20:04 17.03.2022
Այս տարվա դեկտեմբերին գազի գնման գործող պայմանագրի ավարտից հետո Լեհաստանը կդադարեցնի Յամալ գազատարով գազ գնել Ռուսաստանից։ Այս մասին RMF FM-ի եթերում ասել է Լեհաստանի կառավարության ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հանձնակատար Պյոտր Նաիմսկին։ Նրա խոսքով, ռուսական գազը Լեհաստանի էներգետիկ ներմուծման հիմնական մասն է, սակայն պետական PGNiG ընկերությունը կարող է փոխարինել։ Այն ունի պայմանագրերի պորտֆել, որոնք փոխարինում են […]
19:53 17.03.2022
Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։ Արցախի կառավարությունը հայցում է բոլոր […]
19:42 17.03.2022
«Վրաստանը խստացրել է վերահսկողությունը պետական սահմանին», այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։ Նա, սակայն, հերքել է տեղեկությունները, թե ՌԴ քաղաքացիները զանգվածաբար գալիս են Վրաստան։ Նրա խոսքերով՝ Վրաստան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների հոսքը նույնիսկ 50 տոկոսով ցածր է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, այսինքն՝ մինչ կորոնավիրուսային համաճարակի պատճառով կիրառած սահմանափակումները։ […]
19:27 17.03.2022
Ժամը 17։58-ին դեպքի վայր ժամանած ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է բերել գետից։ Հիշեցնենք, մարտի 17-ին՝ ժամը 02։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]
19:20 17.03.2022
Ամերիկյան բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական պաշտպանության ջոկատներին» (YPG) ռազմական օգնություն է ուղարկել: Այս մասին հայտնում են թուրքական իշխանամետ լրատվամիջոցները՝ ԱՄՆ-ի քայլը որակելով որպես «աջակցություն ահաբեկչությանը»: Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ռազմական օգնության ծավալը կազմել է մոտ 150 բեռնատար մեքենա: Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ամերիկյան մատակարարումներն ավելացել են Իրանի կողմից Էրբիլում […]
19:14 17.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ աշխարհը կկանգնի պարենային խոր ճգնաժամի առաջ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ուկրաինայի պատերազմի պատճառով մոտակա 12-18 ամիսներին մենք կկանգնենք պարենային խոր ճգնաժամի առաջ, հատկապես Ռուսաստանից շատ կախված երկրներում՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, ուստի Եվրոպան պետք է պատրաստ լինի դրան, […]
19:01 17.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.) հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից […]
18:55 17.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքի մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ… Քննարկվել են Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության անցկացման շուրջ իրավիճակի զարգացման տարբեր ասպեկտներ, Վլադիմիր Պուտինը նաև տեղեկացրել […]
18:45 17.03.2022
Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքում քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները հանվում են մարտի 18-ի կեսգիշերից, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մարտի 18-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00.00-ից Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքում քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները հանվում են»,- ասել է նա։ Նախարարների կաբինետի ղեկավարը հիշեցրել է, որ այդ […]
18:38 17.03.2022
Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող բեռնատար նավը վթարի է ենթարկվել Իրանի հարավային ափերի մոտ՝ Պարսից ծոցում։ Նավում առնվազն 30 մարդ է եղել, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի Բուշեր նահանգի նավահանգիստների և նավագնացության վարչությանը։ «Ասսալույեից 48 կիլոմետր հեռավորության վրա տրանսպորտային միջոցներ տեղափոխող նավը խորտակվել է: Անձնակազմի 30 անդամների որոնողական աշխատանքներ են տարվում »,- ասել է վարչության սպա […]
19:52 16.03.2022
Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել «Վրացական երազանք»-ի կողմից ներկայացված ԵՄ-ին ինտեգրման վերաբերյալ բանաձևի նախագծին։ Հաղորդում է jnews.ge-ն։ Գրանցված 116 պատգամավորից բանաձևին կողմ է քվեարկել 111 պատգամավոր, ոչ ոք դեմ չի քվեարկել, 5 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ «Վրացական երազանք»-ի կողմից ԵՄ ինտեգրման վերաբերյալ ներկայացված բանաձևում ասվում է, որ Վրաստանի գործադիր իշխանությունը կակտիվացնի իր ջանքերը Վրաստանին […]
19:49 16.03.2022
Այս տարի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում նախատեսվում է կառուցել «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզ, որտեղ կարող է հաճախել մինչև 144 երեխա։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025 թթ․ զարգացման ռազմավարությունից բխող 2022 թ․ տարեկան գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման շրջանակում մանկապարտեզի կառուցման համար կտրամադրվի 320 մլն 92 հազար դրամ։ Նշենք, որ մարզի նախակրթարանների, մանկապարտեզների հիմնման, […]
19:45 16.03.2022
Վրաստանի հեղուկ գազի ասոցիացիայի ղեկավար Նիկա Խոպերիայի խոսքերով՝ «առատ ձյան պատճառով հեղուկ գազ մատակարարում տեղի չի ունենում»։ Հաղորդում է Aliq Media-ն։ Խոպերիայի խոսքերով՝ Վրաստանում արդեն մի քանի շաբաթ է, ինչ հեղուկ գազի պակաս կա, իսկ դրա պատճառը առատ ձյունն է. «Ցավոք սրտի, հեղուկ գազի ներկրման համար մենք լիովին կախված ենք Ռուսաստանից, և խնդիրը Վլադիկավկազի տարածքում […]
19:33 16.03.2022
Մարտի 16-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։ ՀՀ ԱԳ նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում իրավիճակի էսկալացիային ուղղված գործողություններին: Ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքների վերականգնման […]
19:29 16.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ ներկա գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք: […]
19:14 16.03.2022
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, և որ ոչ ոք չի կարող փոխել կառավարության այս դիրքորոշումը։ Այս մասին նա ասել է այսօր՝ մարտի 16-ին, ճեպազրույցի ժամանակ։ Հայտնում է aliq.ge-ն։ Նրա խոսքերով՝ ընդդիմությունը վերջին օրերին ակտիվ ներգրավված է սադրիչ ակցիաներում, «Ազգային շարժման» նպատակն է, որ Վրաստանի […]
18:57 16.03.2022
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ կա. հայտնում են օդերևութաբանները։ Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից հետո Տոկիոյում ցնցումները շարունակվում են ավելի քան մեկ րոպե։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Երկրի հյուսիս-արևելքում մոտ մեկ մետր բարձրության ցունամիի սպառնալիք է հայտարարվել, նշել են սեյսմոլոգները։ Ցունամիի նախազգուշացումը վերաբերում է Ճապոնիայի երկու պրեֆեկտուրաներին՝ Միյագիին և Ֆուկուսիմային։ Առաջին […]
18:48 16.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» […]
18:36 16.03.2022
ՀՀ դատախազության համակարգման ներքո քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների ակտիվ ու արդյունավետ համագործակցության արդյունքում աննախադեպ արդյունքներ են արձանագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված մեծ ծավալի էլեկտրոնային և այլ ապացույցների, օտարերկրյա պետությունների իրավասու […]
19:56 15.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:53 15.03.2022
Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև […]
19:50 15.03.2022
Վրաստանում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հայտնել է, որ այսօր Վրաստանում Ուկրաինայի ավելի քան 4100 քաղաքացի կա։ Հայտնում է aliq.ge-ն։ «Չհաստատված տվյալների համաձայն՝ այս պահին Վրաստանում կա Ուկրաինայի 4100 քաղաքացի, որոնք եկել են պատերազմի մեկնարկից հետո»,- ասել է Կասյանովը։ Նա հավելել է, որ դեսպանատունը շարունակում է ակտիվորեն աշխատել Ուկրաինայի քաղաքացիներին ամեն ինչով ապահովելու համար՝ […]
19:46 15.03.2022
ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են 2021թ. հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրացման արդյունքները: Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների հակազդման, բացահայտման, նպաստող պատճառների […]
19:40 15.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […]
19:26 15.03.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է երեքշաբթի օրը Անկարայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Առավոտյան մենք քննարկումներ ունեցանք ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչների հետ այստեղ՝ Անկարայում»,- լրագրողներին ասել է Չավուշօղլուն։
19:21 15.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ համայնքի նախկին ղեկավարի որդուն ավելի վաղ առաջադրված մեղադրանքը փոփոխելու […]
19:15 15.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: Նիկոլ Փաշինյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին շնորհավորել է Թուրքմենստանում օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել վերջին տարիների համատեղ աշխատանքի համար: Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Սերդար Բերդիմուհամեդովին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում: Նիկոլ Փաշինյանը […]
19:05 15.03.2022
Ռուսաստանը անձնական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ի պատասխան մի շարք աննախադեպ պատժամիջոցների, որոնք, ի թիվս այլնի, արգելում են Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Միացյալ Նահանգներ, մարտի 15-ից ռուսաստանյան «stop ցուցակում» են ընդգրկվել են նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պաշտպանության նախարար Լ. Օսթինը, Միացյալ շտաբների պետերի […]
18:59 15.03.2022
Հրամանատարների պատրաստության մակարդակի բարձրացման և ղեկավարման հմտությունների կատարելագործման նպատակով մարտի 14-15-ը N զորամիավորման ստորաբաժանումներից մեկում անցկացվել են մասնագիտական հավաքներ: Հավաքների շրջանակում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում ստուգվել են նաև սպայակազմի անհատական պատրաստության մակարդակն ու ղեկավար փաստաթղթերի իմացությունը: