TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Հանրային հարցում Սահմանադրական բարեփոխումների շուրջ

19:12 22.02.2022

ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել է խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ «Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները  և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը: Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը […]

̰
Բուդապեշտը չի աջակցում Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների սահմանմանը

19:05 22.02.2022

Հունգարիան ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեի նիստում չի աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթին, որը Բրյուսելը պատրաստվում է ներկայացնել՝ ի պատասխան  ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագետին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ «Բոլոր երկրները բացահայտորեն պաշտպանում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, բացառությամբ մեկի՝ Հունգարիայի։ Նրանք ընդգծել են երկխոսության կարևորությունը»,- եվրոպացի դիվանագետի խոսքը […]

̰
Էրդողանը հերթով այցելում է աֆրիկյան մի շարք երկրներ

18:59 22.02.2022

Փետրվարի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից մեկնել է Սենեգալ՝ աֆրիկյան երկրներ կատարած այցի շրջանակներում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այցի շրջանակներում Թուրքիայի նախագահին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն, երիտասարդության և սպորտի […]

̰
«Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների նիստում  քննարկվել է հանրային առողջության և պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքը

18:53 22.02.2022

Փետրվարի 22-ին Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը: Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության և պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին: Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, […]

̰
ԱՄՆ դեսպանատան մոտակայքում այրվել է 3 հեկտար եղեգ

18:41 22.02.2022

Փետրվարի 22-ին՝ ժամը 16:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան փողոցում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ամերիկյան 109 հասցեի մոտակայքում այրվում է եղեգ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։43-ին, մարվել՝ 18։04-ին։ Այրվել […]

̰
Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք կունենա բնակարան

18:35 22.02.2022

Արցախի Թումանյան փողոցում «Հայաստան» հիմնադրամի կառուցած բնակելի համալիրը պատրաստ՝   սպասում է իր հասցեատերերին: Տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք այսուհետև կունենա սեփական բնակարանը: Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում, 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք: Բնակարաններով են […]

̰
Ճապոնիան նախատեսում է արգելել ժամանակակից տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան

18:27 22.02.2022

Ճապոնիայի կառավարությունը սկսել է բանակցություններ վարել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների շուրջ։ Դրանք կընդունվեն Ուկրաինա նրա ռազմական ներխուժման դեպքում։ Այս մասին գրում է Yomiuri հրատարակությունը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Տոկիոն նախատեսում է սահմանափակել ժամանակակից տեխնոլոգիաների արտահանումը Ճապոնիայից Ռուսաստան, այդ թվում՝ կիսահաղորդիչների, արհեստական ​​ինտելեկտի և ռոբոտաշինության տեխնոլոգիաների։ Ընդգծվում է, որ երկրի իշխանությունները դիտարկում են նաև Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Լիտվայի ոստիկանապետ Պոժելային

18:15 22.02.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ոստիկանապետ Ռենատաս Պոժելային։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ այն նաև ամուր հիմք է ստեղծում տարբեր ոլորտներում […]

̰
 Շառլ Միշելն ու Ֆոն դեր Լայենը համատեղ հայտարարություն են տարածել Ուկրաինայի վերաբերյալ

18:11 22.02.2022

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ պատժամիջոցներ կկիրառվեն Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու որոշման մեջ ներգրավված անձանց։ Համապատասխան համատեղ հայտարարության տեքստը տարածվել է երեքշաբթի՝ փետրվարի 22-ին, Բրյուսելում, հայտնում է РБК-Украина -ն։ «Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ անկախ սուբյեկտներ ճանաչելու և Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների […]

̰
Պուտինն ասել է, որ այսօր կորոշի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման հարցը

19:57 21.02.2022

ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին որոշում կկայացվի այսօր, ասել է Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում, որի անդամները պաշտպանել են ինքնահռչակ հանրապետությունների կոչը։ «Հարգելի գործընկերներ, ես լսել եմ ձեր կարծիքը, որոշումը կկայացվի այսօր, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հանդիպման համար»,- ասել է նախագահը Անվտանգության խորհրդի նիստի ավարտին։ Պուտինից բացի,  ԱԽ նիստին մասնակցել են  արտգործնախարար […]

̰
Փետրվարի 14-20-ը Շիրակի մարզում ծնվել է 42 երեխա

19:40 21.02.2022

Անցած շաբաթ՝ փետրվարի 14-20-ը, Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 42 երեխա՝ 24 աղջիկ, 18 տղա։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
COVID-19-ի դեմ կարելի է պատվաստվել ապաքինվելուց 14 օր անց

19:15 21.02.2022

Կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19) հետո անձը կարող է պատվաստվել հիվանդության կլինիկական ախտանշաններն անցնելուց 14 օր հետո: ​COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է իրականացվել անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից: ​Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված անձը COVID-19-ի ցանկացած շտամով, այդ թվում` «Օմիկրոնով» հիվանդանալուց և ապաքինվելուց հետո: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում […]

̰
Ապօրինի ծառահատման հետքերով. Իջևանի ոստիկանների բացահայտումը

19:04 21.02.2022

Փետրվարի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գանձաքար գյուղի տներից մեկի դարպասների մոտ հայտնաբերեցին հաճարենու 31 թաց գերան: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:   Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գանձաքար գյուղի 31-ամյա մի բնակիչ էր Արծվաբերդի անտառտնտեսության Նավուրի անտառպետության տարածքում ծառերն ապօրինի հատել և գերաններն իր «Ուրալ» մակնիշի մեքենայով նշված հասցե տեղափոխել:   Բացատրական աշխատանքի […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2021-ի ՀՆԱ եռամսյակային և տարեկան նախնական արդյունքները

18:45 21.02.2022

2021թ․-ին ՀՆԱ-ն կազմել է 6,982.8 մլրդ ՀՀ դրամ (կամ 13.9 մլրդ ԱՄՆ դոլար)։ ՀՆԱ-ի իրական աճը, 2020 թ․-ի համեմատ, կազմել է 5.7%, անվանական աճը՝ շուրջ 13%: 2019 թ․-ի համեմատ՝ իրական աճը կազմել է -2.1%, անվանական աճը՝ 6.7%: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4,680 ԱՄՆ դոլար (կամ 2,357 հազար ՀՀ դրամ), 2020 թ․-ին՝ 4,269 ԱՄՆ […]

̰
Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

18:06 21.02.2022

Փետրվարի 21-ին՝ Թբիլիսիի ժամանակով 16:17-ին, Թբիլիսիից 55 կմ հեռավորությամբ գտնվող Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2  (ML) մագնիտուդ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթի մարզում, մասնավորապես՝ Նինոծմինդայի […]

̰
Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

19:55 19.02.2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ուկրաինայում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը։ Այս մասին ասվում է շաբաթ օրը Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Ֆրանսիայի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր Ուկրաինայում գտնվելու հիմնավոր պատճառներ չունեն, խորհուրդ է տրվում լքել երկիրը: Խորհուրդ է տրվում նաև հետաձգել բոլոր ուղևորությունները Ուկրաինա»։ «Ֆրանսիայի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի […]

̰
Վահան Բիչախչյանի հիանալի ցուցանիշը՝ լեհական Էքստրակլասայի պատմության մեջ

19:50 19.02.2022

Երրորդ անընդմեջ խաղում դառնալով գոլի հեղինակ՝ «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հիանալի ցուցանիշ է գրանցել։ Վահանը 21-րդ դարում 5-րդ ֆուտբոլիստն է, որը Էքստրակլասայում գոլի հեղինակ է դառնում մեկնարկային երեք խաղում անընդմեջ։ Նախկինում նման ցուցանիշ գրանցել են Դուդու Բիտոնը (2011 թվական), Նեմանյա Նիկոլիչը (2015 թվական), Իգոր Անգուլոն (2017 թվական) և Միկաել Իշակը (2020 թվական)։ Հատկանշական է, որ […]

̰
Վրաստանի դպրոցներում կորոնավիրուսով վարակվածության մակարդակը զգալիորեն նվազել է

19:43 19.02.2022

Կորոնավիրուսով վարակվածության մակարդակը Վրաստանի պետական ​​և մասնավոր դպրոցներում վերջին շաբաթներին զգալիորեն նվազել է։ Տեղեկությունը տարածում է ԿԳՆ-ն։ Փախանցում է 1tv.ge-ն։ Գերատեսչության տվյալներով՝ վիրուս է հաստատվել ուսուցիչների 4,3%-ի և աշակերտների 1,5%-ի մոտ։ Համաճարակաբանների հանձնարարականի համաձայն՝ Վրաստանի 2085 պետական ​​և 217 մասնավոր դպրոցներից 314-ում ներկայումս հեռավար ուսուցում է իրականացվում, ինչը երկու անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ։ […]

̰
Զելենսկին հիշեցրել է, որ Կիևին տարիներ շարունակ ասում են, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են

19:35 19.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ Կիևը տարիներ շարունակ խոսում է ՆԱՏՕ-ի առջև բաց դռների մասին, բայց իրականում դրանք ցույց են տալիս, որ «դրսից թույլ չեն տալիս ներս մտնել»։ «Արդյո՞ք Ուկրաինան արժանի չէ ազնիվ և ուղիղ պատասխանների, դա վերաբերում է նաև ՆԱՏՕ-ին: Մեզ ասում են, որ դռները բաց են, […]

̰
Մակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա

19:20 19.02.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է կիրակի օրը զանգահարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով  Ելիսեյան պալատին։ «Մակրոնը Պուտինին կզանգի վաղը Փարիզի ժամանակով 11:00-ին (Մոսկվայի ժամանակով 13:00-ին)»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Շաբաթ օրը ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ […]

̰
Զարեհ Սինանյանը Նիցցայում այցելել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և «Պարսամեան» հայկական ամենօրյա դպրոց

18:58 19.02.2022

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի` Ֆրանսիա այցի վերջին կանգառը Նիցցայում էր: SOS Armeni Cote d’Azur կազմակերպության նախագահ Սամսոն Օզարարատի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելել է Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, շրջայց կատարեցլ «Պարսամեան» հայկական ամենօրյա դպրոցում: Ներկայացնելով գրասենյակի գործունեություն՝ Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Կոտ դ՛Ազուրի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդին մաս կազմող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց […]

̰
 Լուգանսկում Ռուսաստանի Դաշնություն տանող մայրուղու վրա  պայթուցիկ սարք է հայտնաբերվել

18:50 19.02.2022

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության  իրավապահ մարմինները Կրասնոդոնի մարզում Ռուսաստանի Դաշնություն տարհանված մարդկանց ավտոբուսների երթուղու վրա պայթուցիկ սարք են հայտնաբերել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԼԺՀ իրավապահ մարմինների աղբյուրը։ «Կրասնոդոն քաղաքի մոտ՝ Լուգանսկ-Իզվարինո մայրուղու երկայնքով ճանապարհ է ականապատվել»,- ասել է աղբյուրը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ սարքը գտնվել է Կրասնոդոնի և Մոլոդոգվարդեյսկի միջև եղած կամրջի տակ։ Դեպքի վայրում են […]

̰
ՆԱՏՕ-ն ժամանակավորապես փակել է գրասենյակը Կիևում

18:30 19.02.2022

  ՆԱՏՕ-ն ժամանակավորապես փակում է իր գրասենյակը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և անձնակազմին տեղափոխում է Բրյուսել և Լվով, այս մասին նորվեգական  VG հրատարակությունը։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները շատ ուշադիր հետևում են իրավիճակին, գնահատում են այն և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները։ «Մեր աշխատակիցների անվտանգությունն առաջնահերթություն է, ուստի նրանց տեղափոխում ենք Լվով և […]

̰
Գերմանիայի ԱԳՆ-ն Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան

18:23 19.02.2022

Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել Ուկրաինան։ Այս մասին ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի խորհրդատվությունների ցանկում, որը թարմացվել է շաբաթ օրը։ «Նախազգուշացում Ուկրաինա ուղևորությունների համար։ Շտապ ահազանգ՝ լքել երկիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

̰
Գյումրի ԲԿ-ի 20 բուժքույր մասնակցել է սուր իշեմիկ կաթվածի բուժման մասնագիտացված վերապատրաստումների

18:09 19.02.2022

Գյումրի բժշկական կենտրոնի 20 բուժքույր մասնակցել է սուր իշեմիկ կաթվածի բուժման մասնագիտացված վերապատրաստումների: Դասընթացները կազմակերպել են Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը և Հայ-ամերիկյան բուժքույրերի ասոցիացիան: Չորսշաբաթյա դասընթացներից հետո, Գյումրի ԲԿ-ի բուժքույրերը ստացել են որակավորման վկայականներ՝ սուր իշեմիկ կաթվածի բաժանմունքում աշխատելու համար: Գյումրու բժշկական կենտրոնի միջին օղակի բուժանձնակազմը մշտապես վերապատրաստվում է տարբեր մասնագիտացումներում:

̰
G7-ի արտգործնախարարները համերաշխություն են հայտնել Ուկրաինային

18:03 19.02.2022

G7-ի մասնակիցները համերաշխ են  Ուկրաինայի հետ և պայմանավորվել են կապ պահպանել այս թեմայով։ Այդ մասին շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոկը՝ Մյունխենում G7-ի երկրների գործընկերների հետ հանդիպումից հետո։ «Մենք այսօր հանդիպեցինք Ուկրաինային համերաշխություն հայտնելու համար։ Մենք անվտանգության լուրջ ճգնաժամ ենք տեսնում, մենք՝ G7-ի ներկայացուցիչներս, Ուկրաինայի կողքին ենք», – ավելացրել է […]

̰
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության վերաբերյալ  հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարարը

17:50 19.02.2022

«Թուրքիան բոլոր ջանքերը գործադրում է սևծովյան տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։ Տարածաշրջանում առկա բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն դիվանագիտական ​​և բանակցությունների միջոցով»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է Anadolu-ն։ Նրա խոսքով, Անկարան կարևորում է Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։   Նա նաև ընդգծել է, որ 1936 թվականի նեղուցների կարգավիճակի […]

̰
ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելելու է Ադրբեջան

17:43 19.02.2022

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Ադրբեջան, հայտնում է Report-ը։ Ըստ տեղեկությունների՝ փետրվարի 21-ին Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպումներ կունենա երկրի մի շարք պաշտոնյաների հետ։ Այս շաբաթ ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել էր Վրաստան և Հայաստան։  

̰
Ռուսաստանը Վրաստանի հետ կքննարկի 3+3 ձևաչափը

17:30 19.02.2022

ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ մտադիր է մարտին հանդիպել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ պետք է «թիմ հավաքել, գալ ու լրջորեն խոսել հեռանկարների մասին»։ «Խնդիրները շատ են՝ երկկողմանի, 3+3 ֆորմատ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան) […]

̰
Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

17:22 19.02.2022

Փետրվարի 19-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Նախարարները գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև պատմական կապերի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով որակական նոր մակարդակի հասցնելու հայ-իրանական համագործակցությունն անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի և այլ ոլորտներում։ Հայաստանի և […]

̰
BACK_TO_TOP