TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Վրաստանում բացահայտվել է կիբերհանցագործություն

19:20 16.02.2022

Կիբերհանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են խարդախության փաստ՝ ձերբակալվել է հանցավոր խմբի վեց անդամ: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։  Ձերբակալվածներին սպառնում է վեցից ինը տարի ազատազրկում։ Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի սկզբին մեղադրյալները հանցավոր խմբի անդամների հետ ծրագրել են խարդախության միջոցով տիրապետել ֆինանսական հաստատություններից մեկին պատկանող խոշոր չափի գումարին։ Պլանը կատարելու համար […]

̰
Եթե ուզում եք թռչել տիեզերք, ապա գնեք տոմս կես միլիոն դոլարով

19:12 16.02.2022

Ամերիկյան Virgin Galactic տիեզերական ընկերությունը փետրվարի 16-ից կսկսի ենթաուղեծիրային թռիչքների տոմսերի վաճառքը, հայտնել են տիեզերական ընկերության մամուլի ծառայությունից։ Թռիչքից առաջ տիեզերական զբոսաշրջիկները կվերապատրաստվեն և կապրեն տիեզերագնացների համար նախատեսված հատուկ սենյակում։ Նրանք թռիչքի դուրս կգան  Նյու Մեքսիկոյի «Ամերիկա» տիեզերակայանից: Մեկուկես ժամից տիեզերանավի օդաչուները կիրականցնեն մեկնարկը։ Ճանապարհորդները կկարողանան Երկրին նայել 17 պատուհանից։ Թռիչքի ամրագրումը զբոսաշրջիկների համար կարժենա […]

̰
Վրաստանի խորհրդարանի 4 պատգամավորներ զրկվել են մանդատից

18:58 16.02.2022

Վրաստանի խորհրդարանի չորս պատգամավորների՝ Կախա Կուճավայի, Էլենե Խոշտարիայի, Շալվա Նաթելաշվիլիի և Բադրի Ջափարիձեի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։ Հաղորդում է Aliq Media-ն։ Խորհրդարանի նախկին նախագահ Կախա Կուճավան ինքն է կայացրել խորհրդարանից հեռանալու որոշումը։ Էլենե Խոշտարիայի և Շալվա Նաթելաշվիլիի մանդատից զրկելու պատճառը լիագումար նիստերից անհիմն բացակայություններն են։ «Լելոյի» կուսակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեի մանդատի դադարեցման պատճառը իրավական է՝ հիմնված […]

̰
Թաիլանդը վերանվանում է իր մայրաքաղաքը

18:52 16.02.2022

Թաիլանդի թագավորական ակադեմիական խորհուրդը հայտարարել է երկրի մայրաքաղաքի պաշտոնական օտարերկրյա  անվանումը Բանգկոկից Կրունգ Թեփ Մահա Նախոն փոխելու մասին, որը նշանակում է Սուրբ Աթոռ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Խորհուրդը թարմացրել է երկրների, տարածքների, վարչական գոտիների և մայրաքաղաքների ուղղագրությունը միջազգային աշխարհագրական անվանումների բառարանում։ Ընդգծվում է, որ նոր անվանումը կընդունվի հատուկ հանձնաժողովի կողմից ստուգումից հետո։ Նշվում է, որ կարելի […]

̰
Թուրքիան սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը․ ԵԽ զեկույցը

18:38 16.02.2022

Ստրասբուրգում շարունակվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում քննարկվել է երկու առանձին զեկույց Եվրոպական միության (ԵՄ) ընդհանուր արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականության թեմայով։ Անդրադարձ է եղել նաև Թուրքիային։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Եվրոպական խորհրդարանի՝ Ֆրանսիայից ընտրված պատգամավոր Նատալի Լուազոյի ներկայացրած զեկույցում շեշտվել է, որ Թուրքիան հաճախ ապակայունացնող դեր է խաղում ԵՄ-ի և իր հարևանների համար մտահոգիչ բազմաթիվ […]

̰
«Պատերազմը Ուկրաինայում պետք է միայն ԱՄՆ-ին ու Բրիտանիային»․ թուրք վերլուծաբան

19:59 15.02.2022

Թուրքական ընդդիմադիր «Cumhurriyet» թերթի վերլուծաբան Մեհմեթ Ալի Գյուլլերն ուշագրավ հոդված է հրապարակել ռուս-ուկրաինական լարվածության և հնարավոր պատերազմի մասին: Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Ըստ նրա՝ չնայած Արևմուտքից հնչող այն հայտարարություններին, թե Ռուսաստանն առաջիկայում պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, իրականությունը փոքր-ինչ այլ է: Գյուլլերի գնահատմամբ՝ ռուսական ներխուժման հավանականությունը չափազանց քիչ է: «Այդ մասին են վկայում ՌԴ-ի հայտարարությունները, որոնք […]

̰
Աշոտ Խաչատրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

19:55 15.02.2022

2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը։   Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1962 թվականին Կամո քաղաքում (ներկայում՝ Գավառ): Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան: 1987 թվականին ավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը: 1989-1993 թթ. սովորել է Ռուսաստանի […]

̰
Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովում քննարկվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

19:40 15.02.2022

Փետրվարի 15-ին կայացել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։ Օրակարգում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Թովմասյանի, Դ. Մելքումյանի, Ա. Մոսիյանի, Դ. Գալստյանի, Գ. Բաղունցի, Ա. Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր: Օրենքի նախագիծը ներկայացրել է Արթուր […]

̰
ՆԱՏՕ-ի ընդլայնումն օրակարգում չէ. Գերմանիայի կանցլեր

19:30 15.02.2022

ՆԱՏՕ-ի ընդլայնում նախատեսված չէ, օրակարգում չկա, համենայնդեպս, այսօրվա կառավարությունները ստիպված չեն  դրանով զբաղվել, երեքշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ընդլայնում նախատեսված չէ, չի քննարկվում, օրակարգում չկա: Մենք ստիպված չենք լինի զբաղվել այս թեմայով, քանի դեռ յուրաքանչյուրս մեր պաշտոնում ենք»,- ասել է Շոլցը մամուլի […]

̰
Ադրբեջանական զինված ուժերը հրազենով կրկին կրակել են հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ․ ԱՀ դատախազություն

19:23 15.02.2022

Այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, որի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ: ԱՀ ոստիկանությունը կատարում է վերը նկարագրված հանցավոր դեպքի  նյութական հետքերի […]

̰
Վերանորոգվում է վրաց-հայկական սահմանակետ տանող 15 կմ ճանապարհահատված

19:09 15.02.2022

Ակտիվորեն իրականացվում են դեպի վրաց-հայկական սահմանակետ տանող Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի միջազգային ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Հաղորդում է jnews.ge-ն։ Սա ամենակարճ ճանապարհն է, որը կապում է Քվեմո Քարթլիի շրջանը և Հայաստանը Թբիլիսիի հետ։ Ճանապարհին վերանորոգվում է երկու հատված՝ մեկը ութ կիլոմետր (30 կմ-ից 37 կմ), իսկ երկրորդը՝ յոթ կիլոմետր երկարությամբ (40 կմ-ից 46 կմ): Վրաստանի Ճանապարհային վարչությունից հայտնում են, […]

̰
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական կարգավորման գործընթացը «հրաշալի զարգացում» է անվանել

18:36 15.02.2022

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացին:  Դեսպանն այն բնութագրել է որպես «հրաշալի զարգացում»: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նա մասնավորապես ասել է. «Այդ գործընթացն ընդունում ենք գոհունակությամբ: Ռուսաստանում կայացած և հաջորդն էլ Վիեննայում կայանալիք հանդիպումները մեզ համար շատ ուրախալի են: Տեղի ունեցողը (զարգացումները-խմբ.) իսկապես հուսադրող […]

̰
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր

18:30 15.02.2022

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Զրուցակիցները ընդգծել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և […]

̰
Ցորենի գներն աճել են Ուկրաինայի և Ռուսաստանի շուրջ լարվածության ֆոնին

19:49 14.02.2022

Ուկրաինայի և Ռուսաստանի շուրջ աճող լարվածության ֆոնին ցորենի գներն աճել են։ Bloomberg-ը գրում է, որ այս իրավիճակը մտահոգություն է առաջացնում, որ երկու հիմնական բեռնափոխադրողներից հացահատիկի արտահանումը կարող է խաթարվել։ Այսպիսով, Չիկագոյում ցորենի ֆյուչերսներն աճել են 1,7 տոկոսով՝ անցած շաբաթ 5,3 տոկոսով թանկանալուց հետո։ Այնուամենայնիվ, հացահատիկի արժեքը մնում է մոտ յոթ տոկոսով ցածր նոյեմբերի ցուցանիշներից։ Սևծովյան […]

̰
«Թալիբանի» 10-հազարանոց բանակը տեղակայվում է Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ սահմաններին

19:35 14.02.2022

«Թալիբանը» ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինված 10000 զինյալների է ուղարկում Տաջիկստանին և Ուզբեկստանին սահմանակից նահանգներ, հայտնել է թալիբների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կարի Ֆասիհուդինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ «Երկրի հյուսիսային և հյուսիսարևելյան նահանգներում տեղակայված ՆԱՏՕ-ի և ԱՄՆ համակարգերի ամենաժամանակակից տեխնոլոգիաներով զինված 10-հազարանոց բանակը միջոցներ կձեռնարկի ցանկացած զինված գործողության դեպքում»,- ասել է «Թալիբանի» գլխավոր շտաբի ղեկավարը: […]

̰
Իրանական «ABNA» լրատվական գործակալության հոդվածում վերլուծվել են Անկարա-Թել Ավիվ հարաբերությունները

19:30 14.02.2022

Իրանական «ABNA» լրատվական գործակալությունն անդրադարձ է կատարել Անկարա-Թել Ավիվ հարաբերություններում վերջերս նկատվող դրական տեղաշարժին։ Այս մասին գրում է թուրքական «Cumhuriyet» թերթը։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ «ABNA»-ի հոդվածում հիշեցվել է, որ անցյալ շաբաթ իսրայելական մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալոն Ուշփիզն այց է կատարել Անկարա, ապա ընդգծվել է, որ վերջին երկու տարում […]

̰
Ռուդենկոն և Ռուբինյանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

19:23 14.02.2022

Փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Յու Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռ. Կ. Ռուբինյանի հետ։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել հայկական և թուրքական կողմերի միջև մոսկովյան պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև այս տարվա փետրվարի 24-ին Վիեննայում երկու հատուկ ներկայացուցիչների հերթական շփման […]

̰
Երեխաների մոտ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը պահպանվում է ինն ամիս

19:16 14.02.2022

Գերմանացի գիտնականները ևս մեկ հաստատում են գտել, որ երեխաները COVID-19-ով ավելի քիչ են վարակվում, քան մեծահասակները։ Այս մասին ասվում է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Սորեն Գերսթինգի հետազոտության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Գերմանիայում SARS-CoV-2 վարակների հաճախականության լայնածավալ դիտարկման արդյունքներով ակնհայտ է դարձել, որ երեխաները ավելի քիչ են վարակվում, քան մեծահասակները։ Ուսումնասիրությունը սկսվել է 2020 […]

̰
Նորվեգական ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները Ուկրաինայի օդային տարածքով

19:10 14.02.2022

Նորվեգական Norwegian ավիաընկերությունը որոշել է դադարեցնել թռիչքները դեպի Ուկրաինա անվտանգության իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել է  Esben Tuman ավիաընկերության հաղորդակցությունների բաժնի տնօրեն Էսբեն Տումանը, փոխանցում է European Pravda-ն։ Ավիաընկերությունը թռիչքներ չի իրականացնում հատուկ դեպի ուկրաինական օդանավակայաններ, այլ թռիչքների համար օգտագործում է պետության  արևմտյան մասի օդային տարածքը, օրինակ՝ Հունգարիա կամ Թուրքիա թռչելու համար։ Ընկերությունը նշել է, […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին

18:51 14.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Գիտական ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունը` ավելի քան 15 տարի առաջ ինստիտուտի տարածքից առանձնացված և օտարված տարածքում սեփականատիրոջ կողմից կառուցապատում […]

̰
3․2 մագնիտուդով երկրաշարժ Բավրայից 15 կմ արևելք

18:47 14.02.2022

Սույն թվականի փետրվարի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 14:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները շրջայց են կատարել Գյումրիի վթարային շենքերում

18:45 14.02.2022

Նախօրեի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Գյումրիում էին քաղաքաշինության կոմիտեի մասնագետները՝ նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջայց են կատարել Գյումրու վթարային շենքերում՝ երկրաշարժի հետևանքներին տեղում ծանոթանալու և վթարայինների խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին բնակիչների հետ զրուցելու։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Պատասխանատուները եղել են Իսահակյան փողոցի […]

̰
Բերդիմուհամեդովի որդին Թուրքմենստանի նախագահի թեկնածու է դարձել

18:41 14.02.2022

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին դարձել է երկրի նախագահական ընտրությունների թեկնածու, հայտնում է Sputnik Near Abroad-ը։ 40-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը երկրի փոխվարչապետն է։ Երկրի ընտրական օրենսգրքի համաձայն՝ թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է քաղաքական կուսակցություններին և քաղաքացիական խմբերին։ Վերջին դեպքում անհրաժեշտ է հավաքել ընտրողների առնվազն տասը հազար ստորագրություն։ Թուրքմենստանի ներկայիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ասել է, որ ցանկանում […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը

18:30 14.02.2022

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Ողջունելով հյուրերին, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ ղեկավարությանը և անձամբ դեսպան Կլաարին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող […]

̰
Նոր էջ Թուրքիայի և Էմիրությունների հարաբերություններում. Էրդողանը Աբու Դաբիում է

18:25 14.02.2022

Երկուշաբթի Աբու Դաբիի Քասր ալ Վաթան նախագահական պալատում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Anadolu-ն հայտնում է, որ թուրքական պետության ղեկավարին նստավայրում դիմավորել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը։ Հանդիպման արարողությունից հետո բանակցությունները սկսվեցին նեղ ձևաչափով։ Թուրքիայի նախագահի և Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնի բանակցություններից հետո նախատեսվում է […]

̰
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի իրականացրած COVID-19-ի գիտական հետազոտության արդյունքները հրապարակվել են «Frontiers in Immunology» գիտական ամսագրում

18:19 14.02.2022

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի իրականացրած COVID-19-ի վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները 2022 թվականի փետրվարին տպագրվել են իմունոլոգիայի միջազգային ամենահեղինակավոր պարբերականներից մեկում` «Frontiers in Immunology» գիտական ամսագրում և ապացուցում են թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը: COVID-19-ի խիստ անհատական ընթացքը և սաստկության մեծ դիապազոնը (առանց համախտանիշների ընթացքից մինչև մահվան ելք) հիմք են տալիս մտածելու, որ հիվանդի իմուն համակարգն […]

̰
Այս պահին Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի համավարակի գագաթնակետում․ Գամկրելիձե

19:55 12.02.2022

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ ակնկալվում է, որ հավանաբար հաջորդ շաբաթվանից նոր դեպքերի թիվը կսկսի նվազել։Հաղորդում է Aliq Media-ն։ Գամկրելիձեի կարծիքով՝ այս պահին Վրաստանը միանշանակ գտնվում է կորոնավիրուսի համավարակի գագաթնակետում։ «Ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվանից պետք է սպասել, որ նոր դեպքերի թիվը կսկսի նվազել, բայց, ինչպես գիտեք, կանխատեսումը բժշկության մեջ միանշանակ չէ»,- […]

̰
Երևանի Լոմոնոսովի փողոցում հրդեհվել է կիսակառույց տան տանիքը

19:51 12.02.2022

Փետրվարի 12-ին, ժամը 15:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ երաժշտական դպրոցի մոտակայքում, այրվում է շենքի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը […]

̰
Վիեննայում հազարավոր մարդիկ բողոքում են COVID-19-ի պարտադիր պատվաստումների դեմ

19:44 12.02.2022

  Հազարավոր մարդիկ դուրս են եկել Վիեննայի փողոցներ՝ բողոքելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով իշխանությունների սահմանափակող միջոցառումների  և պարտադիր պատվաստումների դեմ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ «Մեգա ցույցը» սկսվել է Հելդենպլաց հրապարակից, որտեղից ցուցարարները շարժվել են գլխավոր Ռինգշտրաս փողոցով՝ շրջափակելով քաղաքի կենտրոնը։ Փողոցում երթևեկությունը մասամբ սահմանափակվել է։ Փետրվարի 5-ից Ավստրիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի դեմ պատվաստման […]

̰
Գյումրիում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Շիրակի մարզային փուլը

19:36 12.02.2022

Փետրվարի 12-ին Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացան «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Շիրակի մարզային փուլի մրցումները։ Այս միջոցառումը անց է կացվում առաջին անգամ և նպատակ ունի բնակչության շրջանում ձևավորել առողջ ապրելակերպ,ապահովել սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությունը, ինչպես նաև խթանել սեղանի թենիս մարզաձևի մասսայականացմանն ու հետագա […]

̰
BACK_TO_TOP