TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չեղարկել է Ուկրաինայի հարցով խորհրդարանական արտահերթ նիստը

20:11 25.02.2022

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չեղարկել է Ուկրաինայի հարցով խորհրդարանական արտահերթ նիստը։ Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրենսդիրին կոչ էր արել անցկացնել այս նիստը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ մեծամասնության ներկայացուցիչ 82 պատգամավորներից ոչ մեկը նիստին չի մասնակցի։ Իսկ ընդդիմադիր 61 պատգամավորները որոշումն ընդունելու համար չեն կարող հավաքել 76 ձայն։ Պապուաշվիլիի խոսքով՝ […]

̰
Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից

20:04 25.02.2022

  Եվրոպայի խորհրդի համատեղ կոմիտեն, որը միավորում է ԵԽԽՎ-ի ղեկավարությունը, անդամ երկրների ներկայացուցիչները և կազմակերպության գլխավոր քարտուղարը, առաջարկում է Ռուսաստանի նկատմամբ կիրառել բացառիկ ընթացակարգ, որը կհանգեցնի այդ պետությանը ԵԽԽՎ-ից հեռացմանը, հայտարարել է նախագահ Թինի Քոքսը Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսում Թինի Քոքսը հայտարարել է, որ Համատեղ կոմիտեի նիստի ժամանակ կոնսենսուս է եղել որոշման վերաբերյալ, որը պաշտոնապես […]

̰
Չեխիան կեսգիշերից փակում է օդային տարածքը Ռուսաստանի համար

19:56 25.02.2022

Կեսգիշերից Չեխիան փակում է իր օդային տարածքը ռուսական բոլոր ավիաընկերությունների համար, ուրբաթ օրը լրագրողներին ասել է տրանսպորտի նախարար Մարտին Կուպկան։ «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ կեսգիշերից Չեխիայի օդային տարածքը փակ կլինի բոլոր ռուսական ավիաընկերությունների համար»,- ասել է Կուպկան։ Ավելի վաղ՝ հինգշաբթի օրվանից, չեխական «Չեդոկ» տուրիստական ​​ընկերությունը դադարեցրել էր դեպի Ռուսաստան տուրիստական ուղեգրերի վաճառքը։  

̰
Կիևում օդային տագնապ է հայտարարվել

19:50 25.02.2022

Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ից հետո, Կիևում կրկին օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Կիևի պետական ​​քաղաքային վարչության կայքը։ Հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի մայրաքաղաքում բոլորին խնդրել են շտապ գնալ ապաստարան։ Մոտավորապես նույն ժամին Վիննիցայում ևս օդային տագնապ է հայտարարվել։  

̰
Ստամբուլում վերանորոգումից հետո վերաբացվել է Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցին

19:45 25.02.2022

Ստամբուլի Սարըյեր վարչական շրջանում գտնվող հայկական Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, և եկեղեցին բացել է իր դռները հավատացյալների համար։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Մատուցվել է պատարագ: Եկեղեցու հիմնադրամի հիմնադիր խորհրդի նախագահ Մուրաթ Սումեն, հիշեցնելով, որ կառույցը հիմնվել է 1848թ.-ին, պատմել է վերանորոգման […]

̰
Շվեյցարիան պատժամիջոցներ կկիրառի ռուսական երեք բանկերի և Պետդումայի 361 պատգամավորների նկատմամբ

21:00 24.02.2022

Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երեք բանկերի նկատմամբ, իսկ Պետդումայի 361 պատգամավորների նկատմամբ՝ «ճանապարհորդական սահմանափակումներ» կկիրառի։ Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսը։ Նա չի հստակեցրել, թե որ բանկերի մասին է խոսքը։ Կասիսը նաև նշել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն մի շարք ռուս գործարարների նկատմամբ։ Շվեյցարիայի նախագահի խոսքով՝ […]

̰
Ֆրանսիան, առավել քան երբևէ, Հայաստանի կողքին է. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

20:35 24.02.2022

Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո մոտ ապագայում Փարիզում անց է կացվելու հայ-ֆրանսիական համաժողով, որը նոր հեռանկարներ կբացի հայ երիտասարդության առջև և կնպաստի հայ-ֆրանսիական երկկողմ կապերի ամրապնդմանը։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այդ մասին Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում տեղեկացրել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը` շնորհավորելով երկու երկրներին կարևոր տարեդարձի կապակցությամբ։ […]

̰
Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի․ Զելենսկի

20:09 24.02.2022

Կիևն առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ուկրաինան չընտրեց պատերազմի ուղին, բայց Ուկրաինան առաջարկում է վերադառնալ դեպի խաղաղության ճանապարհ», – ասել է ՈՒկրաինայի նախագահը իր  տեսաուղերձում։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր հատուկ ուղերձում հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա վստահեցրել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն […]

̰
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը ճանաչողական այց է կատարել Գյումրի

20:02 24.02.2022

Շիրակի մարզպետարանում այսօր հյուրընկալել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։ Ողջունելով ճանաչողական այցով առաջին անգամ Գյումրիում գտնվող դեսպանին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը։ «Վերջին 3 տարիներին հայ-ճապոնական բարեկամության սերտացումը եղել է իմ գործունեության առանցքային ուղղություններից։ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ հանդիսացել եմ հայ-ճապոնական բարեկամական խմբի անդամ, նոր գումարման ԱԺ-ում […]

̰
Հայաստանից դեպի Ռուսաստան և Ուկրաինա նախատեսված որոշ թռիչքներ չեղարկվել են

19:45 24.02.2022

Ուկրաինայի հակամարտության իրավիճակով պայմանավորված՝ Երևանից դեպի Ռուսաստան և Ուկրաինա փետրվարի 24-ին նախատեսված որոշ թռիչքներ չեղարկվել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ փետրվարի 24-ին նախատեսված որոշ թռիչքներ՝ դեպի Կրասնոդար, Կիև և Սոչի չեղարկվել են: Երկու տարբեր ավիաընկերություններ թռիչքներ էին նախատեսել Կրասնոդար, մեկ թռիչք նախատեսված էր դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև և մեկ թռիչք՝ […]

̰
Լատվիան դադարեցնում է վիզաների տրամադրումը ռուսներին և հետ է կանչում իր դեսպանին

19:27 24.02.2022

Լատվիան հետ է կանչում դեսպանին Ռուսաստանից և դադարեցնում է վիզաների տրամադրումը ռուսներին, հայտարարել է Բալթյան երկրների արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը։ «Ես որոշում եմ կայացրել հետ կանչել Ռուսաստանի Դաշնությունում Լատվիայի դեսպանին խորհրդակցությունների համար և դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին»,- Ռինկևիչի ֆեյսբուքյան գրառումը մեջբերում  է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեխիան դադարեցրել է […]

̰
Սև ծովում թուրքական նավը ռմբակոծվել է․ թուրքական ԶԼՄ-ներ

19:20 24.02.2022

Սև ծովում ռումբ է ընկել թուրքական նավի վրա, որն Օդեսայից Ռումինիա էր ուղևորվում. Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, հայտնել է NTV հեռուստաալիքը։ Փոխանցում է IZ.ru-ն։ «Ռումբը հարվածել է Սև ծովում Մարշալյան կղզիների դրոշով թուրքական նավին, որն Օդեսայից Ռումինիա էր ուղևորվում։ Զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի ԱԴԾ վարչությունը հայտնել […]

̰
Կիևում պարետային ժամ է մտցվել

19:14 24.02.2022

Հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու մասին,  հայտնում է «Ուկրաինա 24» հեռուստաալիքը։ Նույն օրը ավելի վաղ Կիևի քաղաքային պետական ​​վարչությունը  հայտարարել էր քաղաքում օդային տագնապի մասին։ Բնակիչներին հորդորել էին գնալ քաղաքացիական պաշտպանության կացարաններ։

̰
 ՌԴ ԱԳՆ-ն կոշտ միջոցներ է խոստացել՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների

19:07 24.02.2022

Մոսկվան կոշտ միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ «ԵՄ-ի հերթական անբարյացակամ քայլերը Ռուսաստանի, ինչպես նաև մեր եղբայրական ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դեմ չեն կարողանա կանգնեցնել մեր պետությունների առաջանցիկ զարգացումը և նրանց օգնության տրամադրումը: Փոխադարձության սկզբունքի համաձայն՝ հիմնարար միջազգային իրավունքով մենք կոշտ պատասխան միջոցներ կձեռնարկենք»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։  

̰
Լատվիայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինայից փախստականներին ընդունելու ծրագրին

18:55 24.02.2022

Լատվիայի կառավարությունը հինգշաբթի արտահերթ նիստում հաստատել է Ուկրաինայից փախստականների հնարավոր ընդունելության ծրագիրը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշը։ «Մենք հաստատել ենք փախստականների ընդունման և տեղավորման գործողությունների ծրագիրը, որը մշակվել է ներքին գործերի նախարարության կողմից»,- ասել է նա։ «Կառավարությունը պատրաստ է Ուկրաինայից փախստականների հնարավոր հոսքին»։ «Աշխարհում արտակարգ իրավիճակ է, Ուկրաինայում պատերազմ է […]

̰
Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին

18:47 24.02.2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Դոլգովի հետ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նշվում է, որ դեսպանը Վրաստանի խորհրդարանի նախագահին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Պապուաշվիլիի խոսքերով՝ Վրաստանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ըստ Պապուաշվիլիի՝ «վրաց ժողովուրդը կանգնած է եղբայրական ուկրաինացի […]

̰
Փարպի գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, և ջերմահարվել մոտ 200 պտղատու ծառ

19:59 23.02.2022

Փետրվարի 23-ին՝ ժամը 17:08-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Փարպի գյուղին պատկանող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 18։54-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, և ջերմահարվել մոտ 200 պտղատու […]

̰
Կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրել է 145 877,5 դրամ

19:44 23.02.2022

ՀՀ կառավարության փետրվարի 23-ի հերթական նիստում 145 877,5 դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին 2021 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի համար, որից՝ 104 324,5 դրամ՝ Ծովինար բնակավայրի խմելու ջրագծի կառուցման, 11 004,1 դրամ՝ Գեղարքունիք բնակավայրի խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման, 14 885,7 դրամ՝ Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաև Այգուտ բնակավայրի ջրագծերի […]

̰
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է Գարեջրագործության ուսումնափորձարարական լաբորատորիա

19:37 23.02.2022

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր բացվել է Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, բուհի դասախոսներ, ներկա և նախկին ուսանողներ, բարերարներ: Բացման խոսքում նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ագրարային կրթությունը, որի առաջամարտիկը Հայաստանի […]

̰
Փարպի գյուղի հանդամասում այրվում է խոտածածկ տարածք

19:31 23.02.2022

Փետրվարի 23-ին՝ ժամը 17:08-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Փարպի գյուղին պատկանող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին:

̰
Փակ տարածքում դիմակ կրելու պարտադրանքը կվերանա. կառավարության նիստի մանրամասները

19:25 23.02.2022

Կառավարության նիստն այսօր սկսվել է կորոնավիրուսային համավարակի իրավիճակային գնահատմամբ: Առողջապահության նախարարը նշել է, որ նոր հայտնաբերված դեպքերի կայուն նվազում է նկատվում և, փորձագետների կանխատեսմամբ՝ այդ նվազումը կպահպանվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այս պայմաններում կարելի է փակ տարածքներում պարտադիր դիմակներ կրելու պահանջը մեղմացնել: Գործադիրը նաև հավանություն է տվել մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի, սահմանամերձ […]

̰
 ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջամտությունը չի օգնի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Իրանի ԱԳ նախարար

19:17 23.02.2022

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մասնակցությունը ուկրաինական ճգնաժամին չի նպաստի դրա լուծմանը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք դժգոհ ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամից: Ցավոք, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ավերիչ գործողությունները տագնապալի են դարձրել իրավիճակը այս տարածաշրջանում»,- ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում  իրանական պետական ​​հեռուստատեսությունը: «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջամտությունը չի […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին

19:11 23.02.2022

Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերը: Այս մասին Sputnik Արմենիա-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի […]

̰
Կեղտոտ օդը երկու անգամ ավելի շատ մարդ է սպանել, քան COVID-19-ը. ՄԱԿ

19:04 23.02.2022

Շրջակա միջավայրի աղտոտումը մոլորակի վրա սպանել է գրեթե 9 միլիոն մարդու, ինչը երկու անգամ ավելին է, քան կորոնավիրուսից մահացածների թիվը, ասել է ՄԱԿ-ի զեկուցող Դեյվիդ Բոյդը, հայտնում է Cursorinfo-ն։ «Ըստ տվյալների՝ տարեկան 750 հազար մարդ է մահանում արտանետվող գազերի և այլ թունավոր նյութերի ազդեցությունից, ավելին, օդի աղտոտվածության պատճառով մահվան  դեպքերի  մեծ մասը գրանցվում են միջին […]

̰
ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն

18:57 23.02.2022

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Այն մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրհներգերի հնչյունների ներքո: Արարողությունն ուղեկցվել է նորակոչիկների կողմից ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի օրհներգի կատարմամբ և հանդիսավոր շքերթով: Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է […]

̰
Էրդողանը Պուտինին ասել է, որ չի ճանաչում Ուկրաինայի ամբողջականության դեմ ուղղված քայլերը

18:52 23.02.2022

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Անկարան չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ ՝ այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Հայտարարելով, որ Անկարան չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, և որ դա սկզբունքային դիրքորոշում է, Էրդողանը […]

̰
Թուրք պաշտոնաթող դեսպանը կարծիք է հայտնել Էրդողանի քաղաքականության մասին

19:54 22.02.2022

Թուրք պաշտոնաթող դեսպան Սելիմ Քարաօսմանօղլուն թուրքական «Cumhuriyet» թերթի հետ զրույցում գնահատականներ է տվել Թուրքիա-Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վերաբերյալ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄԷ-ի առաջնորդների միջև նախորդ շաբաթ կնքված թվով 13 պայմանագրերը՝ բացառությամբ մշակութային ոլորտին վերաբերողներից, այն նախագծերն են, որոնք Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանությունը և […]

̰
Պուտինն ու Ալիևը Կրեմլում ավարտել են բանակցությունները

19:48 22.02.2022

  Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Կրեմլում ավարտել են բանակցությունները։ Նրանց զրույցը տևել է մոտ չորս ժամ։ Երկու երկրների ղեկավարները այնուհետև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել, որից հետո մամուլի  համար հայտարարությամբ են հանդես գալու։ Ինչպես զրույցի սկզբում հայտարարել է Պուտինը, ավարտված բանակցությունների թեմաներից են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու իրավիճակը […]

̰
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Լիտվայի ՆԳՆ ոստիկանության գլխավոր կոմիսարի ղեկավարած պատվիրակությանը

19:33 22.02.2022

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետի հրավերով աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի ղեկավարած պատվիրակությունը։   Նույն օրը ոստիկանության վարչական համալիրում պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարներն ու պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված […]

̰
Թուրքիայի նախագահը չեղարկել է իր աֆրիկյան շրջագայությունը և վերադառնում է Թուրքիա

19:20 22.02.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի չեղարկել է իր աֆրիկյան շրջագայությունը  ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ տեսակապի միջոցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Մեր նախագահը վաղը կմասնակցի ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին, որը կանցկացվի առցանց: Այդ իսկ պատճառով այցը Գվինեա-Բիսաու, որը նրա աֆրիկյան շրջագայության երրորդ կանգառն է, հետաձգվել է […]

̰
BACK_TO_TOP