15:55 27.03.2022
Արևմտյան երկրները պետք է լսեն Ռուսաստանի անվտանգության փաստարկները։ Այս մասին մարտի 27-ին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը՝ Կատարում Դոհայի ֆորումի ժամանակ։ Իր ելույթի ժամանակ Քալընն ընդգծել է, որ անհնար կլինի երկխոսություն հաստատել, եթե քանդվեն Ռուսաստանի հետ բոլոր կամուրջները։ «Իհարկե, անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել ուկրաինացիներին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց, բայց մենք պետք է […]
15:40 27.03.2022
Ժամը 14:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.43 տոկոսը` կամ 37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 12373 ընտրող: Հիշեցնենք, այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները ։ Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:
15:25 27.03.2022
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, իրականացրած հետաքննչական գործողությունների արդյունքում՝ Թբիլիսիում, Շիդա Քարթլիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, Կախեթում և Մցխեթա-Մթիանեթիում առգրավել են ապօրինի զենք-զինամթերք և ձերբակալել վեց մարդու։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը 3-ից 7 տարվա ազատազրկում։ Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելու և պահելու փաստը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ […]
15:10 27.03.2022
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի դատապարտելի վարքագծին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Նա տեղադրել է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթը, որում ասվում է. «Հունաստանն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպերի և զորամասերի առաջխաղացման կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել […]
14:58 27.03.2022
Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Այս մասին ասվում է «Արցախգազ» ՓԲԸ տնօրինության տարածած հայտարարությունում։ «Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված […]
14:35 27.03.2022
«ԱՄՆ-ը չի չեղարկի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ պատժամիջոցները, նույնիսկ եթե վերականգնվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA): Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մելլին։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ «միջուկային գործարքը» կարող է հասնել բավականին կարճ ժամանակում, եթե […]
14:22 27.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան քաղաք և շրջանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կայունացնելու և ռուսական կողմի ջանքերով հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու […]
14:13 27.03.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի Միջազգային օրվա առիթով, որում ասվում է․ «Հարգելի՛ թատերական գործիչներ, բեմական արվեստի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Թատրոնի Միջազգային օրվա առթիվ: Հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնը՝ հիմնվելով կյանքի գեղարվեստական ըմբռնման վրա, մինչ օրս հարստացնում է մարդու ներաշխարհը, ձևավորում գեղագիտական ճաշակ։ Արվեստի այս ճյուղը դարեր ի վեր եղել է […]
14:00 27.03.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է առաջիկա օրերին բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կիրակի օրը Դոհայի միջազգային ֆորումի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը։ «Նախագահ Էրդողանը խոսել է Պուտինի հետ ուկրաինական հարցի շուրջ և ծրագրում է նորից զրուցել նրա հետ առաջիկա օրերին»,- ասել է Քալընը։
13:45 27.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է stopcov.ge կայքը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 237 մարդ, մահացել է չորս հիվանդ: Կատարվել է 8 358 թեստ։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 646 316 դեպք, որից 1 618 403 հիվանդ ապաքինվել է, 16 708-ը ՝ […]
13:33 27.03.2022
Մարտի 27-ին, ժամը 11:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:33-ին, մարվել՝ 12:52-ին:
13:20 27.03.2022
Ֆրանսիական «Ашан» մանրածախ առևտրի գլխավոր տնօրեն Իվ Կլոդն ասել է, որ ընկերությունը շարունակում է գործել ՌԴ-ում՝ չնայած ճնշումներին, քանի որ ցանկանում է պահպանել աշխատակիցների հաստիքները և նաև «շարունակել կերակրել բնակչությանը», գրում է Коммерсант-ը։ «Մեզ համար ամենակարևորը մեր աշխատակիցներին պահելն ու մեր հիմնական առաքելության իրականացումն է՝ շարունակել կերակրել այս երկու երկրների բնակչությանը։ Մենք երբեք այլ նպատակ […]
12:45 27.03.2022
Սև ծովում արտակարգ իրավիճակ չկա, ականաորս նավերը հերթապահում են, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Ավելի վաղ թուրքական Star թերթը գրել էր, որ Բոսֆորի մուտքի մոտ ականանման առարկայի շարժում է նկատվել։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ հայտնաբերված օբյեկտը ական է, և հայտարարել էր այդ հարցի շուրջ Մոսկվայի և Կիևի հետ […]
12:33 27.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները: Տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար և հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու և Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Արայիկ […]
12:28 27.03.2022
Երեկ նամակ գրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախի անվտանգության խորհուրդը, նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամ բ,նպատակ ուներ նրա ուշադրությունը հրավիրելու Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի վրա, քանի որ այդ տարածքը ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում, հայտարարել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Մենք ակնկալիք […]
12:15 27.03.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առիթով․ «Բեմակա՛ն արվեստի սիրելի գործիչներ, Մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և անսպառ ներշնչումների, լավատեսության աննկուն կամքի ու եռանդի մաղթանքներս: Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ: Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել պահպանել ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային […]
12:05 27.03.2022
Հատուկ ռազմական գործողության սկզբից ռուսական զինուժը ոչնչացրել է 289 անօդաչու թռչող սարք, 1656 տանկ և 169 բազմակի հրթիռային կայան։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 289 անօդաչու թռչող սարք, 1656 տանկ և այլ զրահատեխնիկա, 169 բազմակի հրթիռահրետանային կայան, […]
11:50 27.03.2022
«Մարտի 28-ին կվերականգնվի բնական գազի մատակարարումը Ստեփանակերտ և հարակից այլ բնակավայրեր, և առաջին հերթին կիրականացվեն փորձնական աշխատանքներ։ Բնական գազի մատակարարումը Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի տարածք ամբողջությամբ կվերականգնվի մարտի 29-ին փորձնական աշխատանքների ավարտից հետո»,- ասվում է «Ազերիգազ»-ի հաղորդագրության մեջ։ Ըստ ընկերության տարածած հայտարարության՝ աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դժվարանցանելի տեղանքում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ։
11:42 27.03.2022
Վառելիքի և ապրանքների գների աճի պատճառով Մեծ Բրիտանիայի բնակիչներին կորցրել են ապագայի նկատմամբ վստահությունը, հայտնում է Sky News-ը։ Սոցիալական աշխատող Դոն Սքոֆիլդի խոսքով, ստեղծված իրավիճակում պետության աջակցության միջոցները նրան ավելի են նյարդայնացնում։ Մասնավորապես, սոցիալական ապահովագրության պետական համակարգի նորամուծությունների շնորհիվ տարեկան մոտ 300 ֆունտ խնայելու հնարավորությունը լավատեսություն չի ներշնչում, քանի որ այդ գումարը դեռ բավարար չէ։ […]
11:30 27.03.2022
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ կիրակի օրը մարդկանց տարհանման համար երկու մարդասիրական միջանցք է համաձայնեցվել։ «Այսօրվա դրությամբ համաձայնեցված են երկու մարդասիրական միջանցքներ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների համար»,- ճեպազրույցում ասել է Վերեշչուկը։ Նա պարզաբանել է, որ Մարիուպոլի բնակիչները կկարողանան Զապորոժիա մեկնել սեփական տրանսպորտով, իսկ Բերդյանսկից տեղափոխումը կկազմակերպվի ավտոբուսով։ Լուգանսկի շրջանի Ռուբիժնեից մինչև Պոկրովսկ կկազմակերպվի […]
11:20 27.03.2022
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 26-ին Ջորջիա նահանգի Կոմերս քաղաքում տեղի ունեցած համախոհների հանրահավաքում կշտամբել է Սպիտակ տան ներկայիս վարչակազմին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համար և երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել «ամերիկյան երազանքի մարդասպան»։ Ամերիկյան պատմության հինգ վատագույն նախագահները միասին վերցրած չէին հասցնի այն վնասը, ինչ Ջո Բայդենը հասցրեց ընդամենը 15 ամսվա ընթացքում: […]
11:07 27.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓14 նոր դեպք ✓1790 թեստավորում ✓33 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422458 դեպք, որոնցից ՝409790 առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8610 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 966 388 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում […]
11:00 27.03.2022
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ինքնաթիռով Ուկրաինայի խաղաղ բնակչության համար ավելի քան 70 տոննա մարդասիրական բեռ է հասցվել բելառուսական Գոմել քաղաք, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիայի Իլ-76 երեք ինքնաթիռներով Ուկրաինայի խաղաղ բնակչության համար ավելի քան 70 տոննա մարդասիրական բեռ է ուղարկվել: Բեռը Բելառուսի Հանրապետության Գոմել քաղաք է ժամանել : Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի […]
10:40 27.03.2022
Երկրորդ «սև արկղը» հայտնաբերվել է China Eastern Airlines ավիաընկերության մարդատար Boeing 737-ի կործանման վայրում, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ուղևորատար MU5735 չվերթը Կունմինգից Գուանչժոու կործանվել է մարտի 21-ին Չինաստանի հարավում գտնվող Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Թենգ կոմսությունում, Ուչժոու քաղաքում: 2015 թվականից շահագործվող ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները դեռ հայտնի […]
10:30 27.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են։ […]
10:19 27.03.2022
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:
10:12 27.03.2022
Այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները ։ Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: […]
10:02 27.03.2022
Մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց բնակավայրում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
19:47 26.03.2022
Նյու Յորքի բնակիչները դժգոհել են պարենային ապրանքների գների աճից։ Մարտի 26-ին RT-ի թղթակիցը զրուցել է Նյու Յորքի խանութների հաճախորդների հետ։ «Գործերն այնքան էլ լավ չեն։ Սահմանափակ բյուջե ունեցող մարդիկ դժվարանում են. դժվար է, շատ դժվար»,- լրագրողին ասել է տեղի բնակիչներից մեկը։ «Գները բարձր են, սնունդը թանկ է։ Սա լավագույն խանութներից մեկն է, որտեղ փնտրում եք […]