեց 1,5 մլն հայերի ցեղասպանություն։ Հարյուր հազարավոր հայեր տարագիր […]

̰
Թուրքիան շարունակում է հերքել ցեղասպանության փաստը, սակայն մենք երբեք չենք մոռանա. Ադամ Շիֆ

10:15 24.04.2022

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը խոստանում է մշտապես լինել հայկական համայնքի կողքին՝ ոչ միայն ոգեկոչելու ցեղասպանության զոհերին, այլև պահանջելու խաղաղություն Արցախի ու հայ ժողովրդի համար: Այս մասին նա նշել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում. «107 տարի առաջ Օսմանյան կայսրությունը հայ ժողովրդին ոչնչացնելու համակարգված ծրագիր իրականացրեց, ինչը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը խլեց […]

̰
Ժամանակը դեր չունի պատմական արդարության վերականգնման գործում, մենք շարունակելու ենք հիշել ու հիշեցնել մեր դեմ գործած ոճիրը․ ՀՀ ԱԺ նախագահ

10:15 24.04.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ը հայ ժողովրդի բնաջնջման ծրագիր էր, որը գլխատեց  մեր ժողովրդին, փրկվածներին սփռեց աշխարհով մեկ՝ առանց վաղվա տեսլականի: Ամեն տարի մենք ոգեկոչում ենք մեր սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակը խնկարկումով եւ աղոթքներով: Ցավոք, ցեղասպանության ճանաչումն ու […]

̰
ԱՀ Ազգային ժողովի նախագահի ուղերձը Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ

10:07 24.04.2022

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ւղերձ է հղել Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ․ «Սիրելի´ հայրենակիցներ Այսօր ողջ առաջադեմ մարդկությունը, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում և խնկարկում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը խորհրդանշում է ոչ միայն մեր ժողովրդին բաժին հասած դաժան ճակատագիրը, այլև վերընձյուղվելու, հարատևելու ու զարգանալու միայն իրեն հատուկ աստվածային շնորհը: Ցեղասպանությունից […]

̰
Հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ ՀՀ նախագահ

09:56 24.04.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այսօր հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անցյալ դարասկզբին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից և մեծ տերությունների թողտվությունից, Օսմանյան կայսրության երիտթուրք պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրեցին հայ բնակչության դաժանագույն ջարդերն ու […]

̰ ̰
Արցախի նախագահի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

09:20 24.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս օրերին Արցախում, ինչպես մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ ապրում է գոնե մեկ հայ, սգում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն անմեղ հայերի, որ զոհ դարձան  1915 թվականին Օսմանյան Թուրքիայի […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ

09:10 24.04.2022

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ուղերձ է հղել․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ 107 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային արհավիրքի՝ ցեղասպանության: Օսմանյան Թուրքիայի նպատակն էր բնաջնջել մեր նախնիներին: 1.5 միլիոն հայ սպանվեց, հարյուր հազարավորները գաղթեցին աշխարհի տարբեր ծայրեր, ինչի հետևանքով այսօր […]

̰
Գործարկվելու է Արտաշավան համայնքի շչակը

08:57 24.04.2022

Ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրությունում։

̰
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն  Հայոց Կաթողիկոսի ուղերձը  Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով

08:47 24.04.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն  Հայոց կաթողիկոսն իր ուղերձն է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Նրանք զոհ գնացին օսմանյան […]

̰
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

08:40 24.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Մահացել է ԱՄՆ սենատոր Օրին Հեթչը

08:25 24.04.2022

88 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Օրին Հեթչը, ով հանրապետականների շրջանում համարվում է ռեկորդագիր ԱՄՆ Սենատում իր ամենաերկար պաշտոնավարման համար (42 տարի)։ Քաղաքական գործիչը մահացել է շաբաթ երեկոյան Սոլթ Լեյք Սիթիում՝ իր ընտանիքի անդամների շրջապատում։ Նշվում է, որ  հանրապետականների շրջանում ռեկորդակիր սենատոր լինելուց բացի,նա նաև ռեկորդ է սահմանեԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում Յուտա նահանգի ամենաերկար ներկայացուցչության […]

̰
Ճապոնիայում զբոսաշրջային նավի անհետացման վայրում հայտնաբերվածների թիվը հասել է 7-ի

08:15 24.04.2022

Ճապոնիայի հյուսիսում՝ Հոկայդոյի ափերի մոտ, Օխոտի ծովում KAZU 1 զբոսանավի անհետացման վայրում հայտնաբերվել են ևս երեք մարմիններ։ Այս մասին կիրակի օրը՝ ապրիլի 24-ին, հայտնել է Kyodo գործակալությունը։   Տեղի ձկնորսները ենթադրում են, որ վթարը տեղի է ունեցել բարձր ալիքների պատճառով, նավի կորպուսը բախվել է ժայռին։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են պարեկային նավակներ և առափնյա պահպանության և […]

̰
Թուրքական ասոցիացիա. «Հայ ժողովուրդը վտարվեց իր հնագույն հողերից, նրանց մեծ մասը ոչնչացվեց իր բնօրրանում»

08:08 24.04.2022

Թուրքիայի «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ հայտարարություն է տարածել, որտեղ առկա են մի շարք ուշագրավ դիտարկումներ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ասոցիացիայի  ղեկավար Յաքուփ Աթաշը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ  նշել է, որ  Թուրքիայի ղեկավարությունը Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության փոխարեն պետք է անհրաժեշտ քայլեր անի իրականայության հետ առերեսվելու համար: Ըստ Աթաշի՝  երբ […]

̰
Հայոց Ցեղասպանությունից 107 տարի է անցել. հայ ժողովուրդը ապրիլի 24-ին ոգեկոչում է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը

07:52 24.04.2022

Այսօր լրանում է հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Աշխարահասփյուռ հայությունն ամեն տարի՝ ապրիլի 24–ին  Սփյուռքի հայությունը ապրիլի 24-ին, ոգեկոչում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել, սակայն եղեռնի խորհրդանշական սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը: Այդ օրը Ստամբուլում ձերբակալվեց 235 հայ մտավորական՝ Վանում ապստամբություն կազմակերպելու կեղծ մեղադրանքով, […]

̰
Լուսագյուղ-Երասխահուն հատվածում կամրջի վնասման հետևանքով երթևեկությունը շարունակվում է մեկ գոտիով

19:51 23.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահվան 22 նոր դեպք է արձանագրվել

19:47 23.04.2022

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն հասել է 7 մլն 215 հազար 512-ի։ Այս մասին հայտնում են Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունից։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ «Իրանում կորոնավիրուսի բռնկման սկզբից ի վեր վարակվածների շրջանում գրանցվել է ապաքինման 6,963,991 դեպք»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրությունում։ Մինչ այժմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 259 733 […]

̰
Սլովակիան հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանին գազի դիմաց վճարել եվրոյով

19:40 23.04.2022

Սլովակիան մտադիր է Ռուսաստանին գազի դիմաց վճարել եվրոյով։ Այս մասին շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին, հայտարարել է վարչապետ Էդուարդ Հեգերը։ Նրա խոսքով՝ երկիրը նախատեսում է Ռուսաստանից գազի մատակարարումների համար վճարել մայիսի երկրորդ կեսին։ Հեգերը նաև ասել է, որ եթե գազի մատակարարումը Հանրապետություն դադարեցվի, ապա սպառողների համար հումքի պաշարները կբավարարեն միայն մինչև 2023 թվականի ապրիլը։ Ռուսական գազի […]

̰
Երուսաղեմում Սուրբ Հարության տոնին է մասնակցել Հայ Առաքելական եկեղեցին

19:32 23.04.2022

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը տեղեկություններ է հաղորդել Երուսաղեմում Սուրբ Հարության տոնի միջոցառումների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա «Ֆեյսբուք»-ի էջի իր գրառմամբ տեղեկացրել է, որ «Սուրբ Հարությունը խորհրդանշող լույս-կրակը Սուրբ Հարության տաճարից տեղափոխվում է Հայկական թաղամաս՝ Սրբոց Հակոբյանց եկեղեցի»: Մեկ այլ գրառման մեջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետը նշել է. «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս […]

̰
Դավթաշեն գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

19:30 23.04.2022

Ապրիլի 23-ին, ժամը 13։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավթաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։22-ին, […]

̰
Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում անցկացվել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում

19:21 23.04.2022

Այսօր՝ ապրիլի 23-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Հաղորդում է jnews.ge-ն։ «Այսօր մենք մշակութային բաժնով ներկայացրինք մեր պահանջատիրական իրավունքը, պահանջատեր ենք այնքան, քանի դեռ չենք հասել հատուցման։ Որպեսզի աշխարհում կանխարգելվեն ցեղասպանությունները, պիտի դատապարտվի 1915 թվականի ոճրագործությունը, որը անվանվեց ցեղասպանություն և որը մինչև հիմա շարունակվում է»,-ասել է ԱԵԿ-ի պատասխանատու […]

̰
Կենտրոնական Անգլիայում  դանակով հարձակման հետևանքով 11 մարդ վնասվածքներ է ստացել

19:16 23.04.2022

Կենտրոնական Անգլիայի Բեդվորթ քաղաքում 33-ամյա տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա , ինչի հետևանքով տուժել է 11 մարդ։ Այս մասին ասվում է ոստիկանության շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ հարձակվողը տեղի բնակիչ է եղել, նրան ձերբակալել են իրավապահները։ Տուժածներից մեկը հոսպիտալացվել է, մյուսները թեթև վնասվածքներ են ստացել։ Միջադեպը տեղի է ունեցել 30 հազար […]

̰
Լեհաստանը Կիևին է փոխանցել 1,6 միլիարդ դոլարի զենք

19:04 23.04.2022

Լեհաստանը Ուկրաինային  է փոխանցել մոտ 7 միլիարդ լեհական զլոտիի զենք, որը դոլարային արտահայտությամբ գերազանցել է 1,6 միլիարդ դոլարը: Շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին, թվիթերյան միկրոբլոգում գրել է Լեհաստանի կառավարության խոսնակ Պյոտր Մյուլլերը՝ վկայակոչելով նախարար Մատեուշ Մորավեցկիի տվյալները ։ «Լեհաստանը Ուկրաինային է փոխանցել մոտ 7 միլիարդ զլոտիի զինտեխնիկա, ինչը կազմում է ավելի քան 1,6 միլիարդ դոլար»,- գրել […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալն այցելել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց

18:54 23.04.2022

Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ այցելել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, ծանոթացել հիվանդանոցի աշխատանքներին, բուժհաստատության կողմից տարածաշրջանի ազգաբնակչությանը տրամադրվող բժշկական օգնության ծառայություններին և տեսակներին, առկա խնդիրներին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։   Քննարկվել […]

̰
BACK_TO_TOP