TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Արբաթ գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

19:34 14.04.2022

Ապրիլի 14-ին՝ ժամը 17։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։04-ին։

̰
Հրազդան քաղաքում այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը

19:29 14.04.2022

Ապրիլի 14-ին՝ ժամը 16:35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Պուրակային փողոցում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուրակային փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ […]

̰
Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը փոփոխվել է

19:23 14.04.2022

ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հաստատել են Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների և ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության երկու խմբերի հանդիպումների նոր ժամանակացույցը: Հայտնում է ՀՖՖ-ն։   Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նախկին խաղացանկը փոփոխվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի՝ մարտի 24-ին նախատեսված և հետաձգված Շոտլանդիա-Ուկրաինա հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին:   […]

̰
Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը  չի պատրաստվում առաջիկայում խոսել Պուտինի հետ

19:09 14.04.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև շփումներ մոտ ապագայում չեն նախատեսվում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնի տնտեսական ակումբի կողմից կազմակերպված համաժողովում:   Մարտի վերջին Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդն ասել էր, որ Բայդենն այս փուլում մտադիր չէ Պուտինի հետ […]

̰
Նիդեռլանդներն իր ընկերություններին արգելել է գազի դիմաց վճարել ռուբլով

19:03 14.04.2022

Նիդեռլանդները թույլ չի տա իր ընկերություններին ընդունել Մոսկվայի պահանջը՝ գազի դիմաց վճարել ռուբլով, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։ Նիդեռլանդների կառավարությունը համաձայն է Եվրահանձնաժողովի այն եզրակացության հետ, որ ռուսական որոշումը խախտում է գործող պատժամիջոցները, մեջբերում է Bloomberg-ը։  

̰
ԳԹԿ պատասխանատուները Շիրակի մարզի տնօրենների հետ հանդիպմանը քննարկել են ավարտական, պետական ընդունելության քննությունների կարգերում կատարված փոփոխությունները

18:56 14.04.2022

2021-2022 թվականների ավարտական, պետական ընդունելության քննությունների կարգերում կատարված փոփոխությունների, կազմակերպչական աշխատանքների մասին են անդրադարձել Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն ու գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուները մարզի դպրոցների տնօրենների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Անդրադարձ է կատարվել փոփոխություններին, դրանցից բխող քայլերին ու միջոցառումներին։ Կառավարության ապրիլի 7-ի նիստում […]

̰
Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների չորրորդ փոխանակման մասին

18:50 14.04.2022

Ուկրաինայի իշխանությունները ռազմագերիների փոխանակման արդյունքում վերադարձրել են 30 գերի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Մասնավորապես, ինչպես նշել է Վերեշչուկը, հայրենիք են վերադարձել 22 ուկրաինացի զինվորական և ութ քաղաքացիական անձ։ «Նախագահ Զելենսկու հրամանով այսօր տեղի է ունեցել ռազմագերիների հերթական՝ չորրորդ փոխանակումը։ Փոխանակվել է հինգ սպա և 17 զինծառայող։ Նաև ազատ է արձակվել ութ […]

̰
Քննչական կոմիտեում անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

18:44 14.04.2022

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է  Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Օրակարգային առաջին հարցի շրջանակներում Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է  ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում համապատասխան աշխատանքային խմբի կողմից ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Հիմնական զեկուցողն անդրադարձ է կատարել […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանությունը դեռ խնդիր է Վրաստանում. ԱՄՆ պետդեպարտամենտ

19:59 13.04.2022

Վրաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների խախտման դեպքերը հետաքննելու համար, սակայն մեղավորների անպատժելիությունը մնում է խնդիր՝ ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների մասին 2021 թվականի զեկույցում։ Հաղորդում է Aliq Media-ն։ Փաստաթղթում խոսվում է հուլիսի 5-6-ի իրադարձությունների մասին։ «Կառավարության կողմից հուլիսի 5-6-ի բռնությունների վերաբերյալ արժանի հետաքննություն չանցկացնելը և բռնության կազմակերպիչներին քրեական պատասխանատվության չենթարկելը հանգեցրել է […]

̰
Համաժողով՝ «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնախնդիրներ» թեմայով

19:54 13.04.2022

Այսօր՝ ապրիլի 13-ին, տեղի է ունեցել «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնախնդիրներ» թեմայով համաժողով: Տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Համաժողովի ընթացքում քննարկվել են կառավարության որոշմամբ հաստատված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության 2021 թվականի համար նախատեսված 23 միջոցառումների կատարողականը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման, քրեակատարողական հիմնարկներն արդի ինժեներատեխնիկական միջոցներով վերազինելու, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, […]

̰
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում քննարկվել է թմրամիջոցների վնասների վերաբերյալ իրազեկման միջոցառումների ծրագիրը

19:45 13.04.2022

ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» են այցելել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը  և առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը՝ ծանոթանալու իրականացված բարեփոխումներին: Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի ուղեկցությամբ Լենա Նանուշյանն ու Վարդուհի Գրիգորյանը շրջել են հիմնանորոգված, վերազինված և կահավորված բաժանմունքներով։ Ներկայացվել են վերջին երկու տարում կենտրոնում իրականացված բարեփոխումները։ Այնուհետև հանդիպում-քննարկում է տեղի ունեցել կենտրոնի […]

̰
Կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին

19:35 13.04.2022

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ին: Տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

̰
Քննարկվել են ԵՄ ֆինանսավորմամբ «Դիմակայունություն, վերականգնում և զարգացում Սյունիքի մարզի համար» ծրագրի առաջնահերթությունները

19:31 13.04.2022

Ապրիլի 12-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից Սյունիքում իրականացվելիք ծրագրի (ԵՄ աջակցությամբ) միջազգային ու հայ («Սիվիտտա Հայաստան») փորձագետների խմբին։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Հյուրերը նախ ներկայացրել են նախատեսվող «Դիմակայունություն, վերականգնում եւ զարգացում Սյունիքի մարզի համար» խոշոր ծրագիրը, այնուհետև մարզի […]

̰
«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում վերակառուցվում է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը

19:20 13.04.2022

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում մեկնարկել են դպրոցի վերակառուցման աշխատանքները: Այս դպրոցը ճանաչվել է սեյսմավտանգ և ենթակա է կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ համատեղ շրջայց են կատարել Աբովյանի թիվ 2 […]

̰
Ղազանչիի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել վարժանք-տարհանում

19:10 13.04.2022

ՍՊՏԾ ԲՏԱԲ-ի աշխատակիցների հերթական այցը Շիրակի մարզի Ղազանչի բնակավայրի միջնակարգ դպրոցն էր։ Անցկացվել է «Երկրաշարժը և երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները» թեմայով զեկուցում։ Տեղեկացնում է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։ Զեկուցումից հետո իրականացվել է վարժանք-տարհանում։ Այնուհետև ԲՏԱԲ-ի աշխատակիցները այցելել են վարչական ղեկավարի նստավայր, հանդիպում ունեցել վարչական ղեկավար Լուսինե Սիմավոնյանի հետ, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր հետագա համագործակցության […]

̰
Վահան Քերոբյանը և ՌԴ արդյունաբերության ու առևտրի նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ծավալների վերականգնման հարցերը

18:52 13.04.2022

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև համատեղ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ 2021 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխադարձ առևտուրն աճել է 12,7%-ով […]

̰
Խոյ միավորված համայնքում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքները

18:45 13.04.2022

Ավարտական փուլում է գտնվում Հովտամեջ բնակավայրի Երևանյան փողոցի մայթերի և Հ. Բաղրամյան փողոցի բարեկարգումը: Ծրագրի արժեքը 30.6 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը համահավասար է՝ յուրաքանչյուր մասով 15.3 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը շուրջ 29.8 մլն դրամ է, իսկ կապալառու կազմակերպությունը «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ն է։ Ծրագրի արդյունքում […]

̰
Շրջակա միջավայրի նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է շրջակա միջավայրերի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը

19:45 12.04.2022

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի գլխավորած պատվիրակությանը։ «Հանդիպմանը հնարավորություն ունեցանք քննարկելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրերի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը, փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար եղել է և […]

̰
ԱԺ-ն առաջարկում է կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման հետ կապված հարցերը

19:33 12.04.2022

«ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ապրիլի 12-ին: Նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը: Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման և անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները: Կկարգավորվեն նաև ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի […]

̰
Միացյալ Նահանգները պատրաստ է ներգավվել, այդ թվում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ. ԱՄՆ-ն արձագանքում է Լավրովի հայտարարությանը

19:27 12.04.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար […]

̰
«Այս պահին Թուրքիան հիպերինֆլյացիայի եզրին է»․ թուրք տնտեսագետ

19:06 12.04.2022

Թուրք տնտեսագետ Սելչուք Գեչերն անդրադարձել է Թուրքիայի ֆինանսական շուկայի վատթար վիճակին։ Նրա դիտարկմամբ՝ այս պահին Թուրքիան գտնվում է հիպերինֆլյացիայի եզրին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։   «Դոլարի փոխարժեքը հասել է 15 լիրայի: Ի՞նչ տարբերություն՝ արտարժույթը 15.40 լիրա է, թե՞ 15, տարբերությունը չնչին է: Մինչ մեր աչքին դոլարը 14-15 լիրա է երևում, շուկայում դրա իրական փոխարժեքը 22-23 լիրա […]

̰
Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի բավարարված հայցը՝ մերժելով Նարեկ Մանթաշյանի բողոքը

18:58 12.04.2022

Վերաքննիչ դատարանն ապրիլի 7-ին ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի հայցի հիման վրա կայացրած Առաջին ատյանի դատարանի վճիռը: Դատարանը պարտավորեցրել է Նարեկ Մանթաշյանին վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները:  Տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։   Դատարանը վճռել է՝ Նարեկ Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել […]

̰
Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը պատրաստվում են Ուկրաինա մեկնել

18:50 12.04.2022

Վրաստանի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ պատրաստվում են մեկնել Ուկրաինա։ Փախանցում է Aliq Media-ն։ «Քրոնիկա» հաղորդման փոխանցմամբ՝ իշխող թիմից Ուկրաինա մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմում կլինեն Արչիլ Թալակվաձեն, Դավիթ Սերգեենկոն և Բեքա Օդիշարիան։ Իսկ ընդդիմության պատվիրակության կազմում կլինեն Լևան Իոսելիանին, Գիորգի Վաշաձեն, Խատիա Դեկանոիձեն և խորհրդարանական բոլոր կուսակցություններից ևս մեկական ներկայացուցիչ։ Ըստ «Քրոնիկայի»՝ այս […]

̰
Շիրակի մարզի ավտոմոբիլային ճանապարհներին կատարվում են ամառային սպասարկման աշխատանքներ

18:43 12.04.2022

Ընթացքի մեջ են Շիրակի մարզի ավտոմոբիլային ճանապարհների ամառային և ձմեռային ընթացիկ, ինչպես նաև ճանապարհների վրա առկա պարսպող համակարգերի (մետաղական արգելափակոցների) պահպանման աշխատանքները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Մարզի ճանապարհները սպասարկող 4 ընկերություններն այժմ իրականացնում են ամառային սպասարկման աշխատանքներ։ Մասնավորապես, Արթիկի, Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում կատարվում են երթևեկելի պաստառի և կողնակների մաքրման (աղբից և օտար առարկաներից), […]

̰
Հստակեցվում են «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքները

18:32 12.04.2022

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում առաջարկվող լրացումները և փոփոխությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքների առանձին կարգավորումները, ինչպես նաև կլուծվեն օրենքների կիրառման ժամանակ ծագած խնդիրները: Նախատեսվում է բարեփոխումներ կատարել  կենսաթոշակային ոլորտում, ինչպես նաև […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին

18:20 12.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին: Հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին և ընդլայնման հնարավորություններին, ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի զարգացմանը վերաբերող հարցերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Էռնեկյան ընտանիքին […]

̰
Թուրքական դատարանն արդարացրել է Էրդողանին «վիրավորած» Հասան Ջեմալին

18:10 12.04.2022

Թուրք հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը դատարանի կողմից արդարացվել է։ Նա մեղադրվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու մեջ։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ջեմալի նկատմամբ դատավարություն էր սկսվել Էրդողանին 2 անգամ վիրավորելու մեղադրանքով: Գործի համար հիմք են ծառայել Էրդողանի վերաբերյալ Ջեմալի 2 թվիթերյան գրառումները, որոնք նա կատարել էր 2016 և […]

̰
Վարչապետ Փաշինյանն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

18:04 12.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանին: Վարչապետը հաջողություններ է մաղթել պարոն Փամբուխչյանին կարևոր աշխատանքում և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման արդյունքում արտակարգ իրավիճակների նախարարության արդյունավետության աստիճանը կբարձրանա: «Սովորաբար նման դեպքերում մենք նոր նախարարին նշանակում ենք, հին նախարարին ճանապարհում, շնորհակալություն հայտնում կատարված աշխատանքի համար: Գիտեք, որ այս պարագայում մենք […]

̰
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզ

19:56 11.04.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ապրիլի 11-ին հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիին և կազմակերպության Կլիմայի փոփոխության, Երեխաների իրավունքների պաշտպանության, Երիտասարդական ծրագրերի ղեկավարներին։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Ս․ Մեստրոնին հակիրճ ներկայացրել է Հայաստանում UNICEF-ի գործունեությունն ու ծրագրային ուղղությունները՝ առավել մանրամասնորեն անդրադառնալով Սյունիքում իրականացված ու ընթացիկ աշխատանքներին՝ կրթական, սոցիալական զարգացման, իրավունքների պաշտպանության […]

̰
Ղազախստանը սահմանափակել է հացահատիկի և ալյուրի արտահանումը

19:54 11.04.2022

«Ղազախստանն ապրիլի 15-ից սահմանափակումներ է կիրառելու հացահատիկի և ալյուրի արտահանման վրա»: Այս մասին հայտարարել է երկրի գյուղատնտեսության առաջին փոխնախարար Այդարբեկ Սապարովը։ Նրա խոսքերով՝ Ղազախստանում տարեկան արտադրվում է մոտ 3 մլն տոննա ալյուր, սակայն այդ ծավալի կեսն արտահանվում է։ «Ներքին շուկայում դեֆիցիտի առաջացումից և ալրաղացների աշխատանքի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար 2022 թվականի ապրիլի 1-ի միջգերատեսչական հանձնաժողովը որոշել […]

̰
BACK_TO_TOP