18:43 25.04.2022
Տարիներ շարունակ «Հեպատիտ C» ախտորոշմամբ ազատազրկված անձինք հնարավորություն են ունեցել ստանալ լիարժեք բուժում միայն սեփական միջոցների հաշվին, ինչը բավականին թանկարժեք է:
Հաշվի առնելով բանտային առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականությունը՝ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում բանտային առողջապահությունն ազգային առողջապահական համակարգ ինտեգրելու և ազատությունից զրկված անձանց համար որակյալ բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու ուղղությամբ:
Արդարադատության նախարարության և առողջապահության նախարարության բարձր համագործակցության արդյունքում՝ սույն թվականի ապրիլ ամսից արդեն իսկ մեկնարկել է քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող, «Հեպատիտ C» ախտորոշմամբ անձանց հետազոտման և բուժման ծրագիրը: Այս վերջնարդյունքին հասնելու համար իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ, քննարկումներ, որոնք տվել են իրենց արդյունքը:
Սույն թվականի ապրիլի 25-ի դրությամբ թվով 69 ազատազրկված անձանց շրջանում ավարտվել են «Հեպատիտ C» բուժումն սկսելու համար անհրաժեշտ լրահետազոտությունները: «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ կողմից արդեն իսկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվել են վերջիններիս բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները:
Վերոնշյալ 69 անձանցից 19-ի բուժումն արդեն իսկ սկսվել է «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ստորաբաժանումներում, որտեղ նրանց տրամադրվում է վիրուսային «Հեպատիտ C» սպեցիֆիկ, ուղղակի ազդեցության դեղորայքային բուժում՝ ըստ սխեմայի: Լրահետազոտված մնացյալ ազատազրկված անձանց, որոնք ներկայումս գտնվում են «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում, բուժումը կտրամադրվի մինչև ապրիլի 30-ը՝ փուլային կարգով: Մնացած ՔԿՀ-ներում պահվող ազատազրկված անձանց շրջանում անհրաժեշտ հետազոտությունները և բուժումը կիրականացվի փուլային եղանակով:
Հատկանշական է, որ սույն թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում բժշկական անձնակազմի հսկողության տակ «Հակա-HCV դրական հակամարմիններ» ախտորոշմամբ գտնվող ազատազրկված անձանց թիվը կազմում է 313:
Ազատազրկված 313 անձանցից լրահետազոտության արդյունքում «Վիրուսային հեպատիտ «C» ախտորոշվածներին սպեցիֆիկ, ուղղակի ազդեցության դեղորայքային բուժումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջև համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ և, հետայսու, ՔԿՀ-ներում «Հեպատիտ C» ախտորոշմամբ յուրաքանչյուր ազատազրկված անձ կարող է վստահ լինել, որ վերոնշյալ ծրագրի շրջանակում իրեն կտրամադրվի «Հեպատիտ C» բուժման լիարժեք կուրս:
23:57 28.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում23:50 28.05.2025
Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...
23:43 28.05.2025
Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթըՈւկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...
23:35 28.05.2025
Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացԹեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...
23:26 28.05.2025
Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ ենՄայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...
23:15 28.05.2025
Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնիԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...
23:06 28.05.2025
Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...