TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Ռուսաստանցիների կենսաթոշակները ապրիլի 1-ից կինդեքսավորվեն 8,6 տոկոսով

19:48 19.03.2022

ՌԴ -ում 2022 թվականին սոցիալական կենսաթոշակները ինդեքսավորվելու են 8,6 տոկոսով։ Կառավարության համապատասխան որոշումն արդեն հրապարակվել է, լրագրողներին հայտնել են ՌԴ աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունից։ Սոցիալական կենսաթոշակների տարեկան ինդեքսավորումն իրականացվում է ապրիլի 1-ին՝ հաշվի առնելով վերջին մեկ տարվա ընթացքում կենսաթոշակառուի կենսապահովման նվազագույնի  աճի տեմպը։ «Ինդեքսավորման համար մինչև այս տարվա վերջ դաշնային բյուջեից կհատկացվի 33,7 միլիարդ ռուբլի: […]

̰
Դոնեցկի զինվորականներն ազատագրել են 98 բնակավայր

19:41 19.03.2022

Մարտի 19-ի դրությամբ Դոնեցկի ժողովրդական Հանրապետության զինվորականները հանրապետության տարածքում ազատագրել են 98 բնակավայրեր, հայտնում է ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը։ «2022 թվականի մարտի 19-ի դրությամբ ԴԺՀ զորքերի մի խումբ ազատագրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում գտնվող 98 բնակավայր, այդ թվում՝ Ուգլեդարը»,- ասվում է շտաբի հայտարարության մեջ։

̰
Գերմանիան նախազգուշացրել է հաջորդ ձմռանը երկրում գազի հնարավոր դեֆիցիտի մասին

19:33 19.03.2022

Մարտի 19-ին Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի  հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է հաջորդ ձմռանը Գերմանիայի գազամատակարարման հետ կապված հնարավոր խնդիրների մասին։ «Սա նշանակում է, որ եթե մինչև հաջորդ ձմեռ մենք ավելի շատ գազ չստանանք, կամ եթե Ռուսաստանից մատակարարումներն ընդհատվեն, ապա մենք այնքան գազ չենք ունենա, որպեսզի տաքացնենք բոլոր տները կամ ողջ արդյունաբերությունը  պահենք», […]

̰
Արդիականացվել է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը

19:13 19.03.2022

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է միջուկային վառելիքի պահման ավազանը։ Տեղեկացնում է Հայաստանի կառավարությունը։ 2022 թ.-ի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկման նպատակով 2021 թ.-ի ընթացքում մշակվել է անհրաժեշտ իրավական բազա։ Շուկայի ազատականացման և շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման ծրագիրն անցել է փորձարկման […]

̰
Հարություն Մերդինյանը նժույգ թափերի վարժությունում դարձավ արծաթե մեդալակիր

19:05 19.03.2022

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, շարունակում է հաջող ելույթները Եգիպտոսում անցկացվող Աշխարհի Գավաթի խաղարկության երրորդ փուլում: Հարություն Մերդինյանը նժույգ թափերի վարժությունում դարձավ արծաթե մեդալակիր: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ դուրս էին եկել եզրափակիչ։ Մրցաշարն անցկացվում է Կահիրեում, մարտի 17-20-ը։ […]

̰
Խիստ դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի․ Արտակ Բեգլարյան

18:57 19.03.2022

Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ Տելեգրամի իր ալիքում: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Եվ ՄԱԿ-ի չափազանց հումանիստ ու արժեքահենք պաշտոնյաները այդ սադրանքը կատարում […]

̰
Տիգրան Բարսեղյանը՝ Transfermarkt-ի թոփ-10 ամենաթանկարժեք ձախ կիսապաշտպանների թվում

18:44 19.03.2022

Transfermarkt պորտալը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկարժեք ձախ կիսապաշտպանների/հարձակվողների տասնյակը։ Այս ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։  Փախանցում է ArmSport. am-ը։ Թոփ-10-ն այս տեսքն ունի․ Խվիչա Կվարացխելյա (Վրաստան, «Ռուբին»)-16 մլն եվրո Դանիիլ Լեսովոյ (Ռուսաստան, Մոսկվայի «Դինամո»)-5 մլն եվրո Միխայիլ Մուդրիկ (Ուկրաինա, Դոնեցկի «Շախտյոր»)-4 մլն եվրո Անդրեյ Մոստովոյ (Ռուսաստան, «Զենիթ»)-3 […]

̰
Դդմաշեն գյուղում այրվել է տան տանիք

18:36 19.03.2022

Մարտի 19-ին, ժամը 14:23-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն համայնքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 140 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։39-ին, մարվել՝ 17:30-ին։ […]

̰
Ռուսաստանի տնտեսությունում կոլապս չի լինի․ Մեդվեդև

18:21 19.03.2022

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը համոզված է, որ պատժամիջոցների պատճառով ռուսական տնտեսությունում կոլապս չի լինի։ Նա նման վստահությունը պայմանավորել է երկրի հնարավորություններով և բարեկամ պետությունների հետ գործընկերությամբ։ «Մենք ունենք բոլոր հնարավորությունները սեփական զարգացման համար: Շատ առումներով, նախկինում կիրառված պատժամիջոցները միայն օգուտ են տվել մեզ, ստիպել են ակտիվորեն զարգացնել ներմուծման փոխարինումը բոլոր ոլորտներում, ներառյալ […]

̰
Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ․ Լավրով

18:13 19.03.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Ռուսաստանի հատուկ օպերացիան կավարտվի Ուկրաինայի չեզոք կարգավիճակի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի ստորագրումով՝ նրա համար անվտանգության երաշխիքներով, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հատուկ գործողությունը, հուսով եմ, կավարտվի իմ նշած հարցերի շուրջ համապարփակ փաստաթղթերի ստորագրմամբ՝ անվտանգության հարցեր, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ՝ նրա անվտանգության երաշխիքներով»,- ասել է Լավրովը։ ՌԴ  ԱԳ նախարարը հայտարարել է, […]

̰
Թուրքիայում ավտովթարի հետևանքով տուժել է 17 մարդ

18:06 19.03.2022

Թուրքիայի լեռնային թունելում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 17 մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ «Բոլուի լեռնային թունելում տեղի ունեցած շղթայական վթարի հետևանքով տուժել է 17 մարդ, որոնցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել։ Տուժածները հոսպիտալացվել են»,- Twitter-ում գրել է Քոջան։ Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության տասը մեքենա։ […]

̰
Սաստիկ բուք և տեսանելիության բացակայություն մի շարք ավտոճանապարհներին

17:57 19.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Աշոցքի տարածաշրջանի՝ Մ-1 միջպետական նշանակության Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածները, Ախուրյանի տարածաշրջանի՝ Ջաջուռի լեռնանցքը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մեղրիի […]

̰
 Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը

17:48 19.03.2022

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մարտի 21-27-ը տեղի կունենա  գեղասահքի աշխարհի առաջնությանը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հայաստանը կներկայացնի միայն Պեկինի  ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը: Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի մրցաշարին:

̰
4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում

17:30 19.03.2022

Շաբաթ օրը Իրանի հարավային հատվածում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիրջան քաղաքից 137 կմ հարավ։ Երկրաշարժի օջախը գտնվում է 40 կմ խորության վրա։ Քաղաքն ունի մոտ 207 հազար  բնակչություն։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան։

̰
Կառավարության ռազմավարական նպատակներից է առողջ ապրելակերպի խթանումն ու սպորտի զարգացումը. Նիկոլ Փաշինյան

17:23 19.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Տարբեր տարիքային խմբերում եզրափակիչ փուլի հաղթողներին մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վարչապետը պարգևներ է հանձնել նաև […]

̰
Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր է ընտրվել Սրբուհի Գևորգյանը

17:17 19.03.2022

Մարտի 19-ին տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Փակ, գաղտնի քվեարկությամբ միաձայն՝ 19 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ ռեկտոր է ընտրվել բուհի երկարամյա պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։ Մինչ քվեարկությունը ռեկտորի պաշտոնի միակ հավակնորդ Սրբուհի Գևորգյանը ներկայացրել է բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը: Նա առանձնացրել է […]

̰
Ուկրաինացիների 23%-ը դարձել է փախստական․ ՄԱԿ

17:11 19.03.2022

Ուկրաինայի քաղաքացիների գրեթե մեկ քառորդը ստիպված է եղել լքել իրենց տները Ռուսաստանի ներխուժման պատճառով, ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի վերջին զեկույցում: Տեղեկատվության համաձայն՝ պատերազմի պատճառով Ուկրաինայից փախել է գրեթե 6,5 միլիոն մարդ, ավելի քան 3,3 միլիոնը լքել է երկիրը։ Ընդհանուր առմամբ, պատերազմի հետևանքով երկրից հեռացածների թիվը կազմում է մոտավորապես 9,8 միլիոն մարդ։   […]

̰
Հրդեհ Նոյեմբերյանի քաղաքապետարանի վարչական շենքում․ փրկարարները շենքից դուրս են բերել 20 դեռահասի

20:58 18.03.2022

Մարտի 18-ին, ժամը 19:36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոյեմբերյանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ շինության առաջին հարկի սենյակներից մեկում։ Փրկարարներն իրականացրել են տարահանում՝ շենքի երրորդ […]

̰
Հրազդանում այս տարի սուբվենցիոն 8 ծրագիր կիրականացվի

20:44 18.03.2022

Պետական բյուջեի աջակցությամբ Հրազդանում այս տարի սուբվենցիոն 8 ծրագիր կյանքի կկոչվի, իսկ Բյուրեղավանում՝ 6 ծրագիր։ Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։ Կոտայքի մարզից ՏԿԵՆ ներկայացված սուբվենցիոն ծրագրերի փաթեթից մարզկենտրոն Հրազդանից 8 սուբվենցիոն ծրագրային հայտ է հավանության արժանացել ոլորտային գերատեսչությունների կողմից: Կհիմնանորոգվեն և կվերանորոգվեն Հրազդանի թիվ 11, թիվ 6, թիվ 8 մանկապարտեզների շենքերը և թիվ 4 մանկապարտեզի 2-րդ […]

̰
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

20:25 18.03.2022

Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Արարատ Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործմանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն […]

̰
Թուրքիայի իշխող կուսակցության վարկանիշը նվազում է

20:16 18.03.2022

Թուրքական «MAK» հետազոտական կենտրոնի ղեկավար Մեհմեթ Ալի Քուլաթը ներկայացրել է կուսակցությունների վարկանիշը բացահայտող նոր սոցհարցման արդյունքները: Գրում է Ermenihaber.am-ը։ Նշվելով, որ վերջին շրջանում ամեն ամիս սոցհարցում են անցկացնում՝ Քուլաթը հայտնել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) դեռ պահպանում է առաջատարի դիրքերը: Սակայն, ըստ Քուլաթի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի և Թուրքիայի […]

̰
Միացյալ Նահանգներն աշխարհի ավելի քան 110 երկրների նվիրաբերել է պատվաստանյութի 500 միլիոն դեղաչափ

20:06 18.03.2022

Միացյալ Նահանգներն աշխարհի ավելի քան 110 երկրների, այդ թվում՝ Հայաստանին, հատկացրել է պատվաստանյութի 500 միլիոն դեղաչափ։ Սա աշխարհում նվիրաբերված պատվաստանյութերի ամենամեծ քանակն է։ Տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ «Մենք շարունակում ենք պատվաստանյութերի անհատույց տրամադրումը, որի միակ նպատակը մարդկային կյանքեր փրկելն է։ Ցավոք, համավարակը դեռ լիովին չի նահանջել։ Մենք ուրախ ենք, որ վերջերս Հայաստանին փոխանցված «Պֆայզեր» […]

̰
Հաագայում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարությունների միջև

20:02 18.03.2022

Մարտի 18-ին Հաագայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, նիդերլանդականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թայս ֆան դեր Փլասը։ Երկուստեք գոհունակություն հայտնելով Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի […]

̰
ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի ևս 300 մլն եվրո․ Զելենսկի

19:45 18.03.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Եվրամիությունից ևս 300 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնության համաձայնագրի մասին։ Այս մասին երկրի ղեկավարն ասել է տեսաուղերձում։ Նրա խոսքերով՝ այսօր զբաղված բանակցային օր է ունեցել։ «Գործընկերների հետ բանակցությունների հիմնական թեման կոնկրետ քայլերն էին, որոնք Ուկրաինային ավելի մեծ ուժ կտան ոչ միայն ուղղակիորեն պաշտպանության, այլ նաև տնտեսության համար»,- ասել է Զելենսկին։ […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի հետ

20:58 17.03.2022

Մարտի 17-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ֊ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ: Այս համատեքստում, որպես համագործակցության զարգացման արդյունավետ գործիք, կարևորվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած […]

̰
Եվրոպայի խորհուրդը դադարեցնում է հարաբերությունները Բելառուսի հետ

20:50 17.03.2022

Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, ԵԽ Նախարարների կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել հարաբերությունները Բելառուսի հետ, հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի «ամրապնդել հարաբերությունները բելառուսական քաղաքացիական հասարակության և  ընդդիմության հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով բելառուս երիտասարդությանը, անկախ լրատվամիջոցներին և իրավապաշտպաններին»։ Հիշեցնենք, նախօրեին Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն Ռուսաստանին ևս  հեռացրել էր կազմակերպությունից։  

̰
Շիրակի մարզում երկրորդ դեղաչափով COVID-19-ի դեմ պատվաստվել է բնակչության 43,8 %-ը

20:43 17.03.2022

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշներն ու դրանց ավելացմանը միտված հետագա քայլերն է քննարկել առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատությունների ղեկավարների և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի պատասխանատուների հետ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Հանձնարարվել է գույքագրել յուրաքանչյուր ընտանեկան բժշկի և թերապևտի մոտ գրանցված 18-ից բարձր […]

̰
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

20:30 17.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Իջևան, […]

̰
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել․ ՀՀ ԱԻՆ

20:23 17.03.2022

Մարտի 17-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում, որը վայրէջք կկատարի ժամը 18։00-ին, ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության […]

̰
Կուլեբան և Չավուշօղլուն ջանքերը կենտրոնացնում են Պուտինի և Զելենսկու  հանդիպման կազմակերպման ուղղությամբ

20:21 17.03.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան  ասել է, որ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ պայմանավորվել է ջանքերը կենտրոնացնել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման կազմակերպման վրա։ «Մենք պայմանավորվեցինք, որ մեր ջանքերը կկենտրոնացնենք Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման վրա, քանի որ հասկանալի է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ է, որ պետք է լուծենք […]

̰
BACK_TO_TOP