11:28 27.02.2022
Ռուսական «Վագրերը» և հետևակը մտել են Խարկով. Քաղաքի փողոցներում մարտեր են ընթանում; «Ռուսական զորքերը մտել են Խարկով, հայտնել է շրջանային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Խաղաղ բնակչությանը խնդրում ենք դուրս չգալ փողոց, քաղաքում փողոցային մարտեր են ընթանում»,- հաղորդում է UNIAN տելեգրամյան ալիքը։
11:19 27.02.2022
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինացիների հետ բանակցություններ վարելու համար Բելառուս է ժամանել Ռուսաստանի պատվիրակությունը՝ ԱԳՆ, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ », – ասել է նա։ «Մենք պատրաստ կլինենք սկսել […]
11:11 27.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓270 նոր դեպք ✓3274 թեստավորում ✓1136 առողջացած ✓16 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 693 դեպք, որոնցից400 840-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8449 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 891 784 թեստավորում:
11:00 27.02.2022
Ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Մինչ օրս Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայումհարվածել են 975 ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների», – ասել է նա։ «Դրանց թվում են Ուկրաինայի Զինված ուժերի 23 հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, երեք ռադիոտեղորոշիչ, 31 С-300, «Բուկ Մ-1» և «Օսա» զենիթահրթիռային […]
10:53 27.02.2022
Ուկրաինական զորքերի հակաօդային պաշտպանության գունդը՝ հագեցած «Բուկ Մ-1» համալիրներով, վայր է դրել զենքերը և հանձնվել շաբաթ օրը, կիրակի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Երեկ Խարկովի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի 302-րդ զենիթահրթիռային գունդը՝ զինված «Բուկ Մ-1» հակաօդային պաշտպանության համակարգերով, կամավոր վայր է դրել զենքերը և հանձնվել», – ասել է […]
10:28 27.02.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին Զուրաբիշվիլին գրում է սոցցանցում։ Հաղորդում է 1tv.ge-։ Սալոմե Զուրաբիշվիլին նշում է, որ Վրաստանը Ուկրաինայի կողքին է։ «Ես խոսեցի նախագահ Զելենսկու հետ և վերահաստատեցի Վրաստանի լիակատար աջակցությունը ուկրաինացի ժողովրդին։ Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար այս ողբերգական պահին նախագահ Զելենսկին օրինակելի առաջնորդ է։ […]
10:20 27.02.2022
Փետրվարի 26-ին, ժամը 17:25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի պահեստների մոտակայքում գտնվող դաշտում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դարպաս գյուղի այգիներից մեկում այրվում է կուտակած անասնակեր, խոտածածկույթ և այգու կաթիլային ոռոգման համակարգի խողովակները։ Հրդեհը մեկուսացվել […]
10:13 27.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում տեղում է ձյուն։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
10:05 27.02.2022
Բելառուսում մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների և լրացումների հանրապետական հանրաքվեի քվեարկությունը։ «Հանրապետությունում հանրաքվեի քվեարկության համար բացվել է 5510 ընտրատեղամաս»,- հայտնել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ ԿԸՀ-ն պարզաբանել է, որ 5510 ընտրատեղամասերից 217-ը բացվել են առողջարաններում, դիսպանսերներում, հիվանդանոցներում և այլ բուժհաստատություններում, որտեղ վաղաժամկետ քվեարկություն չի իրականացվել։ Փետրվարի 22-ից 26-ը այս իրավունքից օգտվել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 42,93%-ը։ […]
09:57 27.02.2022
Յոթնյակի ԱԳ նախարարները կիրակի օրը հանդիպում կունենան, որի ընթացքում կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի ռազմական գործողությունները։ Այս մասին կիրակի NHK հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին։ «Մեծ յոթնյակի նախարարների հանդիպումը այսօր է նախատեսված է»,- ասել է նա: Հայաշիի խոսքով՝ G7 երկրները կիսում են ընդհանուր արժեքները և պետք է շարունակեն սերտորեն […]
19:32 26.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
19:16 26.02.2022
Մինչ այժմ Ուկրաինայից հեռացել է ավելի քան 150 հազար մարդ, փախստականները հիմնականում գնում են Լեհաստան, Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա, ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։ «Ավելի քան 150 հազար ուկրաինացի փախստականներ այժմ հատել են հարևան երկրների սահմանը, որոնց կեսը մեկնել է Լեհաստան, իսկ շատերը՝ Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա և այլ երկրներ։ Ուկրաինայում բնակչության տեղաշարժը […]
19:00 26.02.2022
Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկատվություն է տարածել ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով պատրաստ են վերադառնալ Հայաստան․ «Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն […]
18:48 26.02.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության նիստում ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու Ուկրաինայում լարվածության թուլացումը, հաղորդում է TGRT Haber հեռուստաալիքը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Իշխող կուսակցության նիստում, որտեղ գլխավոր հարցը Ուկրաինայի իրավիճակն էր, նախագահ Էրդողանն ասաց, որ Թուրքիան պետք է հանդես գա խաղաղության օգտին։ «Պարոն Պուտինի հետ հեռախոսազրույցում […]
18:40 26.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության […]
18:35 26.02.2022
«Ուկրաինան չի հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է РБК-ն։ Նրա խոսքով, Ուկրաինան հստակ չի հրաժարվել բանակցություններից, որոնք դեռ չեն կայացել։ «Ուկրաինան և նախագահ Զելենսկին կտրականապես հրաժարվում են ռուսական կողմի ցանկացած անընդունելի պայմաններից կամ վերջնագրային պահանջներից»,- ասել է Պոդոլյակը։
18:27 26.02.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի տնտեսությանը, արդյունաբերությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացումն ու Շիրակի ներուժն ու առկա հնարավորությունների զարգացումը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջությանը, մարզի ուժեղ կողմերին ու զբոսաշրջային առավելությունների օգտագործմանը։ Շիրակի մարզպետը ներկայացրել […]
18:10 26.02.2022
Վլադիմիր Զելենսկին հայտարարություն է տարածել Թուրքիայի նեղուցներով ռուսական նավերի անցումն արգելելու թեմայով՝ չնշելով՝ նման որոշում կայացրել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, թե ոչ, այս պահին թուրքական կողմից հաստատում չկա։ «Շնորհակալ եմ իմ ընկերոջը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին ուժեղ աջակցության համար: Ռուսական ռազմանավերի անցման արգելքը դեպի Սև ծով և նշանակալի ռազմական և հումանիտար աջակցությունը […]
17:58 26.02.2022
Ռուսաստանի Դաշնության և Ղրղզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սադիր Ժապարովն այսօր հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Զեկույցում նշվում է, որ Ղրղզստանի նախագահը ՌԴ նախագահի հետ զրույցում, շեշտելով Կիևի պատասխանատվությունը մինսկյան համաձայնագրերի ձախողման համար, աջակցություն է հայտնել ռուսական կողմի վճռական գործողություններին՝ Դոնբասի խաղաղ բնակչությանը […]
17:50 26.02.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «…Քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը և վերջին իրադարձությունները»,- նշում են գրասենյակից։ Ինչպես նշվում է, «Նախագահ Էրդողանն ասել է, որ Անկարան ջանքեր է գործադրում հնարավորինս շուտ հրադադար հայտարարելու ուղղությամբ՝ կանխելու մարդկային հետագա կորուստները և կանխելու հետագա վնասները»։
17:41 26.02.2022
Կիևը հրաժարվել է բանակցություններ վարել Մոսկվայի հետ, քանի որ կողմին չեն բավարարել պայմանները։ Այս մասին փետրվարի 26-ին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը։ Հաղորդում է IZ.ru-ն։ Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակը հայտնել էր, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի հետ սպասվող բանակցությունների համար, հրամայել է դադարեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը, հատուկ գործողությունը, սակայն, վերսկսվել է […]
17:32 26.02.2022
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված տուժած բնակչությանը օգնելու համար կառավարության պահուստային հիմնադրամից մեկ միլիոն լարի կհատկացվի։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Հրամանագիրը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Պահուստային հիմնադրամից հատկացված միջոցներով Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված տուժած բնակչության համար դեղագործական ապրանքներ […]
17:15 26.02.2022
Կիևում պարետային ժամ է սահմանվել ժամը 17:00-08:00-ը։Այս մասին Telegram-ում հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Կիևում մինչև փետրվարի 28-ի առավոտյան կգործի պարետային ժամը 17։00-ից մինչև 08։00-ն։ Հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով, բոլոր քաղաքացիական անձինք, ովքեր փողոցում կլինեն պարետային ժամի ժամանակ, կհամարվեն հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի անդամներ։ Քաղաքապետը նաև հորդորել է Կիևի բնակիչներին ըմբռնումով վերաբերվել […]
17:07 26.02.2022
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացի քաղաքացիների համար վտանգի նախազգուշացում է արել և կոչ արել անհապաղ լքել երկիրը։ Քաղաքացիներին զգուշացվել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ կապված՝ «տարածաշրջանում լարվածության աճ է, իրավիճակն անկանխատեսելի է, և Մինսկի օդանավակայանի և Բելառուսի ցամաքային սահմանի բացման ժամերը կարող են փոխվել առանց նախազգուշացման»։ Պետքարտուղարությունը նաև կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին […]
17:03 26.02.2022
Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցել, ՌԴ ԶՈւ գործողությունների պլանը վերսկսվել է, այսօր կեսօրին շարունակվել է ՌԴ ԶՈւ հիմնական ուժերի առաջխաղացումը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հրամայեց դադարեցնել բանակի գործողությունները Ուկրաինայում՝ սպասելով բանակցություններին, սակայն Կիևը մերժեց դրանք, և հիմնական ուժերի առաջխաղացումը շարունակվեց»,- […]
20:52 25.02.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ Չինաստանի գյուղատնտեսության և գյուղական գործերի նախարարության աջակցության շնորհիվ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում իրականացնում է գյուղատնտեսության զարգացման ծրագիր, որի նպատակը համայնքի համար ֆինանսական միջոցներ խնայելու հնարավորությունների ստեղծումն է՝ համայնքի գյուղատնտեսական զարգացման ոլորտում ներդնելու համար: Ծրագրի շրջանակում համայնքում արդեն իսկ տեղադրվել է 20 կիլովատ հզորությամբ արևային կայան, որը հնարավորություն կտա 25 տարի անընդմեջ […]
20:46 25.02.2022
Կառավարության որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 31,800.0 հազ.դրամ՝ Լոռու մարզի Աշոտաբերդ համայնքում նոր բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքներն իրականացնելու նպատակով: Աշոտաբերդ թաղամասը կառուցվել է 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Թաղամասում առկա են թվով 24 բազմաբնակարան փայտյա շենքեր՝ 296 բնակարաններով, որոնք շահագործման են հանձնվել 1989 թ.-ից և հատկացվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին: Նախորդ […]
20:32 25.02.2022
Կառավարության ծրագրի համաձայն՝ նախորդող ժամանակահատվածում իրականացված փաստագրման արդյունքների հիման վրա շարունակվում են երկրաշարժից հետո տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինությունների (տնակների) հիմնախնդրի կանոնակարգման աշխատանքները: Այդ գործընթացի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը: Կոմիտեի համակարգմամբ գործող այս աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ Շիրակի, Լոռու, Արագածոտնի […]
20:25 25.02.2022
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները վերանայել են Մինսկում Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների առաջարկը։ «Կարճ դադարից հետո ուկրաինացիներն ասացին, որ վերանայում են գաղափարը, և որ հիմա ցանկանում են մեկնել Վարշավա, և դրանից հետո նրանք կապից դուրս եկան և դադար վերցրին: Եվ այս դադարը շարունակվում էր արդեն բավականին երկար ժամանակ»,- […]
20:17 25.02.2022
Նոր՝ համաշխարհային ռեկորդ մեր մարզի Չարենցավան քաղաքի երիտասարդ մարզիկ Յուրի Սաքունցից: Նա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում ճկույթով 33 տոննանոց, 10 մետր երկարության վագոն է տեղաշարժել: Սա համարվում է Գինեսի ռեկորդ և առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով: Յուրին ռեկորդը նվիրել է մեր զինվորներին, նաև Հայաստանի, Արցախի, սփյուռքի հայերին: Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։ Տեսանյութն՝ […]