18:53 15.03.2022
Վրաստանում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հաստատել է, որ Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը, որը Վրաստանից հետ էր կանչվել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի որոշմամբ, Վրաստանում է։ Հայտնում է Aliq Media-ն։ Միաժամանակ, Կասյանովն ասել է, որ իրենք չեն կարող տեղեկատվություն հրապարակել ռազմական դրության ընթացքում Ուկրաինայի դիվանագիտական ծառայության աշխատանքի մասին։ «Ինչպես գիտեք, Վրաստանում Ուկրաինայի դեսպանը մարտի 1-ին […]
18:35 15.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ` Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 14-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում միմյանց […]
18:18 15.03.2022
Երկրաշարժ է տեղի ունեցել Արևմտյան Վրաստանում։ Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 16:25-ին։ 4,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանի շրջանի Սուլորի գյուղի մոտ։ Սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ էպիկենտրոնը գտնվում է Սուլորիից 5 կմ, մարզկենտրոն Վանի քաղաքից 11 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության […]
18:13 15.03.2022
2022 թ․ Լոռու մարզի 15 համայնքներում նախատեսված է իրականացնել թվով 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 8.7 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կկազմի 4.614 մլրդ դրամ, համայնքներինը՝ 3.443 մլրդ, 643 մլն-ը՝ այլ ներդրումներ: Ի դեպ, սուբվենիցոն ծրագրերի շրջանակներում նախորդ տարվա ներդրումների ծավալը կգերազանցվի գրեթե կրկնակի անգամ (2021թ․ սուբվեցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4.521 մլրդ […]
18:06 15.03.2022
Պետք է խոստովանել, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին, հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Միացյալ էքսպեդիցիոն ուժերը կազմող պետությունների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ։ «Տարիներ շարունակ մենք լսել ենք իբր բաց դռների մասին, բայց լսել ենք նաև, որ չենք կարող մտնել այնտեղ, դա ճիշտ է, դա պետք է ընդունենք»,- ասել է նա։ Զելենսկին ևս մեկ անգամ կոչ […]
19:56 14.03.2022
Վրաստանի կառավարությունը, ԱՄՆ դեսպանատունը, Վրաստանում ԵՄ և ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունները քննադատել են Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ընտրությունների անցկացումը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 12-ին։ Վրաստանից անջատված Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների տվյալներով՝ խորհրդարանական 35 տեղի համար պայքարել է 123 թեկնածու։ Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 40%-ը։ Համաձայն տեղական օրենսդրության՝ […]
19:46 14.03.2022
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան այժմ շահագրգռված չէ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերով, առավելություն են տալիս ռուսական S-400-ներին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ «Ներկայումս մեր կողմից Patriot-ի պահանջարկ չկա, եթե խոսում ենք պաշտպանական արդյունաբերության մասին, ապա էջը շրջել ենք, այդ հարցը հանվել է Պաշտպանական արդյունաբերության վարչության օրակարգից, քանի […]
19:38 14.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է չորեքշաբթի օրը տեսակապի միջոցով ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսի անդամների առջև։ Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի (Կալիֆոռնիա) և Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի (Նյու Յորք) համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես երևում է փաստաթղթից՝ Զելենսկու «վիրտուալ ուղերձը Կոնգրեսին» տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով […]
19:25 14.03.2022
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: […]
19:18 14.03.2022
«Գյումրի բժշկական կենտրոնում» սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով կատարվել է առաջին միջամտությունն ու փրկվել է հիվանդի կյանքը։ 87-ամյա Սինամ Խաչատրյանը ծրագրի առաջին շահառուն է։ Հիվանդանոցը պատրաստ է ընդունել հիվանդներին և պետական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։ Բուժման երկու մեթոդ է գործում՝ դեղորայքային (թրոմբոլիտիկ թերապիա) և վիրահատական։ Մայրաքաղաքից հետո Շիրակն առաջին մարզն է, որտեղ գործում է […]
19:11 14.03.2022
Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության սկզբից Լեհաստանն արդեն ընդունել է 1,8 միլիոն փախստական Ուկրաինայից։ Այս մասին մարտի 14-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Մաչեյ Վոնսիկը։ «Փախստականների հոսքը շատ մեծ է, և մենք արդեն ունենք 1,8 միլիոն մարդ, որոնք հակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայից փախել են Լեհաստան»,- ասել է Վոնսիկը: Նրա խոսքերով՝ երկրում փախստականների […]
19:02 14.03.2022
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանի պատվիրակությանը ծանուցել է վեհաժողովում իր աշխատանքները դադարեցնելու մասին։ Այս մասին մարտի 14-ին կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ռուսական պատվիրակության անդամ, սենատոր Վլադիմիր Կրուգլին։ «ԵԽԽՎ-ն Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը ծանուցել է վեհաժողովին իր անդամակցությունը դադարեցնելու մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշումից անմիջապես հետո»,- մեջբերում է քաղաքական գործիչը «ՌԻԱ Նովոստի»-ին։ Ծանուցումն ուղարկվել […]
18:55 14.03.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մարզպետարանում պաշտոնապես ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին․ ներկա էին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի համայնքների ղեկավարները, իրավապահ և ուժային համակարգի մարզային կառույցների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների մարզային պատասխանատուները, մարզային ենթակայության ու այլ հիմնարկների ներկայացուցիչներ։ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց նախկին […]
18:41 14.03.2022
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 15-կետանոց առաջարկ են ներկայացրել մեջլիս: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքական մամուլում փաթեթի ամենաքննարկվող կետը խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմի նվազեցման առաջարկն է: Ըստ նախագծի՝ ներկայումս 10-տոկոսանոց անցողիկ շեմի փոխարեն սահմանվելու է 7-տոկոսանոց շեմ: Ընդ որում՝ սա վերաբերում է և՛ […]
18:36 14.03.2022
18 տղա, 15 աղջիկ՝ Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մարտի 7-13-ը ծնվել է 33 երեխա։ Նախորդ շաբաթ Շիրակի մարզում զույգ երեխաներ չեն ծնվել։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
18:30 14.03.2022
Մեծ Բրիտանիայի կառավարության տրանսպորտի նախարար Գրանթ Շապսը հայտարարել է, որ պատրաստ է ուկրաինացի փախստականներին ընդունել իր տանը: Այս մասին նա գրել է Twitter-ում։ «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք ընտանիքով քննարկում ենք Ուկրաինայում տիրող իրավիճակը, և որպես այդպիսին, մենք մտադիր ենք այսօր միանալու բրիտանական այլ ընտանիքներին, որպեսզի մեր տունն ապաստան առաջարկենք ուկրաինացիներին, քանի դեռ նրանց […]
18:23 14.03.2022
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցություններում տեխնիկական դադարը կտևի մինչև վաղը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը։ «Բանակցությունները տեխնիկական դադար են վերցրել մինչև վաղը։ Աշխատանքային ենթախմբերում լրացուցիչ աշխատանքի և առանձին սահմանումները հստակեցնելու համար։ Բանակցությունները շարունակվում են»,- գրել է նա Twitter-ում։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կայացել են երկուշաբթի […]
18:08 14.03.2022
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և հայտարարել, որ երեկ երեկոյան իրեն տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է նեյրոպաթիա և վերնիկի էնցեֆալոպաթիա (նյարդերի հետ կապված հիվանդություններ)։ Հաղորդում է aliq.ge-ն։ Սաակաշվիլիի խոսքերով՝ «երկար ամիսների խնդրանքից հետո» ուշ երեկոյան քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել […]
18:29 12.03.2022
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են ուկրաինական վերջին իրադարձությունները»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։ Հիշեցնենք,Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 10-ին Անթալիայում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային։ Զրույցից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավարը […]
18:13 12.03.2022
Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը դադարեցնում է Facebook սոցիալական ցանցում նորությունների թարմացումը։ «Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը դադարեցնում է իր նորությունների թարմացումը Facebook սոցիալական ցանցում և անցնում Telegram հարթակին», – շաբաթ օրը հայտնել են մամուլի ծառայությունից։ Telegram ալիքի հաղորդագրության մեջ նշվում է, որ այստեղ կհայտնվեն տեղեկություններ վարչապետի և նրա տեղակալների կարևորագույն որոշումների և աշխատանքային այցերի մասին, ինչպես […]
18:05 12.03.2022
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ օրը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ ռուսական պահանջների իրականացման համար մշակվող համաձայնագրերի հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ՌԴ նախագահը մանրամասն անդրադարձել է վերջին օրերին Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցությունների […]
17:56 12.03.2022
Միայն մարտի 11-ին Ուկրաինայի տարածքը լքել է գրեթե 75 հազար մարդ: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայից հեռացել է գրեթե 75000 մարդ: Մեկնողների մեծ մասը՝ մոտ 49,000 մարդ, հատել է սահմանը ուկրաինա-լեհական հատվածով»,- ասվում է ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշել է, որ նախորդ […]
17:48 12.03.2022
Կանանց հմտությունների ու կարողությունների զարգացման, վերարտադրողական առողջության, առողջ ապրելակերպի, մարզում տնտեսական ու սոցիալական նախաձեռնությունների և մի շարք այլ հարցերի մասին են այսօր քննարկել Շիրակի մարզպետարանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ «Ուրախ եմ հանդիպման համար և շատ կարևորում եմ մեր համագործակցությունը, հասցրել եմ ծանոթանալ հիմնադրամի գործունեությանը և ուզում […]
17:40 12.03.2022
Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև մարտի 12-ին տեղի ունեցած հանդիպմանը՝ նա գրել է. «Խոստումնալից […]
17:33 12.03.2022
Բաքուն պատրաստ է թուրքական Անթալիայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը, այն կարող է իրականացվել Երևանի բարի կամքի դեպքում, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Հաջիևին, հայտնել էր Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման հնարավորության մասին։ […]
17:26 12.03.2022
Սերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, 1999 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի ռմբակոծումը ագրեսիա էր երկրի դեմ, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Սերբիայում ապրիլի 3-ին տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարության քարոզարշավի շրջանակում Վուչիչը շաբաթ օրը մասնակցել է նախընտրական հանրահավաքին Բուսիե գյուղում, որտեղ ապրում են Խորվաթիայի սերբական Կրայնայի փախստականները: «Մեր հակառակորդներն ասում են, […]
17:19 12.03.2022
COVID-19-ը ի վիճակի է առաջացնել այնպիսի պաթոլոգիաներ, որոնք հետագայում չեն կարող բուժվել և կարող են ընդմիշտ մնալ, Evening Moscow-ին ասել է վարակաբան Ելենա Մեսկինան։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ մասնագետի՝ վերջին լաբորատոր հետազոտությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների 15 տոկոսի մոտ ցույց են տվել, որ հիմնական հետևանքներից մեկը 1-ին և 2-րդ տիպի շաքարայի դիաբետի զարգացումն է։ Այսպիսով, […]
20:53 11.03.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրով արգելվում է Ռուսաստանին դոլարային թղթադրամների վաճառքը կամ այլ մատակարարումները։ «Արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահանելը, վերաարտահանելը, վաճառելը կամ մատակարարելը Միացյալ Նահանգներից, ինչպես նաև ԱՄՆ-ի ֆիզիկական անձանցից կամ կազմակերպություններից, անկախ դոլարով արտահայտված թղթադրամների գտնվելու վայրից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կամ ՌԴ-ում գտնվող ցանկացած անձի»,- ասված է հրամանագրում։
20:40 11.03.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսել է Ռուսաստանի նախաձեռնությամբ Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական ծրագրերի վերաբերյալ քննարկումը։ Նիստի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հինգշաբթի երեկոյան նման հանդիպում անցկացնելու խնդրանքով դիմել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությունը։ Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ուկրաինայի տարածքում ռազմական հատուկ գործողության ընթացքում […]