19:53 21.04.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ, հայտնում է European Pravda-ն։ «Մենք լավ քննարկում ունեցանք։ Նա շնորհակալություն հայտնեց ամերիկացի ժողովրդին աջակցության համար, հասկանում են դրա կարևորությունը, և մենք խոսեցինք Եվրոպայի, Եվրամիության և մյուսների միասնական տեսակետը միասին պահելու մասին՝ կանգնեցնելու Ռուսաստանին»,- ասել է Բայդենը հանդիպումից հետո։ Հաղորդվում է, որ Շմիգալը Վաշինգտոնում կհանդիպի […]
19:47 21.04.2022
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի 61 քաղաքացու նկատմամբ։ Այս մասին հինգշաբթի՝ ապրիլի 21-ին, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ի պատասխան պաշտոնական Օտտավայի կողմից մշտապես կիրառվող հակառուսական պատժամիջոցների, ներառյալ Կանադա մուտքի արգելքը և ռուս պաշտոնյաների, զինվորականների, փորձագետների և լրագրողների նկատմամբ խտրական այլ միջոցներ, Կանադայի քաղաքացիների ևս մեկ խումբ ընդգրկված է «ստոպ-ցուցակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ցուցակում ընդգրկված […]
19:33 21.04.2022
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 21-ի դրությամբ հասել է 507 միլիոն 44 հազար 649-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 207 հազար 756 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք […]
19:28 21.04.2022
Այսօր շուրջ 250 բանտարկյալ ազատ է արձակվել Վրաստանի քրեակատարողական հիմնարկներից, այս մասին հայտնել են խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի պատգամավորները։ Հայտնում է jnews.ge-ն։ Ապրիլի 12-ին Վրաստանի խորհրդարանում ընդունված «Համաներման մասին» օրենքի արդյունքում վաղաժամկետ քրեակատարողական հիմնարկները լքել են բանտարկյալները։ Օրենքի նախագծով ազատ են արձակվում մինչև 2004 թվականի հունվարի 1-ը կատարված հանցագործությունների համար […]
19:22 21.04.2022
Ապրիլի 21-ին՝ ժամը 16:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
19:17 21.04.2022
Ապրիլի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում ԵՄ-ի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերին: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային […]
19:11 21.04.2022
Արարատ քաղաքում շարունակվում են Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Ծրագրի արդյունքում սալիկապատվում և կանաչապատվում է այգու ամբողջ տարածքը, վերանորոգվում է շատրվանն ու ամֆիթատրոնը, անցկացվում է ոռոգման ցանց և լուսավորության համակարգ, փոխվում են նստարանները: Անկախացումից ի վեր զբոսայգին այսքան մեծ ծավալներով չէր վերանորոգվել: Այգու բարեկարգման ընդհանուր արժեքը շուրջ 100 միլիոն դրամ է, […]
19:05 21.04.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի, ինչպես նաև ուղղակի տնտեսական աջակցության տրամադրման մասին։ Հինգշաբթի օրը ԱՄՆ առաջնորդը հատուկ հայտարարություն է արել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Անցյալ շաբաթ ես ստորագրեցի փաստաթուղթ Ուկրաինային 800 միլիոն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու մասին… Այսօր հայտարարում եմ 800 միլիոն դոլարի հավելյալ […]
18:59 21.04.2022
Հինգշաբթի օրը Ստամբուլի Երիտասարդական հիմնադրամի շենքում է պայթյուն որոտացել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի բեկորներ։ Ըստ տեղի լրագրողների հաղորդած տեղեկությունների՝ վաղ առավոտյան մի կին մոտեցել է Երիտասարդական հիմնադրամի շենքի մուտքին և աստիճանների վրա թողել, ենթադրաբար, ինքնաշեն պայթուցիկ սարք: Անցած չորեքշաբթի օրը Թուրքիայի Բուրսա քաղաքում ավտոբուսում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մեկ մարդ […]
18:52 21.04.2022
Եվրամիությունը չի ցանկանում լինել պատերազմի մաս, բայց կօգնի Ուկրաինային պաշտպանել իրեն ռազմական ճանապարհով, El Confidencial-ին տված հարցազրույցում ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն փորձում է դժվար հավասարակշռություն պահպանել։ «Մենք չենք ցանկանում, որ պատերազմը տարածվի, և մենք չենք ուզում դրա մի մասը լինել, բայց մենք ցանկանում ենք օգնել Ուկրաինային ռազմական […]
18:47 21.04.2022
«Լացիոն» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իտալական Tuttomercatoweb-ը։ Մխիթարյանն այս ամառ կարող է դառնալ ազատ գործակալ. Հենրիխը դեռ համաձայնության չի եկել հռոմեական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» ղեկավարներն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված են խաղացողին թիմում պահելու հարցում։ Այդ […]
19:59 20.04.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ապաթուրայն այսօր ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում, որից հետո մի շարք հայտարարություններ արել։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նիստն ընթացել է դռնփակ։ Ապաթուրայը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները ցանկանում են տեսնել, որ դաշնակից երկրներն անում են առավելագույնը Ուկրաինային աջակցելու համար: «Հասկանալի է, որ Վրաստանը […]
19:56 20.04.2022
Ապրիլի 20-ին՝ ժամը 10։05-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավազ գյուղի 4-րդ թաղամասի տներից մեկի նկուղը ջրալցվել է (ձնհալի հետևանքով): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները նկուղից (մոտ 60 քմ) հեռացրել են մոտ 40 տ ջուր:
19:51 20.04.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցված է նրա այցը Բաքու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի և հայ գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն […]
19:43 20.04.2022
Ուկրաինան համաձայն է «Զատկի զինադադարի» մասին ՄԱԿ-ի առաջարկին, հայտնում է երկրի ԱԳՆ-ն։ «Մենք լիովին կիսում ենք այն կարծիքը, որ մարդասիրական դադար է անհրաժեշտ հազարավոր խաղաղ բնակիչների անվտանգ տարհանման համար, ովքեր ցանկանում են լքել շարունակվող և հնարավոր ռազմական գործողությունների վտանգավոր գոտիները, առաջին հերթին՝ ամենատուժած Մարիուպոլից»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […]
19:36 20.04.2022
18 սուբվենցիոն ծրագիր, որոնցից 12-ն ավարտվել են․ 2021 թվականին Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 924 մլն 135 հազար դրամ, գումարի 52․2 տոկոսը կառավարությունն է հատկացրել՝ 482 մլն 707 հազար դրամ, 47․8 տոկոսն էլ համայնքային բյուջեի համամասնությունն է։ Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, Շիրակի մարզպետի […]
19:30 20.04.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոսել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկած հարցերի մասին։ Այս մասին Զելենսկին գրել է իր Twitter-ում։ «Շառլ Միշելն այսօր Կիևում է։ Մենք քննարկել ենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը, պաշտպանական և ֆինանսական աջակցությունը մեր պետությանը, ինչպես նաև ԵՄ չափանիշներին համապատասխանությունը։ Շնորհակալ եմ նրան բովանդակալից հանդիպման և համերաշխության համար»,- ասել է […]
19:20 20.04.2022
Շրջանցելով Ռուսաստանը, Չինաստանից Գերմանիա ուղևորվող գնացքը կանցնի նաև Վրաստանով։ Rail Freight հրատարակությունը հրապարակել է Չինաստանից Գերմանիա երկաթուղային գծի մանրամասն երթուղին։ Փոխանցում է 1tv.ge-ն։ «Առաջին գնացքը, որը ապրիլի 13-ին Սիան քաղաքից մեկնել է Գերմանիայի Մանհայմ քաղաք, կտեղափոխի հագուստ, սպորտային գույք և այլ իրեր։ Գնացքը կուղևորվի Ղազախստանի Ակտաու նավահանգիստ, այնուհետև բեռները կտեղափոխվեն Կասպից ծովով Բաքու, այնուհետև նորից […]
19:13 20.04.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները շարունակում են բանակցությունները։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման և նրա չեզոք, ոչ միջուկային կարգավիճակի ապահովման համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ Դիվանագետը նաև նշել է, որ Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման, ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակի վերականգնման, […]
19:06 20.04.2022
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
19:01 20.04.2022
Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) աջակցում է արտիստիկ լողի խառը զույգերի մրցումները Օլիմպիական խաղերի ծրագրում ներառելուն: Ենթադրվում է, որ այդ մրցաձևի նորամուտը կկայանա 2028թ. Լոս Անջելեսի խաղերում: Առաջին անգամ այդ ձևը հայտնվել է Կազանում` 2013թ. անցկացված աշխարհի առաջնությունում։ Հայտնում է ՀԱՕԿ-ը։
18:55 20.04.2022
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Պլեսեցկ» տիեզերակայանում «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին։ «Գործարկման առաջադրանքներն ամբողջությամբ կատարվել են: Նախագծային բնութագրերը հաստատվել են թռիչքի բոլոր փուլերում: Ուսումնական մարտագլխիկները հասել են տվյալ տարածք Կամչատկայի թերակղզու «Կուրի» պոլիգոն»,- հայտնել են նախարարությունից: Ինչպես և սպասվում էր, փորձարկումներից հետո «Սարմատը» կընդգրկվի ռազմավարական Հրթիռային ուժերում։ Այս համալիրները վերազինելու են […]
18:50 20.04.2022
Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են Covid-19 համավարակի դեմ պատվաստումները: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականի ապրիլի 19-ի դրությամբ մարզում պատվաստվել է 152 945 քաղաքացի, կամ պատվաստումային գործընթացը մարզում ունի 48,2% ընդգրկվածություն։ Ընդհանուր պատվաստվածների 80 671-ը ստացել է առաջին դեղաչափ, 69 748-ը՝ 2-րդ դեղաչափ և 2526 քաղաքացի ստացել […]
18:44 20.04.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի իրավիճակը։ «Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր՝ ապրիլի 20-ին, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
18:40 20.04.2022
ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ շարունակվում են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի՝ շուրջ 27,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հանդիպել է շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի ղեկավար Կաօ Կուեյհուայի և ընկերության պատասխանատուների հետ: Կարևորելով Տրանշ 3-ով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքների իրականացումը՝ […]
14:46 20.04.2022
Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր հերթական դատական նիստի մեկնարկից րոպեներ անց վատ է զգացել և բժշկական օգնություն է խնդրել։ Հաղորդում է aliq.ge-ն։ «Ինձ բժիշկ է պետք, բռնեք ձեռքս»,- ելույթի ժամանակ ասել է Սաակաշվիլին։ Վրաստանի երրորդ նախագահին դատարանի դահլիճից դուրս են բերել ուղեկցող ծառայության ներկայացուցիչները։ Մինչ այդ Սաակաշվիլին ելույթը սկսել է […]
19:55 19.04.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանը և՛ ցորենը, և՛ ալյուրը գնում է հիմնականում Ռուսաստանից։ Հաղորդում է Aliq Medi-ն։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից ներկրված ցորենի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է երկու անգամ, իսկ ալյուրի ծավալն աճել է տասն անգամ։ Մասնավորապես, ըստ Geostat-ի՝ 2021-ի առաջին եռամսյակում Վրաստանը […]
19:47 19.04.2022
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 քաղաքացի, այսպիսով, մահերի թիվը երկրում հասել է 140 հազար 877-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 1820 նոր դեպք, որից 246-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 210 հազար 788 դեպքից 6 մլն […]
19:42 19.04.2022
Ուկրաինայի և Թուրքիայի ներքին գործերի նախարարությունների ղեկավարներ Դենիս Մոնաստիրսկին և Սուլեյման Սոյլուն բանակցությունների ընթացքում հայտարարել են, որ Անկարան կարող է մասնագետներ և տեխնիկա ուղարկել ուկրաինական տարածքները ականազերծելու համար։ «Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռազմական գործողությունների և պաշտպանության ընթացքը։ Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինա թուրք մասնագետներ ուղարկելու և ականազերծման և վերականգնման աշխատանքների համար մասնագիտացված տեխնիկա տեղափոխելու […]
19:36 19.04.2022
Վրաստանի խորհրդարանի բյուրոն չի պաշտպանել ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը՝ արագացված կարգով քննարկելու Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա տոնակատարությունը մայիսի 9-ից 8-ը տեղափոխելու մասին օրինագիծը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր բյուրոյի նիստում ասել է, որ մայիսի 9-ին Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նշվում է ոչ միայն Վրաստանում և Ռուսաստանում, այլև Ռումինիայում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրում, ինչպես նաև […]