19:32 26.03.2022
«Միացյալ Նահանգները «սրբազան պարտք» է համարում ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի կատարումը, այն ակնարկելով՝ հավաքական անվտանգության սկզբունք»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում Լեհաստանի առաջնորդ Անջեյ Դուդայի հետ հանդիպմանը, գրում է Коммерсант-ը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Լեհաստանը կարող է հույս դնել դաշինքի և մասնավորապես ԱՄՆ-ի աջակցության վրա։ «Մենք սուրբ պարտականություն ենք համարում 5-րդ հոդվածին […]
19:24 26.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 18։10-ի դրությամբ, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]
19:16 26.03.2022
Մարտի 28-ից 30-ը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։ Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 5 ֆուտբոլիստների՝ Հայկ Ղազարյանին, Ալիկ Գասպարյանին, Վահե Շափաղաթյանին, Դավիթ Ղիասյանին և Արման Առաքելյանին։ Հավաքի վերջին օրը մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի «Միկա-04» թիմի հետ։ Խաղը կմեկնարկի 11։00-ին։
18:50 26.03.2022
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները […]
17:56 26.03.2022
Ողջունելի է, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։ Այս մասին ասվում է Արցախի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում։ «Համոզված ենք, որ Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության […]
17:47 26.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունն Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում գտնվող բիտումի գործարանի տարածքում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Նավթավերամշակման գործարանում առաջացած ուժեղ հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով: Միջոցառումը տեղի է ունեցել Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքների շրջանակում։ Վարժանքին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՓԾ տնօրենի […]
17:12 26.03.2022
Վրաստանի հարավում այսօր 3,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Հայտնում է jnews.ge-ն։ Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 15:00-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սամեբա գյուղի մոտ՝ Դմանիսիի և Նինոծմինդայի (Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջաններ) սահմանին։ Վերջին շրջանում Սամեբա գյուղը դարձել է ակտիվ սեյսմիկ գոտի։ Այնտեղ ցնցումներ են տեղի […]
20:53 25.03.2022
Մոսկվայում անցկացվում է վրաց-ռուսական փորձագիտական ձևաչափով հանդիպում, որին մասնակցում են շուրջ 40 փորձագետներ, քաղաքագետներ, գիտնականներ և վրացական սփյուռքի ներկայացուցիչներ: Գորչակովի հիմնադրամի և Պրիմակովի վրաց-ռուսական համայնքային կենտրոնի նախաձեռնած միջոցառմանը վրացական կողմը ներկայացնում է կենտրոնի ղեկավար Դիմիտրի Լորթքիփանիձեն։ Հաղորդում է Aliq Media-ն։ Գորչակովի հիմնադրամի կայքի փոխանցմամբ՝ մասնակիցներին դիմավորել է ՌԴ խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ […]
20:49 25.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը: «Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: […]
20:35 25.03.2022
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում EXPO 2022» ցուցահանդեսի բացմանը 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը կոմիտեի անունից շնորհավորել է ցուցահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին` նշելով, որ ցուցահանդեսը խոշորագույն միջոցառում է ոչ միայն Հայաստանի, այլև […]
20:18 25.03.2022
Վրաստանի նավթ ներկրողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլիի խոսքով՝ դիզելի գինը Վրաստանում կարող է հասնել 4,5 լարիի։ Հայտնում է aliq. ge-ն։ Ըստ Մրավլիշվիլիի՝ համաշխարհային ներկա գներով դիզվառելիքը դեռ երկիր չի մտել, հետևաբար, եթե նոր գինը միջազգային շուկայում պահպանվի, տեղական շուկայում այն կհասնի 4,5 լարիի։ «Ներկա փուլում հատկապես բարձր է դիզվառելիքի գինը։ Եթե նայենք լցակայաններին, ապա նման […]
20:11 25.03.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարգդես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանն այսօր՝ մարտի 25-ին, ընդունել են Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը՝ գլխավորությամբ Լիոնի քաղաքապետի միջազգային կապերի, համագործակցության և համերաշխության գծով տեղակալ Սոնիա Զդորովցոֆֆի: Պատվիրակության կազմում էին նաև Լիոնի գործերով հանձնակատար Ռոքսան Բենեյտոնը, Լիոնի քաղաքապետարանի և Լիոնի Մետրոպոլի՝ Հայաստանի հետ կապերի գծով ծրագրերի ղեկավար Վալերի դե Ռոզան: Տեղեկացնում է […]
19:57 25.03.2022
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռը, որը թռչում էր Ժեշուվ՝ հանդիպելու ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ, մարտի 25-ին արտակարգ վայրէջք է կատարել Վարշավայում։ Այս մասին հայտարարել է Դուդայի գրասենյակի ներկայացուցիչ, միջազգային հարցերով պատասխանատու Յակուբ Կումոխը։ «Ինքնաթիռը վերադարձել է Վարշավա։ Այժմ մենք սպասում ենք պահեստային ինքնաթիռի մեկնմանը Ժեշուվ։ Լեհաստանի և ԱՄՆ-ի նախագահների Ժեշուվ այցի ծրագիրը փոքր-ինչ կփոխվի. […]
19:51 25.03.2022
Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ՝ Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Միևնույն ժամանակ, հնարավորությունների պատուհանը, ինչպես մենք հասկանում ենք, այս պահին դեռ փակված չէ: Ռուսաստանը կշարունակի հետագայում էլ ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգությունն ապահովվի պատշաճ մակարդակով»,- ասել […]
19:45 25.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: Նախագահ Խաչատուրյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, զրուցել կենտրոնում իրենց բուժումը ստացող անձանց հետ: Նախագահ […]
19:39 25.03.2022
Մեդինսկին խոսել է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքի մասին։ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին մարտի 25-ին հայտարարել է, որ Մոսկվան պնդում է համապարփակ պայմանագիր՝ հաշվի առնելով իր համար «կենսական նշանակություն ունեցող» դիրքորոշումները։ «Մենք պնդում ենք համապարփակ պայմանագիր, որը, բացի Ուկրաինայի չեզոք կարգավիճակից, Ուկրաինայի անվտանգության երաշխիքներից բացի, նախատեսում է մի շարք […]
20:54 24.03.2022
Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների միության գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքով՝ Վրաստանում ցորենի մեկ ամսվա պաշար կա, և երկրում ալյուրի պակաս չի սպասվում։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքով, աշխարհաքաղաքական գործընթացների պատճառով մեկ տոննա ցորենը թանկացել է 20-25 տոկոսով, և պետությունը քննարկում է հացի գնի սուբսիդավորման հարցը։ Լևան Սիլագավայի խոսքով, Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով Ռուսաստանից ցորենի […]
20:38 24.03.2022
Մարտի 24-ին ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը: Քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ռազմավարությունը: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես, Ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը […]
20:28 24.03.2022
Մարտի 23-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Հարցազրույցին ներկա էին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի մեկական թեկնածուների հետ շահերի բախման պատճառով: Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են՝ Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, […]
20:17 24.03.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ: Պաշտպան Գրիգորյանը ողջունելով նախարարին՝ շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով աշխատանքային քննարկման առաջարկին արձագանքելու համար: Քրիստիննե Գրիգորյանը որպես նախաբան նշել է, որ ՄԻՊ աշխատակազմում քաղաքացիների կողմից ստացվող բողոք-դիմումների […]
20:06 24.03.2022
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը։ Հայտնում է aliq.ge-ն։ Ըստ նախարարի՝ ՄԻԵԴ-ում գործի բովանդակային քննությանն անցնելը իրավական գործընթացի մի մասն է, և Վրաստանը ներկայացնող արդարադատության նախարարությունը Սաակաշվիլիի դեմ շատ լուրջ փաստարկներ ունի։ «Ցանկացած գործ ունի տարբեր փուլեր, նախ քննարկվում է ընդունելիությունը, հետո […]
19:29 24.03.2022
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում: Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: «Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս […]
19:10 24.03.2022
Մարտի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:36-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.21⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […]
19:08 24.03.2022
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստան-Արցախ գազատարի վնասման և գազամատակարարման խափանման դեպքերի հետ կապված հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սույն թվականի մարտի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի մայր գազատարը: Նկարագրված դեպքի կապակցությամբ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական […]
19:00 24.03.2022
Enka-ն պաշտոնապես խզել է իր պայմանագիրը կառավարության հետ՝ համաձայն ENKA Insaat-ի կողմից հրապարակված 2021 թվականի ֆինանսական հաշվետվության։ Հայտնում է 1tv.ge-ն։ Ըստ հաղորդագրության՝ պաշտոնապես խզվել է Վրաստանի կառավարության և Enka Renovations-ի միջև կնքված ներդրումային պայմանագիրը «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման վերաբերյալ։ Բացի դրանից՝ ֆինանսական հաշվետվության մեջ նշվում է, որ ընկերությունը դուրս է գրել «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման և հարակից […]
18:54 24.03.2022
Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Երկրապահ կամավորականների միություն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ Այնուհետև ԵԿՄ վարչության անդամների հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության և ԵԿՄ համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, անդրադարձել լուծման կարիք ունեցող մի շարք հարցերի։ Պաշտպանության […]
18:48 24.03.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ընտրված մշակաբույսերի վրա ազդող կլիմայական ռիսկերն ու սցենարները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով աշխատաժողովին, որը կազմակերպվել է Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK), ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՀՄԿ) և Լայբնիցի անվան անցումային տնտեսությունների գյուղատնտեսական զարգացման ինստիտուտի (IAMO) համատեղ ջանքերով։ Նշված կառույցները ներկայումս համագործակցում […]
19:52 23.03.2022
Պետական աջակցությամբ 2021 թ․ Արագածոտնի 11՝ Ներքին Բազմաբերդ, Նոր Եդեսիա, Ագարակ, Ղազարավան, Բյուրական, Եղնիկ, Մելիքգյուղ, Ավան, Կաթնաղբյուր, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն բնակավայրերում իրականացվել են խմելու ջրի ջրագծերի արդիականացման աշխատանքներ։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ 11 ծրագրի իրականացման համար ներդրվել է 179 977 283 ՀՀ դրամ, որի կեսից ավելին տրամադրել է պետությունը, մնացածը ներդրել են նշված համայնքները։ […]
19:32 23.03.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Պաշտպան Գրիգորյանը ողջունել է դեսպան Սվենսոնին ՄԻՊ գրասենյակում և, ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային անվտանգության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց իրավունքների պաշտպանության և ատելության խոսքի բացառման ուղղությամբ Պաշտպանի մանդատի առաքելության լավագույնս իրացնելու իր հաստատակամության մասին: […]
19:26 23.03.2022
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն այսօր հյուրընկալել է Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականներին։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդում է aliq. ge-ն։ Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նիկոլա Ձանելին և ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական համագործակցության բաժնի տնօրեն, գեներալ-մայոր Ֆրանչեսկո Դիելան: Հանդիպման հիմնական թեմաներն են եղել ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության գործնական […]