TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

ՀՀ դեսպանը Վրաստանի փոխարտգործնախարարին է ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

20:34 11.03.2022

Մարտի 11-ին տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Aliq Media-յի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Ըստ տեղեկության, հանդիպման ընթացքում դեսպան Ռուբեն Սադոյանը վրացական կողմին է ներկայացրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի […]

̰
Հնդկաստանը պատահաբար հրթիռ է արձակել Պակիստանի ուղղությամբ

20:27 11.03.2022

Տեխնիկական անսարքության պատճառով Պակիստանի ուղղությամբ հրթիռ է արձակվել,  այս մասին ասվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մամուլի հաղորդագրության մեջ։ «2022 թվականի մարտի 9-ին պլանային տեխնիկական սպասարկման ժամանակ տեխնիկական անսարքությունը հանգեցրել է հրթիռի պատահական արձակման։ Հնդկաստանի կառավարությունը լուրջ դիրքորոշում է որդեգրել և կարգադրել ստեղծել լուրջ հետաքննություն անցկացնել։ Հայտնի է դարձել, որ հրթիռն ընկել է Պակիստանի շրջանում»,- […]

̰
Բայդենը կոչ է արել խուսափել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև «Երրորդ համաշխարհային պատերազմից»

20:21 11.03.2022

ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք չենք պատերազմելու Ռուսաստանի դեմ Ուկրաինայում: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղիղ առճակատումը երրորդ համաշխարհային պատերազմն է, և մենք չպետք է սկսենք այն», – […]

̰
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հայաստանի տարածքում

20:15 11.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Տավուշի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Մարտունի, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան […]

̰
Մակրոնն ու Շոլցն այսօր կզրուցեն Պուտինի հետ՝ առաջիկա ժամերին

20:02 11.03.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ առաջիկա ժամերին ինքը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բանակցություններ կվարեն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահ Պուտինի հետ մենք  կանցլեր Շոլցի հետ կխոսենք առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»,- ասել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ կողմերը շփվել են նաև նախորդ առավոտյան։ Նա նաև նշել է, որ պատրաստվում […]

̰
Եվրախորհուրդը կոչ է անում քննարկել Վրաստանի դիմումը

19:57 11.03.2022

Եվրախորհուրդը Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ Վերսալում տեղի ունեցած քննարկումների մասին հայտարարություն է տարածել՝ փաստելով, որ ճանաչում է Ուկրաինայի եվրոպական ձգտումներն ու ընտրությունը։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ խորհուրդը դիմել է Եվրահանձնաժողովին՝ կոչ անելով քննարկել Վրաստանի և Մոլդովայի կողմից ներկայացված դիմումները․ «Խորհուրդը Եվրահանձնաժողովին կոչ է անում ներկայացնել նաև […]

̰
Թուրքիան իր դեսպանատունը Կիևից տեղափոխում է

19:46 11.03.2022

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանջու Բիլգիչը հայտարարել է, որ երկիրը Կիևից  դեսպանատունը տեղափոխում է Չեռնովցի։ «Թուրքիան Կիևում իր դեսպանատունը տեղափոխում է Չեռնովցի քաղաք՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ռուսական զորքերի  ծրագրված հարձակման մասին լուրերի ֆոնին»,- ասել է Բիլգիչը։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան աշխատում է Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ծանր իրավիճակում հայտնված իր քաղաքացիների տարհանման ուղղությամբ։

̰
Թուրքիայի քաղաքացիների 54 տոկոսը ոչ մի դեպքում ձայն չի տա Էրդողանին առաջիկա ընտրություններում

20:50 10.03.2022

«Yöneylem» սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է Թուրքիայում քաղաքական ուժերի վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի 27 նահանգում անցկացված հարցման մասնակիցներին տրվել է «Առաջիկա նախագահական ընտրություններում ձայն կտա՞ք Էրդողանին, եթե նա առաջադրվի» հարցը։ Հարցվածների 54 տոկոսը տվել է «ոչ մի դեպքում ձայն չեմ տա», 34 տոկոսը՝ «միանշանակ ձայն կտամ» պատասխանը։ Ըստ հետազոտության […]

̰
Ուկրաինայից տարհանվել է 1500 Վրաստանի քաղաքացի

20:45 10.03.2022

Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի և նրա հարևան պետությունների վրացական հյուպատոսությունները, Վրաստանի կառավարության ղեկավարությամբ ապահովել են Վրաստանի ավելի քան 200 քաղաքացիների վերադարձը հայրենիք։ Ընդհանուր հաշվով Վրաստանի 1500 քաղաքացի է վերադարձել երկիր, aliq ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ քաղաքացիների տարհանումը սկսվել է մարտի 12-ին, և ամեն օր Վրաստան է վերադառնում […]

̰
Արցախի ԱԺ-ն ԵԱՀԿ ՄԽ-ին, ՄԱԿ-ին հայտարարությամբ հորդորում է համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը

20:35 10.03.2022

Արցախի Հանրապետության ԱԺ-ը միաձայն ընդունել է հայտարարություն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին։ Հայտարարությունում ասվում է՝   «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին Վերջին օրերին լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ,Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու […]

̰ ̰
Հնարավոր է Pfizer պատվաստանյութի մինչև 400 հազար դեղաչափ մնա չօգտագործված․ Գամկրելիձե

20:06 10.03.2022

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտնում է, որ հնարավոր է Pfizer պատվաստանյութի մինչև 400 հազար դեղաչափ մնա չօգտագործված, քանի որ պահպանման ժամկետը մինչև մարտի վերջ է։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Այժմ երկրում Pfizer պատվաստանյութի 350-400 հազար դեղաչափ է առկա, որոնց պահպանման ժամկետը մինչև մարտի վերջ է։ Մենք պատվիրել ենք նոր խմբաքանակ, որը կստանանք […]

̰
Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

19:36 10.03.2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված անվտանգային ու հումանիտար խնդիրները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գազատարի վնասված մասը գտնվում է հակառակորդի դիրքի մոտ, որը վերանորոգելու համար արդեն երեք օր է՝ ադրբեջանական կողմը խոչընդոտում է առանց հիմնավորման: «Կասկածից վեր է, որ թե՛ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների […]

̰
Չավուշօղլուի հայտարարությունը ՌԴ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո

19:10 10.03.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրո Կուլեբայի հետ անցկացրած հանդիպման վերաբերյալ գրառում է արել իր թվիթերյան էջում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Խաղաղության ամենապահանջված այս պահին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներիս՝ Լավրովի ու Կուլեբայի հետ եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացրեցինք: Մեր ցանկությունն […]

̰
Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին․ Արցախի ԱԽ գրասենյակ

18:57 10.03.2022

ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է ԱՀ Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետների կիրառումը։ Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ […]

̰
Սաակաշվիլին հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին

18:37 10.03.2022

Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ դադարեցնում է հացադուլը։ Արդեն 20-րդ օրն էր, ինչ նա հացադուլ էր անում։ Գրում է aliq.ge-ն։ «Ես նամակ եմ ստացել 2014 թվականից Ուկրաինան պաշտպանող վրացի մարտիկներից, որոնք իմ ընկերներն են, որոնցով հպարտանում եմ։ Ինձ խնդրում են դադարեցնել հացադուլը և հնարավորինս […]

̰
Հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ

19:55 09.03.2022

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 9-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Պարապմունքների անցկացման նպատակն էր զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդումը և մասնագիտական գիտելիքների կատարելագործումը։

̰
Պարգևատրվել են խաղաղապահ առաքելությանն ընդգրկված կին զինծառայողները

19:48 09.03.2022

Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում Կանանց միջազգային տոնի կապակցությամբ անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Միջոցառման շրջանակում բարեխիղճ ծառայության համար բարձր գնահատականի են արժանացել և հրամանատարության կողմից պարգևատրվել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի կին զինծառայողները։

̰
Ձյուն, մերկասառույց և փակ ավտոճանապարհներ Հայաստանի տարածքում

19:36 09.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս քաղաքներում, Լոռու մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի […]

̰
Վրաստանն ունի սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների բավարար պաշար. գյուղատնտեսության նախարար

19:25 09.03.2022

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հանդիպել է Վրաստան սննդամթերք և սպառողական ապրանքներ ներկրող խոշոր առևտրային ցանցերի և ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հայտնում է 1tv.ge-ն։ Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը նշվել է, որ կարևոր է, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը` միաժամանակ պահպանելով ապրանքների կայուն մատակարարումը սպառողական շուկայում, որպեսզի չառաջացնեն անհիմն թանկացումներ: «Ստեղծված իրավիճակում կարեւոր […]

̰
ԱՀԿ-ն հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտվելուց

19:18 09.03.2022

Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հեռու է ավարտից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ժնևում հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: «Կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտից, և այն ոչ մի տեղ չի վերանա, քանի դեռ չի ավարտվել ամենուր»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «վիրուսը շարունակում է զարգանալ»: Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ համավարակի պատճառով մինչ […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:10 09.03.2022

  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

̰
Ադրբեջանական կողմն ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ. Արցախի դատախազություն

19:03 09.03.2022

Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետների կիրառմամբ, ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի […]

̰
Ռուսական նավահանգիստներում սպասեցվող մեր նավերը կարճ ժամանակում կուղարկվեն․ Հուլուսի Աքար

18:59 09.03.2022

Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները բացասաբար են ազդել նաև Թուրքիայի՝ այդ երկրների հետ ծովային ճանապարհով տեղի ունեցող առևտրի վրա: Մասնավորապես հետաձգվում են Սև ու Ազովի ծովերում ռուսական ու ուկրաինական նավահանգիստներում մինչև 3 տասնյակ թուրքական առևտրային նավերի դեպի Թուրքիա բեռնափոխադրումները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թեման քննարկվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ժամանակ: […]

̰
Վրաստանը խստացրել է սահմանների վերահսկողությունը

18:53 09.03.2022

Վերջին 13 օրվա ընթացքում ավելի քան 20 000 Ռուսաստանի քաղաքացի է ժամանել Վրաստան։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին՝ նշելով, որ այս թիվն անհամեմատ քիչ է մինչ համավարակը գրանցված տվյալներից։ Ըստ նախարարի՝ խոսակցությունները, թե ՌԴ քաղաքացիների հոսքը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ավելացել է, չի համապատասխանում իրականությանը: Նախարարը նաև ի […]

̰
Թուրքիան Ուկրաինա է ուղարկել արցախյան պատերազմին մասնակցած սիրիացի վարձկանների․ «ՌԻԱ Նովոստի»

18:46 09.03.2022

Թուրքիան Ուկրաինա է ուղարկել սիրիացի վարձկանների, որոնք 2020-ին Արցախում պատերազմից հետո մնացել են տարածաշրջանում: Դրանք ուղարկվում են Ուկրաինա, որպեսզի հակամարտության մասնակցեն ուկրաինական բանակի կողմից: Այս  մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով սիրիական ընդդիմության իր աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ դրանց թիվը 2000-ն է: Դրանք ուղարկվում են Ուկրաինա, որպեսզի հակամարտության մասնակցեն ուկրաինական բանակի կողմից: Այս առնչությամբ այլ […]

̰
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները մարտի 16-ին առցանց հանդիպում կանցկացնեն

00:00 09.03.2022

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մարտի 16-ին տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ հանդիպում կանցկացնեն, ասվում է դաշինքի երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների  հանդիպումից հետո գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելույթ  կունենա լրագրողների առջև։  

̰
Հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն

23:53 08.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:42 08.03.2022

Մարտի 6-ից 8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Մասիս քաղաքներում և Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 30 քմ) և տրանսպորտային […]

̰
Ռուսաստանը «լռության ռեժիմ» է հայտարարել Ուկրաինայի մի շարք քաղաքների բնակիչների տարհանման համար

23:32 08.03.2022

Չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից Ռուսաստանը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարդասիրական միջանցքներ տրամադրել Ուկրաինայի մի շարք քաղաքներից, այդ թվում՝ Կիևից։ Այս մասին հայտնել են մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբում։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այս որոշումն ընդունվել է՝ չնայած Կիևի կողմից հումանիտար միջանցքների բացման միջոցառումների մշտական ​​խափանումներին։ Ռուսական […]

̰
BACK_TO_TOP