TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

18:11 22.01.2022

ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում ամերիկյան «Հարրի Թրումեն» ավիակրի մասնակցությամբ, հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ Նա լրագրողներին ասել է, որ «Հարված Նեպտուն-22» ռազմածովային զորավարժությունները նախապես ծրագրված էին, սակայն դրանք սկսելու որոշում կայացնելիս հաշվի է առնվել Ուկրաինայի շուրջ սրված իրավիճակը։ Ավիակրի՝ «Հարրի Թրումեն»-ի հարվածային  խումբ կհայտնվի ՆԱՏՕ-ի օպերատիվ հսկողության տակ և կլինի այս վաղուց […]

̰
Ղազախստանում զանգվածային անկարգություններից հետո ձերբակալվել է մոտ 800 մարդ

17:53 22.01.2022

  Ղազախստանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո  ձերբակալվել է մոտ 800 մարդ։ Հաղորդում է Tengrinews-ը։ Ահաբեկչության, անկարգությունների, սպանությունների, կողոպուտների և այլ հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 819 քրեական գործ, ասել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ելդոս Կիլիմժանովը։ «Այս գործերով կալանավորվել է 970 կասկածյալ։ Դրանցից 782-ը դատարանի սանկցիայով բերման են ենթարկվել, 29-ը տնային կալանքի տակ են»,- հավելել է […]

̰
Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

17:45 22.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Աշտարակի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Ապարանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Գորիսի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Մարտունիի ( Մարտունի-Վարդենիս՝ ասֆալտբետոնե ծածկը բաց է), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին, տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե […]

̰
ԱՄՆ-ը նախատեսում է գրավոր պատասխաններ տրամադրել Ռուսաստանին, սակայն մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը․ Ջեն Փսակի

17:38 22.01.2022

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթ գրավոր պատասխաններ տրամադրել Ռուսաստանին, սակայն չի ծրագրում փոխել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ապագա ընդլայնման վերաբերյալ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն ի սկզբանե գրանցել է, որ Ռուսաստանի կողմից կան որոշ առաջարկներ, որոնք հնարավոր չէ իրականացնել։ «Մենք գրավոր կներկայացնենք մեր և մեր […]

̰
Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից

17:30 22.01.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:   «Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Ներսեսյանի դիմումը՝ 1. Սերգեյ Բորիսի Ներսեսյանին 2022 թվականի հունվարի 17-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: 2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության […]

̰
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին թույլ են տվել այցելել Մոսկվա

17:20 22.01.2022

Ռուսաստանը համաձայնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսի՝ փետրվարին Մոսկվա այցելելու խնդրանքին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը խնդրեց հնարավորություն ընձեռել գալ Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների համար։ Մոսկվան համաձայնել է այցն իրականացնել փետրվարին»,- ասել է գործակալության աղբյուրը։ 2017 թվականի դեկտեմբերից մինչ այժմ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Ռուսաստան չեն այցելել ։ Մեծ […]

̰
Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության

17:12 22.01.2022

  «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ուղիղ երկխոսության իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ»։ Այս մասին հայտարարել է Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով՝ Զելենսկին «նույնպես պատրաստ է ցանկացած պահի ուղիղ բանակցությունների նախագահ Պուտինի հետ, սակայն Մոսկվան մերժում է Կիևի մեկնած ձեռքը»։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման համար պայմաններ է սահմանել

20:56 21.01.2022

Ռուսական ավիաընկերությունների՝ Ռուսաստանից Վրաստան քաղաքացիների ավիափոխադրումներ իրականացնելու արգելքը ժամանակավոր բնույթ է կրում, և Մոսկվան բազմիցս արտահայտել է դրա չեղարկման պայմանները։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այսպես է ԱԳՆ-ն պատասխանել 2021 թվականին Գերատեսչության աշխատանքի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի շրջանակներում ԱԳՆ-ի ստացած հարցին։ «Դրանք [պայմանները] քաջ հայտնի են վրացական կողմին։ Խոսքը Վրաստանում իրավիճակի կայունացման, ռուսաֆոբ արշավի դադարեցման և մեր քաղաքացիների […]

̰
Վրաստանում մեկ օրում 24 000 աշակերտ է գրանցվել հեռավար ուսուցման համար

20:48 21.01.2022

Վրաստանում բոլոր աշակերտները հնարավորություն ունեն ընտրություն կատարել առկա և հեռավար ուսուցման մեջ։ Հայտնում է jnews.ge-ն։ Հանրապետությունում տնից կրթություն ստանալ ցանկացողների նման ռեկորդային թիվ չի գրանցվել կորոնավիրուսի համավարակի հայտարարումից ի վեր՝ հեռավար ուսուցման պահանջով մեկ օրում՝ մինչև ժամը 18:00-ն, գրանցվել է 23 869 աշակերտ։ Նման թվերը պայմանավորված են երկրում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ռեկորդային տարածմամբ։ Վարակաբաններն ու […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է միայն անվաշղթաներով

20:37 21.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 20։15-ի դրությամբ, Աշտարակի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Ապարանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սպիտակի (Սպիտակի ոլորաններ և Սպիտակ-Լուսաղբյուր ավտոճանապարհին ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Եղեգնաձորի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Վայք (Ջերմուկ, Սարավանի լեռնանցք՝ ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աբովյանի (Երևան-Գառնի […]

̰
Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս բնակչության 41,5 %-ը

20:27 21.01.2022

Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս բնակչության 41,5 տոկոսը։ Առաջին դեղաչափը ստացել է 73 հազար, երկրորդը՝ 58838 բնակիչ։ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը Գյումրու պոլիկլինիկաների տնօրենների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ազգաբնակչության պատվաստումային ընդգրկվածությանն ու ցուցանիշներին՝ կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակի առավել ինտենսիվ աշխատանքը։ Մարզում ընթացքի մեջ է նաև […]

̰
ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին ներկայացվել է տարածաշրջանում առկա հետպատերազմյան իրավիճակը

20:10 21.01.2022

ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հունվարի 21-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովի հետ: Ողջունելով դեսպանին` Անուշ Բեղլոյանը հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը: Պատգամավորը խոսել է միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին: Բարեկամական խմբի ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանում […]

̰
Իրանը Ռուսաստանին առաջարկում է գազի սվոպային մատակարարումներ իրականացնել Ադրբեջանի տարածքով

20:04 21.01.2022

Իրանը Ռուսաստանին առաջարկել է գազի սվոպային մատակարարումներ իրականացնել իր տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օվջին։ «Ռուսաստան կատարած ընթացիկ այցի ժամանակ  քննարկվել են Իրանի տարածքով ռուսական գազի սվոպ մատակարարումները»,- ասել է Իրանի նախարարը։ Օվջին ընդգծել է, որ Իրանը վերջին ամիսներին սկսել է գազ մատակարարել Թուրքմենստանից Ադրբեջան իր տարածքով։ «Նման ձևով […]

̰
Վրաստանում Omicron շտամի 1 419 դեպք կա

19:47 21.01.2022

Ըստ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնների տվյալների՝ հունվարի 21-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր հաստատված է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի 1 419 դեպք։ Հաղորդում է aliq.ge-ն։ Նշենք, որ վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 8 767 նոր դեպք, ևս 49 հիվանդ մահացել է։

̰
Գյումրիում աշխատանք փնտրողների թիվը չի նվազում, բայց թափուր աշխատատեղերը դժվար են համալրվում

19:41 21.01.2022

Աշխատանքի հրավիրման հայտարարությունները Գյումրիի տարբեր հատվածներում հազվադեպ հանդիպողներից չեն: Ամենաշատ պահանջարկը սպասարկման ոլորտում է. հիմնականում թափուր են վարսահարդարների, մատնահարդարների, վաճառողների, մատուցողների, հավաքարարների հաստիքները: Միևնույն ժամանակ, չեն համալրվում նաև բժիշկների և բուժքույրերի թափուր տեղերը: Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում, ըստ գործատուների հայտերի, այս պահին մոտ 200 թափուր աշխատատեղ կա, նույն […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

20:45 20.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։   Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Շիրակ գյուղի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա […]

̰
Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում Omicron-ի  տարածումից հետո  դիմելիության թիվն աճել է

20:28 20.01.2022

Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին ասել է, որ «Օմիկրոնի» տարածումից հետո կլինիկա ուղղորդված հիվանդների թիվն ավելացել է։ Նրա խոսքով, վերջին 24 ժամում կլինիկա է դիմել 58 հիվանդ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Միաժամանակ, ինչպես նշել է Դավիթ Ռեխվիաշվիլին, այսօր կլինիկայում գտնվող հիվանդներից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ «Omicron» շտամի տարածումից հետո հատկապես աճել է […]

̰
Զորամասում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես

20:15 20.01.2022

N զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 20-ին անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցների առկայությունը:

̰
Կառավարության որոշմամբ սահմանվել է մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք

20:09 20.01.2022

Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում է ընդունել։ Նախագծի ընդունումը կնտաստի գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելուն, տեղական արտադրությունը զարգացնելուն և հումքային բազայով ապահովելուն, ինչպես նաև տեղական արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքն ավելի մրցունակ դարձնելուն։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի […]

̰
Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների տնտեսվարողներն այսօրվանից տուգանվում են

19:55 20.01.2022

Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների: Տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: Հսկողությունը լինելու […]

̰
Ամփոփվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման 2021-ի միջոցառումների արդյունքները

19:36 20.01.2022

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները։ Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են մարտական պատրաստության և հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել 2022 թվականի հիմնական խնդիրները: Խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ […]

̰
Էրդողանը իր վարկանիշով հետ է մնացել ընդդիմադիր մրցակիցներից

19:20 20.01.2022

«Եվրասիա» հետազոտական կենտրոնը Թուրքիայում անցկացրել է սոցհարցում՝ պարզելու քաղաքացիների նախընտրական կողմնորոշումները։ Հունվարից 9-14-ը Թուրքիայի 26 նահանգի 1260 բնակչի շրջանում իրականացված սոցհարցման արդյունքներն արդեն բերվել են ամփոփ տեսքի։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Քաղաքացիներին ուղղվել է հետևյալ հարցը. «Եթե լինի արտահերթ ընտրությունը, ձեր կարծիքով ո՞ր դաշինքը կհաղթի»։ Հարցվածների 10 տոկոսը պատասխանել է, որ դեռևս անորոշության մեջ է։ Ռեջեփ […]

̰
Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 3,46 միլիոն դեպք է գրանցվել

19:13 20.01.2022

Մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 3,46 միլիոն դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին հայտնում է Worldometers-ը։ Համաճարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 միլիոնի։ Աշխարհում ավելի քան 5,58 միլիոն մարդ մահացել է Covid-19-ից, ապաքինվածների թիվը կազմել է 272 միլիոն: Այս պահի դրությամբ աշխարհում գրանցված է Covid-19-ի ավելի քան […]

̰
 ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը մասնակցել են շարժական հոսպիտալի բժշկական սարքավորումների նվիրատվությանը

19:06 20.01.2022

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության, ռազմավարության ու պատրաստականության հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ օդուժի բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը 2022թ․ հունվարի 19-ին մասնակցեցին Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած արարողությանը՝  հանձնելու շարժական հոսպիտալի համար նախատեսված 665.000 դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ ԱՄՆ Գլոբալ խաղաղարար գործողությունների նախաձեռնության շրջանակում։ Սարքավորումները ներառում են դեֆիբրիլյատորներ, ռենտգեն […]

̰
Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

19:01 20.01.2022

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, կայազորային կարգապահական վաշտերի օրվա կարգացուցակի խստացման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման ու տեսա­դիտարկման համա­կարգերի ներդրման խնդիրներ։

̰
Հայաստանում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը

18:48 20.01.2022

Հունվարի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը:   ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Զրուցակիցները […]

̰
Մեծ Բրիտանիան վերացնում է բոլոր համաճարակային սահմանափակումները

18:44 20.01.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում ունեցած իր ելույթում հայտարարել է կորոնավիրուսային սահմանափակումների ավարտի մասին։ Հունվարի 26-ից Մեծ Բրիտանիայից այլևս չի պահանջվի դիմակներ կրել հասարակական տրանսպորտում և խանութներում։ Հեռավար աշխատանքն ու ուսումը ևս անցյալում են։ Պատվաստումների վկայականների օգտագործման պահանջը հանվում է, իսկ դպրոցականները դասերին դիմակ կրելու կարիք չեն ունենա։ Ջոնսոնն ասել է, թե  COVID-19-ին շուտով […]

̰
Իրանը դադարեցնում է գազի մատակարարումը Թուրքիա

18:39 20.01.2022

Հունվարի 20-ից Իրանը տեխնիկական պատճառներով դադարեցնում է գազի մատակարարումը Թուրքիա մինչև հունվարի վերջ։ Այս մասին հայտնում է թուրքական BOTAŞ գազային ընկերությունը։ Իրանի ազգային գազային ընկերությունը ծանուցել է թուրք գործընկերներին, որ հունվարի 20-ից սկսած տասն օրով գազամատակարարում չի կարող իրականացվել ֆորսմաժորային իրավիճակի՝ տեխնիկական անսարքության պատճառով։ Հունվարի 17-ին մատակարարումները արդեն կրճատվել են  օրական պայմանագրային քանակից՝ մինչև 1/3-ի […]

̰
Վրաստանը, Ուկրաինան և այլ եվրոպական երկրներ իրավունք ունեն ընտրել լավագույն ապագա իրենց ժողովուրդների համար․ ԱՄՆ պետդեպ

19:58 19.01.2022

ԱՄՆ պետդեպարտամենտը տարածած հայտարարությունում ընդգծել է, որ Վրաստանը, Ուկրաինան և այլ եվրոպական երկրներ իրավունք ունեն ընտրել լավագույն ապագա իրենց ժողովուրդների համար՝ աշխատելով և ձգտելով դառնալ Եվրաատլանտյան համայնքի և ՆԱՏՕ-ի անդամներ։ Այս մասին հաղորդում է Aliq Media-ն։ ԱՄՆ պետդեպարտամենտը նշում է, որ կայուն խաղաղությունն ու բարգավաճումը պահանջում են հարգել երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և մարդու իրավունքները, […]

̰
Կամո Հովհաննիսյանը կխաղա «Աստանա» ֆուտբոլային ակումբում

19:54 19.01.2022

Ղազախական «Աստանան» հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ պայմանագիր ստորագրելը: Կամոն աչքի է ընկնում ունիվերսալ խաղաոճով. բացի աջ պաշպանի դիրքից, նա հաճախ հանդես է եկել եզրային և աջ կիսապաշտպանի դիրքում, խաղացել է նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ ասվում է «Աստանայի» տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Կամոն 1 […]

̰
BACK_TO_TOP