19:21 19.04.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել կողմերին ապրիլի 21-ից չորս օրով հումանիտար զինադադար հաստատել Ուկրաինայում՝ կապված ուղղափառ քրիստոնյաների Զատիկի տոնակատարության հետ։ «Այսօր ես կոչ եմ անում Ավագ շաբաթվա ընթացքում մարդասիրական քառօրյա դադարի՝ սկսած Ավագ հինգշաբթիից մինչև կիրակի՝ ապրիլի 24-ը՝ ապահովելու մի շարք մարդասիրական այլ միջանցքների բացումը»,- ասել է նա։ ՄԱԿ-ը պատրաստ է մարդասիրական […]
19:15 19.04.2022
Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի Լճաշեն գյուղում ավարտական փուլում են գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց մեկնարկը տրվել էր 2021 թվականին։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Լճաշենի փողոցային լուսավորության ցանցի ընդարձակման և մարզադպրոցի շենքի ջեռուցման համակարգի կառուցման ծրագրերի պայմանագրային արժեքը 23 միլիոն 819 հազար 348 դրամ է, որից 14 միլիոն 636 հազար դրամը […]
19:08 19.04.2022
Ֆինլանդիան խստացրել է հսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին։ Այս մասին երեքշաբթի՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Պասի Կոստամովաարան, հաղորդում է Yle կայքը։ Նրա խոսքերով՝ իրավիճակը սահմանին կայուն է ու հանգիստ, սահմանապահ ծառայությունը պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները։ «Մենք ուժեղացրել ենք սահմանային հսկողությունը, բարելավել ենք իրավիճակի կառավարումն ու […]
19:01 19.04.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը լուծելու համար դեռևս կա դիվանագիտական հնարավորություն: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան մերժում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումը, սակայն ցանկանում է, որ րոպե առաջ պատերազմն ավարտվի, այդ իսկ պատճառով շարունակում է շփումները ռուսական և ուկրաինական կողմերի բարձր մակարդակի ու բանակցային պատվիրակությունների հետ։ Նրա խոսքերով՝ […]
18:55 19.04.2022
Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, երկու երկրները արդյունավետ փոխգործակցում են Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Ինչպես ասացիք, այս այցն ունի ոչ միայն գործնական, այլ նաև խորհրդանշական նշանակություն, որովհետև նվիրված է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման […]
18:33 19.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
18:27 19.04.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի, ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Մուսա Ավսևերի, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալի և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքաքյուզի հետ միասին ռազմաօդային ուժերի օպերատիվ կենտրոնից հետևել է ռազմական օպերացիայի շրջանակներում կազմակերպված ավիահարվածներին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հայտարարության մեջ Աքարն ասել է. «Երկար […]
18:20 19.04.2022
Ապրիլի 18-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այց է կատարել Գորիս համայնքի Շուռնուխ և Որոտան բնակավայրեր։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Շուռնուխում մարզպետը դիտարկել է ՀՀ կառավարության միջոցներով կառուցվող նոր բնակելի թաղամասի շինարարության ընթացքը, մինչ այժմ արվածի արդյունքները, հետևել որակին, խոսել շինարարների հետ․ 170 քմ մակերեսով 13 տները տերերին կհանձնվեն ամբողջովին նորոգված ու ավարտուն տեսքով։ Որոտանում […]
18:13 19.04.2022
Արթիկի «Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճում հյուրընկալել էին հայ ժամանակակից երաժշտության ռահվիրաններ՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աշոտ Զոհրաբյանին, կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանին, ինչպես նաև կոմպոզիտորներ Սերգեյ Ումրոյանին ու Նարինե Մխիթարյանին: Տեղեկացնում է Արթիկի համայնքապետարանը։ Հանդիպման ընթացքում Արամ Հովհաննիսյանը զրույցի ձևով անդրադարձել է մաեստրոյի և Աշոտ Զոհրաբյանի կյանքի և […]
19:59 18.04.2022
Վրաստանում իմունականխարգելման խորհուրդը կքննարկի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափն ընդունելու հարցը: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Հաղորդում է aliq.ge-ն։ Գամկրելիձեն նշել է, որ շուտով կկայանա Իմունականխարգելման խորհրդի նիստը, որտեղ կորոշվի, թե ում և որքան ժամանակ անց պետք է տրվի պատվաստանյութի չորրորդ դեղաչափը։ «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը պատվաստանյութի չորրորդ […]
19:49 18.04.2022
«Պատվաստումը հոգատարություն է» COVID-19-ի դեմ պատվաստումային արշավի շրջանակներում ապրիլի 16-ին «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում իրականացվել է բաց դռների օր տարեցների համար: Տավուշի մարզի 65 տարեկանից բարձր անձինք ոչ միայն անվճար խորհրդատվությունից ու հետազոտություններից օգտվելու, այլև պատվաստվելու հնարավորություն են ունեցել։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Աշխատանքների կազմակերպմանը տեղում հետևել են առողջապահության փոխնախարարներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը։ Փոխնախարարները […]
19:43 18.04.2022
Հյուսիսային նավատորմի դրոշակակիր «Պետրոս Մեծ» ծանր հրթիռային հածանավը առաջադրանքները կատարելուց հետո վերադարձել է ՌԴ ռազմածովային Սևերոմորսկ քաղաքի գլխավոր բազա, հայտնում է Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունը։ «Հյուսիսային նավատորմի դրոշակակիրը՝«Պետրոս Մեծ» ծանր միջուկային հրթիռային հածանավը, կատարել է բոլոր առաջադրանքները ծովում և հասել է նավատորմի գլխավոր բազա՝ Սեվերոմորսկ քաղաք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ռազմածովային ուժերը պարզաբանում են, որ […]
19:31 18.04.2022
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական Էրդողան Թոփրաքը խոսել է առաջիկա ընտրություններում ընդդիմադիր 6 կուսակցության համագործակցության հեռանկարների մասին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թոփրաքը նշել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են ընդդիմադիր կուսակցությունների վեցակողմ համագործակցությունը ձախողելու համար: Վերջինս նման քայլ է որակել նաև իշխող դաշինքի նախաձեռնած ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխությունները, որոնք ըստ […]
19:10 18.04.2022
Ապրիլի 18-ին, ժամը 17։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, […]
18:58 18.04.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ զրույցում աջակցություն է հայտնել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններին, հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։ «Կիրակի օրը գլխավոր քարտուղարը զրուցել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Գլխավոր քարտուղարը հայտնել է իր շարունակական աջակցությունը ստամբուլյան գործընթացին՝ կապված ուկրաինական պատերազմի հետ, և հաստատել է մարդասիրական միջանցքների ստեղծման անհրաժեշտությունը մարդասիրական օգնության […]
18:50 18.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև քաղաքական պայքարը շարունակվում է նաև դատական համակարգում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։ Քըլըչդարօղլուի դեմ Էրդողանի ներկայացրած 62 դատական հայցերից 45-ի մասով կայացվել է դատավճիռ, իսկ 17-ը դեռևս դատավարության ընթացքի մեջ է։ Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընի տեղեկացմամբ՝ դատական […]
18:39 18.04.2022
Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տասներկուամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը։ Ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 300 անձ չունի լիարժեք միջնակարգ կրթություն, ինչը խոչընդոտ է հանդիսանում ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու և կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու գործում։ Այդ նպատակով՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, […]
18:33 18.04.2022
Տրիպոլին այս պահին հնարավորություն չունի մեծացնել նավթի և գազի մատակարարումները Եվրամիություն, հայտարարել է Լիբիայի նավթի և գազի նախարար Մուհամմեդ Աունը՝ դա բացատրելով ազգային նավթագազային արդյունաբերության արդիականացման անհրաժեշտությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Լիբիան չի կարող մեծացնել գազի կամ նավթի մատակարարումները Եվրոպա, քանի որ այժմ այդ պաշարները չունի։ Լիբիայի նավթի արդյունահանման ավելացումը պահանջում է նավթարդյունաբերության օբյեկտների արդիականացման […]
18:27 18.04.2022
Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը կիրառելու հնարավորությունն օրենսդրական ամրագրում է ստացել: Ուժի մեջ է մտել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մշակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կառուցապատողների համար կատարվում են մի շարք հստակեցումներ և պարզեցումներ: Տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Օրենքով ապահովվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվող ցանկում ընդգրկված շինարարական օբյեկտների, այսպես կոչված, «տիպային» նախագծերի բազմակի կիրառությունը: Քաղաքաշինության կոմիտեի […]
18:14 18.04.2022
Ապրիլի 18-ին՝ ննջեցյալների հիշատակության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Պանթեոնում կատարվել է Հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված քաջորդիների […]
19:59 16.04.2022
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը չի բանակցի Մոսկվայի հետ Մարիուպոլում ուկրաինացի զինվորականներին ոչնչացնելու դեպքում, որոնց ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս առաջարկել է հանձնվել։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Մարիուպոլում 36-րդ ծովային բրիգադի 1026 զինծառայող է հանձնվել։ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ […]
19:47 16.04.2022
Բրիտանական կառավարությունը չի հրաժարվի աջակցել Ուկրաինայի իշխանություններին նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանը արգելք է սահմանել բրիտանացի նախարարների իր տարածք մուտքի նկատմամբ։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունից։ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մեծ Բրիտանիան և նրա միջազգային գործընկերները միասնական են՝ դատապարտելու Ռուսաստանի Դաշնության գործողությունները Ուկրաինայում։ «Մենք վճռական ենք մնում […]
19:40 16.04.2022
Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտների ճշգրտված տվյալները։ Ըստ տվյալների՝ առաջին եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 393,7 մլն դոլար, որից միայն մարտին եկամուտը կազմել է 174,5 մլն դոլար։ Հաղորդում է aliq․ge-ն։ Եթե համեմատենք մինչ համավարակը եղած ցուցանիշները, ապա զբոսաշրջությունից եկամուտների վերականգնումը 2019 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ կազմել է 578,4 մլն դոլար […]
19:30 16.04.2022
ՊՍԺ-ն ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Զինեդին Զիդանին, գրում է Le Parisien-ը։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Հաղորդվում է, որ մասնագետն արդեն հանդիպել է փարիզցիների ղեկավարների հետ և առաջարկ ստացել նրանցից։ Զիդանը կնախընտրեր գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, սակայն որոշել է դիտարկել ՊՍԺ-ում աշխատանքի հնարավորությունը։
19:22 16.04.2022
Աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներից և կորպորացիաներից Ուկրաինային ուղարկված բարեգործական օգնության չափը հասել է 924 միլիոն դոլարի, և միջոցները շարունակում են հոսել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, փոխանցում է «Корпореспондент»-ը։ «Միջոցներն հիմնականում ուղարկվում են ՄԱԿ-ի կառույցների և միջազգային մարդասիրական կազմակերպությունների հաշիվներին։ Եվ նրանք իրենց հերթին այն տրամադրում են փախստականներին՝ տարբեր երկրներում»,- ասել է Ուկրաինայի […]
19:14 16.04.2022
Ֆրանսիական կոսմետիկայի L’Occitane ընկերությունը փակում է բոլոր խանութները և առցանց խանութները Ռուսաստանում։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։ «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք զգալիորեն կրճատել ենք մեր բիզնես գործունեությունը Ռուսաստանում ։Մենք կասեցրել ենք ներդրումների և ընդլայնման ծրագրերը,դադարեցրել ենք վաճառքը: Ամբողջ աշխարհում մեր աշխատակիցներին հնարավոր հանրային ագրեսիայից պաշտպանելու համար մենք որոշել ենք փակել մեր […]
19:06 16.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
18:57 16.04.2022
Արթուր Դալալոյանը անհատական բազմամարտում հաղթել է Ռուսաստանի մարմնամարզության առաջնությունում։ Դալալոյանը հավաքել է 163.229 միավոր և զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կիրիլ Պրոկոպիևը (162,83), երրորդը՝ Վիկտոր Կալյուժինը (162,295): Նշենք, որ Ռուսաստանի ևս երկու ուժեղագույն մարմնամարզիկներ՝ Նիկիտա Նագորնին և Դավիդ Բելյավսկին, բաց թողեցին մրցաշարը առողջական պատճառներով: Հաղորդում է ArmSport.am-ը։
18:48 16.04.2022
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Եվրոպան Ուկրաինային մատակարարում է ոչ այն զենքը, որն հարկավոր է։ «Նրանք մեզ ուղարկում են ոչ այն զենքը, որը մենք խնդրել ենք, և ուղարկելը շատ ժամանակ է պահանջում»,- Պոդոլյակը գրել է Twitter-ի իր էջում։ Քաղաքական գործիչը պահանջել է Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ սպառազինություն «հիմա, ոչ թե մեկ […]
18:40 16.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Լոռու մարզ` Վանաձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նորակառույց շինությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին, աշակերտների և ուսուցիչների համար ստեղծված պայմաններին: Վարչապետին զեկուցվել է, որ դպրոցի նախկին շենքը 1988թ. երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային […]