TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+19.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Կանանց Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Վոլֆսբուրգ» խաղում գրանցվել է նոր համաշխարհային ռեկորդ

18:35 23.04.2022

Ուրբաթ օրը՝ ապրիլի 22-ին, կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլֆբսուրգին»: Կատալոնական ակումբին հաջողվել է հաղթել մրցակցին ջախջախիչ՝ 5:1 հաշվով։ Այս խաղը համաշխարհային հաճախելիության նոր ռեկորդ է սահմանել. «Կամպ Նոու» մարզադաշտում ներկա է եղել 91648 հանդիսական։ Հատկանշական է, որ կատալոնական ակումբը թարմացրել է իր իսկ ռեկորդը, որը սահմանվել էր այս տարվա […]

̰
Ճապոնիայում փրկարարները չեն կարողանում գտնել խորտակման ազդանշան տված զբոսաշրջային նավը

18:26 23.04.2022

Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայության աշխատակիցները չեն կարողանում գտնել 26 հոգանոց KAZU 1 զբոսանավը, որը խորտակվել է Հյուսիսային Հոկայդո կղզու ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Ըստ գործակալության տվյալների, ուղղաթիռը և հսկիչ նավերը շարունակում են որոնողական աշխատանքները միջադեպի տարածքում։ Ջրհեղեղի մասին ազդանշանը ստացվել է KAZU 1 զբոսանավից  տեղական ժամանակով մոտ 13:15-ին, որից հետո նավի […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Զատիկի կապակցությամբ ներում է շնորհել ութ դատապարտյալի

18:17 23.04.2022

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Զատիկի կապակցությամբ ներում է շնորհել ութ դատապարտյալի։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել նախագահի աշխատակազմի կայքում։ Փախանցում է 1tv.ge-ն։ Նախագահը Հարության Հրաշափառ տոնի կապակցությամբ ներում է շնորհել ութ դատապարտյալի, ովքեր այսօր կլքեն ՔԿՀ-ը»,- ասված է հաղորդագրությունում։

̰
Կոնգոյում Էբոլա տենդի դեպք է հաստատվել

18:10 23.04.2022

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում բռնկման ավարտից հետո Էբոլա վարակի առաջին դեպքն է գրանցվել՝ վարակի բռնկման ավարտից հետո։ Հիվանդը մահացել է, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության  Աֆրիկայի գրասենյակը։ 2021 թվականի դեկտեմբերին Կոնգոյի առողջապահության նախարարությունը հայտարարեց երկրում էբոլայի տասներեքերորդ բռնկման ավարտի մասին։ «Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության առողջապահական մարմիններն այսօր հայտարարեցին Էբոլայի բռնկման մասին՝ հաստատված Մբանդակա քաղաքում, որը գտնվում է […]

̰
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»

17:58 23.04.2022

Այսօր երեկոյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ։ Այն կղեկավարի ավստրիացի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը:«Ռեքվիեմը» կհնչի նաև հաջորդ օրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

̰
Մխիթարյանը Ռոմայի առանցքային խաղացողն է․ իտալացի լրագրող

17:49 23.04.2022

Իտալացի լրագրող Քսավիե Յակոբելին ասել է, որ Իտալիայում չեմպիոնական մրցավազքը կտրուկ կփոխվի, եթե «Ռոման» կարողանա երեք միավոր վաստակել «Ինտերի» դեմ խաղում: FCInter1908-ի միջոցով Radio Radio-ի հետ զրույցում Յակոբելին ասել է, որ երկու թիմերն էլ մեծ ոգևորությամբ են խաղալու՝ իրենց լավ մարզավիճակի շնորհիվ, և Ժոզե Մոուրինյուի թիմի արտագնա հաղթանակը շատ բան կփոխի չեմպիոնական մրցավազքում: «Ինտերը» և […]

̰
Ֆինլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցությանը

17:32 23.04.2022

Շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին, Ֆինլանդիայի խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը հանդես է եկել ՆԱՏՕ-ին արագ ընթացակարգով անդամակցելու օգտին, հաղորդում են ֆիննական լրատվամիջոցները: Քվեարկության արդյունքում որոշվել է, որ Ֆինլանդիայի խորհրդարանը հայտ կուղարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար՝ դաշինքին միանալուն կողմ է քվեարկել 113 պատգամավոր, դեմ՝ 12։ Ակնկալվում է, որ հայտի ընդունումը կկայանա այս ամառ։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս […]

̰
Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության պետական աջակցության 13 ծրագրերից օգտվելու հայտ է ներկայացրել 67 շահառու

20:58 22.04.2022

  Գեղարքունիքի մարզից ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության 13 ծրագրերից օգտվելու հայտ է ներկայացրել 67 շահառու։ Ներկայացված փաթեթը ընդգրկում է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության», «2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության […]

̰
Փաշինյանը և Միշելը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքները

20:50 22.04.2022

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի առաջխաղացման ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները: ԵՄ-ն նախկինի պես շարունակում է հավատարմորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը»,- գրել է […]

̰
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում բացվել է հողի լաբորատորիա

20:43 22.04.2022

  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում բացվել է հողի լաբորատորիա և քիմիայի լսարան; Գյուղատնտեսական և կրթական այս ծրագիրն իրականություն է դարձել Եվրոպական միության ֆինանսավորվմամբ, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։ Նորագույն ու ճշգրիտ սարքավորումներով հագեցած այս լաբորատորիան տարածաշրջանում եզակի կառույց է․ այն կարևոր նշանակություն կունենա ոչ […]

̰
Ղրղզստանի արտգործնախարարը հրաժարական է տվել

20:37 22.04.2022

Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաևն ուրբաթ օրը հրաժարական է տվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հանրապետության նախագահի վարչակազմի աղբյուրը։   Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ընդունել է Կազակբաևի հրաժարականը։ «Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Կազակբաևն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից»,- ասվում է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Արտգործնախարարի […]

̰
Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին

20:30 22.04.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին նա ուրբաթ օրը հայտարարել է France Inter ռադիոկայանի եթերում։ «Կարծում եմ, որ մեր պարտքն է շարունակել բանակցությունները նախագահ Պուտինի հետ: Կապի միայն մեկ ուղի կա, և այն պետք է պահպանվի», – ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով՝ բանակցությունների […]

̰
Պայթյուն Աֆղանստանի մզկիթում․ կան զոհեր ու վիրավորներ

20:25 22.04.2022

Աֆղանստանի Կունդուզ նահանգի մզկիթներից մեկում պայթուցիկ սարք է գործարկվել։ Այս մասին ուրբաթ հայտնել է աֆղանական Aamaj News գործակալությունը։ Մզկիթը գտնվում է Կունդուզ նահանգի Իմամ Սահիբ շրջանում՝ երկրի հյուսիսային մասում։ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը Twitter-ի իր պաշտոնական էջում հաստատել է 33 զոհերի մասին տվյալները։ Նրա խոսքով՝ ևս 43 մարդ վիրավորվել է։ […]

̰
Քննարկվել են Տավուշի մարզի անտառների պահպանության, վերականգնման ու նորերի ստեղծման հարցերը

20:19 22.04.2022

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանը համատեղ խորհրդակցություն են ունեցել Տավուշի մարզպետարանում։ Քննարկվել են անտառային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է եղել մարզի անտառների պահպանության, վերականգնման ու նոր անտառների ստեղծման հարցերին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև […]

̰
Ռուս-հայկական հարաբերություններում ունեցած ներդրման համար շնորհակալագիր է հանձնվել ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին

20:14 22.04.2022

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից ռուս-հայկական հարաբերություններում ունեցած մեծ ներդրման համար ապրիլի 22-ին շնորհակալագիր է հանձնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին, ով ռուսական համայնքը ներկայացնող օրենսդիր է: Շնորհակալագիրն Ալեքսեյ Սանդիկովին է փոխանցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարեւը ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական […]

̰
Պուտինը ապրիլի 26-ին Մոսկվայում կընդունի  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին 

20:09 22.04.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով ապրիլի 26-ին կժամանի Մոսկվա՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների համար, նրան կընդունի նաև ՌԴ […]

̰
էկոնոմիկայի նախարարության և տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչները  քննարկումներ են սկսել ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի շուրջ

20:04 22.04.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին առաջին անգամ ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը։ Օրակարգում ընդգծված էր ոլորտի և նախարարության ներկայացուցիչների երկխոսությունը։ Քննարկման հիմնական զեկուցողն էր տեքստիլ արդյունաբերության ոլորտի ռազմավարական զարգացման գծով գլխավոր խորհրդատու Տիգրան Ջրբաշյանը։ Նա էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի թիմի հետ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հանգամանալից վերլուծություն և գործողությունների […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը Սյունիքի մարզում ներկայացրել է համայնքների զարգացման քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը

19:58 22.04.2022

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է մարզային այցերը՝ հանրությանը ներկայացնելու համար ՀՀ կառավարության ծրագրի համաձայն մշակված համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը: Այդ նպատակով կոմիտեի համակարգմամբ ձևավորված աշխատանքային խումբն այս անգամ այցելել է Սյունիքի մարզ, որտեղ նրանց հյուրընկալել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Հանդիպման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է, թե համայնքների հետ սերտ […]

̰
Արշակ Ասլանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

19:47 22.04.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Ասլանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Ասլանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի անդամների և ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել

19:42 22.04.2022

Ապրիլի 22-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները և Արցախի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Նախագահ Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել ՀՀ-ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին՝ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման և Արցախի անվտանգության ապահովման գործընթացների համատեքստում: Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է Արցախի դիրքորոշումը, այն է՝ շարունակել […]

̰
Շիրակի մարզում կսուբսիդավորվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական և 50 տոննա կալիումական պարարտանյութ

19:38 22.04.2022

  Շիրակի մարզում կսուբսիդավորվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական և 50 տոննա կալիումական պարարտանյութ՝ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակներում: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ու գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների աշխատանքներին են հետևել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ […]

̰
Կիևը ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է Չեռնոբիլի ատոմակայանում անձնակազմի կանոնավոր ռոտացիայի մասին

21:00 21.04.2022

  Ուկրաինան ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ Չեռնոբիլի ատոմակայանի տարածքից ռուս զինվորականների դուրսբերումից երեք շաբաթ անց,  անձնակազմի ռոտացիան տեղի է ունենում մշտական ​​հիմունքներով և պլանի համաձայն, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Շատ լավ է, որ այս կարևոր միջուկային օբյեկտի անձնակազմն այժմ կարողանում է իր գործունեությունը ավելի նորմալ միջավայրում իրականացնել շատ դժվարին պայմաններում երկար շաբաթներ […]

̰
Հույների և հայերի միջև կապերը շատ ամուր են. Գյուլեկասը մասնակցել է Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը

20:52 21.04.2022

Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը Սալոնիկ քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ծաղկեպսակ է զետեղել անհայտ զինվորի հուշարձանին: Միջոցառման վերաբերյալ նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Հույների և հայերի միջև կապերը բազմապիսի և շատ ամուր են։ Երկու ժողովուրդները նաև […]

̰
Մոսկվան զգուշացնում է ՆԱՏՕ-ին. ռազմական օգնությունը համարվելու է թիրախ 

20:46 21.04.2022

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կոշելևը հայտարարել է, որ Մոսկվան իրավունք ունի  ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զենքի փոխադրումը դիտարկել որպես  ռազմական թիրախ, եթե այն անցնի Ուկրաինայի տարածքով։ «Մենք ուղղակիորեն ասում ենք ԱՄՆ-ի ներկայացուցիչներին, որ ԱՄՆ-ՆԱՏՕ-ն ուկրաինական տարածքով զենքի փոխադրումները, Ուկրաինայի տարածքում, Ռուսաստանի զինված ուժերն իրավունք ունեն օրինական ռազմական թիրախներ համարել»,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է  Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի պատվիրակությանը

20:40 21.04.2022

Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ Հայաստան-Հորդանան բարեկամական խմբի ղեկավար Արթուր Դավթյանի։ Հանդիպմանը Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հույս հայտնել է, որ […]

̰
Մասկը պատրաստվում է 46.5 մլրդ դոլարով ձեռք բերել «Թվիթեր»-ի բոլոր բաժնետոմսերը

20:33 21.04.2022

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն ուսումնասիրում է «Թվիթեր» ընկերության բոլոր բաժնետոմսերը գնելու տենդերին դիմում ներկայացնելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործարքը Մասկին կարող է արժենալ մոտ 46.5 մլրդ ԱՄՆ դոլար: Associated Press գործակալության տվյալներով՝ Մասկն արդեն ունի այդքան գումար և բանակցություններ է վարում ընկերության հետ: Մասկը վերջերս ձեռք էր բերել «Թվիթեր»-ի բաժնետոմսերի 9.2 տոկոսը՝ դառնալով ընկերության ամենախոշոր […]

̰
Պետք է պայքարենք, որպեսզի Մբապեն մնա Ֆրանսիայի առաջնությունում․ Մակրոն

20:26 21.04.2022

Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ Կիլիան Մբապեն մնա ՊՍԺ-ում. «Ցավոք, Կիլիան Մբապեի՝ «Մարսել» տեղափոխվելու տարբերակը չի էլ դիտարկվում։ Եթե ​​նա պատրաստ լիներ սրան, ապա ես կկռվեի, բայց նա շատ արագ հրաժարվեց իմ առաջարկից։ Պետք է պայքարենք, որպեսզի Մբապեն մնա Ֆրանսիայի առաջնությունում, քանի որ նա անհավանական խաղացող է»,- Quotidien-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահը, ով […]

̰
Իրանը Իսրայելին տեղեկություններ է փոխանցել այն օբյեկտների մասին, որոնց կհարվածի պատերազմի դեպքում

20:20 21.04.2022

Իրանի իշխանությունները Իսրայելին են  ուղարկել  քարտեզներ, որոնք ցույց են տալիս իսրայելական պահեստների գտնվելու վայրը, որտեղ ենթադրաբար միջուկային զենք է պահվում: Ինչպես հինգշաբթի օրը Al Jazeera-ին ասել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան, Թեհրանը հարված կհասցնի այդ օբյեկտներին, եթե իսրայելական կողմը պատերազմ սանձազերծի:  Փոխանցում է ՏԱՍՍ-ը։   «Թեհրանը հաստատել է, որ պահեստներն ու օբյեկտները կլինեն իր թիրախը, եթե […]

̰
Մոլդովան 60 օրով երկարաձգել է երկրում արտակարգ դրության ռեժիմը

20:12 21.04.2022

Մոլդովայում, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, արտակարգ դրության ռեժիմը  երկարաձգվել է 60 օրով։ Այս մասին հինգշաբթի՝ ապրիլի 21-ին, հայտարարել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։ «Մոլդովայում արտակարգ դրությունը 60 օրով երկարաձգելու մասին որոշման նախագիծը հավանության է արժանացել 55 պատգամավորների ձայներով»,- ասել է նա։ Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան բացատրել է խորհրդարանականներին, որ կառավարության խնդրանքը հիմնված է իրադարձություններին […]

̰
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը Հայաստանն ավարտեց 3 մեդալով

20:01 21.04.2022

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը Հայաստանն ավարտեց 3 մեդալով: Էրիկ Իսրայելյանը դարձավ ոսկե մեդալակիր, իսկ 67 կգ քաշային Արես Հակոբյանն ու 80 կգ քաշային Համլետ Ադամյանը դարձան արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

̰
BACK_TO_TOP