18:32 28.03.2022
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 28-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի շարք անդամների՝ կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանի գլխավորությամբ։ Քննարկվել են վերջին օրերին շփման գծում լարվածությանն առնչվող հարցեր։ Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացվում՝ սահմանագծի արևելյան հատվածում հակառակորդին […]
18:16 28.03.2022
Մարտի 27-ին Հռոմի Սան Նիկոլա դա Տոլենտինո (Սուրբ Նիկողայոս) եկեղեցում Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի՝ Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված «Դադիի վանք Dadivank» գրքի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ներկաներին […]
00:05 28.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ ենԲերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններին և Արագածոտնի մարզի […]
23:51 27.03.2022
Մարտի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Վերին Խոտանան և Հարժիս գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]
23:45 27.03.2022
Նորվեգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակենի օգնական Բրեդե Հանգելանդը խոսել է Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք ընկերական խաղի մասին։ «Չենք խաբի մեզ ու ասենք, որ այն կարևորագույն խաղ է։ Բայց, ամեն դեպքում, միջազգային խաղերը ֆուտբոլային կարիերայի վառ կողմերից են։ Դրանք կարևոր են հետագա խաղերին պատրաստվելու տեսանկյունից»,- գլխավոր մարզչի օգնականի խոսքերն է փոխանցում Dagbladet-ը։ Գրում է […]
23:37 27.03.2022
Մարտի 27-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարդատար ավտոմեքենան ընկել է Երևանի Մատիկյան փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքը․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ […]
23:30 27.03.2022
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանական կազմակերպությունների կողմից ահազանգ է ստացել Շիրակի մարզի Ամասիա համայնքում արջի հարձակումների և քաղաքացիներին ու նրանց տնտեսություններին պատճառած վնասների վերաբերյալ։ Հիմնախնդիրը լուրջ է, քանի որ իր մեջ կրում է քաղաքացիների առողջությանն ու կյանքին, սոցիալ-տնտեսական վիճակին […]
23:20 27.03.2022
Ադրբեջանական կողմը բանակցություններից հետո իր զինված ուժերի ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի շրջանից»,- ասվում է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է […]
23:08 27.03.2022
Մարտի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ: Հայտնում է ՀՖՖ-ն։ Թիմը կհանգրվանի Օսլոյի Ռեդիսոն Բլու Նիդալեն հյուրանոցում: Հիշեցնենք, որ Նորվեգիա-Հայաստան խաղը կկայանա մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:
23:00 27.03.2022
Մարտի 27-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարդատար ավտոմեքենան ընկել է Երևանի Մատիկյան փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքը․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
22:40 27.03.2022
Մարտի 27-ին, ժամը 20:02-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1991 թ.) և «Lada 2114» (վարորդ՝ […]
22:13 27.03.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցային հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում, նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների ընթացքում։ «Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա Ստամբուլում», – ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
22:00 27.03.2022
Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 27-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,16%-ը։Քվեարկելու իրավուն ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից ընտրության մասնակցել է 23 հազար 378-ը։ Տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։ Հիշեցնենք, այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» […]
21:47 27.03.2022
Հայաստանի կանանց Մ-19տ. հավաքականը մարտի 29-ից ապրիլի 3-ը կանցկացնի հավաք Երևանում: Տեղեկացնում է «Լեռնային Արցախի» մամուլի ծառայությունը Իսկ ապրիլի 4-13-ը կմեկնի Անդորրա՝ մասնակցելու Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության ընտրական մրցաշարին: Հավաքական են հրավիրվել «Լեռնային Արցախի» թիմի խաղացողներ Ալլա Ավետիսյանը ու Ռուզաննա Դիլանյանը:
21:13 27.03.2022
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը կարծում է, որ ԵՄ երկրները երկու տարվա ընթացքում կկարողանան հրաժարվել ռուսական գազից։ «Երկու տարվա ընթացքում Եվրոպան կհրաժարվի ռուսական գազից»,- ասել է Բորելը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։ Եվրոպացի քաղաքական գործչի խոսքով՝ ԵՄ-ն նախատեսում է գազի մատակարարման համար օգտագործել տարբեր աղբյուրներ։ «Մենք ձգտում ենք նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից, այլ ոչ […]
20:05 27.03.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների չորրորդ փուլը կանցկացվի դեմ առ դեմ՝ մարտի 29-30-ը։ Այս մասին մարտի 27-ին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ «Այսօր տեղի ունեցավ Ուկրաինայի հետ օդատիեզերական ուժերի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Արդյունքում որոշվել է հանդիպել մարտի 29-30-ը»,- գրել է Մեդինսկին Telegram-ում։ Ավելի վաղ Մեդինսկին ասել էր, որ […]
19:48 27.03.2022
ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) դաշնակիցների հակառուսական պատժամիջոցները հանգեցրին նրան, որ արևմտյան երկրներն իրենք ընկան Ռուսաստանի համար պատրաստված ծուղակը։ Այս մասին մարտի 24-ին հայտնել է The Guardian-ը։ «Վաշինգտոնը լծակներ ունի համաշխարհային ֆինանսական համակարգի վրա, սակայն հաճախ Միացյալ Նահանգները չի կարողանում որոշել նպատակները», – նշում է հրատարակությունը։ Գլոբալացման ներկայիս մոդելը ցանց է, որտեղ երկրները կարող են թակարդի […]
19:23 27.03.2022
Թբիլիսիում բողոքում են վառելիքի թանկացման դեմ։ Ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղից երթով շարժվել են խորհրդարանի շենքի ուղղությամբ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Քաղաքացիներն ասում են, որ վառելիքի գինը հասել է պատմական առավելագույնի, և այժմ կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ։ Ցուցարարները պահանջում էին վերացնել ակցիզի հարկը, ինչը, ըստ նրանց, կբերի վառելիքի գնի նվազմանը։ Վառելիքի գների թանկացման դեմ բողոքի […]
19:10 27.03.2022
Հանրապետության տարածքում`մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ը և ապրիլի 1-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 […]
18:55 27.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա վտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններին և Արագածոտնի […]
18:30 27.03.2022
Ս.թ. մարտի 20-29-ը Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքական թիմը հանդես եկավ 12 հոգանոց մարզիկների կազմով: Նրանց ուղեկցեց Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյանը, հավաքականի երկրորդ մարզիչ՝ Անդրանիկ Այվազյանը և ՀՀՖ գլխավոր քարտուղար՝ Արեգ Սարիբեկյանը: Մարզիկների առաջին խումբը մարտի 10-20-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացրեց ուսումնամարզական հավաք, ովքեր ուսումնամարզական հավաքից […]
18:15 27.03.2022
Սերբիան չի միանա Հյուսիսատլանտյան դաշինքին, քանի որ լավ հիշում է, թե ինչ արեց ՆԱՏՕ-ն այս երկրի հետ 1999թ․-ին։ Այս մասին կիրակի օրը Բոր քաղաքում նախընտրական հանրահավաքում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Ես ձեզ ասում եմ՝ մենք չենք անդամակցի ՆԱՏՕ-ին, մենք չենք անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի որ չենք կարող մոռանալ, թե ինչ են նրանք արել մեր […]
18:00 27.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրեն թույլ չի տա վիրավորել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, ինչը թույլ է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին կիրակի հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը։ AFP-ի փոխանցմամբ՝ Մակրոնը, մեկնաբանելով Բայդենի խոսքերը ՌԴ առաջնորդի մասին, ասել է, որ ինքը «երբեք չէր օգտագործի» նման խոսքեր։ Ֆրանսիայի ղեկավարը նաև կոչ […]
17:45 27.03.2022
Մարտի 27-ին Հայաստանի ազգային և Մ-21 հավաքականները մեկնեցին համապատասխանաբար Նորվեգիա և Սերբիա: Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հետ: Նույն օրը Հայաստանի Մ-21 հավաքականը ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի շրջանակում սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում կմրցի Սերբիայի Մ-21 հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքականը Նորվեգիա է մեկնել հետևյալ կազմով. Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – […]
17:30 27.03.2022
Չինաստանի հյուսիս-արևելյան նահանգներում տարածում է գտնում կորոնավիրուսի հերթական ալիքը, այս անգամ՝ Omicron շտամով: Մինչ արևմտյան շատ երկրներ արդեն վերացրել են կարանտինը, Չինաստանի առողջապահության նախարարությունը հապճեպ խստացնում է համաճարակի սահմանափակումները։ Իրավիճակը հատկապես ծանր է Հոնկոնգում, որտեղ COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Այստեղ ամեն օր վարակվում է 20 հազար մարդ, գրանցվել է մոտ երկու հարյուր […]
17:14 27.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ողջունելով ներկաներին՝ երկրի ղեկավարը ասել է. «Անվտանգության խորհրդի նախորդ նիստի ժամանակ կայացրել ենք որոշումներ, այդ թվում՝ կոչով և խնդրանքով դիմելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջանքեր գործադրելու Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հակառակորդի ելման […]
17:00 27.03.2022
Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է ստեղծել էներգառեսուրսների գնումների ընդհանուր հարթակ, որը հասանելի կլինի Բալկաններին և Արևելյան գործընկերության երեք ասոցացված անդամներին, ասվում է ԵՄ խորհրդի կողմից երկօրյա գագաթնաժողովից հետո հրապարակված հաղորդագրությունում: Հաղորդում է 1tv.ge-ն։ Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ն աստիճանաբար կվերացնի իր կախվածությունը ռուսական գազի, նավթի և ածուխի ներկրումներից որքան հնարավոր է շուտ, ինչպես նշված է Վերսալյան հռչակագրում։ Ռուսական […]
16:30 27.03.2022
Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեների անցկացումը պարտադիր չէ , որ արևմտյան երկրներին մղի խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին «Իզվեստիային» կիրակի օրը՝ մարտի 27-ին, հայտնել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը։ «Նույնիսկ եթե ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի Ռուսաստանի Դաշնությանն անդամակցելու հանրաքվեները տեղի ունենան, դա բացարձակապես չի նշանակի, […]
16:13 27.03.2022
Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը վերսկսվելու է մարտի 28-ից։ Հայտնում է Արցախի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։