TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+24.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Սև ծովում նավագնացության համար վտանգներ չկան․ Թուրքիայի ՊՆ

17:28 02.04.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովում ականի հայտնաբերումից հետո նավագնացությանը ոչինչ չի սպառնում։ «Ներկա պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ չկան»,- նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։ Աքարը նաև հավելել է, որ Թուրքիան պատրաստ է նավեր տրամադրել Մարիուպոլից խաղաղ բնակիչներին և վիրավորներին տարհանելու համար։ «Տարհանման գործընթացին աջակցելու Անկարայի պատրաստակամության մասին փոխանցվել է […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ նախարարության Սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ

17:20 02.04.2022

Ապրիլի 2-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ: Պատվիրակությունը ղեկավարում էր Ռւոսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և Իսրայելի վարչության պետ, փոխգնդապետ Մարի-Անյես Պիկար-Շեսելին: Պատվիրակության կազմում էին նաև վարչության Կովկասի հարցերի պատասխանատու Ֆրանս Դոմինիսը և Հայաստանում Ֆրանսիայի պաշտպանության կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը: Տեղեկացնում է ՀՀ […]

̰
Ապրիլյան քառօրյա պատերազմում և արցախյան ազատամարտում զոհված շիրակցի հերոսների շիրիմներին այսօր ծաղիկներ են խոնարհվել

17:13 02.04.2022

Մարզային իշխանության ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարներն ու զինվորականներն այսօր այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախյան պատերազմներում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: «Դեռ վեց տարի առաջ մեզանից յուրաքանչյուրը մտածում էր, որ սա մեծագույն արհավիրքն է, որը կարող էր լինել մեր ժամանակներում և […]

̰
Բայդենը հայտարարել է ավելի քան 30 երկրների համաձայնության մասին՝ նավթի ռազամավարական պաշարներից օգտվելու վերաբերյալ

20:53 01.04.2022

Ավելի քան 30 երկիր միացել է ռազմավարական պաշարներից նավթ բաց թողնելու  ԱՄՆ նախաձեռնությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Այս առավոտ աշխարհի ավելի քան 30 երկրներ հավաքվել են Միջազգային Էներգետիկական Գործակալության արտակարգ նիստի և պայմանավորվել են տասնյակ միլիոնավոր բարել նավթ բաց թողնել շուկա», – ասել է նա Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ։ Նախագահի խոսքով՝ տասնյակ […]

̰
 Փաշինյանը և Պուտինը  քննարկել են Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման հարցը

20:37 01.04.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շարունակվել է մտքերի փոխանակությունը Լեռնային Ղարաբաղում  կայունության պահպանման հարցերի շուրջ: Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման […]

̰
Գանձակ բնակավայրում խորքային հորի կառուցման արդյունքում ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 40 հեկտարով

20:31 01.04.2022

  Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի Գանձակ բնակավայրի խորքային հորի հորատման ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականից և ընդհատվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, կշարունակվեն և կավարտվեն 2022 թվականի ընթացքում։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Ծրագրի պայմանագրային արժեքը 44 միլիոն 960 հազար դրամ է, որից 31 միլիոն 472 հազար դրամը կազմել է ՀՀ կառավարության, 13 […]

̰
Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարում մեկնարկել են ջրի կուտակման աշխատանքները

20:18 01.04.2022

Մարտի 31-ի դրությամբ Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից մեկ ամիս շուտ։ Նախորդ տարի ոռոգման սեզոնին առաջացած խնդիրները հաշվի առնելով` Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ, հետևողական աշխատանքներ են ձեռնարկել ոռոգման խնդիրների կարգավորման ուղղությամբ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։   Շիրակ ՋՕԸ-ի կողմից ներկայումս ընթանում են […]

̰
ՀՀ նախագահի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը ազատվեց ԱԻ նախարարի պաշտոնից

20:02 01.04.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին․   «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ Փիլոյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,-ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

̰
Անկարան և Մոսկվան մեկնաբանել են Պուտինի և Էրդողանի բանակցությունները

19:54 01.04.2022

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների վերջին բանակցությունների արդյունքները, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի գրասենյակը։ Պետական ​​TRT Haber հեռուստաալիքը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցը տևել է ավելի, քան մեկ ժամ։ Ըստ տեղեկությունների՝ Էրդողանը ռուս գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների […]

̰
Հոգեկան առողջությունը` առողջապահության նախարարության առաջնահերթություն. կնքվել է հուշագիր

19:50 01.04.2022

Հոգեկան առողջության ոլորտի շարունակական զարգացում, հասանելի, մատչելի, արդիական, բարձր որակի ծառայությունների տրամադրում. այս ամենն ապահովելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ` ստեղծվել է 40-ից ավելի կազմակերպությունների «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր:   Նպատակը` Հայաստանում COVID-19 համավարակով և հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված` մարտահրավերներին դիմակայելն է և հոգեկան առողջության ծառայություններն […]

̰
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է

21:00 31.03.2022

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարարության պատասխանատուները պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը քննարկել են Կոտայքի մարզում

20:56 31.03.2022

Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել էր համայնքային և այլ նշանակության հարցերի քննարկմանն ուղղված աշխատանքային հանդիպում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի, նախարարության համայնքային քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Աննա Իվանյանի, ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական Սմբատ Ղահրամանյանի, Ջրային կոմիտեի մասնագետի մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, մարզային վիճակագրական […]

̰
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 46 քաղաքացի

20:51 31.03.2022

Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 140 հազար 204-ի, վերջին 24 ժամում երկրում մահացել է 46 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 2487 նոր դեպք, որից 355-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 7 մլն 162 հազար 220 դեպքից 6 մլն 873 հազար 642-ը առողջացել կամ դուրս […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել Արցախում ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար

20:45 31.03.2022

Տեղի է ունեցել հեռախոսազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը եւ ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ: […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը Ռումինիայի դեսպանին ներկայացրել է  հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

20:39 31.03.2022

Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Միրչա Ժուգուրանուին (նստավայրը` ք.Թբիլիսի): Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, նշել լարվածության թուլացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները: Քննարկվել […]

̰
Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է

20:32 31.03.2022

Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է արտաքին պարտքի թարմացված վիճակագրությունը, որի համաձայն՝ Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը՝ ներառյալ պետական ​​և մասնավոր պարտքը, կազմում է 21,8 մլրդ դոլար, ինչը 2021 թվականի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 117 տոկոսն է։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ տվյալների՝ 2021 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 775,7 մլն դոլարով։ Դրանից […]

̰
Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյակների համերգով ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը

20:25 31.03.2022

Ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ Փակման համերգը նվիրվել է Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյաններին։ Երեկոյի ընթացքում հնչել են Էդուարդ Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտի 1-ին մասը, Ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար, Նոկտյուրնը ջութակի և նվագախմբի համար, հատվածներ Օհան Դուրյանի «Կոմիտասական» սյուիտներից, ինչպես նաև Նուբար Ասլանյանի «Մուսալեռցիներ» ստեղծագործությունը։ Տեղեկացնում էՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Նվագախմբի […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականին

20:18 31.03.2022

Մարտի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվայի Հանրապետություն այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:   Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ:   Կարևորելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ կողմերն […]

̰
«Ռ. Քոչարյանը և մյուսները» վերտառությամբ հայտնի գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

20:11 31.03.2022

Քանի որ նախընթաց ժամանակահատվածում ԶԼՄ-ների բազմաթիվ գործընկերներ պարբերաբար դիմել են համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, հայտնում եմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի, Ա. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ […]

̰
Էրդողանը բանակցություններ կվարի Զելենսկու հետ

19:53 31.03.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ «Նախագահ Էրդողանը ծրագրում է այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին,  հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի  նախագահի գրասենյակից։

̰
Շոլցը հայտարարել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու անհնարինության մասին

19:47 31.03.2022

Ըստ պայմանագրերի՝ ռուսական գազի դիմաց վճարումը կատարվում է եվրոյով և դոլարով, և այդպես էլ պետք է մնա։ Այս մասին հինգշաբթի օրը՝ մարտի 31-ին, Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Պատասխանը շատ կարճ է. Մենք դիտարկել ենք պայմանագրերը, որոնց հիման վրա կատարվում են գազի մատակարարումներ և այլ մատակարարումներ։ Այնտեղ գրված է, որ վճարումը […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Պրիվոլնոյե բնակավայրում առաջին անգամ մանկապարտեզ կգործի

19:32 31.03.2022

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում վերակառուցվում է նախկին վարչական շենքը։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Աշխատանքների ավարտից հետո այն համայնքին կծառայի որպես մանկապարտեզ։ Ծրագիրը մեկնարկել է դեռևս նախորդ տարի, այն այժմ ավարտական փուլում է։ Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմել է 51 մլն 635 հազար դրամ: Ընդհանուր […]

̰
Այս հարթակը կնպաստի նաև մեր երկրի անվտանգության համակարգերի հզորացմանը. նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը

19:17 31.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվող՝ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ իր համար այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի: «Մենք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատուներս, հասկանալով այս ամենն ու գնահատելով […]

̰
Անհրաժեշտ է կառուցողական կերպով վերսկսել խաղաղ բանակցությունները․ իտալացի պատգամավորը անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին

19:10 31.03.2022

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն գրառում է կատարել և անդրադարձել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամին և կոչ է արել հարցերը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։ «Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի խախտման դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և վիրավորների։ Ներկայումս […]

̰
ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում խորհրդարանում քննարկվել են բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները

19:04 31.03.2022

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում խորհրդարանում տեղի է ունեցել «Տարածելով պաշտպանության թևերը» խորհրդանշական խորագիրը կրող սեմինար, որի հիմնական թեման ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն է բնության պահպանության ոլորտում: Սեմինարին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից և գործադիրից, Եվրոպական միությունից, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և […]

̰
Ցխինվալում զորավարժություններ են ընթանում

18:50 31.03.2022

Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետությունում արդեն 2-րդ օրն է, ինչ ընթանում են զորավարժություններ։ Լրատվամիջոցների համաձայն՝ Վրաստանի սահմանակից գյուղերում ևս հնչում են կրակոցների և պայթյունների ձայներ։ Փոխանցում է aliq.ge-ն։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Զարծեմ գյուղի հրաձգարանում մեկնարկել են մոտոհրաձգային գումարտակի զորավարժությունները, որոնց նպատակն է կատարելագործել հրազենային […]

̰
Ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ը ծխախոտային արտադրատեսակների տուփերի վրա տեխնիկական կանոնակարգով սահմանված, հայերեն լեզվով պարտադիր մակնշման պահանջը չի կիրառվի

18:43 31.03.2022

Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ծխախոտ ներմուծող գործարարներին աջակցելու և ստեղծված իրավիճակում պետական բյուջե ակնկալվող հարկերի վճարման ապահովման նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2402 20 և ԱՏԳ ԱԱ 2404 11 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ (սիգարներ, տաքացվող ծխախոտային արտադրանք) 2022 թ․-ի ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ը չի կիրառվի ծխախոտային արտադրատեսակների տուփերի վրա տեխնիկական […]

̰
ՀՀ ԱԺ-ում Չեխիայի խորհրդարանական պատվիրակության  հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցեր

18:38 31.03.2022

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Մաթևոս Ասատրյանը և Սերգեյ Բագրատյանը մարտի 31-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» թեմայով սեմինարին: Միջոցառումը կազմակերպվել է «ՀՀ […]

̰
127․628․500 դրամ Կարմիրգյուղին՝ առաջնային կարևորության սոցիալական խնդիրների լուծման համար

19:54 30.03.2022

ՀՀ կառավարության աջակցությամբ 127 միլիոն 628 հազար 500 դրամ կհատկացվի, որպեսզի Կարմիրգյուղը լուծի իր առջև ծառացած առաջնային կարևորության սոցիալական բովանդակության խնդիրները։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Գավառ խոշորացված համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի փողոցների առանձին հատվածների ասֆալտապատման և ջրահեռացման առուների կառուցման սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականից, կվերսկսվեն և կավարտվեն 2022 թվականի ընթացքում։ Ծրագրի համար […]

̰
Իրանը դեմ է Իրանի և ՌԴ-ի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներին

19:47 30.03.2022

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դեմ է Մոսկվայի և Թեհրանի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը։ Երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունները տեղի են ունեցել չորեքշաբթի Չինաստանի Թունիսում Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում: «Ամիր Աբդոլլահիանը մերժում է միակողմանի պատժամիջոցները երկու երկրների նկատմամբ»,- հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի […]

̰
BACK_TO_TOP