TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+13.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

̰
4,8 միլիոն մարդ արդեն լքել է Ուկրաինան. ՄԱԿ

18:20 16.04.2022

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն՝ ավելի քան 4,8 միլիոն ուկրաինացի լքել է հայրենի երկիրը երկրում տեղի ունեցող  ռազմական հակամարտությունների սկզբից ի վեր։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ապրիլի 15-ի դրությամբ արդեն երկիրը լքել է 4 836 445 մարդ։ Փախստականների մեծ մասը, ըստ կառավարության տվյալների, մեկնել է Լեհաստան (ավելի քան 2,74 միլիոն) և Ռումինիա (ավելի քան […]

̰
Հոնկոնգի ափերի մոտ նավթատար նավ է պայթել

18:12 16.04.2022

Հոնկոնգի ափերի մոտ պայթել է Chuang Yi նավթատարը։ Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը Հոնկոնգի ափերի մոտ, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ և վիրավորվել են անձնակազմի ևս վեց անդամներ, հայտնում է South China Morning Post-ը: Պատահարը տեղի է ունեցել տեղական Հոնկոնգից մոտ 300 կիլոմետր դեպի արևելք: Պետական ծառայությունը դեպքի վայր է ուղարկել երկու ուղղաթիռ՝ […]

̰
Հույս ունեմ` Պարեկային ծառայությունը կվերցնի Ոստիկանության բոլոր լավագույն ավանդույթները և կլրացնի այն բոլոր թերությունները, որոնք նախկինում եղել են. Նիկոլ Փաշինյան

18:05 16.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ Վանաձորում մասնակցել է Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի […]

̰
Փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

17:42 16.04.2022

Ապրիլի 16-ին, ժամը 13:25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի Պուրակ» կոչվող տարածքից դեպի Ամբերդ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ք․ Զ․ և […]

̰
Տիկնիզյանը կրկին հրաժարվել է խաղալ Հայաստանի հավաքականում

17:18 16.04.2022

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կրկին չի ընդունել Հայաստանի հավաքականում հանդես գալու առաջարկը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Metaratings.ru-ը: Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կապ է հաստատել խաղացողի հետ, սակայն ստացել է հերթական մերժումը։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը դեռ մտադիր չէ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։

̰
Վրաստանում հանրայնացվել է ԵՄ անդամակցության հարցաթերթիկի առաջին մասը

20:55 15.04.2022

Վրաստանի կառավարությունը հրապարակել է ԵՄ անդամակցության համար Վրաստանի ստացած հարցաթերթիկի առաջին մասը։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ կառավարությունից հայտնում են, որ ԵՄ-ից ավելի ուշ կստանան նաև հարցաթերթիկի երկրորդ մասը, որը նույնպես հասանելի կլինի հանրությանը։ Հարցաթերթիկը բաղկացած է 369 հարցից, որոնք բաժանված են մի քանի ենթաբաժինների և մտահոգությունների. Ժողովրդավարություն և օրենքի գերակայություն, Հիմնական իրավունքներ, Տարածաշրջանային խնդիրներ և միջազգային […]

̰
Մայիսի 16-ից Արցախում կգործեն գազի նոր սակագներ

20:51 15.04.2022

  Այսօր՝ ապրիլի 15-ին, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգի առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲ ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը, սահմանվել են «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները. ամսական մինչև 10 000խ/մ վաճառվող բնական […]

̰
Տեղի է ունեցել «Սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի Շիրակի մարզային փուլը

20:46 15.04.2022

Այսօր տեղի են ունեցել «Սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի Շիրակի մարզային փուլի մրցումները, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Միջոցառմանը մասնակցելու համար Շիրակի մարզից հայտավորվել էր 187 աշակերտ, որից 130 տղա և 57 աղջիկ։ Տղաները մրցել են վեց քաշային կարգերում՝ մինչև […]

̰
Վարչապետը հյուրընկալել է մեծանուն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովին

20:39 15.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է մեծանուն ֆիզիկոս, Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովին: Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որի անդամ է նաև ՀՀ գիտության կոմիտեն, լավ հարթակ է զարգացնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության […]

̰
2022-ի սուբվենցիոն ծրագրերի մեկնարկից առաջ Փարաքար միավորված համայնքում  ավարտում են նախորդ տարվա ծրագրերը

20:25 15.04.2022

Շարունակվում են  Մուսալեռ համայնքի Նար-Դոս, Շիրազ փողոցների և Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհի գազիֆիկացման աշխատանքները։ Ծրագրի արժեքը՝ 21.4 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 9.6 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 55%` 11.8 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 18.1 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Արտդիանշին» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողություն […]

̰
Թուրքիան դատապարտել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ուժայինների գործողությունները Երուսաղեմում

20:20 15.04.2022

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «Պաղեստինում լարվածության աճի և Իսրայելի անվտանգության ուժերի կողմից Ալ-Աքսա մզկիթում աղոթող մուսուլմանների դեմ գործողության» վերաբերյալ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան անընդունելի է համարում և դատապարտում է Պաղեստինի մի շարք քաղաքներում հատկապես Ջենինում Իսրայելի անվտանգության ուժերի կողմից 7 պաղեստինցու, այդ թվում մեկ երեխայի սպանությունը, ինչպես նաև Ալ-Աքսա […]

̰
ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող բնական սերուցքային  կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն

20:14 15.04.2022

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն։ Սակագնային արտոնությունը տրամադրվում է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի իրավասու մարմնի կողմից տրված՝ […]

̰
«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակման հարցերը քննարկվել են Գեղարքունիքի մարզում

20:08 15.04.2022

«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկումն է կայացել Գեղարքունիքի մարզպետարանում «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկմանը մասնակցել են  Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության, կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների և մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչներ։ Ծրագրի առանձին դրույթների իրազեկմամբ հանդես են եկել  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող […]

̰
Արցախի նախագահն ընդունել է մի խումբ կամավորականների

20:03 15.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին ընդունել է մի խումբ քաղաքացիների, որոնք վերջին օրերին շփման գծում առաջացած լարվածության ընթացքում կամավորական սկզբունքով ծառայության են մեկնել: Շնորհակալություն հայտնելով հայրենասիրության բարձր գիտակցության համար՝ երկրի ղեկավարն արդյունավետ է գնահատել նրանց կատարած աշխատանքը՝ ընդգծելով այն Պաշտպանության բանակի և ուժային այլ կառույցների ստորաբաժանումների հետ համագործակցված եղանակով իրականացնելու հանգամանքը։ Հանրապետության նախագահը […]

̰
Ռուսաստանը անցանկալի անձ է հայտարարել ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի

19:56 15.04.2022

Ռուսաստանը, ի պատասխան Եվրամիությունում մշտական ​​ներկայացուցչությունից իր աշխատակիցների վտարման, պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի։ Այս մասին ապրիլի 15-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։ «Ի պատասխան Եվրամիության ոչ բարեկամական գործողությունների՝ Ռուսաստանում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա և մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը։ […]

̰
Անցկացվել է ՊՆ համակարգի զինծառայողների բնակարանային ծրագրի շահառուների վիճակահանություն

19:50 15.04.2022

Ապրիլի 15-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվել է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների վիճակահանությունը։ Վիճակահանության միջոցով որոշվել են այն զինծառայողները, ովքեր հնարավորություն կունենան 2022 թվականի ընթացքում հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններով ձեռք բերել անշարժ գույք ՀՀ տարածքում։ […]

̰
Վրաստանում ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացնում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի

19:44 15.04.2022

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությամբ արդարադատության նախարարության դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ հաջակցություն Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ցուցարարները կառավարությունից պահանջում են ուսումնասիրել ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը, որում խոսվում է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալման մասին։ Ակցիայի մասնակիցների պարզած պաստառների վրա գրված է՝ «Սահակաշվիլին քաղաքական փախստական ​​է», «Մենք չենք կարող […]

̰
Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը

20:50 14.04.2022

Ապրիլի 14-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը: Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը, ապա հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով, լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս […]

̰
Եվրոպայում գազի գնի նվազում է գրանցվել

20:44 14.04.2022

Եվրոպայում գրանցվել է գազի գնի նվազում, ֆյուչերսների գներն իջել են ավելի քան 8%-ով և յասել են  հազար խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարի, ՌԻԱ Նովոստին ներկայացրել է  Լոնդոնի ICE բորսայի տվյալները։ Եվրոպական խոշորագույն TTF կենտրոնի ինդեքսի համաձայն՝ գազի մայիսյան ֆյուչերսները առևտրային նստաշրջանը բացել են փոքր մինուսով՝ մոտ 1200 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։ Հստակեցվում է, որ […]

̰
Կանադան Լեհաստան կուղարկի 150 զինվոր

20:36 14.04.2022

Կանադական կողմը շուտով Լեհաստան կուղարկի մինչև 150 զինվորական՝ օգնելու Լեհաստանի իշխանություններին կօգնի կարգավորել Ուկրաինայից փախստականների հոսքը։ Այս մասին հինգշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, Օնտարիո նահանգի ռազմաբազայում հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ այս տեղակայումը եռափուլ ծրագրի մի մասն է, որը կիրականացվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել […]

̰
Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում նշել են վրաց լեզվի օրը

20:30 14.04.2022

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում նշել են վրաց լեզվի օրը։ Այս լեզուն համալսարանում ուսուցանվում է 2014 թվականից: Արդեն չորրորդ տարին նշում են տոնը` նպատակ ունենալով մոտիվացնել ուսանողներին, ծանոթացնել վրացերենին, վրաց մշակույթին: Միջոցառման հեղինակները կարծում են, որ անգամ ամենացածր մակարդակում երկու երկրների կապը կարող է բերել բարձր մակարդակում բարիդրացիական հարաբերությունների: Հաղորդում է aliq.ge-ն։

̰
ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության անկում է կանխատեսել 2022 և 2023 թվականների համար

20:24 14.04.2022

ԱՄՀ-ն հաջորդ տարի կանխատեսում է համաշխարհային տնտեսության անկում՝ պայմանավորված համաճարակով և Ուկրաինայում տիրող իրավիճակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ապրիլի 14-ին հայտարարել է  հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։ «Մենք կանխատեսել ենք համաշխարհային տնտեսության հետագա անկում ինչպես 2022-ին, այնպես էլ 2023-ին»,- ասել է ԱՄՀ ղեկավարը: Նա նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունները կհանգեցնեն 143 երկրների համար […]

̰
Իսրայելը գերհզոր մարտական ​​լազեր է փորձարկել

20:17 14.04.2022

Իսրայելի պաշտպանության նախարարության հետազոտությունների և զարգացման  վարչությունը և Rafael ընկերությունը հաջողությամբ ավարտել են գերհզոր լազերային փորձարկումների շարքը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է, ցուցադրական մոդելը տարբեր սցենարներով հաջողությամբ որսացել է անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ականանետեր, հրթիռներ, այդ թվում՝ հակատանկային։ Փորձարկումները ծրագրի առաջին փուլն են, որն իրականացվել է […]

̰
Ուկրաինան ամերիկյան հարվածային անօդաչու սարքեր կստանա

20:11 14.04.2022

Ուկրաինան բանակցություններ է վարում ամերիկյան արտադրության MQ-9 Reaper  ծանր հարվածային անօդաչու թռչող սարքերի գնման շուրջ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Forbes-ին։ Անցյալ շաբաթ Ուկրաինայի ներկայացուցիչները հանդիպել են General Atomics-ի հետ, որն արտադրում է մարտական ​​անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ MQ-9 Reaper՝ ԱՄՆ բանակի առաջնային հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքը, ասվում է զեկույցում: Բանակցությունները չէին […]

̰
Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ

20:06 14.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Երկրի ղեկավարը նախ լսել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի զեկույցը շփման գծի օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ, ապա մանրամասն անդրադարձել Հանրապետությունում առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին: Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ […]

̰
Օլիմպիական խաղերի 7-ակի չեմպիոն Էլիսոն Ֆելիքսն ավարտեց կարիերան

19:57 14.04.2022

Ամերիկացի վազորդուհի, Օլիմպիական խաղերի 7-ակի չեմպիոն և աշխարհի 13-ակի չեմպիոն Էլիսոն Ֆելիքսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Էլիսոնը Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզուհին է։ «Երբ ես փոքր աղջիկ էի, երբեք չէի պատկերացնում, նույնիսկ իմ ամենախենթ երազներում, որ նման կարիերա կունենամ։ Ես այնքան երախտապարտ եմ այս սպորտաձևին, որը փոխել է իմ կյանքը: […]

̰
Իրանը գործարկել է ուրանի հարստացման ցենտրիֆուգների մասերի արտադրության գործարանը

19:53 14.04.2022

Իրանը Նաթանզ քաղաքում շահագործման է հանձնել ուրանի հարստացման ցենտրիֆուգների մասերի արտադրության նոր գործարան։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցին։ «2022 թվականի ապրիլի 13-ին Իրանը գործակալությանը տեղեկացրել է, որ մեխանիզմները գործարկվելու են նույն օրը»,- ասվում է կազմակերպության զեկույցում՝ չհստակեցնելով, թե արդյոք համոզված է, որ գործողությունը սկսվել է։ […]

̰
Գերմանիան նախազգուշացրել է առանց ռուսական գազի ամբողջական կոլապսի մասին

19:45 14.04.2022

Ռուսական էներգակիրների նկատմամբ էմբարգոյի սահմանումը կործանարար հետևանքների կհանգեցնի գերմանական արդյունաբերությանը, ասել է Covestro քիմիական կոնցեռնի գործադիր տնօրեն Մարկուս Շտայլեմանը։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։ «Սա կարող է հանգեցնել ամբողջ արտադրական և մատակարարման շղթայի փլուզմանը, ինչը կվտանգի հարյուր հազարավոր աշխատատեղեր»,- ասել է նա։ Շտայլեմանը հավելել է, որ ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ հետևանքները դեռ պարզ չեն, սակայն […]

̰
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին

19:39 14.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել պարոն Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները: Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։ Անդրադարձ է […]

̰
BACK_TO_TOP