19:37 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։ Շիրակի մարզում, […]
19:30 19.01.2022
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Աշխատանքներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ […]
19:26 19.01.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի վերագործարկմանն ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Կարևորելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շարունակականությունն ու մարզի դպրոցներում ծրագրի իրականացման անխոչընդոտ ընթացքը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ մարզպետարանը պատրաստ է այս աշխատանքներում համագործակցության, ու ամեն ինչ արվելու […]
19:10 19.01.2022
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600-կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8կմ մայրուղու վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամներից բացի, մասնակցում էին նաև մրցույթին դիմած կազմակերպությունների, ծրագիրը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Հայտարարված միջազգային մրցույթին մասնակցության հայտ […]
19:03 19.01.2022
ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով 18.01.2022 թվականին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժիններից մեկի պետի տեղակալ Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գ.-ն: Այս մասին հաղորդագրություն է տարածել […]
18:57 19.01.2022
Ադրբեջանը իրանցի 21 բանտարկյալի է արտահանձնել։ Այս մասին հայտարարել է Իրանի գլխավոր դատախազի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Մահմուդ Աբասին։ Աբասիի խոսքերով՝ բանտարկյալների մեծ մասը՝ Ադրբեջանում գտնվող Իրանի քաղաքացիներ, դատապարտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Նա նշել է, որ այդ դատապարտյալներից ոմանք Ադրբեջանում բանտարկվել են 11 տարի։
18:50 19.01.2022
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում՝ խորհրդարանի հրապարակում, 2017-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ «Սպանեք Էրդողանին» գրությամբ պաստառը բռնած 4 անձանց նկատմամբ դատավարություն սկսելու որոշում է կայացվել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ Բեռնի դատախազությունը 2021-ին պատիժ էր նշանակել տվյալ անձանց համար, սակայն պաստառը պատրաստած և մամուլում «ձախ ակտիվիստներ» ներկայացած անձինք բողոքարկել են վճիռը, ինչի արդյունքում դատավարություն անցկացնելու որոշում […]
18:38 19.01.2022
Հորդանան գետի մոտ Փրկչի մկրտության վայրին կից հողատարածքը հանձնվել է, և կառուցվելու է վրացական մշակութային կենտրոն։ Աստվածահայտնության տոնի առթիվ ներկա գտնվելով առաջնորդանիստ Սամեբայի տաճարում, հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Գրում է aliq.ge-ն։ «Շնորհավորում եմ Վեհափառ Հայրապետին, Սուրբ Սինոդի անդամներին և հավատացյալներին Աստվածահայտնության տոնի առթիվ։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր շատ լավ լուր […]
19:58 18.01.2022
Ղազախստանում հունվարի 19-ի գիշերը կչեղարկվի արտակարգ դրությունը և պարետային ժամը։ Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 18-ին, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։ «Հունվարի 19-ի կեսգիշերից արտակարգ դրությունը դադարեցվում է Նուր-Սուլթան և Ալմաթի քաղաքներում, ինչպես նաև Ալմաթի, Ատիրաու, Ժամբիլ, Կիզիլորդա և Մանգիստաու շրջաններում»,- գրել է Ուալին Facebook-ում։ Նա մանրամասնել է, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ […]
19:45 18.01.2022
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2021 թվականի հունիսի մեկից, իր նշանակումից ի վեր պետնախարարության ենթակայության ոլորտների հիմնական գործունեությունը, արդյունքներն ու ծրագրերը: Դրանք հիմնականում վերաբերել են պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ընտանիքների օժանդակությանը: Մանրամասները՝ տեսանյութում։
19:37 18.01.2022
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին: Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին: Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:
19:31 18.01.2022
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան այսօր տեղի ունեցած համակարգող խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ «Օմիկրոնով» վարակման դեպքերն աճել են, սակայն վարակվածների մեծ մասը հոսպիտալացման կարիք չեն ունեցել, քանի որ մեծամասնությունը պատվաստված են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով։ Հաղորդում է aliq.ge-ն։ «Վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է «Օմիկրոնով» վարակման 1254 դեպք, որից մեծ մասը Թբիլիսիում։ Սակայն վարակվածների […]
19:11 18.01.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի՝ հունվարի 18-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, IZ.RU-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կրեմլը։ «Հաշվի առնելով Իլհամ Ալիևի վերջերս կատարած այցը Ուկրաինա՝ քննարկվել են ներուկրաինական կարգավորման հարցերը։ Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ իր շփումների մասին»,- ասվում է հայտարարության մեջ։ Բացի […]
19:05 18.01.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հունվարի 18-ին հայտարարել է Պետդեպարտամենտը։ Զրույցի ընթացքում դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև ռազմավարական անվտանգության շուրջ երկխոսության վերջին փուլի, ինչպես նաև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքները։ «Նախարարները քննարկել են հունվարի 10-ին կայացած ռազմավարական կայունության երկխոսության, հունվարի 12-ին […]
18:57 18.01.2022
Հունվարի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ տեղի է ունեցել «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի» մեկնարկի ներկայացումը: Ծրագրի մեկնարկի առնչությամբ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն։ […]
18:43 18.01.2022
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ստեղծված համաճարակային ծանր իրավիճակի պատճառով որոշել է չկազմակերպել տոմսերի «բաց» վաճառք: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Տոմսերը կբաժանվեն մարդկանց որոշակի խմբերի: Առաջիկայում կորոշվեն հանդիսականների այն կատեգորիաները, որոնք իրավունք կստանան այցելել մարզավայրեր: Նշվում է, որ այդ խմբերի անդամները պետք է խստորեն պահպանեն հակահամաճարակային կանոնները՝ խաղերն անվտանգ և սահուն անցկացնելու համար։ Տրիբունաների հնարավոր առավելագույն […]
18:37 18.01.2022
Անկարա է ժամանել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հայտնում է Anadolu-ն։ Նախագահական համալիրում Սերբիայի ղեկավարին դիմավորել է նախագահ Էրդողանը։ Նեղ ձևաչափով բանակցություններից հետո պետությունների ղեկավարները կմասնակցեն Բարձր մակարդակի համագործակցության բարձրագույն խորհրդի նիստին։ Նախատեսվում է ստորագրել միջկառավարական փաստաթղթեր, ինչպես նաև նախատեսված է նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։
18:31 18.01.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային այցով Գյումրիում գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է «Գյումրու երեխաների տուն» և «Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Պատասխանատուները շրջել են հաստատություններում, ծանոթացել իրականացվող ընթացիկ աշխատանքներին ու ծառայությունների որակին։ Շրջայցի ժամանակ նախարարն ու մարզպետը հաստատությունների ղեկավարների հետ զրույցում կարևորել […]
18:25 18.01.2022
Ստրասբուրգում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) նիստում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիային։ Գրում է Ermenihaber.am-ը։ Միցոտակիսը, նշելով, որ Թուրքիայի՝ Հունաստանի նկատմամբ վարած քաղաքական կուրսի մեջ ընդգծված փոփոխություններ տեղի չեն ունեցել, ասել է․ «Եթե Թուրքիան ավելի ագրեսիվ դառնա, ապա հնարավոր է, որ ԵՄ-ն պատժամիջոցներով հարվածի Թուրքիային»։ Միցոտակիսը նշել է, որ Թուրքիան իրեն հաջող չի […]
18:18 18.01.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչիկ Հարթենյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Գյումրի) և պարզել, որ այդ կազմակերպությունում արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը մաքուր և նորոգ չեն, արտադրամասի հատակը, պատերը, առաստաղը լվացվող և ախտահանվող չեն, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում, նախատեսված […]
18:07 18.01.2022
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հարավային թևում: Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն: […]
19:59 17.01.2022
Բելգիական «Le Vif Weeken» ամսագիրը հրապարակել է աշխարհի 51 ամենագեղեցիկ պատմամշակութային հուշարձանների ցանկ, որոնք պահպանվել են Հռոմեական կայսրության ժամանակներից: Դրանում ներառվել է նախաքրիստոնեական շրջանում՝ 1-ին դարում, կառուցված Գառնու հեթանոսական տաճարը (ցանկում՝ 37): Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։
19:47 17.01.2022
Վրաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին մահացությունների թիվը գերազանցել է 53,4 հազարը, սա ամենավատ ցուցանիշն է տվյալների վերլուծության ողջ պատմության մեջ, այսինքն՝ 1994 թվականից ի վեր։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության «Սաքստատ» անցյալ տարվա 11 ամիսների հաշվետվությունը ներկայացնում է BMG գործակալությունը։ Փոխանցում է jnews.ge-ն։ Ըստ տվյալների՝ բնակչության բնական անկումը, առանց միգրացիայի, 2021 թվականի հունվար-դեկտեմբերին հատել է 12,4 հազարի […]
19:41 17.01.2022
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Ցավոք, այդ աշխատանքներն այսօր էլ արդյունք չեն տվել, որի պատճառ է հանդիսացել նաև եղանակային անբարենպաստ պայմանները: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1705 աճյուն: Որոնողական […]
19:33 17.01.2022
Հունվարի 17-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու զորամասերի հրամանատարները ներկայացրել են անձնակազմի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման իրականացված աշխատանքները։ Ամփոփելով նիստը՝ զորամիավորման հրամանատարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, խրախուսել առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։
19:27 17.01.2022
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՏՄ տարածաշրջանում ներկայիս համաճարակային իրավիճակը, ինչպես նաև անդամ-պետությունների կողմից իրականացվող գործողությունները համավարակի կայունացման ուղղությամբ։ Մասնակիցներն ընդգծել են COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական և համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը, պայմանավորվել իրենց […]
19:22 17.01.2022
Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության (WADA) 2022թ. արգելված նյութերի ցանկում որոշ լրացումներ են կատարվել: Այս մասին հայտնել է սպորտային բժիշկ, հակադոպինգային գործակալության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մոսինյանը: Խոսքը վերաբերում է մրցումային փուլում օգտագործվող դեղամիջոցներին ՝ մասնավորապես գլյուկոկորտիկոիդներին (կենալոգ, բետամետազոն, դեքսամետազոն և պրեդնիզալոն): Մարզիկների հետ աշխատող բժիշկները նշած դեղամիջոցները նշանակելիս պետք է հաշվի առնեն մրցումային ծրագրերը: Գործակալությունը ներկայացրել […]
19:15 17.01.2022
2021 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքի չափն աճել է 8.6 տոկոսով՝ հասնելով 124.1 միլիարդ դոլարի։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է 2021 թվականի նոյեմբերի արտաքին պարտքի վիճակագրության տվյալները։ Դրանք ցույց են տալիս, որ Թուրքիայի արտաքին պարտքը շարունակում է արագորեն աճել։ Կենտրոնական բանկի տվյալները հետևյալն են. – 2021 թվականի նոյեմբերի […]
19:08 17.01.2022
Հունվարի 14-16-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել եվրոպական երկրներում և մի շարք միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նախարարի ներկայացմամբ քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերագործարկման, տարածաշրջանում տնտեսական և […]
19:03 17.01.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական կազմակերպության հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանին և առողջապահության նախարարի 1-ին տեղակալի խորհրդական Արազ Չիլոյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա ստեղծված նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի գործունեության մանրամասները: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և […]