18:45 07.04.2022
Կառավարությունը 3.8 մլրդ դրամ է հատկացրել առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման համար սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար: «Ամբողջ ծրագրի իրականացման արդյունքում ունենալու ենք 50 նոր վերակառուցվող բժշկական կենտրոններ, որոնք համապատասխանելու են բոլոր միջազգային չափանիշներին»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
19:55 06.04.2022
Ավստրիական կարմիր խաչի հովանավորությամբ, Լոռու մարզի Մեծ Պարնի բնակավայրում ստեղծվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, որում ընդգրկված կամավորների առաջին հատուկ տակտիկական վարժանքն անցկացվել է այսօր Շիրակամուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տարածքում։ Վարժանքն իրականացվել է ԼՄՓՎ հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողների հետ համատեղ և կրում էր «Ուժեղ երկրաշարժի ժամանակ աշակերտների և ուսուցիչների պաշտպանության կազմակերպում և իրականացում» խորագիրը։ Ներկա են […]
19:45 06.04.2022
Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ Գյումրիում ապրիլի 6-ին կայացած արտագնա նիստում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը և Վաղարշակ Հակոբյանն առաջարկում են լրացումներ կատարել ՀՀ Հողային օրենսգրքում: Ներկայումս սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում սեփականատերը համայնքային […]
19:37 06.04.2022
Ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների և ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքով: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները: Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծման ուղղությամբ կատարված և կատարվող […]
19:33 06.04.2022
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին Պապուաշվիլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կից հրապարակելով լուսանկարներ: Փոխանցում է aliq.ge-ն։ «Պատիվ ունեցա հանդիպելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Վերահաստատվեց Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը», «Թվիթեր»-ի իր […]
19:29 06.04.2022
Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում։ Նշելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը, Սուրեն Պապիկյանը շեշտադրել է իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: […]
19:20 06.04.2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Վրաստանին աջակցող օրինագիծը։ Այն ստացել է երկկուսակցական լիակատար աջակցություն։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ ԱԳՆ-ի՝ օրինագծի քննարկման ժամանակ վերահաստատվել է ԱՄՆ-ի ամուր աջակցությունը Վրաստանին՝ հատկապես Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման ֆոնին։ Ամերիկացի գործընկերներն ընդգծել են, որ Վրաստանի կողքին լինելն ու հարաբերությունների […]
19:15 06.04.2022
Չնայած Թուրքիայում օրեցօր զարգանում են գլխարկների պատրաստման և ձևավորման տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, հայ վարպետների թողած գործերն ու յուրահատուկ ձեռագրերը շարունակում են իրենց դրոշմն ունենալ գլխարկագործության մեջ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Գլխակագործությամբ զբաղվող Թուրքիայի քաղաքացի 75-ամյա Իհսան Թաթուն «Güneş TV»-ին տված հարցազրույցում պատմել է, որ այդ արհեստը սովորել է հայ վարպետ Ավադիսից (Ավետիս-խմբ․)։ Թաթուի խոսքերով՝ նա 13 տարեկանից է […]
19:12 06.04.2022
2022 թվականի ապրիլի 1-ից ավարտվել են պետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները և մեկնարկել ամառային աշխատանքները: Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Գեղարքունիքի մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունները ձեռնամուխ են եղել ճանապարհների եզրերից աղբի մաքրման, ձմեռային պահպանության նպատակով իրականացված աշխատանքների ընթացքում օգտագործված և ասֆալտբետոնե ծածկի վրա առկա ավազի հեռացման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի մաքրման աշխատանքների իրականացմանը: Եղանակային պայմանների […]
19:01 06.04.2022
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, […]
18:50 06.04.2022
Երևանի քաղաքապետի որոշմամբ ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերումների և ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին շնորհվել է «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչումը։ Շնորհավորելով ճարտարապետին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի ու եկեղեցիների վերականգնման գործում ներդրած ավանդի համար: Հարկ է նշել, որ Հրաչյա Գասպարյանի նախագծերով և հսկողությամբ վերականգնված ու կոնսերվացված բազմաթիվ գործերը ոչ միայն […]
18:38 06.04.2022
Մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից են: Բժշկական ծառայությունների որակի, մատչելիության և հասանելիության ապահովմանն են ուղղված նաև ոլորտի պատասխանատուների մարզային այցերը: Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը եղել է Ալավերդու բժշկական կենտրոնում: Քննարկվել են մամոգրաֆիայի ազգային ծրագրի իրականացման մեխանիզմները, արդյունավետությունը, կանանց մասնակցության բարձրացման անհրաժեշտությունը, իրազեկմանն ուղղված հետագա քայլերը, Լոռու մարզում ծրագրի իրականացման արդյունքները: Վանաձորում կրծքագեղձի […]
19:44 05.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է. «Կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերություններն առանձնահատուկ ժամանակահատվածում են գտնվում, և մենք կարող ենք քաղաքական մակարդակում տեսնել նոր դինամիկա, նոր տրամադրություն և նոր հեռանկարներ: Ակնհայտ է, որ մեր երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև կա […]
19:40 05.04.2022
Թուրքիայում թեև փորձում են ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը 15 լիրայից ցածր պահել, այնուամենայնիվ, դա չի կասեցնում աննախադեպ գնաճը երկրում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մարտ ամսվա դրությամբ գնաճը կազմել է 60%, և սա աննախադեպ է վերջին 20 տարվա կտրվածքով: Համապատասխան գերատեսչություններն ակնկալում են, որ մինչև տարեվերջ գնաճը կնվազի՝ հասնելով ողջամիտ մակարդակի: Սակայն տնտեսագետներն այնքան էլ […]
19:33 05.04.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ կարևորելով խմելու ջրի նկատմամբ Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, կենտրոնական ապարատի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի հետ մասնակցել է ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի տեսուչների կողմից սահմանամերձ համայնքներում իրականացվող խմելու ջրի զննման աշխատանքներին։ Զննումն իրականացվել է Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում։
19:27 05.04.2022
Փետրվարի 24-ից արևմտյան երկրները անցանկալի անձ են հայտարարել ընդհանուր առմամբ 315 ռուս դիվանագետների։ Պարզվել է, որ դա մոտ 2,5 անգամ ավելի է, քան 2018 թվականին Սկրիպալի գործով պայմանավորված դիվանագիտական անձնակազմի նախկինում կատարված խոշոր արտաքսումից հետո։ Լեհաստանը (45), Գերմանիան (40), Սլովակիան (35), Ֆրանսիան (35), Իտալիան (30) ռուս դիվանագետների մեծ մասին արտաքսել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ […]
19:20 05.04.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին ստուգել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի առանձնատան կալանքը հանելու և անմիջապես այն վաճառելու հանգամանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով իրեղեն ապացույցի՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայի 1/6 բնակելի տուն […]
19:11 05.04.2022
ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը Տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խաչատրյանի, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Արտաշես Աբգարյանի և ոլորտային այլ պատասխանատուների հետ այցելել է Արմավիրի մարզ: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Այցի շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ մարզում ոռոգման համակարգի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի շուրջ: Մասնավորապես անդրադարձ […]
19:03 05.04.2022
ՆԱՏՕ-ն պետք է դասեր քաղի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից և հասկանա, թե ինչպես կարող է օգնել կազմակերպությանն անդամակցել ցանկացող մյուս երկրներին։ Այս մասին երեքշաբթի օրը, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «2008 թվականից մենք աջակցում ենք Կիևին, բայց կոնսենսուս չկար Ուկրաինայի դաշինքին անդամակցելու հարցում։ Կարծում եմ, որ այժմ՝ Ուկրաինա ներխուժելուց […]
18:56 05.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 55-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչուհին 2022թ. ապրիլի 5-ին՝ ժամը 02:15-ին, հաղորդում է տվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 18:20-ի սահմաններում, 1967թ. ծնված ամուսինը, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել, նրա մասին տեղեկություն […]
18:44 05.04.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
18:38 05.04.2022
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով շարունակվում են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների վերակառուցման աշխատանքները: Բերդում (Տավուշ) այն թևակոխել է ավարտական փուլ, իսկ Սպիտակի (Լոռի) նորակառույցը նոր է սկսվել։ Ծրագրով՝ միասնական ընդունարանի և մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական պաշտպանության բոլոր չորս ծառայություններ են մատուցվում արդեն իսկ 17 կենտրոններում: Տեղեկացնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։
18:32 05.04.2022
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախօրեին մեկնարկել են «Անատոլիայի ազգային արծիվ-2022/1» ուսումնավարժանքները։ Դրանք շարունակվում են ընթանալ Քոնյայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարության համակարգման ներքո: Այս մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրառում է արել Twitter-ում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ հիշյալ ուսումնական վարժանքները կտևեն մինչև ապրիլի 15-ը։ Վարժանքներին մասնակցում է Թուրքիայի զինվորական անձնակազմը։
18:24 05.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման հանդիպումներն առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հետագա խորացմանը և պետք է հնարավորինս հաճախ լինեն։ Նախագահն ընդգծել է, որ այս այցն առանձնակի նշանակություն ունի, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի […]
18:19 05.04.2022
Գավառ խոշորացված համայնքի Գեղարքունիք բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականից, կվերսկսվեն և կավարտվեն 2022 թվականի ընթացքում։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Ծրագրի պայմանագրային արժեքը 32 միլիոն 853 հազար դրամ է, որից 22 միլիոն 997 հազար դրամը կազմել է ՀՀ կառավարության, 9 միլիոն 855 հազար 900 դրամը՝ Գեղարքունիքի […]
18:07 05.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ մենք այս ծրագիրը շարունակաբար իրականացնում ենք՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների: Նաև ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել՝ ծրագիրը կոնկրետ արդյունքներ ունի այն նպատակների իրագործման տեսակետից, որ մենք առաջադրել ենք: […]
19:59 04.04.2022
Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացում։ Խաչքարը Մոն դը Մարսանին՝ Գյումրու նվերն է, հեղինակը գյումրեցի ճարտարապետ Սուրեն Կուրազյանն է։ Խաչքարի բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, բարձրաստիճան պաշտոնյաններ Ֆրանսիայից, ոչ միայն Մոն դը Մարսանում բնակվող, այլ նաև Ֆրանսիայի տարբեր անկյուններում ապրող հարյուրավոր հայեր: Տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։ […]
19:49 04.04.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել է «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը: 400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (1897-1937թթ.)՝ իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև պատկերված է «125 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարումն իրականացրել են […]
19:45 04.04.2022
Արթիկ համայնքի Վարդաքար բնակավայրում ընթանում են բնակավայրով անցնող սելավատարի հունի մաքրման աշխատանքներ, իրականացվել է շուրջ 180 մետր երկարությամբ հատվածի մաքրման աշխատանք։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ 2022 թվականի գարնանային հնարավոր վարարումների և սելավների ռիսկերից մարզի բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար, ղեկավարվելով Շիրակի մարզպետի «Հայաստանի […]