TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Հունգարիան Ռուսաստանին գազի դիմաց կվճարի ռուբլով

19:50 11.04.2022

«Հունգարիան պատրաստ է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով, սա ԵՄ պատժամիջոցների խախտում չի լինի»։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ Հունգարիան ունի լուծում, որը թույլ կտա չխախտել ոչ մի պատժամիջոց, բայց միևնույն ժամանակ ապահովել երկրի գազամատակարարումը։  

̰
Թուրքիայից Ուկրաինա զենքի արտահանումը 30 անգամ աճել է

19:45 11.04.2022

Ուկրաինան 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից 30 անգամ ավելի շատ զենք է ստացել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալներից։ Ըստ այդմ՝ Թուրքիան 2022-ին Ուկրաինա է արտահանել 59.1 մլն դոլարի զենք-զինամթերք՝ 2021 թվականի առաջին եռամսյակի 1.9 մլն դոլարի դիմաց։ Նշվում է, որ վերջին տարիներին Ուկրաինան […]

̰
ՀՀ նախագահը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահին

19:41 11.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների, առկա տնտեսական մարտահրավերների, ապագայի հեռանկարների և անելիքների շուրջ: Արսեն Ղազարյանը նախագահին է ներկայացրել երկրի տնտեսական բարեփոխումների իրականացմանն ուղղված ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, առկա տարբեր […]

̰
Ապրիլի 4-10-ը Շիրակի մարզում գրանցվել է 36 ծնունդ

19:35 11.04.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ ապրիլի 4-10-ը, գրանցվել է 36 ծնունդ։ Լույս աշխարհ է եկել 21 տղա, 15 աղջիկ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
ՀՀ և ԳԴՀ կառավարությունների միջև ստորագրված ֆինանսական համաձայնագրով հայկական կողմին տրամադրվելու է 116 միլիոն 400 հազար եվրո

19:30 11.04.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. հոկտեմբերի 4-ին Բեռլինում: Ըստ համաձայնագրի` Հայաստանը որոշակի դրամական միջոցներ է ստանում Գերմանիայից` հստակ նպատակներով: «Ընդհանուր գումարի չափը կազմում է 116 միլիոն 400 հազար եվրոյին համարժեք դրամ: Դրանից 40 միլիոնն ուղղվելու է վերականգնվող էներգետիկ ոլորտի վարկավորմանը, իսկ 70 միլիոնն […]

̰
Վրաստանի վարչապետն ակնկալում է վառելիքի գների իջեցում

19:20 11.04.2022

Վրաստանում վառելիքի գները շուտով կիջնեն, դա պայմանավորված կլինի համաշխարհային շուկաներում վառելիքի գների հարաբերական անկմամբ և վրացական ազգային արժույթի ամրապնդմամբ, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Փոխանցում է jnews.ge-ն։ Վրաստանում վառելիքի գները փետրվարի վերջին մեկ լիտրի դիմաց գերազանցել են 4 լարինը։ Մասնագետները դա պայմանավորում են միջազգային շուկայում տիրող իրավիճակով և լարիի փոխարժեքով։ Վարչապետը նշել է, որ վառելիքի […]

̰
Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվն ավելանում է

19:13 11.04.2022

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվն ավելանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ օրինագծին իրենց աջակցությունն են հայտնել  ԱՄՆ կոնգրեսականներ Բարբարա Լին, Ջեյմս ՄաքԳովերնը, Ջեքի Սփեյերը, Ջիմի Գոմեսը: Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծը Կոնգրեսում ներկայացրել են ԱՄՆ կոնգրեսականներ Քերոլին Մալոնին […]

̰
Կայացել է Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովի և ԿԳՄՍ նախարարության համատեղ քննարկումը

19:07 11.04.2022

Ապրիլի 11-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել է քննարկում՝ ԿԳՄՍ  նախարար Անահիտ Հակոբյանի, նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Քննարկման թեման Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի աշակերտների մի խումբ ծնողների անունից ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին ներկայացված […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին

19:03 11.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Հանդիպման սկզբում Դեսպան Կիշան Դան Դևալը նախագահ Խաչատուրյանին նվիրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեղինակած «Հնդկաստանի ուղին. ռազմավարություններ անկայուն աշխարհի համար» գիրքը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ: Զրուցակիցները նշել […]

̰
«Զիփլայնի» աշխատակցի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

18:51 11.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին «Երազ» այգում «Զիփլայնի» աշխատակցի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 18:58-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ «Երազ» այգում քաղաքացին ընկել է «Զիփլայնից» և մարմնական վնասվածք ստացել: Նույն օրն ահազանգ է ստացվել նաև «Միքայելյան» բժշկական կենտրոնից […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Վանաձորում կարկտապաշտպան ցանցերի արտադրությամբ զբաղվող «Վաբատեքս» ընկերություն

18:46 11.04.2022

Ապրիլի 8-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է Վանաձորի «ՎԱԲԱՏԵՔՍ ՍՊԸ» ընկերություն։ Նրան ուղեկցել են տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը և նախարարության աշխատակիցներ։ Ընկերության տնօրեն Տիգրան Ղարաջյանը ներկայացրել է իրենց գործունեությունը, առաջիկա ծրագրերը և առկա խնդիրները։ 2017-ին հիմնված ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական նշանակության կարկտապաշտպան ցանցերի արտադրությամբ՝ առաջարկելով տեղական արտադրության HDPE որակի (բարձր խտության […]

̰
Արմեն Փամբուխչյանն ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

18:35 11.04.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Հունաստանի արտգործնախարարը կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16-երի վաճառքի հարցին

18:30 11.04.2022

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը մեկնաբանել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի տեսակետն առ այն, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը կծառայի ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նա նշել է, որ իրենք չեն պատրաստվում ողջունել Թուրքիայի վերազինումը և Հունաստանը չի կարող վերջ դնել Թուրքիայի նկատմամբ իր զգուշավոր մոտեցմանը։ Հունաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիային F-16 կործանիչների […]

̰
34 գործատու ներկայացրել է շուրջ 165 թափուր աշխատատեղ․ աշխատանքի տոնավաճառ Իջևանում

18:23 11.04.2022

Իջևանում անցակցվել է աշխատանքի տոնավաճառ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ներկա է եղել միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Տոնավաճառը, որը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

18:17 11.04.2022

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից: «Հեռախոսազանգերի, տեսագրված ուղերձների և նամակների տեսքով փորձել ենք այս ընթացքում պահպանել պարբերականությունը տեսակցությունների և շարունակելու ենք, քանի դեռ անձինք գտնվում են անազատության մեջ»,- ասել է […]

̰
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին

18:14 11.04.2022

Ապրիլի 11-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Հայտնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։ Ողջունելով համանախագահի այցը Երևան` ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահ Ռոքֆոյն ևս շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

18:07 11.04.2022

Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

̰
Գերմանիայի կանցլերը մտադիր է ապրիլի վերջին այցելել Ճապոնիա

19:58 09.04.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ծրագրում է ապրիլի վերջին այցելել Ճապոնիա և բանակցություններ վարել վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Kyodo գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայի, Չինաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանումը։ Բացի դրանից, երկու երկրների կառավարությունների ղեկավարները կանդրադառնան G7-ի շրջանակներում համագործակցության […]

̰
Վարշավայում անցկացված բարեգործական միջոցառմանը Ուկրաինայի համար 9,1 միլիարդ եվրո օգնություն է հավաքվել

19:54 09.04.2022

Վարշավայում բարեգործական միջոցառման մասնակիցները 9,1 միլիարդ եվրո օգնություն են հավաքել ուկրաինացի փախստականների և ներքին տեղահանվածների համար: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, այս գումարից 1 մլրդ եվրոն հատկացրել է Եվրոպական հանձնաժողովը։ «Բացի դրանից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարել 1 միլիարդ եվրոյի լրացուցիչ […]

̰
Իրանը հետ չի կանգնի խաղաղ միջուկային ծրագիր մշակելու իր իրավունքից․ Ռաիսի

19:37 09.04.2022

Թեհրանը ոչ մի քայլ հետ չի կանգնի խաղաղ միջուկային ծրագիր մշակելու իր իրավունքից. Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։ «Մենք հետ չենք կանգնի Իրանի ժողովրդի միջուկային [ծրագրի] իրավունքը պաշտպանելու ճանապարհից», – ասել է նա։ «Մենք արդեն հարյուրերորդ անգամ ենք հայտարարում, որ մեր միջուկային արտադրությունը խաղաղ է»։ Քաղաքական գործիչի ելույթը հեռարձակել է […]

̰
«Բավարիան» դժվարին հաղթանակ տարավ սեփական հարկի տակ

19:28 09.04.2022

Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»: Տանտերերի հաղթական գոլը խփեց Ռոբերտ Լեվանդովսկին 82-րդ րոպեին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը: Այս խաղից հետո «Բավարիան»69 միավորով առաջին տեղում է: Հաղորդում է ArmSport. am-ը։

̰
Ջոնսոնը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը

19:21 09.04.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, կողմերը քննարկել են ռազմաքաղաքական հարաբերությունների խորացումը։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը։ «Վարչապետն այցելել է Ուկրաինա՝ անձամբ հանդիպելու նախագահ Զելենսկուն՝ ի նշան ուկրաինացի ժողովրդին համերաշխության: Նրանք քննարկել են Ուկրաինային երկարաժամկետ աջակցության հարցը, վարչապետը կներկայացնի ֆինանսական և […]

̰
Ապրիլի 11-ին Եվրամիությանն անդամակցության հայտի հարցաշարը կփոխանցվի Վրաստանին․ Օլիվեր Վարհեյն

19:12 09.04.2022

Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյն ասում է, որ ապրիլի 11-ին Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը կներկայացնի Վրաստանին։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Նախագահ ֆոն դեր Լայենը երեկ Ուկրաինային է հանձնել հարցաթերթիկը, իսկ ես երկուշաբթի կհանձնեմ Վրաստանին ու Մոլդովային։ Պատասխանը կօգնի Եվրահանձնաժողովին նախապատրաստել իր տեսակետները երեք երկրների Եվրամիությանն անդամակցության դիմումի վերաբերյալ, ինչպես պահանջել է […]

̰
Երկարատև բուժումից հետո ԲԿՄԱ է վերադարձել Ախմեդ Ջինդոյանը

19:03 09.04.2022

Երևանի ԲԿՄԱ-ն պայմանագիր է կնքել Ախմեդ Ջինդոյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երկարատև բուժումից հետո թիմին է միացել Ախմեդ Ջինդոյանը։ Հայկական ֆուտբոլում պենտա-տրիկ գրանցած եզակիներից մեկը ԲԿՄԱ-ին է միացել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 24-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Վանը»: Այս մրցաշրջանում անցկացրել է 2 խաղ Հայաստանի գավաթի […]

̰
Զախարովան պատասխանել է Բորելի՝ Ուկրաինայի հակամարտության ռազմական լուծման մասին խոսքերին

18:55 09.04.2022

Եվրամիությունը տնտեսական կազմակերպությունից վերածվել է ՆԱՏՕ-ի տնտեսական հարաբերությունների բաժնի,նշել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելի հայտարարությունն այն մասին, որը պատերազմը պետք է հաղթել «ռազմի դաշտում»։ «Ահա ձեզ համար «տնտեսական կազմակերպությունը»: Սա այլևս Եվրամիություն չէ, դա պարզապես ՆԱՏՕ-ի տնտեսական հարաբերությունների բաժինն է»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում: Այսպիսով, […]

̰
«Այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»․ Բորելի անսպասելի հայտարարությունը

18:49 09.04.2022

  ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ Կիև կատարած այցի ժամանակ ցանկացել է, որ հակամարտությունը լուծվի ոչ թե դիվանագիտական, այլ ռազմական ճանապարհով։ Այս մասին Բորելը գրել է Twitter-ում իր  հաղորդագրությունների շարքում, որով և ավարտել է իր այցը Ուկրաինա, որտեղ ուղեկցում էր  իր  ղեկավարին՝ Եվրահանձնաժողովի նախագահ […]

̰
5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում

18:40 09.04.2022

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 9-ին Թուրքիայի արևելքում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է  Մալաթիայից ( բնակչությունը՝400 հազար) 40 կմ հեռավորության վրա և  Սինջիկից (մոտ 5 հազար բնակչությամբ ) 10 կմ հեռավորության վրա։  

̰
Զելենսկին Կիևում հանդիպում է անցկացնում  Ջոնսոնի հետ

18:33 09.04.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի մայրաքաղաքում բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Այս մասին  տեղեկացնում է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Հենց հիմա մեկնարկել է  Բորիս Ջոնսոնի այցը և  Կիևում դեմ առ դեմ հանդիպումն է Զելենսկու հետց», – նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ այս մասին գրել է «Facebook»-ում : […]

̰
Ապրիլի 9-ի դրությամբ Հանրապետություն է ներկրվել 5,400 տոննա պարարտանյութ

18:14 09.04.2022

Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Արծվանիստ գյուղում մանկապարտեզի շենքն է հիմնանորոգվում և նորացվում է ջրամատակարարման ցանցը

18:05 09.04.2022

Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում ընթացքի մեջ են գտնվում 2021 թվականից մեկնարկած մանկապարտեզի հիմնանորոգման և նոր աղբյուրակապի կառուցման ծրագրերը, որոնց իրականացման համար ներդրվել է 37 միլիոն 717 հազար դրամ, որի 23 միլիոն 134 հազար 840 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 14 միլիոն 582 հազար 160 դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանի ներդրումը։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Իրականացվող աշխատանքների արդյունքում […]

̰
BACK_TO_TOP